16:10 08.06.2020
Այսօր տեղի է ունեցել Շիրակի մարզի «Հակահամաճարակային հանրային օպերատիվ շտաբի» նախաձեռնող թիմի առցանց հանդիպումը Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի հետ։ Առցանց քննարկման ժամանակ անդրադարձ է եղել երկրում ստեղծված իրավիճակին։ Շիրակի մարզպետը ողջունել է նախաձեռնությունը, քննարկման կազմակերպիչներին ու հետևողներին ներկայացրել է մարզում տիրող վիճակն ու նշել, որ այս փուլում կարևորում է հանրային մոբիլիզացիան․ «Ես ուզում եմ շնորհակալություն […]
16:00 08.06.2020
ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը տնտեսական զարգացման նախարարությանը հանձնարարել է մինչև հունիսի 19-ը մշակել տնտեսության վերականգնման ազգային պլան: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով համապատասխան հանձնարարականին: Փաստաթղթում նշված է, որ գերատեսչությանը հանձնարարված է մշակել գործողությունների համազգային պլան, որը պետք է ապահովի զբաղվածության և բնակչության եկամուտների վերականգնումը, տնտեսական աճը և կառուցվածքային երկարաժամկետ փոփոխությունները:
15:26 08.06.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ մի շարք կարևոր որոշումներ է կայացրել: «Ըստ այդմ՝ Գեներել-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը նշանակվում է ԶՈւ Գլխավոր շտաբի պետ: Գնդապետ Արգիշտի Քյարամյանը նշանակվում է ԱԱԾ տնօրեն: Գնդապետ Վահե Ղազարյանը նշանակվում է ոստիկանության պետ: Որոշումները դե յուրե ուժի մեջ կմտնեն Հանրապետության նախագահի կողմից ստորագրվելուց […]
15:16 08.06.2020
Նոր Զելանդիան դարձավ աշխարհում առաջին երկիրը, որը որոշել է վերացնել բոլոր սահմանափակումները՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված: Այդ մասին հայտարարել է երկրի վարչապետ Ջասինդա Արդենը, հաղորդում է Reuters-ը: Նրա խոսքերով՝ չեղարկվելու են բոլոր սահմանափակումները, բացառությամբ սահմանների փակման: Երեքշաբթի՝ ժամը 00:00-ից սկսած, երկիրը կանցնի համազգային քառաստիճան տագնապի առաջին աստիճանին: Դա նշանակում է, որ այդ պահից սկսած՝ բոլոր մասնավոր […]
15:09 08.06.2020
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը վերջին օրերին անվտանգության կանոնների զգալի խախտումներ է արձանագրել հանրային սպասարկում իրականացնող մի շարք կառույցներում, մասնավորապես, բանկեր և «Հայփոստի» մասնաճյուղեր։ Դրանցում իրականացված ստուգայցերի որոշ մասի համար հիմք են ծառայել ՀՀ վարչապետի ֆեյսբուքյան էջում տեղ գտած որոշ լուսանկարներ՝ հնարավոր խախտումների վերաբերյալ։ ՀՀ ՊԵԿ Արարատյան մաքսատան առաջին հարկում գործող 3 բանկերի մասնաճյուղերի […]
14:41 08.06.2020
2019-ին հարկային եկամուտները պետական տուրքի հաշվին ապահովել է պետբյուջեի եկամուտների 93.5 տոկոսը, 2019-ին հարկային մարմնի կողմից իրականացված տնտեսվարողներին վերադարձները կազմել է ավելի քան 171 մլրդ դրամ, ինչը 74 միլիարդով ավելի է նախորդ տարվանից: Այս մասին այսօր ԱԺ-ում 2019-ի բյուջետային քննարկումների ժամանակ ասել է ՊԵԿ փոխնախագահ Արթուր Մանուկյանը, որը Դավիթ Անանյանի հրաժարականից հետո իր վրա է […]
14:00 08.06.2020
Իսրայելի կառավարությունը հավանություն է տվել Ամիրա Օրոնի թեկնածությանը Եգիպտոսում հրեական պետության դեսպան նշանակվելու համար: Այս մասին հունիսի 7-ին հաղորդել է The Jerusalem Post- ը: Նշվում է, որ Օրոնը կլինի Կահիրեում առաջին կին դեսպանը: Նրա թեկնածությունը հաստատվել էր 2018-ի հոկտեմբերին, և Օրոնը պետք է սկսեր աշխատանքը 2019-ի ամռանը: Այնուամենայնիվ, անցած տարվա մարտից ի վեր Իսրայելում երեք […]
13:31 08.06.2020
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում քննարկվեց նաև «Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին» միջազգային դաշնագրի կամընտիր արձանագրությունը վավերացնելու մասին հարցը: Հարցը դրական եզրակացությամբ ընդգրկվեց լիագումար նիստերի օրակարգ: Փաստաթուղթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունվել է 2008թ. դեկտեմբերի 10-ին, Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրվել է 2009թ. սեպտեմբերի 29-ին: Արձանագրությունը ստորագրել է […]
13:23 08.06.2020
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը վարույթներ է հարուցել ձեթի, հավի բդի, կարագի շուկայում իրականացվող գործընթացների առնչությամբ։ Այդ մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը։ Նա նաև նշել է, որ շաքարավազի շուկայում գնի նվազում կա, որը Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ոչ համաչափ է համարում։ «Եթե նայեք, մենք 44 ապրանքային շուկա […]
13:22 08.06.2020
Հունիսի 7-ին Բրյուսելում բողոքի ակցիա է տեղի ունեցել՝ ընդդեմ ռասայական խտրականության: Այս մասին հայտնում է RTBF-ը: Նշվում է, որ անկարգությունների էպիկենտրոնը դարձել է փախստականների թաղամասը՝ Մատոնժը, որը գտնվում է Արդարադատության պալատից մի քանի հարյուր մետր այն կողմ: Այդ թաղամասում ապրողները հիմնականում Աֆրիկայից ժամանածներն են: Ցուցարարները կոտրել են խանութների ցուցափեղկերը, այդ թվում՝ Apple-ի խանութ-սրահինը: Խանութներից մեկն […]
13:18 08.06.2020
Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանն անդրադարձել է նաև նոր տիպի կորոնավիրուսի թեստերի շուկային: Հարցին, թե հնարավո՞ր է ուսումնասիրեն թեստերի շուկան, քանի որ նաև մասնավոր ընկերություններն են թեստավորում իրականացնում, նա պատասխանել է, որ մինչև հիմա թեստավորման գործընթաց իրականացրել է միայն պետությունը: Իսկ եթե մասնավորները սկսեն թեստավորում իրականացնել և անհրաժեշտություն լինի գների վերահսկողություն […]
13:14 08.06.2020
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ակտիվ մշտադիտարկումները շարունակվում են նաև շաբաթ և կիրակի օրերին` հնարավորին չափ բացառելու վիրուսի առավել լայն տարածման պատճառ դարձող անվտանգության նորմերի խախտումները։ Թեև վերջին շրջանում այս խախտումների նվազման դինամիկա է նկատվում, սակայն, ցավոք, դեռ արձանագրվում են տարատեսակ խախտումներ. առավել հաճախ` սոցիալական հեռավորություն չպահպանելու, դիմակ չկրելու կամ ճիշտ չկրելու, ախտահանման գործընթացը […]
13:03 08.06.2020
Դիմակի, ալկոգելի, ձեռնոցի շուկայում ուսումնասիրությունները շարունակվում են: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը՝ նշելով, որ կան հարուցված գործեր բժշկական կամ պաշտպանիչ դիմակների շուկայում և լատեքս ձեռնոցների շուկայում: «Առաջին լսումը տեղի է ունեցել: Հիմա նորից տնտեսվարող սուբյեկտները տեղեկատվություն են ներկայացնելու: Կարծում եմ՝ մոտ ապագայում վարույթի ավարտը […]
13:02 08.06.2020
Կորոնավիրուսային (Covid 19) համաճարակով պայմանավորված արտակարգ դրության պայմաններում՝ ՀՀ կրթության տեսչական մարմինը ստուգայցեր է իրականացրել Երևանի վարչական շրջանների մանկապարտեզներում : Ստուգայցերի ընթացքում հայտնաբերվել են խախտումներ և այդ խախտումների մասին արձանագրությունները ներկայացվել են պարետատուն: ՀՀ պարետի N-113 որոշմամբ՝ այսօր 24 ժամով կասեցվել է Երևանի Նոր Նորք վարչական շրջանի թիվ 105 մանկապարտեզի գործունեությունը: Նույն որոշմամբ 7 օրով […]
12:42 08.06.2020
Արցախում կորոնավիրուսի դեմ պայքարի կանոնները խստացվում են: Թաղման արարողություններից մինչև սահմանի հատում ու պարտադիր դիմակներ կրելու անհրաժեշտություն. ֆեյսբուքյան ուղիղ եթերում նախագահ Արայիկ Հարությունյանը մանրամասներ է ներկայացրել: Նա նշել է, որ Արցախի սահմանը պետք է հատել COVID 19-ի բացասական պատասխանը ձեռքին, այսինքն՝ միայն հետազոտվելուց հետո պետք է Արցախ գնալ: Անցակետերում արագ թեստավորում իրականացնելու հանձնարարականներ կլինի: Հարությունյանն […]
12:34 08.06.2020
էլեկտրաէներգիայի գնի բարձրացման խնդիր առնվազն մինչև փետրվարի 1-ը չի լինի, քանի որ այն գումարները, որոնք գազի գնի առաջացման պարագայում կառաջանան էլեկտրահամակարգում, կառավարելի են և էներգահամակարգի ներքին ռեսուրների հաշվին հնարավոր է այդ հարցը լուծել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը: Անդրադառնալով ջրի գնին՝ նա նշեց, որ վարձակալության […]
12:27 08.06.2020
ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Շողակաթ խոշորացված համայնքի Դրախըիկ, Աղբերք և Ջիլի բնակավայրերում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կկառուցվեն խմելու ջրատարի արտաքին ու ներքին ցանցեր՝ 5500 գծամետր երկարությամբ: «Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 55 միլիոն 441 հազար դրամ, որի 70 տոկոսը կամ 38 միլիոն 809 հազար դրամը […]
12:19 08.06.2020
Գազի միջին գինը բարձրանում է: Այդ մասին լրագրողների հետ զրույցում նշել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը՝ անդրադառնալով գազի սակագնի փոփոխմանը, որի շուրջ օրեր առաջ այդ կառույցում քննարկումներ էին: Բաղրամյանը նշել է, որ «Գազպրոմը» հայտով ներկայացրել է սակագնի փոփոխության հետ կապված իրենց հաշվարկները, իսկ հայկական կողմը ներկայացրել է իր դիրքորոշումը: Իսկ հիմա հանրային […]
12:00 08.06.2020
ԱԺ-ում շարունակվում են 2019թ-ի պետական բյուջեի նախնական քննարկումները: Այսօր այն ընթանում է Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հետ համատեղ, որտեղ քննարկվում է պետական բյուջեի կատարման մասին եկամուտների ձևավորման հարկային-մաքսային քաղաքականությունը։ Գերատեսչությունները ներկայացնում են ծրագրերի կատարման ոլորտային ծախսերն ու կատարողականը: Դրանց ծրագրային ցուցանիշները նախնական ելույթում ներկայացրել է Ատոմ Ջանջուղազյանը: «Էկոնոմիկայի նախարության բյուջեով հատկացվել 25.4 մլրդ դրամ, տարվա […]
11:46 08.06.2020
ՀՀ ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է հանրապետության ողջ տարածքում։ Դրան զուգահեռ տարբեր վարչական շրջաններում իրականացվում են հատուկ միջոցառումներ՝ ապահովելով Պարետի որոշումների պահանջների կատարման նկատմամբ արդյունավետ հսկողություն։ Ընդհանուր առմամբ՝ արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է 25091 արձանագրություն, իսկ հունիսի 7-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է […]
11:34 08.06.2020
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներ Նաիրա Զոհրաբյանի և Շաքե Իսայանի հեղինակած «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու օրենսդրական առաջարկը: Նախագծով նախատեսվում է սահմանել անվճար իրավաբանական օգնություն զինծառայության ժամանակ մահացած զինծառայողի ընտանիքի անդամների համար: Կառավարությունն առաջարկ է ներկայացրել նախագծի վերաբերյալ՝ նշելով. «Հարկ է արձանագրել, […]
10:04 08.06.2020
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հանդես է գալիս նոր կորոնավիրուսի դեմ պայքարի կանոնների խստացման հետ կապված առաջիկա անելիքների մասին կարևոր հայտարարություններով: Նրա խոսքով՝ ծանր մարտահրավերին դիմակայելու համար օր առաջ մեր ապրելակերպում փոփոխություններ են անհրաժեշտ, հակառակ դեպքում հետևանքներն անդառնալի են լինելու:
18:13 07.06.2020
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն միջազգային հանրությանը կոչ է արել Իրանի նկատմամբ «կաթվածահար» անող պատժամիջոցներ կիրառել, հայտնում է ТАСС-ը: Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնում էին, որ Իրանում հարստացված ուրանի քանակը գրեթե ութ անգամ գերազանցում է 2015-ի միջուկային գործարքով սահմանած չափը: Այս կապակցությամբ Նեթանյահուն ասել է, որ Իրանը համակարգված ձևով խախտել է իր պարտավորությունները: Հետևաբար, ըստ իսրայելցի քաղաքական […]
17:11 07.06.2020
ԱՄՆ նախկին նախագահ հանրապետական Ջորջ Բուշը նախագահի ընտրությանը չի սատարի գործող նախագահ Դոնալդ Թրամփին, հայտնում է The New York Times- ը: Բացի այդ, ԱՄՆ հանրապետական կուսակցության մի քանի այլ հայտնի անդամներ ևս չեն պաշտպանի Թրամփի թեկնածությունը առաջիկա ընտրությանը: Հրապարակման համաձայն՝ ներկայիս նախագահին չեն աջակցում նաև Ֆլորիդայի նախկին նահանգապետ Ջեբ Բուշը, Յուտայի սենատոր Միթ Ռոմնին և […]
16:41 07.06.2020
ԱՄՆ-ի հանրապետական սենատոր Ռիկ Սքոթը հայտարարել է, որ ԱՄՆ-ն իբր ապացույցներ ունի արևմուտքում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստեղծելու դեմ ուղղված ՉԺՀ-ի գործողությունների մասին: Այդ մասին հայտնում է BBC- ն: Ըստ Սքոթի՝ Չինաստանը չի ցանկանում, որ ԱՄՆ-ն առաջինը պատվաստանյութ ստեղծի, քանի որ «ամերիկացիների և ամբողջ աշխարհի ժողովրդավարության հակառակորդ է»: Քաղաքական գործիչը նաև կարծում է, որ եթե ՉԺՀ-ն […]
14:27 07.06.2020
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհակալություն է հայտնել իրավապահներին՝ Վաշինգտոնում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվան պատճառով ծավալված բողոքի ցույցերի ժամանակ կատարած գործողությունների համար: Այս մասին նա գրել է Twitter- ում: Ամերիկացի առաջնորդի խոսքով՝ Կոլումբիայի շրջանում ի պաշտպանություն աֆրոամերիկացիների իրավունքների շարժման և ոստիկանության դաժանության դեմ «շատ ավելի քիչ մարդիկ են դուրս եկել, քան սպասվում էր»: «Ազգային գվարդիան, գաղտնի […]
21:53 06.06.2020
«Այս տարի վերջին 14 դարում առաջին անգամ մենք չկարողացանք տոնել Գարեջոբան/Գարեջի վանքի տոնը/ու այցելել այս հուշարձանի հիմնական հատվածը` Զատկի վանքը: «Այս փոխհամաձայնեցված տարածքը տարել է նախագահ Ալիևն ու նրա ԶՈՒ-ն: Ակնհայտ բռնազավթում է ու ագրեսիա»: Այս մասին այսօր հայտարարել է Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Շալվա Նաթելաշվիլին: Նրա հայտարարությամբ՝ վրացական իշխանությունները, երկկողմ բանակցություններ սկսելու, միջազգային հանրությանը ոտքի […]
19:49 06.06.2020
«Կոշ» ՔԿՀ-ի դատապարտյալներից մեկի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդություն․ մյուսների թեստի պատասխանը բացասական է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ արդարադատության նախարարի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը: «Անվտանգության նկատառումներից ելնելով՝ կանխարգելիչ միջոցառումներ են ձեռնարկվել և թեստավորվել են նաև «Կոշ» ՔԿՀ-ում պահվող բոլոր անձինք․ բոլորի պատասխանը բացասական է։ Արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկում անազատության մեջ պահվող […]