11:56 09.06.2020
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը բացահայտել է եկամուտների համատարած հայտարարագրման օրենքի խութերը: «Եկամուտների համատարած հայտարարագրման համակարգի ներդրումը, ըստ ֆինանսների նախարարի, ենթադրում է, որ ոչ միայն ՀՀ-ում բնակվող, այլ առհասարակ ՀՀ բոլոր քաղաքացիները պետք է հայտարարագրեր ներկայացնեն՝ իրենց եկամուտների վերաբերյալ: Սա նշանակում է, որ մեր հարյուր հազարավոր քաղաքացիներ, որոնք երկքաղաքացիներ են և ապրում են, օրինակ՝ Ռուսաստանում, ինչպես նաև որոնք ապրում են ՀՀ-ում, սակայն աշխատում են, օրինակ՝ Ռուսաստանում, պարտավոր են լինելու հայտարարագրեր ներկայացնել և վճարել եկամտային հարկ ՀՀ-ում, իսկ եթե արդեն վճարել են հարկը ՌԴ-ում, ուրեմն ՀՀ-ում պետք է վճարեն մեր և իրենց հարկման դրույքաչափի դրական տարբերության չափով: Որպեսզի ամբողջությամբ հասկանալի լինի, դիտարկենք մեկ օրինակ՝ տղան մեկնել է ՌԴ աշխատելու (խոպան), ստացել է ՌԴ քաղաքացիություն և մնացել է այնտեղ ապրելու, սակայն պահպանվել է նրա ՀՀ քաղաքացիությունը: Տղան գրանցված աշխատող չէ, աշխատում է որպես բանվոր, ամառանոցներ է կառուցում: Ամեն ամիս նա ուղարկում է Հայաստան անկանխիկ փոխանցումների միջոցով իր մորը 200$ գումար: Համաձայն եկամուտների համատարած հայտարարագրման համակարգի՝ և տղան, և մայրը պարտավոր են լինելու ներկայացնել հայտարարագրեր՝ բացահայտելով իրենց եկամուտները: Մայրը տվյալ եկամտի գծով եկամտային հարկ չի վճարի, քանի որ նվիրատվությունը չի հարկվում, բայց տղան պարտավոր կլինի վճարել 22% եկամտային հարկ 2021թ. համար՝ ՌԴ-ում իր ստացած աշխատավարձից, իսկ եթե նա ՌԴ-ում վճարած լինի, օրինակ՝ 13% հարկ, ապա ՀՀ-ում ստիպված կլինի վճարել 22-13=9% եկամտային հարկ: Հիշեցնեմ, որ 2017-2019 թթ. դեպի ՀՀ մասնավոր տրանսֆերտների ծավալը կազմել է տարեկան շուրջ 1.7-2 մլրդ. ԱՄՆ $: Նշված եղանակով այս համակարգի ներդրումը կարող է բերել ոչ լավ օրից իրենց տունը լքած, արտագնա աշխատանքի մեկնած, ՀՀ քաղաքացիությունը պահպանած մեր հայրենակիցների մոտ անարդարության զգացողություն և խիստ դժգոհություն: Առկա է ռիսկ, որ կարող է սկսվել ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու գործընթաց, ինչը խիստ անցանկալի է մեր երկրի պարագայում: Կոչ եմ անում իշխանություններին շատ զգույշ լինել այս հարցերում և հանրային լայն քննարկումից հետո միայն անդրադառնալ այս համակարգի ներդրմանը»,-գրել է Խաչատրյանը։
21:56 10.06.2025
47-ամյա տղամարդը կամավոր հանձնել է հրացան և փամփուշտներՀամայնքային ոստիկանները հետևողականորեն շարունակում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ բացատրական աշխատանքը: Հերթական արդյունքն են գրանցել Նոյեմբերյանի բաժնի համայնքային ոստիկանները։ Ջուջևան գյուղի 47-ամյա բնակիչը հունիսի 6-ին կամավոր հանձնել է մեկփողանի որսորդական ողորկափող հրացան, տարբեր տրամաչափի փամփուշտներ և պայթուցիչի նմանվող դետալ։ Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը։ Կրկին հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը […] ...
21:52 10.06.2025
Ըմբիշ Մարատ Աճեմյանը ըմբշամարտի ԵԱ-ում 10:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկել եզրափակիչ51 կգ. ըմբիշ Մարատ Աճեմյանը Սկոպիեում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 10:0 հաշվով հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և անցավ եզրափակիչ: Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից: Եզրափակչում է նաև 60 կգ Հայկ Մանուկյանը: ...
21:48 10.06.2025
Տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը. վարչապետՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ տեղի է ունեցել ՔՊ Վարչության հերթական նիստը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:46 10.06.2025
25-ամյա երիտասարդը ապօրինի պահվող զենք-զինամթերք է հանձնել Վարդենիսի բաժնումՀամայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 6-ին Շատվան գյուղի 25-ամյա բնակիչը կամավոր հանձնել է «ԻԺ» հրազեն, «Ֆ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով, և տարբեր հրազենների 43 փամփուշտ: Հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ պապին։ Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ […] ...
21:43 10.06.2025
Երեք մարզիչ հավակնում է Իտալիայի հավաքականը գլխավորելունԻտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում Լուչանո Սպալետիին փոխարինելու երեք թեկնածու կա։ Պաշտոնին հավակնում են Ստեֆանո Պիոլին («Ալ Նասր»), Ֆաբիո Կանավարոն ու Կլաուդիո Ռանիերին։ Այս մասին հաղորդում է The Athletic-ը։ ...