Վարչապետը հանձնարարել է նորանշանակ ոստիկանապետին առաջնահերթ կենտրոնանալ հակահամաճարակային կանոնների պահպանման որակի նկատելի բարելավման վրա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.88
  • 445.00
WEATHER
+22.09 oC

Վարչապետը հանձնարարել է նորանշանակ ոստիկանապետին առաջնահերթ կենտրոնանալ հակահամաճարակային կանոնների պահպանման որակի նկատելի բարելավման վրա

12:47 09.06.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ոստիկանության ղեկավար կազմին է ներկայացրել նորանշանակ ոստիկանապետ Վահե Ղազարյանին:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել նախկին ոստիկանապետ Արման Սարգսյանին կատարած աշխատանքի համար՝ նշելով, որ միասին կվերլուծեն այս ընթացքում իրականացված գործունեությունը և կգան ընդհանուր եզրակացությունների:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այսօր բարդ, անսպասելի ժամանակներ են, և ոստիկանության գործունեության հավելյալ՝ամենամեծ մարտահրավերը կորոնավիրուսի համավարակն է:

 «Վերջին 3 ամիսներին ոստիկանությունը շատ ծանր, անդադար աշխատանք է կատարել, որի արդյունքում շատ մեծ էներգիա է սպառվել, և ընկալումներ են փոխվել: Բայց առաջիկայում էլ համավարակի հաղթահարման գործում էական է լինելու ոստիկանության աշխատանքի որակը: Որքան էլ հասկանալի է, որ իսկապես ոստիկանության ողջ անձնակազմը հյուծման եզրին է գտնվում, պետք է նոր էներգիա հաղորդել, որքան էլ դա անհնար թվա: Շնորհավորելով պարոն Ղազարյանին ոստիկանության պետի պաշտոնում նշանակվելու առիթով՝ ցանկանում եմ ասել, որ նրա ամենաառաջին խնդիրը համարում եմ ոստիկանությանն այդ էներգիան հաղորդելը և նոր լիցք տալը համավարակի դեմ պայքարի կամ, ավելի ճիշտ, հակահամաճարակային կանոնները պահպանելու առումով: Հույս ունենք և համոզված ենք, որ համավարակը ժամանակավոր է, և մենք այն կհաղթահարենք շատ շուտով կամ մի փոքր ուշ»:

Անդրադառնալով ոստիկանության գործառույթներին՝ վարչապետը նշել է, որ դրանք առանցքային են ՀՀ-ում իրավակարգի և մարդու իրավունքների պաշտպանության, սեփականության անվտանգության պահպանության առումով:

 «Ոստիկանության աշխատակիցը, ոստիկանության համազգեստը պետք է յուրաքանչյուր քաղաքացու մոտ առաջացնի պատկառանքի զգացում, յուրաքանչյուր քաղաքացու համար պետք է ունենա խիստ զգաստացնող նշանակություն: Մյուս կողմից՝ ոստիկանության համազգեստով մարդ տեսնելիս ՀՀ քաղաքացին պետք է իրեն պաշտպանված զգա, պետք է նրան ընկալի որպես յուրայինի, մերձավորի, ում աներկբա, առանց կասկածելու կարելի է դիմել սեփական՝ իրավունքի և անվտանգության հետ կապված խնդիրները լուծելու առումով: Սա մեծագույն խնդիրն է, որը պետք է լուծենք», – ընդգծել է Նիկոլ Փաշինյանը և նկատել՝ երրորդ հանրապետության պատմության մեջ այս խնդիրը միշտ բարդություններ է ունեցել, և չկա այն լուծելու շատ ճշգրիտ բանաձև. երբեմն եղել է, որ պատկառանքը եղել է չափից շատ՝ սահմանակցելով վախի և նեգատիվ այլ զգացումների հետ, երբեմն դրականն այնքան շատ է եղել, որ զգաստության զգացումը չափից ավելի քիչ է եղել:

«Սա պահանջում է երկարատև, հետևողական աշխատանք՝ գիտելիքի, փորձի վրա հիմնված, և, պարոն Ղազարյան, Ձեր խնդիրն է՝ այդ աշխատանքը կատարել: Ոստիկանությունը վարչապետին ենթակա մարմին է, և ոստիկանության գործունեությունը, դրա որակն ուղիղ կապվում է երկրի ղեկավարի և քաղաքացու հարաբերությունների հետ: ՀՀ ոստիկանությունն առնչություն ունի ամենամեծ թվով մարդկանց հետ, և յուրաքանչյուր ոստիկան իրեն պետք է ընկալի որպես ՀՀ վարչապետի ներկայացուցիչ, ով շփվում է ժողովրդի, քաղաքացու, այդ թվում՝ հանցագործների և իրավախախտների հետ: Հանցագործներն այդ շփման ընթացքում պետք է զգան դաժան, ուժեղ և չսասանվող ձեռք, օրինապահ քաղաքացիները՝ թիկունք, ամրություն, վստահություն և պաշտպանվածություն: Համոզված եմ, որ ունենք բավարար կամք և հետևողականություն՝ այս խնդրի լուծման հետևից մինչև վերջ գնալու համար»:

Անդրադառնալով 2018թ. վարչապետի պաշտոնն ստանձնելուց հետո իր՝ ուժային կառույցների կայունության պահպանման հետ կապված դիրքորոշմանը՝ վարչապետը նշել է, որ ոստիկանության համակարգի բոլոր աշխատակիցները ևս ստացել են նոր Հայաստանի իրողություններին, արժեքներին և նպատակներին դիրքավորվելու հնարավորություն, և պետք է հասկանալ, թե այդ հնարավորությունն ով ինչպես է օգտագործել:

«Ես վերջերս էլի մի առիթով հիշեցի Նոր կտակարանի հայտնի Տասը մնասի առակը՝ երբ տրվում է հնարավորությունը, և գալիս է այդ հնարավորությունների արդյունքներն ամփոփելու ժամանակը: Ցանկանում եմ ուղիղ ասել, որ բոլոր այն մարդիկ, ովքեր օգտագործել են այդ հնարավորությունը և տվել են կոնկրետ արդյունքներ, պետք է տեսնեն, որ ՀՀ ոստիկանությունում պաշտոնեական առաջխաղացման, գնահատված լինելու, խրախուսման բոլորովին նոր սկզբունքներ են գործում: Չկա ծանոթ, ընկեր, բարեկամ, թիկունք, առանց թիկունք: Կա աշխատանք, պրոֆեսիոնալիզմ, նվիրվածություն, և բոլոր այն մարդիկ, ովքեր գնացել են այս ճանապարհով, պետք է իրենց գնահատված զգան, բոլոր այն մարդիկ, ովքեր քամահրական վերաբերմունք են ցուցաբերել այս ճանապարհին, պետք է գնան իրենց ճանապարհով: Նրանք այլևս անելիք չունեն ՀՀ ոստիկանությունում», – ասել է վարչապետը և հավելել, որ նաև պետք է զգույշ և ճշգրիտ լինել՝ թացը չորի հետ չխառնելու համար. վերջնական արդյունքը պետք է լինի ՀՀ ոստիկանության արդյունավետության բարձրացումը՝ ի շահ Հայաստանի Հանրապետության, ՀՀ ժողովրդի, Արցախի Հանրապետության, մեր ազգի և ապագայի:

Վարչապետը հանձնարարել է նորանշանակ ոստիկանապետին առաջնահերթ կենտրոնանալ հակահամաճարակային կանոնների պահպանման և այս առումով ոստիկանության ծառայության որակի արագ, նկատելի բարելավման վրա՝ կարևորելով կատարված աշխատանքների և գույքագրված պրոբլեմների վերաբերյալ տեղեկատվության փոխանցումը:
Նախկին ոստիկանապետը երախտագիտություն է հայտնել վարչապետին վստահության համար՝ նշելով, որ ծառայությունն իրականացրել է մեծ պատվով և պատասխանատվությամբ:

Նորանշանակ ոստիկանապետը, շնորհակալություն հայտնելով ՀՀ վարչապետին բարձր վստահության համար, հավաստիացրել է, որ լավագույնս կկատարի կառույցի առաջ դրված խնդիրները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփը կոչ է արել դադարեցնել Բրազիլիայի նախկին նախագահ Բոլսոնարոյի դատավարությունը

08:15 18.07.2025

Թրամփը կոչ է արել դադարեցնել Բրազիլիայի նախկին նախագահ Բոլսոնարոյի դատավարությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել անհապաղ դադարեցնել Բրազիլիայի նախկին նախագահ (2019-2022) Ժաիր Բոլսոնարոյի դեմ դատավարությունը։ Այս մասին ասվում է ամերիկացի առաջնորդի՝ հարավամերիկյան երկրի նախկին ղեկավարին ուղղված նամակում։ «Ես տեսել եմ, թե ինչ սարսափելի վերաբերմունքի եք արժանացել այն համակարգի կողմից, որը շրջվել է ձեր դեմ։ Այս դատական հայցը պետք է անհապաղ մերժվի։ Ես անկեղծորեն […] ...

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար

08:05 18.07.2025

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...

Բրազիլացի ֆուտբոլիստը Ռոնալդուի ոճով գոլը տոնելու պատճառով վնասվածք է ստացել

08:00 18.07.2025

Բրազիլացի ֆուտբոլիստը Ռոնալդուի ոճով գոլը տոնելու պատճառով վնասվածք է ստացել

Բրազիլիայի Լիգա Պաուլիստայի գավաթի խաղարկության 6-րդ տուրի «Մոնտե Ասուլ» – «Գրեմիո Պրուդենտե» (1-1) խաղում հյուրերի հարձակվող Կեսլին խփած գոլը Կրիշտիանու Ռոնալդուի ոճով տոնելու պատճառով վնասվածք է ստացել ու փոխարինվել։ 30-ամյա ֆուտբոլիստը 79-րդ րոպեին աչքի է ընկել 11-մետրանոցից դարպասապահի հետ մղած գնդակը դարպասն ուղարկելով ու փրկել պարտությունից «Գրեմիո Պրուդենտեին»։ Ֆուտբոլիստի ծունկը գոլը տոնելիս ծալվել է։ Նա […] ...

Մեկական վորքաութ մարզահրապարակի բացման միջոցառումներ՝ Կապան, Ջերմուկ, Ճամբարակ և Բերդ համայնքներում

23:59 17.07.2025

Մեկական վորքաութ մարզահրապարակի բացման միջոցառումներ՝ Կապան, Ջերմուկ, Ճամբարակ և Բերդ համայնքներում

Գործադիրն ընդունել է որոշում, որը կնպաստի հանրության շրջանում վորքաութ մարզահրապարակների քանակի ավելացմանը: Այն հնարավորություն կտա վորքաութով զբաղվելու մշակույթը ինտեգրել համայնքների սոցիալական միջավայրին, որպեսզի մարզումները և սպորտով զբաղվելն ընկալվի որպես առօրյա կյանքի բաղկացուցիչ մաս: Ըստ այդմ՝ նախատեսվում է կազմակերպել մեկական մարզահրապարակի բացման միջոցառումներ Կապան, Ջերմուկ, Ճամբարակ և Բերդ համայնքներում։ Ծրագրի մեկնարկին զուգահեռ կիրականացվի իրազեկող տեսանյութերի նկարահանում […] ...

Սոֆիայում անցկացվել է Հայաստան-Բուլղարիա միջկառավարական հանձնաժողովի 9-րդ նիստը

23:56 17.07.2025

Սոֆիայում անցկացվել է Հայաստան-Բուլղարիա միջկառավարական հանձնաժողովի 9-րդ նիստը

ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ այսօր Սոֆիայում` որպես նիստի համանախագահ, մասնակցել է Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության միջև տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի իններորդ նիստին։ «Նիստի բացման իմ խոսքում կարևորել եմ երկու երկրների միջև համագործակցության ուղիների ամրապնդումը` ընդգծելով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության պատրաստակամությունը` նախաձեռնություններն իրական ծրագրերի […] ...

Շառլ Ազնավուրի արձանի բացման արարողության շրջանակում փակ փողոցներ կլինեն

23:50 17.07.2025

Շառլ Ազնավուրի արձանի բացման արարողության շրջանակում փակ փողոցներ կլինեն

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ հուլիսի 18-ին Շառլ Ազնավուրի հրապարակում՝ Մոսկվա կինոթատրոնի դիմաց, մեծանուն արվեստագետ, շանսոնյե, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի արձանի պաշտոնական բացման արարողության շրջանակում ժամը 10։00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից մինչև Աբովյան-Պուշկինի փողոցների խաչմերուկի երթևեկությունը փակ կլինի։ ...

BACK_TO_TOP