TIME
Ամսաթիվ
12 06 2025
  • $
    383.25
  • RUBLE
    4.86
  • 438.36
WEATHER
+20.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Դիմակի, ալկոգելի, ձեռնոցի շուկայում ուսումնասիրությունները շարունակվում են, կան հարուցված գործեր. Գեղամ Գևորգյան

13:03 08.06.2020

Դիմակի, ալկոգելի, ձեռնոցի շուկայում ուսումնասիրությունները շարունակվում են: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը՝ նշելով, որ կան հարուցված գործեր բժշկական կամ պաշտպանիչ դիմակների շուկայում և լատեքս ձեռնոցների շուկայում: «Առաջին լսումը տեղի է ունեցել: Հիմա նորից տնտեսվարող սուբյեկտները տեղեկատվություն են ներկայացնելու: Կարծում եմ՝ մոտ ապագայում վարույթի ավարտը […]

̰
Կասեցումներ երկու նախադպրոցական ուսումնական հաստատություններում

13:02 08.06.2020

Կորոնավիրուսային (Covid 19) համաճարակով պայմանավորված արտակարգ դրության պայմաններում՝ ՀՀ կրթության տեսչական մարմինը ստուգայցեր է իրականացրել Երևանի վարչական շրջանների մանկապարտեզներում : Ստուգայցերի ընթացքում հայտնաբերվել են խախտումներ և այդ խախտումների մասին արձանագրությունները ներկայացվել են պարետատուն: ՀՀ պարետի N-113 որոշմամբ՝ այսօր 24 ժամով կասեցվել է Երևանի Նոր Նորք վարչական շրջանի թիվ 105 մանկապարտեզի գործունեությունը: Նույն որոշմամբ 7 օրով […]

̰

12:42 08.06.2020

Արցախում կորոնավիրուսի դեմ պայքարի կանոնները խստացվում են: Թաղման արարողություններից մինչև սահմանի հատում ու պարտադիր դիմակներ կրելու անհրաժեշտություն. ֆեյսբուքյան ուղիղ եթերում նախագահ Արայիկ Հարությունյանը մանրամասներ է ներկայացրել: Նա նշել է, որ Արցախի սահմանը պետք է հատել COVID 19-ի բացասական պատասխանը ձեռքին, այսինքն՝ միայն  հետազոտվելուց հետո պետք է Արցախ գնալ: Անցակետերում արագ թեստավորում իրականացնելու հանձնարարականներ կլինի: Հարությունյանն […]

̰
էլեկտրաէներգիայի գնի բարձրացման խնդիր առնվազն մինչև փետրվարի 1-ը չի լինի. Գարեգին Բաղրամյան

12:34 08.06.2020

էլեկտրաէներգիայի գնի բարձրացման խնդիր առնվազն մինչև փետրվարի 1-ը չի լինի, քանի որ այն գումարները, որոնք գազի գնի առաջացման պարագայում կառաջանան էլեկտրահամակարգում, կառավարելի են և էներգահամակարգի ներքին ռեսուրների հաշվին հնարավոր է այդ հարցը լուծել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը: Անդրադառնալով ջրի գնին՝ նա նշեց, որ վարձակալության […]

̰
Գեղարքունիքի մարզում ջրատարներ կկառուցվեն

12:27 08.06.2020

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Շողակաթ խոշորացված համայնքի Դրախըիկ, Աղբերք և Ջիլի  բնակավայրերում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կկառուցվեն խմելու ջրատարի արտաքին ու ներքին ցանցեր՝ 5500 գծամետր երկարությամբ: «Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 55 միլիոն 441 հազար դրամ, որի 70 տոկոսը կամ 38 միլիոն 809 հազար դրամը […]

̰
Բնակչության և սոցիալապես անապահով խմբերի համար գազի սակագնի փոփոխություն չի լինի, փոփոխությունը կզգան ջերմոցներն ու գործարանները. Բաղրամյան

12:19 08.06.2020

Գազի միջին գինը բարձրանում է: Այդ մասին  լրագրողների հետ զրույցում նշել է  Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը՝ անդրադառնալով  գազի սակագնի փոփոխմանը, որի շուրջ օրեր առաջ այդ կառույցում քննարկումներ էին: Բաղրամյանը նշել է, որ «Գազպրոմը» հայտով ներկայացրել է սակագնի փոփոխության հետ կապված իրենց հաշվարկները, իսկ հայկական կողմը ներկայացրել է իր դիրքորոշումը: Իսկ հիմա հանրային […]

̰
Ո՞ր գերատեսչություններն են թերակատարել տարեկան բյուջետային հատկացումները

12:00 08.06.2020

ԱԺ-ում շարունակվում են 2019թ-ի պետական բյուջեի նախնական քննարկումները: Այսօր այն ընթանում է Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հետ համատեղ, որտեղ քննարկվում է  պետական բյուջեի կատարման մասին եկամուտների ձևավորման հարկային-մաքսային քաղաքականությունը։ Գերատեսչությունները ներկայացնում են  ծրագրերի կատարման ոլորտային ծախսերն ու կատարողականը: Դրանց ծրագրային ցուցանիշները նախնական ելույթում ներկայացրել է Ատոմ Ջանջուղազյանը: «Էկոնոմիկայի նախարության բյուջեով հատկացվել 25.4 մլրդ դրամ, տարվա […]

̰
Մինչ օրս կազմվել է 25091 արձանագրություն․ ոստիկանության ուժեղացված ստուգայցերը շարունակվում են

11:46 08.06.2020

ՀՀ ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է հանրապետության ողջ տարածքում։ Դրան զուգահեռ տարբեր վարչական շրջաններում իրականացվում են հատուկ միջոցառումներ՝ ապահովելով Պարետի որոշումների պահանջների կատարման նկատմամբ արդյունավետ հսկողություն։ Ընդհանուր առմամբ՝ արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է 25091 արձանագրություն, իսկ հունիսի 7-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է […]

̰
Առաջարկվում է զինծառայության հետ պատճառական կապով զոհվածների ընտանիքի անդամներին անվճար փաստաբանական ծառայություն տրամադրել

11:34 08.06.2020

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության  անդամներ Նաիրա Զոհրաբյանի և Շաքե Իսայանի հեղինակած «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու օրենսդրական առաջարկը: Նախագծով նախատեսվում է սահմանել անվճար իրավաբանական օգնություն զինծառայության ժամանակ մահա­ցած զինծառայողի ընտանիքի անդամների համար: Կառավարությունն առաջարկ է ներկայացրել նախագծի վերաբերյալ՝ նշելով. «Հարկ է արձանագրել, […]

̰
Խստացնում ենք նոր կորոնավիրուսի դեմ պայքարի կանոնների պահպանումը. Արայիկ Հարությունյան

10:04 08.06.2020

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հանդես  է գալիս նոր կորոնավիրուսի դեմ պայքարի կանոնների խստացման հետ կապված առաջիկա անելիքների մասին կարևոր հայտարարություններով: Նրա խոսքով՝ ծանր մարտահրավերին դիմակայելու համար օր առաջ մեր ապրելակերպում փոփոխություններ են անհրաժեշտ, հակառակ դեպքում հետևանքներն անդառնալի են լինելու:

̰
Նեթանյահուն միջազգային հանրությանը կոչ է արել Իրանի նկատմամբ «կաթվածահար» անող պատժամիջոցներ կիրառել

18:13 07.06.2020

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն միջազգային հանրությանը կոչ է արել Իրանի նկատմամբ «կաթվածահար» անող պատժամիջոցներ կիրառել, հայտնում է ТАСС-ը: Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնում էին, որ Իրանում հարստացված ուրանի քանակը գրեթե ութ անգամ գերազանցում է 2015-ի միջուկային գործարքով սահմանած չափը: Այս կապակցությամբ Նեթանյահուն ասել է, որ Իրանը համակարգված ձևով խախտել է իր պարտավորությունները: Հետևաբար, ըստ իսրայելցի քաղաքական […]

̰
Բուշ կրտսերը չի աջակցի Թրամփին նախագահի ընտրության ժամանակ

17:11 07.06.2020

ԱՄՆ նախկին նախագահ հանրապետական ​​Ջորջ Բուշը նախագահի ընտրությանը չի սատարի գործող նախագահ Դոնալդ Թրամփին, հայտնում է The New York Times- ը: Բացի այդ, ԱՄՆ հանրապետական ​​կուսակցության մի քանի այլ հայտնի անդամներ ևս չեն պաշտպանի Թրամփի թեկնածությունը առաջիկա ընտրությանը: Հրապարակման համաձայն՝ ներկայիս նախագահին չեն աջակցում նաև Ֆլորիդայի նախկին նահանգապետ Ջեբ Բուշը, Յուտայի ​​սենատոր Միթ Ռոմնին և […]

̰
Ամերիկացի սենատորը մեղադրում է Չինաստանին կորոնավիրուսի դեմ Արևմուտքի կողմից պատվաստանյութի ստեղծմանը խոչընդոտելու մեջ. BBC

16:41 07.06.2020

ԱՄՆ-ի հանրապետական ​​սենատոր Ռիկ Սքոթը հայտարարել է, որ ԱՄՆ-ն իբր ապացույցներ ունի արևմուտքում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստեղծելու դեմ ուղղված ՉԺՀ-ի գործողությունների մասին: Այդ մասին հայտնում է BBC- ն: Ըստ Սքոթի՝ Չինաստանը չի ցանկանում, որ ԱՄՆ-ն առաջինը պատվաստանյութ ստեղծի, քանի որ «ամերիկացիների և ամբողջ աշխարհի ժողովրդավարության հակառակորդ է»: Քաղաքական գործիչը նաև կարծում է, որ եթե ՉԺՀ-ն […]

̰
Թրամփը շնորհակալություն է հայտնել ուժայիններին՝ Վաշինգտոնում բողոքի ցույցերի ժամանակ կատարած գործողությունների համար

14:27 07.06.2020

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհակալություն է հայտնել իրավապահներին՝ Վաշինգտոնում  աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվան պատճառով ծավալված բողոքի ցույցերի ժամանակ կատարած գործողությունների համար: Այս մասին նա գրել է Twitter- ում: Ամերիկացի առաջնորդի խոսքով՝ Կոլումբիայի շրջանում ի պաշտպանություն աֆրոամերիկացիների իրավունքների շարժման և ոստիկանության դաժանության դեմ «շատ ավելի քիչ մարդիկ են դուրս եկել, քան սպասվում էր»: «Ազգային գվարդիան, գաղտնի […]

̰
Նախագահ Ալիևը վրացիներիցս վերցրեց մեր աղոթավայրերը՝ ընտրողների մոտ գլուխ գովալով , թե ճնշել է Վրաստանին. Նաթելաշվիլի

21:53 06.06.2020

«Այս տարի վերջին 14 դարում առաջին անգամ մենք չկարողացանք տոնել Գարեջոբան/Գարեջի վանքի տոնը/ու այցելել այս հուշարձանի հիմնական հատվածը` Զատկի վանքը: «Այս փոխհամաձայնեցված տարածքը տարել է նախագահ Ալիևն ու նրա ԶՈՒ-ն: Ակնհայտ բռնազավթում է ու ագրեսիա»: Այս մասին այսօր հայտարարել է Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Շալվա Նաթելաշվիլին: Նրա հայտարարությամբ՝ վրացական իշխանությունները, երկկողմ բանակցություններ սկսելու, միջազգային հանրությանը ոտքի […]

̰
«Կոշ» ՔԿՀ-ում պահվող բոլոր անձինք թեստավորվել են, բոլորի պատասխանը բացասական է

19:49 06.06.2020

«Կոշ» ՔԿՀ-ի դատապարտյալներից մեկի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդություն․ մյուսների թեստի պատասխանը բացասական է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ արդարադատության նախարարի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը: «Անվտանգության նկատառումներից ելնելով՝ կանխարգելիչ միջոցառումներ են ձեռնարկվել և թեստավորվել են նաև «Կոշ» ՔԿՀ-ում պահվող բոլոր անձինք․ բոլորի պատասխանը բացասական է։ Արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկում անազատության մեջ պահվող […]

̰
Լոնդոնում բազմահազարանոց ցույց է տեղի ունեցել՝ չնայած նախարարի հորդորներին

19:43 06.06.2020

Զանգվածային ցույցեր են տեղի ունեցել նաև Ավստրիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Իսպանիայում, Բելգիայում, Հունգարիայում, Հարավային Կորեայում։

̰
CREW DRAGON-ի տիեզերք արձակումը լավ օրինակ է պետություն- մասնավոր համագործակցության. Սուրեն Սարգսյան

19:30 06.06.2020

«ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփն արդեն սկսել է իրեն ներկայացնել որպես կարգուկանոն հաստատող նախագահ, ասում է, որ եթե  այդ   անտաղանդ նահանգապետերը չկարողանան կարգուկանոն հաստատել, ինքը՝ որպես ԱՄն անվտանգության երաշխավոր, կդիմի բոլոր միջոցներին, որպեսզի կարգուկանոն հաստատի: Ինչ վերաբերում է Թրամփի վարկանիշին, ապա միանշանակ չէ, որ  այն անկում է արձանագրել: Մեր ամերիկյան հետազոտությունների  կենտրոնը պարբերաբար  հետազոտոմ է նրա  […]

̰
Հունիսի 6-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 651 դեպք

19:23 06.06.2020

Հունիսի 6-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 651 դեպք, որոնցից 360-ն` առողջացած, 8-ը` մահվան ելքով: Այս մասին հայտնում են Գեղարքունիքի մարզպետարանից: «Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 32 նոր դեպք, 51 առողջացած: Հաստատված դեպքեր ունենք մարզի Վարդենիս, Մեծ Մասրիկ, Շատվան, Սոթք, Նորակերտ, Ծովինար* (վերջին 2 շաբաթների ընթացքում նոր դեպքեր չեն գրանցվել, բոլոր հիվանդները […]

̰
Հատել ենք այն եզրը, որից այն կողմ դժոխային իրավիճակ է. Նիկոլ Փաշինյան

19:13 06.06.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր պարետատան նիստից հետո ունեցած ճեպազրույցի ժամանակ նշեց՝ կորոնավիրուսի տարածման տեմպերով հատել ենք այն եզրը, որից այն կողմ դժոխային իրավիճակ է: Նա նաև ներկայացրեց այն քայլերը, որոնք պետք է ձեռնարկի ՀՀ կառավարությունը:

̰
Վատ եղանակը և պարետային ժամերը՝ բողոքի ակցիաների ինտենսիվության նվազման պատճառ

18:52 06.06.2020

Վատ եղանակը և պարետային ժամերը նվազեցրել են Նյու Յորքում բողոքի ակցիաների ինտենսիվությունը: Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը: Հունիսի 5-ի ցույցերը ավարտվել են առանց էական բախումների:

̰
Ռասիզմ և քաղաքական գործընթացներ. ինչո՞ւ ԱՄՆ-ում կայծից բոց բռնկվեց

18:42 06.06.2020

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը SHANTNEWS-ի եթերում խոսել է ԱՄՆ ում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությանը հետևած բողոքի ակցիաների ու դրանց պատճառների մասին: «Պատճառները շատ են, բայց հիմնականում դեր խաղաց վերջին 3 ամսում կուտակված լարվածությունը: 40 մլն գործազրկություն, որը հիմնականում հարվածել է աղքատ բնակչությանը, լարվածություն. փաստորեն, մի փոքր միջադեպը վերածվեց այսպիսի մեծ պատմության: Ամբողջ աշխարհում տեղի են ունենում […]

̰
Հայաստանում քաղաքական հայացքների համար չեն եղել, չկան ու չեն լինելու հարուցված գործեր. Ալեն Սիմոնյան

18:34 06.06.2020

«Բարգավաճ Հայաստան» ղմբակցության ղեկավարի նախորդ օրվա հայտարարութանը այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նիստին անդրադարձ եղել, թեպետ հանդիպման օրակարգային հարցերը եղել են ընթացիկ այլ հարցեր: Այդ մասին նիստի ավարտից հետո ասել է Ալեն Սիմոնյանը՝ նշելով աշխարհում իշխանությունը փոխում է միայն ժողովուրդը. «Դա Գագիկ Ծառուկյանի անձնական կարծիքն է, որը հիմնված է նախկին հիշողության վրա: Իսկ մնացածի մասով կտեսնենք, […]

̰
Ստոր և նողկալի սադրանք․ ՌԴ արձագանքը Չեխիայից իր դիվանագետների վտարմանը

18:25 06.06.2020

Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) պետ Սերգեյ Նարիշկինը ռուս 2 դիվանագետներին Չեխիայից վտարելու որոշումը անվանել է ստոր և նողկալի սադրանք։ Այս մասին հայտնում է  «Gazeta.ru»-ն։ Նարիշկինն ընդգծել է, որ Ռուսաստանը պատասխան քայլեր է ձեռնարկելու։ Հունիսի 5-ին Չեխիան ՌԴ դեսպանատան 2 աշխատակցի «պերսոնա նոն գրատա» էր ճանաչել։ Չեխիայի վարչապետը հայտարարել էր, որ վտարումը կապված է եղել […]

̰
Ամերիկացի 9.5 հազար զինծառայող դուրս կբերվի Գերմանիայից

18:08 06.06.2020

ԱՄն նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է ավելի քան 9.5 հազար ամերիկացի զինծառայողների դուրս բերել Գերմանիայից մինչև սեպտեմբեր՝ կանցլեր Անգելա Մերկելի հետ ռազմական ծախերի թեմայով երկարամյա լարվածության ֆոնին: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը: Մերկելի՝ Վաշինգտոնում նախատեսված G7 -ին չմասնակցելու որոշումն անգամ Թրամփին հետ չի պահի այդ մտադրությունից: ԱՄՆ նախագահը վաղուց էր Սպիտակ տանը քննարկում Գերմանիայում ԱՄՆ-ի […]

̰
Հունիսի 6-ից բացվում է Վերսալի պալատը

17:59 06.06.2020

Ֆրանսիայում  այսօրվանից՝ հունիսի 6-ից, բացվում է Վերսալի պալատը: Այս մասին նշված է Twitter-ում:  Ամրոցի աշխատակիցները մանրակրկիտ պատրաստվել են այցելուներին դիմավորելուն: Բոլորը պետք է լինեն դիմակներով, ընդ որում՝ ներս կարող են մտնել միայն նրանք, ովքեր նախապես են տոմս գնել: Թանգարանային համալիրը փակ էր մարտի 13-ից՝ մշակույթի նախարարության կարգադրությամբ: Պատճառը Ֆրանսիայում կորոնավիրուսի տարածումն էր:

̰
Արցախում քննարկել են նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը

17:45 06.06.2020

Ազգային ժողովի «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցությունը, Արցախի Հանրապետությունում նոր կորոնավիրուսի համավարակի իրավիճակով պայմանավորված, հունիսի 6-ին խորհրդարանում կազմակերպել է հանդիպում Արցախի Հանրապետության պետական նախարար, պարետ Գրիգորի Մարտիրոսյանի և Առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանի հետ: Առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը, ներկայացնելով հանրապետությունում համավարակի ուղղությամբ կատարված աշխատանքները, վիճակագրությունն ու հետագա քայլերը, նշել է. «Ընդհանուր հաստատվածների թիվը 59 է, 31՝ առողջացած, այսինքն […]

̰
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է Գեղարքունիքի մարզում կատարվող շինարարական աշխատանքներին

17:38 06.06.2020

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից նշելով. «Արցախից վերադարձի ճանապարհին ծանոթանում եմ Գեղարքունիքի մարզում կատարվող շինարարական աշխատանքներին»:

̰
Ի՞նչ վնասներ են կրել ամերիկահայերը ցույցերի հետևանքով. զրույց Հարութ Սասունյանի հետ

17:30 06.06.2020

Աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվան կապակցությամբ ԱՄՆ-ում ընթացող ցույցերի արդյունքում ի՞նչ վնասներ են կրել հայ գործարարները. այդ և այլ հարցերի շուրջ «Շանթ»-ի մեկնաբան Սագօ Արեանը հեռավար զրուցել է ամերիկահայ հրապարակախոս Հարութ Սասունյանի հետ: Սասունյանը պատմել է, որ ցույցերի արդյունքում առիթից օգտվելով կողոպտիչները թալանել են նաև հայերին պատկանող խանութներ, նաև խանութ են այրել: «Մեր հույսն այն է, […]

̰
Թրամփը ոչ կոմպետենտ է անվանել Վաշինգտոնի քաղաքապետին

17:20 06.06.2020

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ոչ կոմպետենտ է անվանել երկրի մայրաքաղաք Վաշինգտոնի քաղաքապետ Մյուրիել Բոուզերին։ Թրամփը քաղաքապետին սուր քննադատել է Վաշինգտոնում ազգային գվարդիայի ծառայողների ներկայության դեմ հանդես գալու համար։ «Վաշինգոտնի ոչ կոմպետենտ քաղաքապետ Մյուրիել Բոուզերը, որ լրիվ կորցրել է բյուջեի նկատմամբ վերահսկողությունը և որը մշտապես մեզ մոտ է գալիս փող մուրալու, հիմա պատերազմում է Ազգային գվարդիայի […]

̰
BACK_TO_TOP