Թրամփը ոչ կոմպետենտ է անվանել Վաշինգտոնի քաղաքապետին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 06 2025
  • $
    383.48
  • RUBLE
    4.79
  • 444.68
WEATHER
+24.09 oC

Թրամփը ոչ կոմպետենտ է անվանել Վաշինգտոնի քաղաքապետին

17:20 06.06.2020

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ոչ կոմպետենտ է անվանել երկրի մայրաքաղաք Վաշինգտոնի քաղաքապետ Մյուրիել Բոուզերին։ Թրամփը քաղաքապետին սուր քննադատել է Վաշինգտոնում ազգային գվարդիայի ծառայողների ներկայության դեմ հանդես գալու համար։

«Վաշինգոտնի ոչ կոմպետենտ քաղաքապետ Մյուրիել Բոուզերը, որ լրիվ կորցրել է բյուջեի նկատմամբ վերահսկողությունը և որը մշտապես մեզ մոտ է գալիս փող մուրալու, հիմա պատերազմում է Ազգային գվարդիայի դեմ, որը վերջին մի քանի օրերին նրան փրկել է վիթխարի խայտառակությունից»,- իր թվիթերյան էջում գրել է Թրամփը։

Թրամփը սպառնացել է, որ եթե «այդ կանանց ու տղամարդկանց» ներկայությունը քաղաքապետին դուր չի գալիս, ապա իրենք կարող են նրանց փոխարինել «այլ կանանցով ու տղամարդկանցով»։ Թեև Թրամփը չի մանրամասնել, թե ինչ նկատի ունի, բայց ենթադրվում է, որ նախագահը սպառնում է Ազգային գվարդիայի փոխարեն փողոցներ հանել բանակային ստորաբաժանումներ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սթարմերը մտահոգիչ է համարում Իսրայելի կողմից Իրանի վրա հարվածները

10:47 13.06.2025

Սթարմերը մտահոգիչ է համարում Իսրայելի կողմից Իրանի վրա հարվածները

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ Իսրայելի կողմից Իրանին ուղղված հարվածները մտահոգիչ են և կոչ է արել կողմերին նվազեցնել լարվածությունը: Նրա խոսքերը մեջբերել է The Daily Telegraph-ը: «Հարվածների մասին հաղորդագրությունները մտահոգիչ են, և մենք կոչ ենք անում բոլոր կողմերին անհապաղ դադարեցնել գործողությունները և նվազեցնել լարվածությունը։ Լարվածության սրումը տարածաշրջանում ոչ մեկին օգուտ չի բերի։ […] ...

Հրդեհ Վաղարշապատ քաղաքում

10:40 13.06.2025

Հրդեհ Վաղարշապատ քաղաքում

Հունիսի 12-ին, ժամը 23:44-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վաղարշապատ քաղաքի Շահումյան փողոցում այրվում է գրասենյակ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գրասենյակի բակում՝ փայտե շինությունում (15 քմ) գտնվող  էլեկտրական վահանակում, այնուհետև […] ...

Կոշտ պատասխան կտանք այս ահաբեկչական ռեժիմին․ Իրանի կառավարություն

10:32 13.06.2025

Կոշտ պատասխան կտանք այս ահաբեկչական ռեժիմին․ Իրանի կառավարություն

Իրանի իշխանությունները կոշտ պատասխան կտան Իսրայելի կողմից հարվածներին, որոնց հետևանքով զոհվել են խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ գիտնականներ և զինվորներ: Այս մասին ասվում է Իրանի կառավարության հայտարարության մեջ, հաղորդում է Tasnim գործակալությունը: «Այսօր մենք բոլորս՝ Իրանի ժողովուրդը, կառավարությունը և ղեկավարությունը, կարող ենք բարձրաձայն և վճռականորեն հայտարարել, որ սիոնիստները ահաբեկիչներ և ագրեսորներ են։ Մենք ունենք բոլոր իրավունքները […] ...

Իրանի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ Իսրայելի հարվածները չէին կարող իրականացվել առանց ԱՄՆ-ի իմացության և համակարգման

10:26 13.06.2025

Իրանի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ Իսրայելի հարվածները չէին կարող իրականացվել առանց ԱՄՆ-ի իմացության և համակարգման

Իսրայելի կողմից Իրանի վրա հարվածները չէին կարող իրականացվել առանց Միացյալ Նահանգների իմացության և համակարգման, որը կկրի տեղի ունեցածի պատասխանատվությունը: Այս մասին ասվում է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության հրապարակած հայտարարության մեջ: «Իրանի դեմ սիոնիստական ​​ռեժիմի ագրեսիվ գործողությունները չէին կարող իրականացվել առանց Միացյալ Նահանգների համակարգման և թույլտվության: Համապատասխանաբար, ԱՄՆ կառավարությունը, լինելով այս ռեժիմի հիմնական աջակիցը, նույնպես […] ...

Իրաքը փակել է օդային տարածքը

10:21 13.06.2025

Իրաքը փակել է օդային տարածքը

Իրաքի իշխանությունները փակել են երկրի օդային տարածքը և դադարեցրել թռիչքները՝ Իսրայելի կողմից Իրանի վրա հասցված հարվածների պատճառով, ուրբաթ առավոտյան Իրաքի «Շաֆաք Նյուզ» լրատվական գործակալությանը հայտնել է անվտանգության աղբյուրը։ Ավելի վաղ Axios-ը, հղում անելով տեղեկացված աղբյուրներին, հայտնել էր, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Իրանում գտնվող թիրախներին։ «Իրաքի օդային տարածքը փակ է, և թռիչքներն ամբողջությամբ […] ...

Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումների հետևանքով վիրավորվել է առնվազն 50 մարդ

10:17 13.06.2025

Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումների հետևանքով վիրավորվել է առնվազն 50 մարդ

Թեհրանի վրա Իսրայելի հարձակումների հետևանքով վիրավորվել է առնվազն 50 մարդ, որոնցից առնվազն 35-ը կանայք և երեխաներ են, հաղորդում է Իրանի պետական ​​հեռուստատեսությունը։ «Իսրայելի ռեժիմի հարձակման հետևանքով մոտ 50 տուժած տեղափոխվել է հիվանդանոց։ Նրանցից առնվազն 35-ը կանայք և երեխաներ են», -ուղիղ եթերում ասել է պետական ​​լրատվական հաղորդավարը։ ...

BACK_TO_TOP