11:53 05.06.2020
«Երեկ՝ 697, այսօր՝ 596։ Մտածի՛ր վաղվա մասին։ Որովհետև «վաղվա» թիվը կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը Դու՜ ես»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2656134234706955?__tn__=-R
11:49 05.06.2020
ԱՄՆ պետքարտուղարի օգնական Դեյվիդ Շենքերը հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է հեռանա Մերձավոր Արևելքից, քանի որ այնտեղ ապակառուցողական դեր է խաղում: Նրա խոսքով՝ Մերձավոր Արևելքից Ռուսաստանին հեռու պահելն ԱՄՆ-ի համար անկյունքարային է եղել 45 տարիների ընթացքում: «Իսկ այժմ նրանք այնտեղ ապակառուցողական դեր են խաղում: Եվ մենք, ուղիղ ասած, կարծում ենք, որ նրանք այնտեղից պետք է […]
11:41 05.06.2020
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է կատարել․ «Իմ Արամ տղան չորսուկես տարեկան է՝ 54 ամսական: Իր պուճուր կյանքի 54 ամիսներից արդեն չորրորդը անցկացնում է տանը՝ մեր աշխարհում իր գտնվելու ամբողջ ժամանակի մոտ 8 տոկոսը: Չորս ամիս՝ չնչին բացառություններով, տնից դուրս չի գալիս, մանկապարտեզ չի գնում, բակ չի գնում, ընկերների […]
11:39 05.06.2020
ՊԵԿ-ից հայտնում են, որ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 18-րդ միջոցառման շահառու կարող են հանդիսանալ բոլոր այն տնտեսվարողները, որոնք ✅2020 թվականի փետրվարի 1-ից մինչև ապրիլի 30-ն ունեցել են 2-100 աշխատակից և ✅նույն ժամանակահատվածում նրանց հաշվարկած եկամուտների փաստացի ֆոնդը չի նվազել կամ ապրիլ ամսվա նվազումը կազմել է մինչև 5%։ Դրամաշնորհներից չեն կարող օգտվել ❌ ֆինանսական, ❌ ապահովագրական, ❌ շահումով […]
11:32 05.06.2020
Այսօրվա օրը կորսված է, և պետք է մտածել վաղվա օրվա մասին։ Այս խոսքերով վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում բյուջեի կատարմանը հեռակա մասնակցելիս հիմնավորեց, որ հիմա բարեփոխումներ իրականացնելու ճիշտ ժամանակն է։ Նա ասաց, որ խոսքը գույքահարկի փոփոխության (ենթադրվում է դրույքների փոփոխություն, հիմնականում թանկացում), եկամուտների համատարած հայտարարագրման (բոլոր քաղաքացիները պետք է հարկային ծառայությանը հայտնեն՝ ինչ եկամուտներ են […]
11:31 05.06.2020
Հայաստանում պետք է փոխել պետական պաշտոնյաների վարձատրության նկատմամբ մարդկանց վերաբերմունքը։ Դա պետք է համադրել կոռուպցիոն սխեմաների բացառման հետ։ Այս մասին այսօր Ազգային ժողովի նիստին հեռակա մասնակցելիս ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «ՀՀ քաղաքացին պետք է ուզենա, պետք է պահանջի, պետք է ցանկանա, պետք է պատրաստակամ լինի, որ պետական պաշտոնյաները ստանան բարձր աշխատավարձ, որովհետև դա արտահայտությունն է […]
11:29 05.06.2020
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը նախօրեին մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների Հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի 51-րդ նիստին, որը տեղի է ունեցել տեսահամաժողովի ձևաչափով: Հունիսի 3-ին կայացել էր նաև ԱՊՀ մասնակից պետություններում հակամենաշնորհային օրենսդրության խախտման համատեղ ուսումնասիրությունների շտաբի 37-րդ նիստը, որին մասնակցել են ՀՀ ՏՄՊՊՀ անդամ Արեն Դանիելյանը և Միջազգային համագործակցության և […]
11:18 05.06.2020
2019 թվականի բյուջեի կատարման քննարկումների ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովին հայտնեց, որ նախորդ տարին պատմական էր։ Նա ասաց, որ թվային տեսանկյունից հսկայական մուտքեր են եղել, սակայն կարող էր ավելի մեծ արդյունք լինել։ Նիստին տեսակապով մասնակցող Փաշինյանն ասաց, որ տարբեր հաշվարկներով Հայաստանում գոյություն ունի հսկայական ստվերային տնտեսություն։ Նա ասաց, որ այդ հաշվարկները ցույց են տալիս, […]
11:06 05.06.2020
Հունիսի 5-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 11817 դեպք, որոնցից 3513-ն` առողջացած, 183-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8052 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 65161 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 596 նոր դեպք և 45 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել […]
11:04 05.06.2020
«Մեր կառավարությունն առայժմ ոչ պատմական տարի ունենալու բախտ չի ունեցել, պատմական տարիներում գործելու հնարավորությունն է վայելում»,-տեսակապի միջոցով իր ելույթում այսօր ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հիշեցնենք՝ ԱԺ-ն քննարկում է մշտական հանձնաժողովներում 2019թ-ի բյուջեի տարեկան հաշվետվությունները: Վարչապետը մանրամասնել է իր ասածը․ «2018թ-ը պատմական էր ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությամբ ու ընտրություններվ, 2019-ը՝ տնտեսական կայունության ցուցանիշներով, իսկ […]
10:46 05.06.2020
ԱԺ-ն սկսել է ԱԺ մշտական հանձնաժողովներում 2019թ-ի բյուջեի տարեկան հաշվետվությունների նախնական քննարկումների շարքը, որը մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթով: Նա քննարկումներին միացել է տեսակապով: Իր բացման խոսքում վարչապետն ասել է. «2019թ-ը բյուջետային առումով պատմական տարի էր ՀՀ-ի համար։ Կառավարությանը հաջողվեց ի սկզբանե նախատեսվածից 104 մլրդ դրամ ավել հարկային եկամուտներ գեներացնել, ընդ որում՝ 62 մլրդը […]
10:13 05.06.2020
Վաշինգտոնում անկարգությունները, որոնց պատճառը Մինեապոլսում ձերբակալության ժամանակ աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահն էր, սկսվել էին շաբաթ օրը և շարունակվել մինչև չորեքշաբթի։ Այդ ընթացքում տուժել է 114 ոստիկան, 22-ը հոսպիտալացվել է։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ գլխավոր դատախազ Ուիլյամ Բարը, փոխանցում է National Post-ը։ Տուժած ոստիկանների մեծ մասի մոտ առկա են գլխուղեղային վնասվածքներ, ուղեղի ցնցում։ Ուիլյամ Բարի […]
10:05 05.06.2020
23:15 04.06.2020
Լեռնային Ղարաբաղի հակամարտութան բանակցային գործընթացում արմատական տեղաշարժեր չկան։ Այդ մասին իր ամենշաբաթյա բրիֆինգում նշել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Մենք հանդես ենք գալիս այդ ձգձգվող, երկարատև ճգնաժամի բանակցային ճանապարհով քաղաքական լուծման օգտին։ Եվ կանենք հնարավորը, որպես հարևան պետություն, որպես երկիր, որին միավորում է երկարատև բարեկամության, փոխգործակցության և համագործակցության պատմությունը այդ երկրների […]
23:02 04.06.2020
Ոստիկանությունը փորձում է կարգավորել Մաշտոցի պողոտայի Գլոբինգի հերթը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կից տեսանյութ հրապարակել։
21:59 04.06.2020
Թուրքիայում զավեշտալի դեպք է գրանցվել։ Քարայծը ներխուժել է Ադըյաման նահանգի Թութ շրջանի Թեփեջիք գյուղի մզկիթներից մեկը։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։ Նշվում է, որ գյուղին հարակից լեռներից իջնելով, քարայծը նախ մտել է մզկիթի բակ, ապա ներխուժելով մզկիթ, բարձրացել է երկրորդ հարկ։ Գյուղացիներն այդ ամենը նկատելով, փորձել են քարայծին հեռացնել մզկիթից։ Մեծ դժվարությամբ է անվտանգության աշխատակիցներին […]
21:25 04.06.2020
Ռուսաստանը սիրիական բանակին փոխանցել է МиГ-29 կատարելագործված կործանիչների երկրորդ խմբաքանակը: Այս մասին Twitter-ում հայտնում է Սիրիայում Ռուսաստանի դեսպանությունը: Դիվանագիտական առաքելությունը նշել է, որ ռազմական ինքնաթիռների մատակարարումն իրականացվել է երկու երկրների ռազմատեխնիկական համագործակցության շրջանակում: Ինչպես հայտնի է դարձել, սիրիական զորքերը արդեն սկսել են այդ կործանիչների թռիչքները:
19:40 04.06.2020
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է պարեկային ծառայությանը: Նա նշել է, որ տրամադրված են բավական լուրջ բարեփոխումներ իրականացնել: Մանրամասները՝ տեսանյութում:
19:26 04.06.2020
2020 թվականի հունիսի 3-ին «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ՀՀ գլխավոր դատախազին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել առ այն, որ ս/թ մայիսի 19-ին, հունիսի 3-ին մի քանի անգամ «Լուսավոր Հայաստան» խմբակցության գրասենյակ է զանգահարել մեկ անձ՝ նշելով նրան նույնականացնող տվյալներ, որն իր, ինչպես նաև խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանքներ, […]
19:22 04.06.2020
Համաճարակային իրավիճակը շարունակում է վատանալ: Այդ մասին այսօրվա ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ երկու օր է՝ գործարկվել է հանրայի վերահսկողության հարթակը: Դա պատկերացում է տալիս՝ ինչ է տեղի ունենում: Բայց հենց այստեղ նա ընդգծեց մի մտահոգիչ միտում՝ դա առիթ է դառնում ատելության խոսքի, ինչը վարչապետն անընդունելի համարեց: «Ցավոք սրտի, ինքս էլ […]
19:15 04.06.2020
Շիրակի մարզի մի շարք համայնքներ այս տարի սուբվենցիոն հայտեր են ներկայացրել հակակարկտային կայաններ տեղադրելու համար: Հայտերը բավարարվել են, և նոր կայանների թիվն արդեն ավելացել է: Նախորդ տարվա 99 հակակարկտայինների փոխարեն այս տարի կգործի 137-ը: Այդուհանդերձ, Շիրակի մարզի ցանքերը կարկտահարությունից դեռ ապահովագրված չեն: Պատճառն այն է, որ կայանները պաշտպանիչ ցանց չեն ստեղծում, տեղադրվում են տարբեր համայնքներում, […]
19:04 04.06.2020
Հունիսի 4-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները՝ ՀՀ ՃՈ ծառայողների հետ համատեղ, ուժեղացված և լայնածավալ հսկողություն, մշտադիտարկումներ են իրականացնել Աջափնյակ վարչական շրջանում: Կանոնավոր երթուղիներում շահագործվող տրանսպորտային միջոցներում իրականացված գործառույթների շրջանակներում հայտնաբերվել են մի շարք խախտումներ և թերություններ։ Մասնավորապես՝ միկրոավտոբուսներում ուղևորափոխադրումը կատարվել է առջևի նստատեղին միաժամանակ երկու ուղևորի նստեցումով, որոշ տրանսպորտային միջոցներում […]
18:51 04.06.2020
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է այլ անձի անվամբ խարդախությամբ ձևակերպված վարկի գումարը բանկից հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործից անջատված մասի նախաքննությունը: Մինչդատական վարույթում իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ խարդախության մեխանիզմը: «Քննությամբ պարզվել է, որ 2019 թվականի […]
18:48 04.06.2020
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանությամբ է հանդես եկել՝ կապված ադրբեջանական իշխանական տարբեր օղակների ռազմատենչ հայտարարությունների առնչությամբ: Մեկնաբանության մեջ մասնավորապես ասվում է. «Վերջին շրջանում Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության և տարբեր գերատեսչությունների կողմից բովանդակային կառուցվածքից զուրկ, հիստերիա հիշեցնող հակահայկական մրցակցային հայտարարություններ են արվում: Տպավորություն է ստեղծվում, որ Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է գերազանցել իր նախկին հակահայկական հայտարարությունները, […]
18:47 04.06.2020
Լեհաստանում սկսվել են «Defender Europe 20» խոշոր զորավարժությունները, որոնք հետաձգվել էին կորոնավիրուսային համավարակի պատճառով։ Զորախաղերին մասնակցելու են նաև հազարավոր ամերիկացի զինծառայողներ։ Այս մասին հայտնել է «ՌԻԱ Նովոստին»։ Զորավարժությունը պետք է ներառեին վերջին 25 տարվա ընթացքում ամերիկյան զորքերի խոշորագույն զորաշարժը Եվրոպայում։ Նախատեսվում էր, որ Նահանգներից Լեհաստան է ժամանելու մոտ 20 հազար զինծառայող, և այդ զորախմբին էլ […]
18:35 04.06.2020
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ստուգայցերին հաջորդում են հանրային սննդի կազմակերպությունների կասեցումները մայրաքաղաք Երևանում, ինչպես նաև հանրապետության բոլոր մարզերում: Այսօր՝ 04.06.2020թ, ՍԱՏՄ տեսուչների՝ Աջափնյակ վարչական շրջանում գործող ռեստորաններում, սրճարաններում և այլ հանրային սննդի կետերում անցկացված մշտադիտարկումները փաստում են, որ թեև տնտեսավարողները սկսել են առավել պատասխանատվությամբ վերաբերվել պարետի սահմանած կանոնների պահպանմանը, սակայն անուշադրության ու անփութության դրսևորումներ, […]
18:31 04.06.2020
Հուլիսի սկզբին Հայաստանում սկսվելու է «Կալաշնիկով» ինքնաձիգների, ավելի կոնկրետ՝ ԱԿ-103 տարբերակի արտադրությունը: Այս մասին պաշտոնապես հայտնել է Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության խոսնակը, փոխանցում է «Ինտերֆաքսը»։ Պաշտոնյան վստահեցրել է, որ արտադրական ծավալը Հայաստանում կարող է հասնել տարեկան 50 հազար միավոր ինքնաձիգների թողարկման, իսկ տրամադրված լիցենզիան ունի 10 տարվա ժամկետ։ Հաղորդման համաձայն՝ Հայաստանում արտադրությունն իրականացվելու է […]
18:30 04.06.2020
Հոնկոնգում, որ Չինաստանի հատուկ վարչական շրջաններից մեկն է, հատուկ պատիժ են սահմանել մայր պետության օրհներգը չհարգելու համար։ Այն ենթադրում է ոչ միայն տուգանք, այլև նույնիսկ ազատազրկում։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։ Չինաստանի հիմնը չհարգելու դեպքում տեղացիները կտուգանվեն մինչև 6450 դոլարին համարժեք գումարով, ինչպես նաև կարող են դատապարտվել ազատազրկման՝ մինչև 3 տարի ժամկետով։ Տեղին է […]
18:17 04.06.2020
Այսօր ՀՀ պարետի N 109 որոշման հիման վրա ՀՀ կրթության տեսչական մարմինը ժամանակավորապես կասեցրել է Երևանի Նորք-Մարաշի թիվ 122 և Արաբկիրի թիվ 24 մանկապարտեզների գործունեությունը։ Կասեցման հիմքը ավելի վաղ՝ այս մանկապարտեզներում արձանագրված հակահամաճարակային կանոնների խախտումներն են։ Նորք-Մարաշ վարչական շրջանի թիվ 122 մանկապարտեզի կասեցումը 1 օրով է. կիրականացվեն ախտահանման աշխատանքներ, համապատասխան ախտահանիչ միջոցների ձեռքբերում և երեխաների […]