11:04 05.06.2020
«Մեր կառավարությունն առայժմ ոչ պատմական տարի ունենալու բախտ չի ունեցել, պատմական տարիներում գործելու հնարավորությունն է վայելում»,-տեսակապի միջոցով իր ելույթում այսօր ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք՝ ԱԺ-ն քննարկում է մշտական հանձնաժողովներում 2019թ-ի բյուջեի տարեկան հաշվետվությունները: Վարչապետը մանրամասնել է իր ասածը․
«2018թ-ը պատմական էր ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությամբ ու ընտրություններվ, 2019-ը՝ տնտեսական կայունության ցուցանիշներով, իսկ 2020թ-ը պատմական է կորոնավիրուսի համաճարակի բերումով։ Պարզ է, որ մենք այս տարի տնտեսական որոշ խնդիրներ ունենալու ենք, ունենալու ենք համաճարակային առումով։ Ես կուզենայի, որ չշտապենք հետևություններ անել: Կարծում եմ, որ այս ժամանակաշրջանը նոր է սկսվել, անհայտ է՝ ինչքան կտևի, ես ուզում եմ կրկին վերադառնալ ի սկզբանե որդեգրած կոնցեպցիային, որն անվանում ենք «ճգնաժամը՝ որպես հնարավորություն»: ՀՀ-ում խորը վերագնահատման պրոցես է տեղի ունենում, որը կապված է պետական կարգի ու անհատի փոխհարաբերություններին: Այսօր տեսնում ու հետազոտում ենք անհատի ու պետական կարգի հարաբերությունները, հետևյալ հարցի առաջ ենք կանգնում՝ ինչպե՞ս ենք ընկալում մեր պետությունն ու պետականությունը, արդյո՞ք ընկալում ենք պետությունը՝ որպես բռնության գործիք, թե՞ որպես պետություն ունենալու մեր կամքի արտահայտություն»:
23:00 26.06.2025
Իրանը հավանություն է տվել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագծինԻրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) միջև համագործակցությունը կասեցնելու առաջարկով օրինագիծը հաստատվել է Իսլամական Հանրապետության Սահմանադրության Պահապան խորհրդի կողմից, հայտարարել է Իրանի վերահսկիչ մարմնի ներկայացուցիչ Հադի Թահան Նազիֆը: «Պլանը, որը պահանջում է կառավարությանը դադարեցնել համագործակցությունը ԱԷՄԳ-ի հետ, հաստատվել է Պահապանների խորհրդի անդամների միջև խորհրդակցություններից հետո», – նրա խոսքերն է մեջբերում «Երիտասարդ լրագրողների ակումբ» գործակալությունը։ ...
22:45 26.06.2025
Հունիսի 27-ին կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումըՊլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 27-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Շիրվանզադեի փողոցի թիվ 15/32, 17 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ ...
22:31 26.06.2025
Հայաստանի 6 ներկայացուցիչ հաղթանակով է մեկնարկել․ Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշարՎրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Իրակլի Աբաշիձեի անվան միջազգային մրցաշարի մրցումային առաջին օրը բռնցքամարտի Հայաստանի 6 ներկայացուցիչ մեկնարկել է հաղթանակով։ Իրենց մրցակիցներին հաղթել են Բարեղամ Հարությունյանը (50 կգ), Դավիթ Եգորյանը (55 կգ), Ժիրայր Սարգսյանը (60 կգ), Արթուր Շախպազյանը (65 կգ), Արարատ Հարությունյանը (70 կգ) և Ռաֆայել Հովհաննիսյանը (85 կգ)։ Հայաստանի ներկայացուցիչներից ռինգ են դուրս եկել նաև […] ...
22:15 26.06.2025
Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներին և թիանավակըՀունիսի 26-ին, ժամը 17:14-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շորժա գյուղի մոտակա լողափում երկու քաղաքացի թիանավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ ափ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի խումբը: Ջրափրկարարները մոտ 3,5 կմ հեռավորությունից ափ են դուրս […] ...
21:57 26.06.2025
Հունիսի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանք չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Բուզանդի փ. 1 շենք, Ֆիրդուսի փ. 52-80 առանձնատներ, Չայկովսկու փ. 15, 30, 34 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց, Առևտրաարդյունաբերական պալատ, «Լամաքս Գրուպ» ՍՊԸ, […] ...