15:54 04.11.2024
Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ԱԺ տնտեսական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների նոյեմբերի 4-ին հրավիրված համատեղ նիստում ներկայացրել է նախարարության 2025 թվականի ծրագրերն ու դրանց համար նախատեսված ֆինանսական միջոցները:
Եկող տարի նախարարությունն իրականացնելու է 20 ծրագիր եւ 113 միջոցառում, որի համար նախատեսված է հատկացնել 356,3 մլրդ դրամ: Ծախսային մասով նախատեսված է 289,1 մլրդ դրամ: Տրանսպորտի ոլորտին կհատկացվի 98 մլրդ դրամ, էներգետիկ ոլորտին` 74 մլրդ, ջրային ոլորտին` 42,2 մլրդ, տարածքային կառավարման ոլորտին` 154,6 մլրդ դրամ:
Նախարարի խոսքով տրանսպորտի ոլորտին ուղղված միջոցների հիմնական մասը՝ 97,2 մլրդ դրամը, հատկացված է ճանապարհային ցանցի բարելավմանը: 84,2 մլրդ դրամը նախատեսված է կապիտալ բնույթի աշխատանքների համար:
Մասնավորապես 2025 թվականին Հյուսիս-հարավ ճանապարհի տարբեր հատվածներում շինարարություն սկսելու ու շարունակելու համար նախատեսված է 26,4 մլրդ դրամ: «Կշարունակենք ու կավարտենք Աշտարակ-Թալին 8 կմ եւ 34 կմ հատվածները: Ավարտական փուլում է նաեւ Լանջիկից Գյումրի հատվածը, կշարունակվի Ագարակ-Քաջարան 32 կմ հատվածի շինարարությունը»,- նշել է Գնել Սանոսյանը:
2025 թվականին ճանապարհների հիմնանորոգման համար նախատեսված է շուրջ 51 մլրդ դրամ, իսկ 2,5 մլրդ դրամ էլ նախատեսված է 15 տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգումների կամ նորոգումների համար:
Եկող տարի ավիացիոն ոլորտին նախատեսված է հատկացնել 578 մլն դրամ, որը հիմնականում Քաղավիացիայի պահպանման ու վերապատրաստման ծախսերն է:
Երկաթուղու համար 2025 թվականին նախատեսված է 231 մլն դրամ, որը Հարավկովկասյան երկաթուղու նախորդ տարվա առաջացած վնասի 30 տոկոսի փոխհատուցումն է:
Էներգետիկ ոլորտի հատկացումները կկազմեն 74 մլրդ դրամ, որից 70 մլրդ դրամը կապիտալ բնույթի ծախսերն են: Խոշոր ծրագիրն էլեկտրաէներգետիկ համակարգի զարգացման ծրագիրն է, որին էլ ուղղված է հատկացման հիմնական մասը:
Պետական գույքի կառավարման ոլորտում գույքի իրացումից մուտքեր նախատեսվում է 15 մլրդ դրամի չափով, իսկ 2,5 մլրդ դրամի չափով նախատեսված է կոմիտեի եւ ենթակա մարմինների պահպանման, հաշվառման ու այլ ծառայությունների համար:
Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը պատասխանել է նաեւ պատգամավորների հարցերին, որոնք, մասնավորապես, վերաբերել են Լուռու եւ Տավուշի մարզերում տեղի ունեցած աղետալի ջրհեղեղի հետեւանքով ճանապարհների վիճակին, Հյուսիս-հարավ ճանապարհի ավարտին, քաղավիացիայի աշխատանքներին, ատոմակայանին, ճանապարհների վերանորոգմանը, հիմնանորոգմանն ու սպասարկմանը:
10:49 21.05.2025
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Կումու ազգային արվեստի թանգարանՊաշտոնական այցով Տալլինում գտնվող ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Կումու ազգային արվեստի թանգարան, որը համարվում է Բալթիկայի և Հյուսիսային Եվրոպայի մեծագույն թանգարաններից մեկը։ Այցի ընթացքում թանգարանի տնօրեն Կադի Պոլլին նախարար Ժաննա Անդրեասյանին ներկայացրել է թանգարանի կառավարման համակարգը, քննարկվել է Հայաստանի ազգային պատկերասրահի և Կումու թանգարանի միջև համագործակցության հնարավորությունը։ ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է Հայաստանի ազգային […] ...
10:33 21.05.2025
Տարադրամի փոխարժեքները մայիսի 21-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 433 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 439 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․72 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․86 դրամ: ...
10:24 21.05.2025
Մեկնարկել է Միրզոյանի և Լավրովի առանձնազրույցըՀՀ ԱԳՆ-ում մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի առանձնազրույցը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ ...
10:20 21.05.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 20-21-ըԲացահայտվել է 120 հանցագործություն, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 30 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 18 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 11 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 10 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 9 դեպք՝ խարդախության, 5 դեպք՝ հոգեկան ներգործության, 4 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 3 […] ...
10:08 21.05.2025
Համագործակցությունը կընդլայնվի՝ ընդգրկելով նոր ուղղություններ․ ՆԳ նախարարն ընդունել է Իսպանիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանինՄայիսի 20-ին ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է Հայաստանում Իսպանիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ռիկարդո Մարտինես Վասկեսին։ Նախարարը ողջունելով դեսպանին՝ կարևորել է երկկողմ, ինչպես և ԵՄ շրջանակներում առկա համագործակցությունը։ Արփինե Սարգսյանը ներկայացրել է ՆԳ նախարարության կայացման, ինչպես նաև ենթակա ծառայություններում ընթացող բարեփոխումների ընթացքը։ Այդ համատեքստում նախարար Սարգսյանը նշել է, որ մի շարք […] ...
10:00 21.05.2025
Ճապոնիայի գյուղատնտեսության նախարարը հրաժարական է տվել բրնձի մեկնաբանությունների պատճառովՃապոնիայի գյուղատնտեսության, անտառային տնտեսության և ձկնաբուծության նախարար Տակու Էտոն հրաժարական է տվել՝ բրնձի մասին իր արած մեկնաբանությունների հետ կապված լուրջ հակասությունների պատճառով, որոնք արժանացել են հասարակության սուր քննադատությանը: Իր որոշման մասին լրագրողներին հայտնել է ինքը՝ քաղաքական գործիչը։ Kyodo լրատվական գործակալության փոխանցմամբ՝ թափուր պաշտոնը կզբաղեցնի բնակչության շրջանում սիրված երիտասարդ քաղաքական գործիչ, նախկին վարչապետ Ջունիչիրո Կոիզումիի որդին՝ […] ...