11:55 13.08.2024
Թեհրանը ոչ մեկից թույլտվություն չի խնդրի՝ օգտագործելու ինքնիշխանությունը պաշտպանելու իր իրավունքը։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին՝ մեկնաբանելով Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի կոչը Իսլամական Հանրապետությանը՝ զերծ մնալ Իսրայելին պատասխան տալուց պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանության համար։
«Իրանի Իսլամական Հանրապետությունը վճռական է պաշտպանելու ինքնիշխանությունն ու ազգային անվտանգությունը, նպաստելու տարածաշրջանային կայունությանը և զսպող մեխանիզմ ստեղծելու ահաբեկչության և անկայունության իրական աղբյուրի դեմ տարածաշրջանում և ոչ մեկից թույլտվություն չի խնդրի իր անօտարելի իրավունքներից օգտվելու համար»,- Քանանիի խոսքերը մեջբերել են Իրանի ԱԳՆ պաշտոնական տելեգրամյան հարթակում։
Դիվանագետի խոսքով՝ եվրոպական եռյակը «լկտիաբար պահանջում է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը պատասխան և զսպիչ միջոցներ չձեռնարկի մի ռեժիմի դեմ, որը խախտում է իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»։
«Եթե այս երկրներն իսկապես ձգտում են տարածաշրջանում խաղաղության և կայունության, ապա նրանք պետք է առանց որևէ վերապահումների ընդդիմանան Իսրայելի ռեժիմի սադրանքներին, հակամարտությունների հրահրմանը և անմիջապես դադարեցնեն պատերազմը Գազայի հատվածում, վերջ դնեն կանանց, երեխաների և անպաշտպան պաղեստինցիների սարսափելի սպանություններին»,-ասել է Քանանին։
13:00 03.06.2025
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին12:50 03.06.2025
Դանիել Դանիելյանը ներկա է եղել ՀԳՊԱ-ի շրջանավարտների ավարտական աշխատանքների ցուցադրությանըՀայաստանի նկարիչների միության դահլիճում այսօր տեղի է ունեցել Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի այս տարվա շրջանավարտների ավարտական աշխատանքների ցուցադրությունը։ Միջոցառմանը ներկա է եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։ Նախարարի տեղակալը ՀԳՊԱ-ի ռեկտոր Վարդան Ազատյանի ուղեկցությամբ շրջել է ցուցասրահներում և ծանոթացել Դիզայնի և դեկորատիվ կիրառական արվեստի, Կերպարվեստի ֆակուլտետների շրջանավարտների ստեղծագործական աշխատանքներին և […] ...
12:38 03.06.2025
Հակոբ Արշակյանը հանդիպել է Ճապոնիայի Ներկայացուցիչների պալատի խոսնակի տեղակալի հետՃապոնիա կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը հանդիպել է Ճապոնիայի Ներկայացուցիչների պալատի խոսնակի տեղակալ Կոիչիրո Գեմբայի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ճապոնական միջխորհրդարանական համագործակցության օրակարգային հարցերը՝ մասնավորապես կարեւորելով քաղաքական երկխոսության խորացումն ու միջազգային հարթակներում փոխաջակցությունը: Կողմերն անդրադարձել են նաեւ տարածաշրջանային կայունության, անվտանգության եւ զարգացման հեռանկարներին: Հակոբ Արշակյանը ներկայացրել է Հայաստանի […] ...
12:30 03.06.2025
Հեծանվաշքերթ՝ նվիրված Հեծանվի համաշխարհային օրվանՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Վաղարշապատի համայնքապետարանն ու Հեծանվորդների և սիրողական հեծանվասպորտի ֆեդերացիան հրավիրում են մասնակցելու Հեծանվի համաշխարհային օրվան նվիրված հեծանվաշքերթին: Այս կապակցությամբ 2025 թվականի հունիսի 8-ին՝ ժամը 17:00-ին, Երևանի Հանրապետության հրապարակից կմեկնարկի հեծանվաշքերթ դեպի Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնք: Միջոցառման կազմակերպիչները կոչ են անում բոլոր ցանկացողներին միանալ տոնական շքերթին և ժամը 16:30-ին հավաքվել […] ...
12:19 03.06.2025
Սևանի համայնքային ոստիկանները ձերբակալել են կեղծ թղթադրամ իրացրած երիտասարդինՄայիսի 30-ին ոստիկանության Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել Սևան քաղաքի Գործարանային փողոցի խանութի սեփականատերը և հայտնել է, որ հաճախորդներից մեկն իրեն կեղծ 5 հազար դրամ է տվել։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ կեղծ թղթադրամն իրացրել է Գեղարքունիքի մարզի Վարսեր գյուղի 19-ամյա բնակիչը, որը հայտնաբերվել ու […] ...
12:12 03.06.2025
ԿԳՄՍ նախարարը դիտել է «Հիշողության սլաքներ» ժամանակավոր ցուցադրությունըԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն այցելել են Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան՝ դիտելու «Հիշողության սլաքներ» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը։ Առաջին անգամ ցուցադրվել են հայ մեծերի՝ գրականության, երաժշտության, թատրոնի և կինոյի երևելիների անձնական ժամացույցները։ Ներկայացված շուրջ 60 ժամացույցները պատկանել են Միքայել Նալբանդյանին, Հովհաննես Թումանյանին, Ակսել Բակունցին, Վահրամ Փափազյանին, Բարսեղ Կանաչյանին, Մարտիրոս […] ...
12:05 03.06.2025
Հայաստանի Հանրապետությանը կվերադարձվի Երևան քաղաքի Շիրազի փողոցում գտնվող՝ 735 քմ մակերեսով հողամասըԳլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցը Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի հունիսի 2-ի վճռով բավարարվել է. դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Հայաստանի Հանրապետությանը կվերադարձվի Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Շիրազի փողոցի ձախակողմյան հատվածում գտնվող՝ 18 միլիոն դրամ արժողությամբ 735 քմ մակերեսով հողամասը: Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցադիմումով դատարանից […] ...