Վրաստանը ԱՄՆ-ից փոխադարձ քայլեր է ակնկալում հարաբերությունները կարգավորելու համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.80
  • 441.84
WEATHER
+10.09 oC

Վրաստանը ԱՄՆ-ից փոխադարձ քայլեր է ակնկալում հարաբերությունները կարգավորելու համար

18:19 11.08.2024

Վրաստանի իշխանությունները ԱՄՆ-ից ակնկալում են փոխադարձ քայլեր, որոնք կկարգավորեն երկու երկրների հարաբերությունները։ Այս մասին լրագրողներին հայտնել է հանրապետության վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

«ԱՄՆ-ը շատ մեծ երկիր է, որն ունի գլոբալ ազդեցություն, մեր հարաբերություններում ամեն ինչ գտնվում է մեր ամերիկացի գործընկերների ձեռքում, եթե էականորեն փոխվեն մոտեցումները, ոչինչ չի խանգարի հարաբերությունների վերանայմանը, գլխավորն արդարությունն է, արդար մոտեցումը»,- ասել է Կոբախիձեն։

Վրաստանի կառավարության ղեկավարը մեկնաբանել է օգոստոսի 10-ին Թբիլիսիում կայացած ԱՄՆ սենատոր Ժաննա Շահենի եւ կոնգրեսական Մայք Թերների հետ հանդիպումը։ Նա նշել է, որ օրենսդիրների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Վրաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները փչացրել է ԱՄՆ նախկին դեսպան Քելի Դեգնանը։ Վարչապետի խոսքով՝ 2021 թվականին ԱՄՆ նախկին դեսպանը մասնակցել է Վրաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու փորձին, իսկ այն բանից հետո, երբ 2022 թվականի հունիսին հանրապետությանը ԵՄ թեկնածուի կարգավիճակ չտրվեց, Դեգնանը մասնակցեց «հեղափոխական գործընթացներին»։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հուլիսի 31-ին ասել է, որ Վաշինգտոնը որոշել է դադարեցնել Թբիլիսիին ավելի քան 95 մլն դոլարի չափով օգնության ծրագիրը՝ կապված Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունման հետ։ Ավելի ավղ նույն պատճառով ԵՄ-ն որոշել էր սառեցնել 30 միլիոն եվրոն, որը նախատեսվում էր հատկացնել Վրաստանի պաշտպանության նախարարությանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:00 06.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

00:00 06.05.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Ներծերունական հոգեկան խնդիրները լուծելի են՝ ժամանակին հոգեկան առողջության մասնագետին դիմելու դեպքում. ԱՆ

23:59 05.05.2025

Ներծերունական հոգեկան խնդիրները լուծելի են՝ ժամանակին հոգեկան առողջության մասնագետին դիմելու դեպքում. ԱՆ

Ուշ հասակի ֆունկցիոնալ խանգարումներն առաջին անգամ նախածերունական (45-60) տարիքում ի հայտ եկող հոգեկան առողջության խնդիրներ են, որոնք կապված են ծերացումով պայմանավորված գործոններով և չեն հանգեցնում թուլամտության։ Այս մասին հայտնել են առողջապահության նախարարությունից: Տարբերում են հիվանդության 2 կլինիկական ձև՝ ուշ հասակի դեպրեսիա, ուշ հասակի պարանոիդ: Ուշ հասակի դեպրեսիան դրսևորվում է աստիճանաբար ի հայտ եկող հոգնածությամբ, սեփական […] ...

Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին մառախուղ է

23:57 05.05.2025

Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին մառախուղ է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին մառախուղ է։ ...

Մենահամերգով հանդես կգա լեգենդար երաժիշտ Մարկ Դրոբինսկին

23:52 05.05.2025

Մենահամերգով հանդես կգա լեգենդար երաժիշտ Մարկ Դրոբինսկին

Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի հրավերով մայիսի 8-ին՝ ժամը 19:00-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում մենահամերգով հանդես կգա լեգենդար երաժիշտ Մարկ Դրոբինսկին։ Այս մասին հայտնել են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: Համերգին կհնչեն Մանուել դե Ֆալյայի, Իգոր Ստրավինսկու, Մայքլ Բրոնների, Անտոնիո Սանտանայի թավջութակի սյուիտները: Համերգին կմասնակցի դաշնակահար Աստղիկ Ղուկասյանը։ Մարկ Դրոբինսկին ուսանել է Մոսկվայի կոնսերվատորիայում՝ մեծանուն Մստիսլավ Ռոստրոպովիչի դասարանում, որի անմիջական […] ...

ԱՄՆ-ն բանակցություններ է վարում մի շարք երկրների հետ՝ անօրինական ներգաղթյալներին արտաքսելու համար

23:49 05.05.2025

ԱՄՆ-ն բանակցություններ է վարում մի շարք երկրների հետ՝ անօրինական ներգաղթյալներին արտաքսելու համար

ԱՄՆ վարչակազմը բանակցություններ է վարում մի շարք երկրների հետ անօրինական միգրանտների արտաքսման ուղղությամբ։ Այս մասին Սպիտակ տանը լրագրողներին ասել է սահմանային անվտանգության և արտաքսման համար պատասխանատու Թոմաս Հոմանը։ «Շատ երկրներ պատրաստ են ընդունել անօրինական միգրանտներին, որոնց չեն ընդունում իրենց երկրները, ուստի մենք կգտնենք երրորդ անվտանգ երկիրը, որը կընդունի նրանց։ Այնպես որ, այո, բանակցությունները շարունակվում են», […] ...

BACK_TO_TOP