11:11 13.09.2019
Ազգային ժողովում Նաիրա Զոհրաբյանի ներկայացրած նախագծի քննարկման ժամանակ պատգամավորներն անսպասելի ակտիվություն դրսևորեցին։ ԱԺ նախագահը մի քանի անգամ ստիպված սաստեց նրանց, քանի որ դահլիճում ելույթներն անլսելի էին դառնում՝ տեղում խոսակցությունների պատճառով։
Նախագիծը վերաբերում է կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեականացնելուն, և մի քանի պատգամավորներ օրինակներ բերեցին, թե այս կամ այն դեպքը դրան վերաբերո՞ւմ է, թե՞ ոչ։ Մասնավորապես Զոհրաբյանին հիշեցրին տարբերակ, երբ թակարդում բռնում են տնային մկներին, կամ հատուկ միջոցներով թունավորում են առնետներին և այլն։
«Ես լսում եմ հարցերը, որ՝ մենք դե չենք կատակում, չենք հեգնում։ Բայց ի վերջո, կներեք հազար անգամ, լրջագույն օրինագիծը «հա-հա-հի-հի»-ի մակարդակի է իջնում», – արձագանքեց ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանը։
Ինքը՝ Զոհրաբյանն էլ ասաց, որ հաճախ իրեն հարցրել են՝ եթե ճանճին տրորենք, ի՞նչ է լինելու։ Պատգամավորը բացատրեց, որ իրենք տվել են ընդգրկուն բանաձևում, և ըստ այդմ՝ ճանճը չի մտնում այդ ցանկի մեջ։
12:52 18.07.2025
Երևանի Ազնավուրի հրապարակում այսօր բացվեց աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի արձանըԵրևանի Ազնավուրի հրապարակում այսօր բացվեց աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի արձանը: Միջոցառմանը մասնակցում էին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Ազնավուրի որդին՝ «Ազնավուր» հիմնադրամի հիմնադիր և հոգաբարձուների խորհրդի նախագահ Նիկոլա Ազնավուրը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին։ «Շառլ Ազնավուրը Փարիզյան տղա էր, բայց նա միշտ հիշում էր, որ նաև հայ էր։ Ազնավուրը միշտ սիրում էր […] ...
12:48 18.07.2025
ԿԳՄՍ նախարարն ընդունել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահինՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսային և գործադիր տնօրեն Կամիլ Նովակին, որոնք Հայաստան են ժամանել բասկետբոլի Եվրոպայի Մ20 տարեկանների Բ դիվիզիոնի առաջնությանը հետևելու նպատակով: Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը և Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Նազարյանը: Ողջունելով հյուրերին՝ Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն […] ...
12:39 18.07.2025
Էջմիածնում գործող կաթնամթերքի արտադրամասը կաշխատի միայն խախտումները վերացնելուց հետոՍննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների կողմից վերահսկողություն է իրականացվել անհատ ձեռնարկատեր Սուրիկ Զարբաբյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Արմավիրի մարզ, քաղաք Էջմիածին, Պատկանյան փողոց): Արդյունքում պարզվել, որ արտադրամասն աշխատում է սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներով: Այսպես՝ արտադրական շինության հատակների ու պատերի մակերևույթները եղել են վնասված, պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, արտահանվող նյութերից, առաստաղի արտաքին մակերևույթի վրա […] ...
12:30 18.07.2025
Վրաստանի՝ ռազմական հակամարտության մեջ ներքաշվելու սպառնալիքը դեռևս մեծ է․ ԿոբախիձեՎրաստանի՝ ռազմական հակամարտության մեջ ներքաշվելու սպառնալիքը դեռևս մեծ է, ասվում է իշխող «Վրացական երազանք» կուսակցության քաղաքական խորհրդի հայտարարության մեջ, որն ընթերցել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ «Ինչ վերաբերում է պատերազմի սպառնալիքին, ապա խորը վերլուծություն պետք չէ տեսնելու համար, որ այդ սպառնալիքը չի վերացել։ Համաշխարհային պատերազմի կուսակցությունն անում է ամեն ինչ, որպեսզի ուկրաինական հարցը սկզբից մինչև վերջ […] ...
12:22 18.07.2025
42-ամյա տղամարդը կաշառք տալու մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմիցՔրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 15-ին վարչություն է ներկայացել Արմավիր գյուղի բնակիչ 42-ամյա մի տղամարդ, որը կաշառք տալու մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից. խափանման միջոցը՝ կալանք: Նրա հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: ...
12:12 18.07.2025
Համագյուղացու տնից ոսկյա զարդեր և փող գողացած երիտասարդը ձերբակալվել էԲնակարանային գողության վերաբերյալ ահազանգը Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում ստացվել էր հունիսի 29-ին: Գողթ գյուղի բնակչի տնից գողացել էին ոսկյա զարդեր ու 200 հազար դրամ։ Նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Կոտայքի մարզի քրեական ոստիկանները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ գողությունը կատարել է Գողթ գյուղի 28-ամյա բնակիչը, որը հուլիսի 15-ին հայտնաբերվել և ներկայացվել է նախաքննական […] ...