2014-ին գրպանահատությունը գողությունների 24 տոկոսն էր, հիմա՝ 65 տոկոսը․ պատգամավոր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.88
  • 445.00
WEATHER
+31.09 oC

2014-ին գրպանահատությունը գողությունների 24 տոկոսն էր, հիմա՝ 65 տոկոսը․ պատգամավոր

12:26 13.09.2019

Գրպանահատության վերաբերյալ կարգավորումները փոխելու մասին նախագիծը Ազգային ժողովում քննարկելիս պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը վիճակագրություն ներկայացրեց, ըստ որի` 2014թ․ բոլոր գողությունների 24,2 տոկոսը եղել է գրպանահատություն, իսկ «ներկայում հարաբերակցությունը 65 տոկոս է»։ Պատգամավորը չներկայացրեց, սակայն, թե ինչ նկատի ունի՝ ասելով «ներկայում»։

«Կային գնահատականներ, որ գրպանահատության դեպքերը աճել են նաև 2018 թվականի համաներման արդյունքում, բայց սա մեկ այլ քննարկման թեմ է, որին հետագայում կամ կանդրադառնանք կամ ոչ»,- ասաց Ջուլհակյանը։

Նրա խոսքով՝ ոստիկանությունը հաճախ արդարանում է՝ ասելով, թե չի կարողանում արդյունավետ պայքարել գրպանահատության դեմ, քանի որ գրպանահատները հաշտվում են տուժողների հետ։ Նրա խոսքով՝ ոստիկանության արդարացումը տեղին չէ, քանի որ լինում են դեպքեր, երբ բողոքից հետո էլ պատշաճ ընթացք չի տրվում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանի Ազնավուրի հրապարակում այսօր բացվեց աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի արձանը

12:52 18.07.2025

Երևանի Ազնավուրի հրապարակում այսօր բացվեց աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի արձանը

Երևանի Ազնավուրի հրապարակում այսօր բացվեց աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի արձանը: Միջոցառմանը մասնակցում էին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Ազնավուրի որդին՝ «Ազնավուր» հիմնադրամի հիմնադիր և հոգաբարձուների խորհրդի նախագահ Նիկոլա Ազնավուրը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին։ «Շառլ Ազնավուրը Փարիզյան տղա էր, բայց նա միշտ հիշում էր, որ նաև հայ էր։ Ազնավուրը միշտ սիրում էր […] ...

ԿԳՄՍ նախարարն ընդունել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահին

12:48 18.07.2025

ԿԳՄՍ նախարարն ընդունել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսային և գործադիր տնօրեն Կամիլ Նովակին, որոնք Հայաստան են ժամանել բասկետբոլի Եվրոպայի Մ20 տարեկանների Բ դիվիզիոնի առաջնությանը հետևելու նպատակով: Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը և Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Նազարյանը: Ողջունելով հյուրերին՝ Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն […] ...

Էջմիածնում գործող կաթնամթերքի արտադրամասը կաշխատի միայն խախտումները վերացնելուց հետո

12:39 18.07.2025

Էջմիածնում գործող կաթնամթերքի արտադրամասը կաշխատի միայն խախտումները վերացնելուց հետո

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների կողմից վերահսկողություն է իրականացվել անհատ ձեռնարկատեր Սուրիկ Զարբաբյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Արմավիրի մարզ, քաղաք Էջմիածին, Պատկանյան փողոց): Արդյունքում պարզվել, որ արտադրամասն աշխատում է սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներով: Այսպես՝ արտադրական շինության հատակների ու պատերի մակերևույթները եղել են վնասված, պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, արտահանվող նյութերից, առաստաղի արտաքին մակերևույթի վրա […] ...

Վրաստանի՝ ռազմական հակամարտության մեջ ներքաշվելու սպառնալիքը դեռևս մեծ է․ Կոբախիձե

12:30 18.07.2025

Վրաստանի՝ ռազմական հակամարտության մեջ ներքաշվելու սպառնալիքը դեռևս մեծ է․ Կոբախիձե

Վրաստանի՝ ռազմական հակամարտության մեջ ներքաշվելու սպառնալիքը դեռևս մեծ է, ասվում է իշխող «Վրացական երազանք» կուսակցության քաղաքական խորհրդի հայտարարության մեջ, որն ընթերցել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ «Ինչ վերաբերում է պատերազմի սպառնալիքին, ապա խորը վերլուծություն պետք չէ տեսնելու համար, որ այդ սպառնալիքը չի վերացել։ Համաշխարհային պատերազմի կուսակցությունն անում է ամեն ինչ, որպեսզի ուկրաինական հարցը սկզբից մինչև վերջ […] ...

42-ամյա տղամարդը կաշառք տալու մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից

12:22 18.07.2025

42-ամյա տղամարդը կաշառք տալու մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 15-ին վարչություն է ներկայացել Արմավիր գյուղի բնակիչ 42-ամյա մի տղամարդ, որը կաշառք տալու մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից. խափանման միջոցը՝ կալանք: Նրա հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: ...

Համագյուղացու տնից ոսկյա զարդեր և փող գողացած երիտասարդը ձերբակալվել է

12:12 18.07.2025

Համագյուղացու տնից ոսկյա զարդեր և փող գողացած երիտասարդը ձերբակալվել է

Բնակարանային գողության վերաբերյալ ահազանգը Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում ստացվել էր հունիսի 29-ին: Գողթ գյուղի բնակչի տնից գողացել էին ոսկյա զարդեր ու 200 հազար դրամ։ Նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Կոտայքի մարզի քրեական ոստիկանները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ գողությունը կատարել է Գողթ գյուղի 28-ամյա բնակիչը, որը հուլիսի 15-ին հայտնաբերվել և ներկայացվել է նախաքննական […] ...

BACK_TO_TOP