22:30 11.09.2019
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի տնօրեն Ստեփան Սաֆարյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում պատմել է, որ որոշ ժամանակ առաջ Ամուլսարի թեմայով զրուցել է օտարարերկրյա մի բարձրաստիճան պաշտոնյայի հետ: Վերջինս հարց է բարձրացրել, թե ինչու պետք է Ամուլսարը չշահագործվի, իսկ մյուս հանքարդյունաբերողները նման ստուգումների չենթարկվեն ու հանգիստ աշխատեն: «Ասաց` լավ, որևէ մեկը ձեզ չի պարտադրում […]
21:56 11.09.2019
Լիբերալ դեմոկրատական կուսակցության նախագահ, պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկին մեկնաբանել է Խաբարովսկում տեղի ունեցած ընտրությունները, գրում է Rusarminfo-ն: Ժիրինովսկին Մոսկվայում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ընտրությունների արդյունքները որակել է որպես փայլուն հաղթանակ, սակայն նշել է, որ չի ճանաչում իր կուսակցության անդամներին, որոնք հաղթանակ են տարել: Ժիրոնովսկին թղթի վրայից կարդացել է մեր հայրենակիցներ Գագիկ Հովակիմյանի, Տարոն Գրիգորյանի և ազգությամբ […]
21:00 11.09.2019
Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում պատգամավոր Թագուհի Ղազարյանը խնդրեց ներկայացնել այն ընթացակարգերը, որ պետք է անցնել Ամուլսարի հանքի վերաբերյալ նոր ՇՄԱԳ անցկացնելու համար։ Այդ մանրամասները ներկայացրեց շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը։ Մանրամասները՝ տեսանյութում:
20:27 11.09.2019
Ազգային ժողովի աշխատակազմում ավարտվել են կառուցվածքային փոփոխությունները, որոնց արդյունքում 654 հաստիքի փոխարեն թողնվել է 600 հաստիք։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը։ Նրա գրառումը ներկայացնում ենք ամբողջությամբ. «Մեծ ուրախությամբ ցանկանում եմ արձանագրել, որ ավարտեցինք ՀՀ Ազգային Ժողովի աշխատակազմի կառուցվածքային փոփոխությունները, որոնք ուղղված են իրապես բարելավված և բարեփոխված, վատ ավանդույթներից […]
20:07 11.09.2019
Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի գրասենյակը հաղորդագրություն է տարածել, որում Բալասանյանի անունից ասվում է, թե ինչու նա չի ներկայացել ՀՔԾ հարցաքննության և թե ինչ տեղեկություններ ունի 2008 թվականի Մարտի 1-2-ի իրադարձությունների մասին։ Բալասանյանն այդ նամակում բացատրել է, որ չէր կարող ներկայանալ հարցաքննության, որովհետև ծանուցումը ստացել է նշված ժամկետից հետո։ Ավելին, նա մտադիր չէ […]
19:37 11.09.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Էդվարդ Անդրեասյանը խորհրդարանում այսօր բարձրացրեց Արմավիր քաղաքի խմելու ջրի խնդիրը: Նա նշեց՝ կան հաշվարկներ, թե որքան գումար է պետք, որպեսզի ջրագիծ գցվի, և քաղաքացիներն ունենան խմելու ջուր: Պատգամավորը տեղեկացրեց՝ այժմ մարդիկ ջուրը գնում են ցիստեռնից: Պատգամավորը հետաքրքրվեց՝ կա՞ այս հարցը բարելավելու ծրագիր: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը […]
19:20 11.09.2019
Այսօր գյուղացիների և ոստիկանների միջև միջադեպ է տեղի ունեցել Ֆերիկ եզդիաբնակ գյուղում։ Եզդիներին տրված քվոտայով ՀՀ ԱԺ պատգամավոր ընտրված Ռուստամ Բաքոյանը կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ մանրամասներ ներկայացրեց։ Ըստ նրա պատմածի՝ համայնքի ղեկավարը գյուղի հողերն ապօրինի վաճառել է Մանվել Գրիգորյանի հարազատներին, որոնք էլ, իրենց հերթին, այդ հողերը վաճառել են լիբանանահայ գործարարի։ Վերջինս հիմա փորձում է տրակտորներ […]
19:07 11.09.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանակին հայտարարել էր, որ ստվերից դուրս է բերվել 50 հազար աշխատատեղ, իսկ ՊԵԿ նախագահն այսօր հայտնեց, որ այդ թիվը հասել է 63 հազարի։ Որտե՞ղ են այդ մարդկանց 1000 դրամ վճարումները, եթե չեն երևում «Զինծառայողների հատուցման հիմնադրամի» հաշվարկներում։ Այս հարցն այսօր Ազգային ժողովում վարչապետին ուղղեց ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, որ նաև հիմնադրամի հոգաբարձուներից […]
19:03 11.09.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Խաչատրյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նշեց՝ ահազանգեր է ստանում, որ հորդառատ անձրևներից հետո Ողջի գետն աղտոտվում է, գունափոխվում, դեղին գույն ստանում: Խաչատրյանին ասել են, որ հանքի թափոններն են լցվում գետ և այն աղտոտում: Պատգամավորը հետաքրքրվեց՝ ինչ-որ ստուգումներ, վերլուծություններ կամ ուսումնասիրություններ արվե՞լ են, թե՞ ոչ: «Եթե ոչ՝ կխնդրեմ, որ այս ուղղությամբ […]
18:54 11.09.2019
«Եթե Հայաստանում նայենք, թե ինչքան դոկտորական ատենախոսություններ կան, և եթե հանկարծ օբյեկտիվ քննություն անենք, թե դոկտորական ատենախոսությունների քանի տոկոսն է իրական դոկտորական ատենախոսություն, մենք կարող ենք իրոք կանգնել լուրջ հիասթափությունների առաջ»,- Ազգային ժողովում այսօր այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա հիշեցրեց, որ Հայաստանում գործում են տարբեր ծրագրեր, որոնք ֆինանսավորում են ուսանողների կրթությունը միջազգային բարձր […]
18:50 11.09.2019
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 11-ին հանդիպել է ամերիկյան «Ատլանտյան խորհուրդ» ուղեղային կենտրոնի փոխնախագահ Դեյմոն Վիլսոնի գլխավորած պատվիրակության հետ: Խորհրդարանի ղեկավարը ողջունել է հյուրերին Հայաստանում և շարունակել այն երկխոսությունը, որը սկսվել էր Վաշինգտոնում՝ ԱԺ ղեկավարի աշխատանքային այցի շրջանակներում: Հյուրերը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել են, որ թե՛ իրենց կենտրոնում, թե՛ ԱՄՆ-ի օրենսդիր և […]
18:46 11.09.2019
2019 թվականի առաջին կիսամյակի ընթացքում 2018 թվականի նույն ամիսների համեմատ Հայաստանում գործազուրկների թիվը նվազել է 6․4 տոկոսով։ Այս մասին այսօր խորհրդարանում հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ուզում եմ նաև տեղեկացնել ձեզ, որ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունում գրանցված աշխատողների թիվը գերազանցել է 600 հազարը»,- ասաց Փաշինյանը։ Նա ասաց, որ ամենաթարմ տվյալները հուլիսի 31-ինն […]
18:45 11.09.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հռիփսիմե Գրիգորյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ զբոսաշրջության թեմային: Հարցն ուղղելով ֆինանսների նախարարին՝ Գրիգորյանն ասաց՝ էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է զբոսաշրջության ծրագրի նախատեսված բյուջեն, այն է՝ 200 մլն դրամ, որն այս տարվա բյուջեից պակաս է: «Ոլորտի կարևորության մասին շատ է խոսվել, վարչապետը նշել է ոլորտի մուլտիպլիկատիվ էֆեկտի մասին, ոլորտն ունի պետական աջակցության […]
18:38 11.09.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է սեպտեմբերի 16-ին՝ իր հաջորդ ասուլիսի ժամանակ, ներկայացնել 100 նոր փաստ Նոր Հայաստանի մասին։ Այդ պատճառով էլ մանրամասնությամբ տիրապետում է որոշ թվերի, որոնց վերաբերյալ պատասխաններ նախկինում չէր տա։ «Պատրաստվում եմ ասուլիսի, և դրան ընդառաջ պատրաստվում եմ, ինչպես նախորդ ասուլիսի ժամանակ, 100 փաստ Նոր Հայաստանի մասին, և այդ բոլոր տվյալները հիմա իմ […]
18:32 11.09.2019
«Հիմա Ամուլսարի հարցով բնապահպանական շատ արդարացի հարցեր են բարձրացվում։ Բայց եկեք խոստովանենք, որ մինչև հիմա էն մյուս հանքերի կապակցությամբ ոչ մի հարց չի բարձրացվել։ Եթե աղետի մասին ենք խոսում, ուրեմն էդ աղետը վաղուց տեղի է ունեցել, մեզ վրա ուղղակի խաբար չկա կամ մեզ չեն ասում, որ տրամադրություններս չընկնի»,- Ազգային ժողովում Ամուլսարի խնդրին անդրադառնալիս հայտարարեց վարչապետ […]
18:23 11.09.2019
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այցելել է Ակունք խոշորացված համայնք: Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում. «Այսօր աշխատանքային լայնածավալ այցի շրջանակում Ակունք խոշորացված համայնքում էի: Այցելեցի գրեթե բոլոր բնակավայրերը, ծանոթացա իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքին, շփվեցի բնակիչների հետ: Ուզում եմ նախ պատմել Սևաբերդ և Զովաշեն բարձրլեռնային բնակավայրերում իրականացվող զարգացման ծրագրերի մասին: Սևաբերդ բնակավայրի զարգացմանն ու […]
18:11 11.09.2019
Տնտեսական մրցակցության իրական պայմանների ապահովումը տնտեսության առաջնային խնդիրներից է: Այս մասին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը: Վերջինս ընդգծեց՝ մենաշնորհացման բարձր մակարդակի հետևանքով բազմաթիվ տնտեսվարող սուբյեկտներ տուժում են հակամրցակցային դրսևորումների պատճառով: Մենաշնորհների ունեցած հիմնական բացասական հետևանքներն, ըստ պատգամավորի, հետևյալն են՝ ապրանքների և ծառայությունների գների բարձրացում, արժեզրկման մակարդակի բարձրացում, կապիտալի և […]
18:10 11.09.2019
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը սեպտեմբերի 11-ին այցելել է «Զվարթնոց» օդանավակայան՝ վերջինիս անվտանգության համակարգին ծանոթանալու նպատակով։ Այս մասին հայտնում են նախարարության լրատվական ծառայությունից: Նախարարին ուղեկցել են փոխնախարար Արմեն Սիմոնյանը, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը, «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ գլխավոր մենեջեր Մարսելո Վենդեն, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Պողոսյանը, «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ գլխավոր մենեջերի […]
17:53 11.09.2019
Սեպտեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ տիկին Լորա Քուփերի գլխավորած պատվիրակությանը, որին ուղեկցել է ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. տիկին Լին Թրեյսին։ Հանդիպման սկզբում պաշտպանության նախարարը հիշատակել է 2001թ, սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը, նշելով, որ բոլոր ջանքերը պետք է գործադրվեն նմանատիպ գործողություններն ապագայում կանխելու համար։ […]
17:51 11.09.2019
Ազգային ժողովում կառավարությանը «Էլարդի» փորձաքննության եզրակացության մասին հարցին պատասխանելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց նաև այն հարցին, թե ինչու էր անհրաժեշտ 400 հազար դոլար վճարել այդ փորձաքննության համար։ «Պատասխանը մեկն է, որ մենք գնալու ենք ճշմարտության հետևից մինչև վերջ, և ճշմարտությունը պարզելը, այո՛, մեր առաքելությունն է։ Բոլորս գիտենք, որ ճշմարտությունը պարզելու համար կան տարբեր մեթոդներ։ Մեթոդներից […]
17:50 11.09.2019
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը ուսումնասիրություն է իրականացրել «Երևան» ջրօգտագործողների ընկերությունում՝ արդյունքում արձանագրելով մի շարք խախտումներ և թերություններ։ «Վերջիններս եղել են գրեթե նույն բնույթի, ինչ արձանագրվել էր նախկինում ծառայության կողմից՝ «Արմավիր», «Էջմիածին», «Արտաշատ», «Արարատ» և «Շենիկ» ջրօգտագործողների ընկերություններում իրականացված ուսումնասիրությունների ժամանակ: Այսինքն՝ խնդիրները ջրօգտագործող ընկերություններում կրել են համակարգային բնույթ: Ընդհանուր գումարային արտահայտությամբ՝ «Երևան» ջրօգտագործողների ընկերությունում հայտնաբերված […]
17:47 11.09.2019
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը նշեց, որ Մեղրիում արտագնա նիստ են անցկացրել, և հիմնական քննարկման հարցը Մեղրու ազատ տնտեսական գոտու խնդիրն է եղել: Այդ հանդիպման ժամանակ, ըստ Մելքումյանի, արձանագրեցին երեք խնդիր: Պատգամավորն ասաց, որ Մեղրու տնտեսական գոտին շահագործման է հանձնվել 2017 թ. վերջերին, ապա հիշեցրեց՝ դա ԵԱՏՄ քվոտայով տրամադրված միակ ազատ տնտեսական գոտին է: […]
17:46 11.09.2019
GRUZINFORM-ի գլխավոր խմբագիր Առնո Խիդիրբեգիշվիլին իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Վրաստանում կայացած միջազգային գիտաժողովում երեկ տեղի ունեցած միջադեպին: «ԱՄՆ պետքարտուղարի նախկին օգնական, Freedom House-ի նախկին տնօրեն և Մակ-Քեյնի ինստիտուտում մարդու իրավունքների և ժողովրդավարության ավագ տնօրեն, ամերիկացի Դեյվիդ Կրամերն խորհրդաժողովից վռնդել է Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակին, կնոջ, վրացուհի Իրմա Ինաշվիլիին: Գիտե՞ք` ինչն է պատճառը, երբ հյուրը սեփական […]
17:39 11.09.2019
Վրաստանի նորանշանակ վարչապետ Գիորգի Գախարիան Facebook-ում չունի պաշտոնական էջ: Պարզվում է՝ նա «Ֆեյսբուքից» չի օգտվել ոչ նախկինում (ՆԳ նախարարի պաշտոնում), ոչ հիմա։ Այս մասին հայտնում է «Ալիք Մեդիան»: Բիձինա Իվանիշվիլիից, Իրակլի Ղարիբաշվիլիից, Գիորգի Կվիրիկաշվիլիից և Մամուկա Բախտաձեից հետո Գիորգի Գախարիան «Վրացական երազանքի» կառավարության առաջին վարչապետն է, որը պաշտոնապես ներկայացված չէ «Ֆեյսբուքում»: Նախկին վարչապետները, իրենց հետ […]
17:31 11.09.2019
Նախկին իշխանությունների գործունեությանն իրավական-քաղաքական գնահատական տալու համար անհրաժեշտ է հիմնվել բացառապես իրավական նորմերի վրա։ Այս մասին Ազգային ժողովում պատգամավորներից մեկի հարցին պատասխանելիս ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշեց, որ նախկին իշխանությունների ժամանակ եղած ամեն ինչ չէ, որ իրենք մերժում են, բայց դժվարացավ նշել դրական ձեռքբերումներ։ Ապա Փաշինյանը հիշեցրեց, որ քրեական գործերով տասնյակ մարդիկ ներգրավված են […]
17:26 11.09.2019
Խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Արման Բաբաջանյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրեց, թե ինչո՞ւ է նա պատասխանատվություն ստանձնում Ամուլսարի հանքի շահագործման համար նախորդ իշխանությունների տված արտոնագրի համար։ Նիկոլ Փաշինյանն էլ հակադարձ հարց տվեց, թե ինչո՞ւ է Բաբաջանյանը` որպես պատգամավոր, ներկա Ազգային ժողովի նիստին, եթե խորհրդարանը ընտրվել է նախորդ իշխանությունների կազմած Սահմանադրության հիման վրա։ Ապա վարչապետը […]
17:20 11.09.2019
Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայում հայտարարել են «Տարվա մարդ» մրցանակի հաղթողների անունները՝ ըստ տղամարդկանց GQ հայտնի ամսագրի վարկածի համաձայն: «Տարվա գործարար» անվանակարգում հաղթող է ճանաչվել «Յանդեքս» խմբի գործադիր տնօրեն Տիգրան Խուդավերդյանը: «Նրա ղեկավարությամբ միայն անցած տարի Yandex.Taxi-ի հասույթն աճել են 293%-ով, իսկ ծառայությունների ծածկույթի տարածքը հասավ մինչև Կոտ դ’Իվուար: Զարմանալի չէ, որ Խուդավերդյանն այս տարի […]
17:18 11.09.2019
Դպրոցներում որոշ տեղերում ուսուցչի մեկ դրույքը մոտ 100 հազար դրամ է, իսկ երբ այն բաժանվում է 4 մասի, ամեն ուսուցիչ ստանում է 25 հազար դրամ։ Ազգային ժողովում պատգամավորներից մեկը կառավարությանը հարց ուղղեց՝ այդ մարդկանց աշխատավարձը 2500 դրամո՞վ է բարձրանալու։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը բացատրեց, որ սեպտեմբերից ուսուցիչների աշխատավարձերի բարձրացման 10 տոկոս ցուցանիշը միջինացված է, և տարբեր […]
17:17 11.09.2019
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հրապարակել է վարչապետի աշխատակազմ ներկայացված պատասխան գրությունը՝ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման աշխատանքների նոր շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման իրականացման անհրաժեշտության հետ կապված: Գրությունը ներկայացնում ենք ստորև․ «Հարգելի պարոն Աղաջանյան Ի կատարումն վարչապետի 2019 թվականի օգոստոսի 21-ի N02/12.4/38786 հանձնարարականի և ի պատասխան հանրության կողմից ստացված տեղեկությունների՝ կապված «Լիդիան Արմենիա» ՓԲ […]
17:13 11.09.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նշեց, որ հաճախ է նայում կառավարության գնումների ցանկը և պարբերաբար մտահոգիչ իրավիճակի է առերեսվում: «ՊՆ-ն ցեմենտի գնում է կատարել «Հիդրոգրուպ» կազմակերպությունից, վճարել է 48 հազար դրամ, նախորդ նստաշրջանին ԱԺ-ն վերածվել էր ցեմենտի, կլինկերի մասնագիտական խմբի: Մենք առաջարկում էինք կարգավորումներ, որ գինը կպահպանեին հնարավորինս ցածր: Դուք […]