TIME
Ամսաթիվ
17 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.88
  • 445.00
WEATHER
+33.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վերաքննիչ դատարանը «Նորատուսցի Ալիկին» մեղավոր ճանաչեց և համաներմամբ ազատ արձակեց. Hetq.am

15:18 11.09.2019

Վերաքննիչ քրեական դատարանը քիչ առաջ մասնակի բավարարել է քրեական աշխարհում «Նորատուսցի Ալիկ» մականունով հայտնի Ալիկ Բանդուրյանի, «Չարբախցի Գեղամ» մականունով հայտնի Պետրոս Իսրայելյանի և «Բդո» մականունով հայտնի Արմեն Գասպարյանի վերաբերյալ առաջին ատյանի դատավճիռը: Այս մասին հայտնում է Hetq.am-ը: Դատարանը որոշել է Ալիկ Բանդուրյանին մեղավոր ճանաչել դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնասվածք հասցնելուն դրդելու մեջ, դատապարտել 4 տարի […]

̰
Վրաստանում Ադրբեջանի դեսպանը Վրաստանի արտգործնախարարին մեդալ է շնորհել

15:12 11.09.2019

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունում կայացել է հանդիպում Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի և Վրաստանում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Դուրսուն Հասանովի միջև: Ի նշան Ադրբեջանի դիվանագիտական ​​ծառայության 100-ամյակի՝ Վրաստանում Ադրբեջանի դեսպան Դուրսուն Հասանովը Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիին հոբելյանական մեդալ է փոխանցել: «Այսօր ես պատիվ ունեցա փոխանցել Ադրբեջանի կառավարության մեդալը: Մեկ անգամ ևս […]

̰
Միհրան Պողոսյանը ՌԴ-ում քաղաքական ապաստան չի ստացել. Հայաստանում ՌԴ դեսպան

15:04 11.09.2019

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ Հայաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր, Դատական ​​ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին ղեկավար Միհրան Պողոսյանը, որը հետախուզվում է Հայաստանում, քաղաքական ապաստան չի ստացել Ռուսաստանում: Դեսպանը նշել է, որ ինքը հակված չէ որևէ ենթատեքստ տեսնել այն փաստի մեջ, որ Հայաստանի մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ թաքնվում են Ռուսաստանի Դաշնության […]

̰
Պաշտոնապես մեկնարկեց Արգավանդ-Շիրակ ճանապարհի շինարարությունը

15:00 11.09.2019

Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել  և գրել. «Պաշտոնապես մեկնարկեց Արգավանդ-Շիրակ ճանապարհի շինարարությունը։ 2,7 կմ երկարությամբ ճանապարհի մի մասը կազմում է 252 մետրանոց կամուրջը Հրազդան գետի վրայով։ Միջազգային դոնորների աջակցությամբ ընթացող շինարարությունը նախատեսվում է ավարտին հասցնել 21 ամսում»:

̰
Եվս մեկ անտառտնտեսությունում սենսորային հսկիչ սարքեր են տեղադրվել

14:56 11.09.2019

ՀՀ կառավարությունից տեղեկացնում են, որ Ստեփանավանի անտառտնտեսության տարածքում տեղադրվել են սենսորային հսկիչ սարքեր: Ինչ վերաբերում է արդյունքին, ապա նշվում է, որ վերջին 5 ամսում անտառահատման ոչ մի դեպք չի գրանցվել:

̰
Ինչի՞ մասին է լռում Լենա Նազարյանը

14:50 11.09.2019

«Ամուլսարի մասին այն բոլոր հարցերը, որ ուղղում եք դուք ինձ, ես դրանք ուղղել եմ կառավարության անդամներին և ստացել եմ այն նույն պատասխանները, որոնք նաև դուք եք ստացել: Այդ պատասխանները հանրայնորեն ներկայացվել են»,- ԱԺ նիստի ընդմիջման ժամանակ լրագրողների հարցերին պատասխանելով՝ ասել է ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը: Խուսափելով կոնկրետ պատասխաններից՝ Նազարյանն ասել է, որ բոլոր մտահոգությունները հանքի […]

̰
Երախտապարտ ենք Երևանին Լեհաստանում 2-րդ աշխարհամարտին նվիրված միջոցառմանը չմասնակցելու համար․ ՌԴ դեսպան

14:37 11.09.2019

«Մենք երախտապարտ ենք հայկական կողմին պատմության աղճատման դեմ պայքարում իր սկզբունքային դիրքորոշման և այդ համատեքստում Լեհաստանում անցկացված այդ միջոցառմանը չմասնակցելու համար»,- այս մասին հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանը։ Խոսքը Լեհաստանում անցկացված միջոցառման մասին է, որ նվիրված էր Երկրորդ աշխարհամարտի մեկնարկի 80-ամյակին։ Հայկական կողմը հրավիրված է եղել, սակայն վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մեկնել այդ միջոցառմանը մասնակցելու։ […]

̰
Ամբաստանյալները հրաժարվում են խոսել ՊՊԾ գնդի գրավման մասին

14:02 11.09.2019

ՊՊԾ գնդի գրավման գործով այսօր դատարանը սկսեց ամբաստանյալների հարցաքննությունը: Ներկայացել էին  քրեական գործից  անջատված մասով ամբաստանյալներ Արմեն Լամբարյանը և Խաչատուր Գիչյանը: Լամբարյանը հրաժարվեց ցուցմունք տալ և հարցերին պատասխանել, թեև նրան հարցեր ուղղեցին ոչ միայն պետական մեղադրողն ու դատավորը, այլև ամբաստանյալ Պավել Մանուկյանը: Հարցերն ուղղվում էին հիմնականում գնդի գրավման ժամանակ հրազենային վիրավորում ստացած ոստիկան Գագիկ Մկրտչյանի […]

̰
Հայաստանում այս պահին 144 օտարերկրացի դատապարտյալ կա. Քրիստինե Գրիգորյան

13:49 11.09.2019

Հայաստանում ներկայումս պատիժ են կրում 144 օտարերկրացի դատապարտյալներ: Այս մասին խորհրդարանում այսօր տեղեկացրեց ՀՀ արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանը: Ներկայացնելով «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» նախագիծը՝ Գրիգորյանը նշեց, որ երկրների մեծամասնությունը ՝ Մեծ Բրիտանիա, Վրաստան, ՌԴ, ԱՄՆ, ունեն մոտավորապես նույն մոտեցումը՝ երկիրը պետք է ունենա հնարավորություն օտարերկրացի դատապարտյալին ազատազրկման պատիժը կրելուց հետո […]

̰
Ինչպե՞ս վարվել այն օտարերկրացի դատապարտյալի հետ, որի ծագման երկիրը Հայաստանը չի ճանաչում

13:33 11.09.2019

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ԱԺ այսօրվա նիստում «Օտարերկրացիների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ նշեց. «Իրավիճակը պարզ է այն երկրների հետ, որոնք ճանաչում են Հայաստանի Հանրապետությունը: Իսկ ինչպե՞ս է կարգավորվում այս հարցը այն երկրների հետ, որի հետ չունենք դիվանագիտական հարաբերություններ, ավելին՝ այդ երկրները չեն ճանաչում Հայաստանի Հանրապետությունը: Սաուդյան Արաբիայի մի քաղաքացի էր […]

̰
Կենտրոնում տան 1քմ-ն գնահատել ենք 700․000 դրամ, իսկ 2021-ին ավելի է թանկանալու․ Կադաստրի ղեկավար

13:30 11.09.2019

Կադաստրի կոմիտեն Ազգային ժողով է ներկայացրել նախագիծ, որով փորձում է շուկայական արժեքին մոտեցնել անշարժ գույքերի գները։ Այս նախագծի համաձայն՝ Հայաստանն արդեն բաժանվելու է կադաստրային 20 գոտու՝ գործող 12 գոտու փոխարեն։ Քանի որ հաջորդ քայլը լինելու է այդ կադաստրային արժեքներով գույքահարկի բարձրացումը, պատգամավորների մոտ մտահոգություն առաջացավ, որ հնարավոր է՝ տների գները փոփոխվեն։ Կադաստրի կոմիտեի ղեկավարը վստահեցրեց, […]

̰
Ասացիք՝ հարկի բարձրացում չի լինելու, այնինչ, ակնհայտորեն լինելու է, որոշ դեպքերում՝ զգալի․ Թանդիլյանը՝ Պետրոսյանին

13:25 11.09.2019

Կադաստրի կոմիտեն փորձում է շուկայական գնին համապատասխանեցնել անշարժ գույքերի կադաստրային արժեքները, և դրա համար նախագիծ է ներկայացրել Ազգային ժողով։ Սակայն ԼՀԿ խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը լուրջ խնդիր է տեսնում նախագծում։ Բանն այն է, որ նախագծով առաջարկվում է, որ անշարժ գույքի բազային արժեքները և հարկի արժեքը այսուհետև որոշի կառավարությունը, որպեսզի որոշումներն ավելի արագ ընդունվեն։ Սակայն Թանդիլյանի […]

̰
Հարուստ սեփականատերը պիտի իմանա՝ մի քիչ ավելի պիտի վճարի, քան մեկսենյականոցում ապրող տատիկը. ԱԺ նախագահ

13:20 11.09.2019

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, այսօր արձագանքելով անշարժ գույքի հարկման տեսակների պարզեցման վերաբերյալ քննարկումներին, նշեց՝ չափազանց կարևոր հարց են քննարկում: Միրզոյանն ասաց, որ կառավարության այս նախաձեռնությանը երկու բնույթի հակափաստարկներ բերվեցին` մի մասը բնույթով քաղաքական հայեցողության, մոտեցման հարցեր էին, ինչը, ըստ նրա, նորմալ է: «Այստեղ պիտի ասեմ, որ բերված նախաձեռնությունն ամենևին նորություն չէ, եկամտահարկի հարցի քննարկման շրջանակում […]

̰
Օտարերկրացի դատապարտյալին մեր հարկատուների հաշվին պահում ենք, մեծացնում, նոր ճանապարհում. Սերգեյ Բագրատյան

13:19 11.09.2019

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը խորհրդարանում «Օտարերկրացիների մասին» օրենքում փոփոխությունների և լրացումների մասին քննարկման ժամանակ դիմեց արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանին: «Նախագծից հասկանալի չէ՝ որ փուլում պետք է արտաքսում իրականացնել: Եթե իրավունք եք հայցում արտաքսման, այսինքն՝ մարդը պատիժը կրելուց հետո չի՞ կարող մնալ Հայաստանում»,- հարց ուղղեց նա: Գրիգորյանն ասաց՝ արտաքսումը վրա է հասնելու, երբ […]

̰
Հայաստանում քրեորեն հետապնդելի արարք կատարած օտարերկրացիները կարտաքսվեն

13:11 11.09.2019

Խորհրդարանում այսօր ներկայացվեց «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու հարցը: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանը նշեց՝ այս նախագծով օտարերկրացիների արտաքսում կկատարվի այն դեպքերում, երբ օտարերկրացին կկատարի քրեորեն հետապնդելի արարք կամ կդատապարտվի ազատազրկման: Փոխնախարարն ասաց, որ նաև արգելվում է մուտքի վիզայի տրամադրումը, նաև ժամկետի երկարացում, եթե տվյալ անձի նկատմամբ ուժի մեջ է մտել […]

̰
Հայաստանում քառակուսի մետր զբաղեցնելը և օգուտ չտալը պետք է թանկ լինի․ Ուլիխանյան

13:08 11.09.2019

Ազգային ժողովում այսօր քննարկվում է անշարժ գույքի կադաստրային գների վերանայման նախագիծը, որն ասոցացվում է գույքահարկի վերահաշվարկի ապագա նախագծի հետ։ Պատգամավորների մի մասը ֆիքսվել է հենց գույքահարկի բարձրացման թեմայի վրա։ «Գույքի չօգտագործման դեպքում հարկումը ավելի շատ պետք է լինի, էականորեն ավելի շատ։ Գույքը չօգտագործելը, Հայաստանի Հանրապետության տարածքում քառակուսի մետր զբաղեցնելը և Հայաստանի Հանրապետությանը օգուտ չտալը պետք […]

̰
Կարասինը հեռանում է պաշտոնից. նրան կփոխարինի Եվգենի Իվանովը

13:08 11.09.2019

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը աշխատանքից ազատել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ և հասարակայնության հետ կապերի պետքարտուղար Գրիգորի Կարասինին, որն այդ պաշտոնը զբաղեցնում է 2005 թվականից, հայտնում է «Ալիք Մեդիան»: Կարասինին փոխարինել է Եվգենի Իվանովը: Մինչ այժմ Իվանովը զբաղեցնում էր միայն փոխնախարարի պաշտոնը: Կարասինը դեռևս հուլիսին հայտարարել էր, որ աշխատանքի է տեղափոխվելու Ռուսաստանի Դաշնության […]

̰
Եթե հասարակությանն Ամուլսարի վերաբերյալ մեր բացատրություններն անընդունելի լինեն, կարող են հանրաքվե նախաձեռնել. Աղազարյան

13:06 11.09.2019

«Իմ քայլը» խմբակցության անդամ Հովիկ Աղազարյանը խորհրդարանի միջանցքներում՝ լրագրողների հետ զրույցում, հայտնել է, որ եթե Ամուլսարի շահագործման վերաբերյալ իրենց բացատրությունները հասարակության կողից չընդունվեն, ապա կարող են հանրաքվե նախաձեռնել: «Եթե ջերմուկցիներին կամ հասարակության լայն շրջանակներին մեր բացատրություններն անընդունելի լինեն, ապա կա հանգիստ ու հասարակ լուծում. կարելի է նախաձեռնել անվստահություն իշխանությունների նկատմամբ, անցկացնել հանրաքվե և, ըստ այդմ, […]

̰
Բաղրամյան համայնքի ղեկավարը չարաշահել է պաշտոնեական դիրքը, հարուցվել է քրգործ

13:00 11.09.2019

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Բաղրամյան համայնքում տեղի ունեցած առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 3 անձի: Քրեական գործի նախաքննությամբ իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի ղեկավարը, զբաղեցնելով նշված պաշտոնը 2016-ից, հանդիսանալով պաշտոնատար անձ, իր պաշտոնավարման ընթացքում […]

̰
Ունեինք «Պողոս» հասկացություն, հիմա էլ բերում ենք «տատիկ» հասկացություն․ Մելքումյան

12:52 11.09.2019

Ազգային ժողովում անշարժ գույքի հարկման մեխանիզմի փոփոխության վերաբերյալ քննարկումների ժամանակ ներմուծվեց «տատիկ» հասկացությունը։ Սկսվեց նրանից, որ ԼՀԿ պատգամավոր Տարոն Սիմոնյանը հարց բարձրացրեց՝ ի՞նչ է անելու Աբովյան փողոցում ապրող թոշակառուն, երբ նրա անշարժ գույքի հարկը բարձրանա։ Նրա օրինակը շարունակեց ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանն ու ասաց, որ երբ հարկը հաշվարկվի, բայց չվճարվի ու կուտակվի, դա մեծ բեռ […]

̰
Նախարարը «Հայփոստ»-ի ղեկավարությանն առաջարկել է ներկայացնել ընկերության զարգացման հայեցակարգ

12:51 11.09.2019

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ընդունել է «Էռնեկյան» խմբի Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Խորխե Դել Ագիլա Էռնեկյանին և «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ավագյանին, հայտնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից: Նախարար Արշակյանը ներկայացրել է նորաստեղծ նախարարության գործառույթները, հիմնական նպատակները՝ առանձնացնելով բարձր տեխնոլոգիաների ոլորտն իր էկոհամակարգով, թվայնացման  և ռազմադյունաբերության ուղղությունները։ Անդրադարձ է եղել […]

̰
Տատիկ-պապիկներ ջան, կարող եք հանգիստ լինել, ձեր գույքահարկի բեռը չի թանկանա

12:50 11.09.2019

Որքա՞ն է թանկանում գույքահարկը: Խորհրդարանի այսօրվա նիստում այս հարցին անդրադարձավ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Բաբկեն Թունյանը: Նա նշեց՝ այս հարցը Կադաստրի կոմիտեին ուղղված հարց չէ, երբ կգան արդեն համապատասխան վերանայումները, կհարցնեն: Թունյանը հայտնեց, որ գույքահարկն իրականում փաստացի վերին շեմի համար է փոխվում: «Տատիկ-պապիկներ ջան, կարող եք հանգիստ լինել, էս օրենքը ընդունելիս ձեր գույքահարկի բեռը […]

̰
Ազատության պողոտայի թանկարժեք գույք ունեցողները ավելի շուտ կզգան գույքահարկի փոփոխությունը, քան «տատիկը»․ Կադաստրի ղեկավար

12:41 11.09.2019

Երևանի Ազատության պողոտայում կա մի անշարժ գույք, որի տարածքը 8960 քմ է։ Դրա հողի կադաստրային արժեքը 17 միլիոն դրամ, շինությունը՝ 330 միլիոն դրամ։ Այսինքն կադաստրային մոտավոր արժեքը 347 միլիոն դրամ է գնահատվել։ Այս մասին այսօրվա ԱԺ նիստին հայտնեց կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը։ Նա ներկայացնում էր օրենքի նախագիծ, որով փոխվելու են անշարժ գույքերի կադաստրային գները, […]

̰
Երկրաշարժից հետո Աշոցքի դպրոցում որոշվել է երկու օր դասապրոցեսը դադարեցնել

12:40 11.09.2019

Սեպտեմբերի 10-ին երեկոյան տեղի ունեցած երկրաշարժից հետո Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն արտակարգ խորհրդակցություն էր հրավիրել մարզի ԱԻՆ և ուժային կառույցների ղեկավարների մասնակցությամբ: Նախնական տվյալների համաձայն` մարզում երկրաշարժի հետևանքով զոհեր և ավերածություններ չէին արձանագրվել, չէին արձանագրվել նաև փոքր և միջին ծավալների վնասներ: Այսօր Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն անցկացրել է խորհրդակցություն մարզպետարանի քաղաքաշինության, կրթության, տարածքային վարչությունների պետերի […]

̰
Պենտագոնը 10,082,812 դոլարի օգնություն է տրամադրել Ադրբեջանին. Սուրեն Սարգսյան

12:32 11.09.2019

Ամերիկագետ Սուրեն Սարգսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում` տեղեկացնելով, որ այսօր Պենտագոնը 10,082,812 դոլարի օգնություն է տրամադրել Ադրբեջանին` հակաահաբեկչական գործունեության և հետախուզական համակարգեր ձեռք բերելու համար: «Հատուկ վերապատրաստում կիրականացվի նաև Ադրբեջանի ԶՈւ սպաների համար: Պենտագոնը ծրագիրն իրականացնում է Կասպից ծովի անվտանգության ծրագրով: Նույն հաջողությամբ ԱՄՆ-ն զինում է քրդերին` ասելով «բայց Թուրքիայի դեմ չկրակեք»: Թուրքերին […]

̰
Ի՞նչ է անելու Աբովյան փողոցում ապրող տատիկը, երբ նրա անշարժ գույքի հարկը բարձրանա

12:26 11.09.2019

Ազգային ժողով այսօր ներկայացվել է նախագիծ, որով Հայաստանում անշարժ գույքը որքան թանկ է, այնքան թանկ է լինելու գույքահարկը։ Ընդ որում՝ դա կախված է լինելու նաև նրանից, թե որտեղ՝ կադաստրային որ գոտիում է գտնվում անշարժ գույքը։ ԼՀԿ պատգամավոր Տարոն Սիմոնյանը օրինակ բերեց, որ եթե Երևանի Աբովյան փողոցում ապրում է ծեր տատիկ, որի եկամտի միակ աղբյուրը թոշակն […]

̰
Հուսով ենք՝ դա բարի ավանդույթ կդառնա. Արա Աբրահամյանը՝ Երևանում Մոսկվայի օրվան նվիրված տոնական միջոցառման մասին

12:15 11.09.2019

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը Մոսկվայի 872-ամյակի տոնակատարության ժամանակ տեղի ունեցած միջադեպի հետ կապված մեկնաբանություն է տվել: «Մենք ողջունում ենք, որ այս տարի Երևանում առաջին անգամ հանդիսավոր կերպով նշեցին Մոսկվայի օրը՝ Ռուսաստանի մայրաքաղաքի տոնական միջավայրը Երևանի Հյուսիսային պողոտա տեղափոխելով: Հուսով ենք՝ դա բարի ավանդույթ կդառնա և Երևանում Մոսկվայի օրը կնշվի նույնքան գեղեցիկ ու մեծ […]

̰
Էականորեն կբարձրանան բարձրարժեք անշարժ գույքերի հարկերը

12:06 11.09.2019

Ազգային ժողովում ներկայացվել է նախագիծ, որը առաջարկում է պարզեցնել անշարժ գույքի հարկման տեսակները՝ միավորելով գույքահարկն ու հողահարկը անշարժ գույքի միատեսակ հարկատեսակի մեջ։ Նախագիծը ներկայացնելիս այս մասին հայտնեց Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը։ «Էականորեն բարձրանալու են հատկապես բարձրարժեք անշարժ գույքերի հարկման … կադաստրային գնահատումը, որից էլ բխելու է հարկումը»,- ասաց Պետրոսյանը։ Նա հայտնեց, որ սա թույլ […]

̰
Դեկտեմբերի 7-ը՝ Հիշատակի և աղետների դիմակայունության օր․ նախագիծն Աժ-ում է

11:58 11.09.2019

Ազգային ժողովում այսօր քննարկվեց դեկտեմբերի 7-ը որպես Հիշատակի և աղետների դիմակայունության օր նշելու մասին նախագիծը։ ԱԻ նախարարությունն առաջարկում է հիշատակի օրվան զուգահեռ այն նշել որպես Աղետներին դիմակայունության օր, որպեսզի շեշտվի պատրաստ լինելու հանգամանքը։ ԱԻ նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը բացատրեց, որ դիմակայունությունը նոր տերմին է այդ ոլորտում և նշանակում է աղետներին պատրաստված լինելու մակարդակը։ Հետևաբար, ըստ […]

̰
Առաջին կիսամյակում սահմանապահ զորքերը կանխել են ՀՀ պետական սահմանի խախտման 52 փորձ

11:47 11.09.2019

Այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումների կողմից կանխվել է ՀՀ պետական սահմանի խախտման 52 փորձ՝ 78 անձի մասնակցությամբ, բացահայտվել է սահմանային ռեժիմի խախտման 42 դեպք (84 անձ), պետական սահմանի ռեժիմի խախտման 2 դեպք (3 անձ) և պետական սահմանի անցման կետերի ռեժիմի խախտման 4 դեպք (5 անձ): Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԱԾ մամուլի […]

̰
BACK_TO_TOP