ԱԺ աշխատակազմից կրճատվել է 50 աշխատող․ կառուցվածքի փոփոխությունն ավարտվել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.88
  • 445.00
WEATHER
+23.09 oC

ԱԺ աշխատակազմից կրճատվել է 50 աշխատող․ կառուցվածքի փոփոխությունն ավարտվել է

20:27 11.09.2019

Ազգային ժողովի աշխատակազմում ավարտվել են կառուցվածքային փոփոխությունները, որոնց արդյունքում 654 հաստիքի փոխարեն թողնվել է 600 հաստիք։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը։

Նրա գրառումը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Մեծ ուրախությամբ ցանկանում եմ արձանագրել, որ ավարտեցինք ՀՀ Ազգային Ժողովի աշխատակազմի կառուցվածքային փոփոխությունները, որոնք ուղղված են իրապես բարելավված և բարեփոխված, վատ ավանդույթներից զերծ, արդյունավետ կազմակերպական կառուցվածքի ձևավորմանը: Իրականացված կառուցվածքային բարեփոխումները նկարագրվում են հետևյալ բնութագրիչներով՝

  1. ՀՀ Ազգային ժողովի կազմակերպական նոր կառուցվածքը բաղկացած է 14 առաջնային ստորաբաժանումներից (Ներառված չեն հանձնաժողովների և պատգամավորների գրասենյակները), որը նախորդ կառուցվածքի համեմատ պակաս է 2-ով:
  2. Նոր կառուցվածքում 8 հաստիքով մեծացվել է պետական ծառայության հաստիքների քանակը, սակայն ընդհանուր հաստիքացուցակը 654 հաստիքից նվազել է 600-ի (Նկար 2): Չնայած մամուլում տեղ գտած բազմաթիվ ստահոդ տեղեկատվություններից մեկն այն էր, որ նվազեցվել են պետական ծառառության հաստիքները, մենք հայտարարում ենք, որ կողմնակից ենք բարձր մասնագիտացված աշխատանքի խրախուսմանը պետական ծառայության շրջանակներում:
  3. Նախորդ հաստիքացուցակում ներառված 10 պետական ծառայության կրտսեր հաստիքի փոխարեն, նոր հաստիքացուցակում ներառել ենք՝ 26-ը: Մեր կողմից խրախուսվում է նորավարտ երիտասարդ կադրերով աշխատակազմի համալրումը: Ավելին, ունենք ծրագրեր ստեղծել ՀՀ Ազգային ժողովի ուսումնական կենտրոն՝ մեր ապագա կադրերի արդյունավետ պատրաստումը և վերապատրաստումը ապահովելու նպատակով,
  4. Փորձագիտական և վերլուծական ներուժի զարգացում: Կառուցվածքում ստեղծվել է միասնական փորձագիտական և վերլուծական վարչություն, որի գործառույթներն են՝ աջակցել օրենքի վերաբերյալ մտքի առաջացումից մինչև օրենքի ուժի մեջ մտնելը տեղեկատվական, վերլուծական, փորձագիտական աջակցումը, ինչպես նաև հետօրենսդրական արդյունքների վերհսկողությունը,
  5. Մասնագիտական ժամանակակից գործառույթներ են սահմանվել Հասարակայնության հետ կապերի և հեռահաղորդակցության նորաստեղծ վարչության համար, որը պետք է նպաստի առավել բաց և թափանցիկ հարաբերությունների ձևավորմանը հասարակության և խորհրդարանի միջև: Նոր ավելի արդյունավետ գործառույթներով են օժտվել քաղաքացիների նամակների բողոքների արձագանքման ստորաբաժանումը:
  6. Մարդկային ռեսուրսների կառավարման նոր մշակույթի ձևավորման հիմք է դրվել: Նորացված ստորաբաժանումն իրականացնելու է այնպիսի նոր գործառույթներ, ինչպիսիք են՝ թեկնածուների թափանցիկ և ժամանակակից եղանակներով հավաքագրումը, նոր աշխատակիցների հարմարման(ադապտացիայի) գործընթացի իրականացումը, շարունակական ուսուցման և որակի բարելավման պլանավորված աշխատանքները, շահադրդման համակարգերի զարգացումը և բազմաթիվ այլ նորացված գործառույթներ,
  7. Ֆինանսական կառավարման և հաշվառման նորացված վարչությունում միավորվել են Բյուջետային կառավարման և գնումների բաժինները: Նախկին կառուցվածքում վերջիններս 2-3 հոգանոց բաժիններ էին, որն անարդյունավետ է կառավարելիության նորմայի չափանիշի տեսանկյունից : Միավորման արդյունքում ունենք ծախսերի բյուջետային պլանավորումից մինչև վերջնական գնումների գործընթացի ամբողջական միասնական ցիկլի իրականացում, ինչպես նաև մեկ բաժնում 8 հաստիք, որը լրիվ համապատասխանում է կառավարելիության նորմայի չափանիշներին:
  8. Գործառույթային և կադրային առումով հզորացվել է Ներքին աուդիտի ստորաբաժանումը: Վստահ ենք, որ առանց պատշաճ ներքին վերահսկողության հնրարավոր չէ ապահովել որակյալ կառավարում (նաև ISO 9001 ստանդարտների պահանջ է):
  9. Բարձրացվել է աշխատակազմի միայն առավել ցածր աշխատավարձ ստացող աշխատակիցների (գործավարներ 10%, վարորդներ 7%) աշխատավարձը: Մենք կողմնակից ենք սոցիալական արդարությանը,
  10. Ստեղծվել է «Զորահավաքային նախապատրաստության, զորահավաքային ծրագրերի և քաղաքացիական պաշտպանության բաժին»: Պատերազմող երկրի խորհրդարանը պետք է լիարժեք գործի նաև հատուկ պայմաններում: Ի դեպ ավելացվել են նաև քաղաքացիական պաշտպանության գործառույթները: Նախկին կառուցվածքում այս գործառույթների սահմանափակ մասը դրված էր Աշխատակազմի ղեկավարի մեկ օգնականի վրա միայն:
  11. Վերանայվել, ինչպես նաև բազմաթիվ նոր և արդյունավետության բարձրացման գործառույթներով համալրվել է փոփոխված ստորաբաժանումների աշխատակցիների պաշտոնների անձնագրերը: Նպատակադրված ենք խրախուսել նոր մոտեցումներով, նոր գիտելիքներով, նոր ժամանակակից տեխնոլոգիական միջոցների կիրառման հմտություններով մասնագետների ներգրավումը աշխատակազմ:

✅Կառուցվածքային փոփոխությանը հաջորդող քայլերից է լինելու կառավարման նոր մոդելի տեղադրումը, ինչպիսին է՝ գործընթացային կառավարումը (գործընթացների վերանկարագրման, ռեինժեներինգի միջոցով): Այն պետք է նպաստի աշխատակազմում որակական նոր ձեռքբերումներին:

Հ.Գ. Սկզբունքային ենք լավագույն աշխատակազմ ունենալու հարցում»։

https://www.facebook.com/Tgalstyan2100/posts/2393283534088034

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեկական վորքաութ մարզահրապարակի բացման միջոցառումներ՝ Կապան, Ջերմուկ, Ճամբարակ և Բերդ համայնքներում

23:59 17.07.2025

Մեկական վորքաութ մարզահրապարակի բացման միջոցառումներ՝ Կապան, Ջերմուկ, Ճամբարակ և Բերդ համայնքներում

Գործադիրն ընդունել է որոշում, որը կնպաստի հանրության շրջանում վորքաութ մարզահրապարակների քանակի ավելացմանը: Այն հնարավորություն կտա վորքաութով զբաղվելու մշակույթը ինտեգրել համայնքների սոցիալական միջավայրին, որպեսզի մարզումները և սպորտով զբաղվելն ընկալվի որպես առօրյա կյանքի բաղկացուցիչ մաս: Ըստ այդմ՝ նախատեսվում է կազմակերպել մեկական մարզահրապարակի բացման միջոցառումներ Կապան, Ջերմուկ, Ճամբարակ և Բերդ համայնքներում։ Ծրագրի մեկնարկին զուգահեռ կիրականացվի իրազեկող տեսանյութերի նկարահանում […] ...

Սոֆիայում անցկացվել է Հայաստան-Բուլղարիա միջկառավարական հանձնաժողովի 9-րդ նիստը

23:56 17.07.2025

Սոֆիայում անցկացվել է Հայաստան-Բուլղարիա միջկառավարական հանձնաժողովի 9-րդ նիստը

ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ այսօր Սոֆիայում` որպես նիստի համանախագահ, մասնակցել է Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության միջև տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի իններորդ նիստին։ «Նիստի բացման իմ խոսքում կարևորել եմ երկու երկրների միջև համագործակցության ուղիների ամրապնդումը` ընդգծելով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության պատրաստակամությունը` նախաձեռնություններն իրական ծրագրերի […] ...

Շառլ Ազնավուրի արձանի բացման արարողության շրջանակում փակ փողոցներ կլինեն

23:50 17.07.2025

Շառլ Ազնավուրի արձանի բացման արարողության շրջանակում փակ փողոցներ կլինեն

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ հուլիսի 18-ին Շառլ Ազնավուրի հրապարակում՝ Մոսկվա կինոթատրոնի դիմաց, մեծանուն արվեստագետ, շանսոնյե, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի արձանի պաշտոնական բացման արարողության շրջանակում ժամը 10։00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից մինչև Աբովյան-Պուշկինի փողոցների խաչմերուկի երթևեկությունը փակ կլինի։ ...

Պարոնյան փողոցում ծառի հսկայական ճյուղը կոտրվել և ընկել է կայանված «Hyundai Elantra»-ի վրա

23:47 17.07.2025

Պարոնյան փողոցում ծառի հսկայական ճյուղը կոտրվել և ընկել է կայանված «Hyundai Elantra»-ի վրա

Հուլիսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:00-ի սահմաններում Պարոնյան փողոցի թիվ 22 շենքի մոտ ծառի հսկայական ճյուղը կոտրվել ու ընկել է բակում կայանված «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենայի վրա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Փրկարարները քաղաքացիների օգնությամբ ծառը հեռացրել են ավտոմեքենայի վրայից։ Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ […] ...

Անհետ կորած 13-ամյա աղջիկը հայտնաբերվել է

23:42 17.07.2025

Անհետ կորած 13-ամյա աղջիկը հայտնաբերվել է

Հուլիսի 17-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն քաղաքացուց հաղորդում է ստացվել, որ նույն օրը իր 13-ամյա աղջիկը դուրս է եկել տնից և չի վերադարձել։ Համայնքային ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում մի քանի ժամ անց երեխան հայտնաբերվել է և փոխանցվել է ծնողներին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ […] ...

Սալոմե Զուրաբիշվիլին մեղադրում է իր երկրի իշխանություններին հայ բեռնափոխադրողների նկատմամբ խտրականնության ու Հայաստանը մեկուսացնելու փորձի մեջ

23:33 17.07.2025

Սալոմե Զուրաբիշվիլին մեղադրում է իր երկրի իշխանություններին հայ բեռնափոխադրողների նկատմամբ խտրականնության ու Հայաստանը մեկուսացնելու փորձի մեջ

Հայ-վրացական սահմանային անցակետում հայ բեռնափոխադրողների նկատմամբ խտրական վերաբերմունքը Վրաստանի ներքաղաքական դիսկուրսի թեմա է դարձել: Ընդիմությունը մեղադրում է իշխանությանը Հայաստանի հետ հարաբերությունները վնասելու մեջ: Կոնկրետ ովքե՞ր են այս գնահատականը հնչեցնողները և կա՞ արդյոք ինչ-որ դրական դինամիկա Վրաստանում հայ բեռնափոխադրողների խնդիրների լուծման հարցում: Այս հարցերին «Հորիզոնում» անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում: ...

BACK_TO_TOP