13:59 04.09.2019
Որևէ պարտադրանք կա՞, որ մեր պետությունը շահագործի Ամուլսարը: Սեպտեմբերի 4-ին լրագրողներն այս հարցն ուղղեցին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին: «Միակ պարտադրանքը, որ կա, այն է, որ մեր պետությունը պետք է լինի իրավական պետություն և օրենքի երկիր»,- ասաց նա: Հարցին՝ իսկ անձամբ իր՝ փոխվարչապետի շահագրգռվածությունն այս հարցում ո՞րն է, քանի որ պարբերաբար այդ մասին խոսվում է, նա […]
13:29 04.09.2019
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին լրագրողները հարցեր ուղղեցին՝ անդրադառնալով երեկվանից իր և ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի միջև սկսված հեռակա բանավեճին: Լրագրողները հիշեցրին՝ Արմեն Մուրադյանը մեջբերել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի վերաբերյալ Արսեն Թորոսյանի հետևյալ միտքը. «50 հոգի եղել են հաշմանդամ, և 50 հոգին էլ մեռնելու են հաշմանդամ, ինչո՞ւ եք այդքան փող ծախսել»: Թորոսյանը նշեց, որ […]
13:22 04.09.2019
ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ Ազգային ժողովում մեկնարկում է ՀՀ «Կուսակցությունների մասին» օրենքի և ՀՀ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների մշակման աշխատանքները: «Գործընթացը լինելու է հնարավորինս ներառական` և՛ արտախորհրդարանական ուժերի, և՛ քաղաքացիական հասարակության մասնակցության հնարավորությունն ապահովված է լինելու: Աշխատանքը կհամակարգի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը»,- ասված է Նազարյանի գրառման մեջ:
13:15 04.09.2019
Պաշտպանության նախարարի հետ որևէ լարվածություն չկա և չի կարող լինել: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանը: «Գլխավոր շտաբի պետը ենթարկվում է պաշտպանության նախարարին, կատարում ենք նախարարի հրամանները, որևէ լարվածության մասին ես տեղյակ չեմ»,- ասաց նա: Դավթյանը հայտնեց՝ նախարարի հետ ոչ մի հարցում անհամաձայնություն չունեն: Լրագրողները հիշեցրին՝ խոսվում է նաև […]
13:10 04.09.2019
Սպասվում է, որ այսօր Սահմանադրական դատարանը կհրապարակի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումների վերաբերյալ որոշումը: Այս մասին լրագրողներին տեղեկացրել է ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը: Մինչ այդ դատարանը շարունակում է փակ քննարկումը խորհրդակցական սենյակում: Մեր թղթակիցը Սահմանադրական դատարանից հաղորդում է, որ ոստիկանական ուժեր են հավաքվել, ոստիկանությունն անգամ շտապօգնություն է հրավիրել:
13:07 04.09.2019
Արագ փոփոխվող աշխարհում միավորել փորձառությունը, տաղանդն ու մշակույթը՝ նախագծելու և կյանքի կոչելու այնպիսի բարձր տեխնոլոգիական լուծումներ, որոնք կյանքն ավելի լավն ու ապահով կդարձնեն: Այսպիսին է միջազգային տեխնոլոգիական առաջատար «Thales Group» ֆրանսիական ընկերության կարգախոսը, որի պատվիրակությունը Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով ժամանել է Հայաստան: Այս այցի շրջանակում մեր երկրում են ընկերության ռազմավարության և համագործակցության հարցերով փոխնախագահ […]
13:00 04.09.2019
ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն այսօր շնորհավորեց ԱԻՆ աշխատակիցներին մասնագիտական օրվա առթիվ: Ոստիկանապետը նշեց. «ԱԻՆ-ն իր գոյության կարճատև ընթացքում դարձավ մեկը այն պետական կառույցներից, որոնք ծառայության ու պարտքի բերումով կոչված են ապահովելու պետության և հասարակության անվտանգությունը, պահպանելու քաղաքացիների կյանքն ու առողջությունը: Անուրանալի է ձեր՝ սպայի, մարդու, քաղաքացու վաստակն ու ներդրումը, նվիրումը գործին, պատասխանատվության զգացումը»: Մանրամասները՝ […]
12:54 04.09.2019
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի նախկին խորհրդական, մանկական ուռուցքաբան, արյունաբան Գևորգ Թամամյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում` դիմելով Արսեն Թորոսյանին: Իր գրառումը նա վերնագրել է «Run Forest, Run! «Նախ, դեռ կտեսնենք ով է սուտասանը, տգետն ու շոումենը: Ոնց որ այսօր դահլիճից փախաք, հիշեք, ինձ տեսնելիս միշտ եք այդպես փախչելու: Նշվածս հարցերից և ոչ մեկին պատասխան […]
12:36 04.09.2019
ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանը մասնագիտական տոնի առթիվ շնորհավորել է ԱԻՆ աշխատակիցներին: Նա նշել է՝ Արտակարգ իրավիճակների համակարգը կազմավորման օրվանից հավատարիմ է իր կոչմանը, անձնվիրաբար կատարում է իր պարտքը և միշտ պատրաստակամ է հասարակության համար վտանգավոր իրավիճակներում լինել նրա կողքին: Մանրամասները՝ տեսանյութում:
12:24 04.09.2019
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը գլխավոր քարտուղարի տեղակալ Մովսես Աբելյանին նշանակել է ՄԱԿ-ում բազմալեզվության հարցերով համակարգող: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՄԱԿ-ի պաշտոնական կայքը: Մովսես Աբելյանը պատասխանատու կլինի ՄԱԿ-ի քարտուղարությունում բազմալեզվության իրականացման համար: Բազմալեզվությունը համարվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարության առաջնահերթություններից մեկը՝ որպես կազմակերպության հիմնական արժեքներից մեկը: Մինչ Մովսես Աբելյանի նշանակումը բազմալեզվության հարցերով համակարգողի պարտականությունները կատարել […]
12:20 04.09.2019
ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը սեպտեմբերի 4-ին, շնորհավորելով ԱԻՆ աշխատակիցներին մասնագիտական օրվա կապակցությամբ, նշեց. «Փրկարարի օրը լավագույն առիթն է՝ խորը երախտագիտություն արտահայտելու աշխատանքի համար, որ չափվում է կանխված ողբերգություններով ու փրկած մարդկային կյանքերով»: Վանեցյանը նաև ընդգծեց՝ ԱԻՆ ղեկավարության և ծառայողների գլխավոր առաքելությունն է եղել ժողովրդին ծառայելը: Մանրամասները՝ տեսանյութում:
11:53 04.09.2019
Իրանի ԱԳՆ ղեկավարի տեղակալ Աբաս Արաղչին սեպտեմբերի 4-ին հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է վերադառնալ միջուկային համաձայնագրին, եթե ստանա 15 միլիարդ դոլար վարկ, գրում է Fars գործակալությունը: Նա նաև ասել է, որ գումարն Իրանը պետք է ստանա 4 ամսվա ընթացքում: «Մեր տեսանկյունից միջուկային համաձայնագրին վերադառնալը կախված է նրանից, թե արդյո՞ք մենք 4 ամսվա ընթացքում կկարողանանք […]
11:42 04.09.2019
Լրագրողների հետ է հանդիպել ԲԴԽ նորընտիր նախագահը: Նա պատասխանել է վերջին օրերին արդիական գրեթե բոլոր հարցադրումներին: Մասնավորապես, անդրադառնալով Քոչարյանի գործով դատավոր Դավիթ Գրիգորյանին քրեական հետապնդման ենթարկելու փաստին, նշեց, որ եթե ԲԴԽ-ն գտներ, որ ոտնահարում էին Գրիգորյանի անկախությունը, թույլ չէին տա: Իրականում, ըստ նրա, բավարար հիմքեր են եղել քրեական հետապնդման համար, վաղվա` 2 դատավորի դեմ դատական […]
11:37 04.09.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԻՆ աշխատակիցներին շնորհավորեց մասնագիտական տոնի առթիվ: Նա ընդգծեց՝ այս տարի այս օրը նշվում է առանձնահատուկ պայմաններում, երբ բոլորս ականատես եղանք հրշեջ-փրկարարների հսկայածավալ աշխատանքի, որ իրականացրին և շարունակում են իրականացնել հանրապետության ողջ տարածքով: «Կարող ենք առանց չափազանցության արձանագրել, որ այս տարի փրկարար ծառայության աշխատողները, ԱԻ աշխատողները, մեր հրշեջներն իրենց անձնուրաց աշխատանքով կառավարել […]
11:34 04.09.2019
ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ԱԻՆ աշխատակցի օրվա առթիվ շնորհավորելով՝ նշեց. «Մեր ժողովուրդը տասը տարի է՝ նշում է մոլորակի թերևս ամենամարդասիրական ուժային կառույցի աշխատակցի օրը: Փրկարարը երբեք չի պատժում, այլ վտանգելով սեփական կյանքն ու առողջությունը՝ կյանքեր է փրկում»: Ցոլակյանը շեշտեց՝ փրկարարի աշխատանքն առաքելություն է: Նա ընդգծեց՝ քիչ բան չի արվել համակարգի համար, զրոյական կետից ստեղծվել […]
11:31 04.09.2019
ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը Ֆեյսբուքում գրառում է կատարել՝ «Մի քիչ էլ իմ մտքերն Ամուլսարի մասին» վերտառությամբ: «Ռիսկերի կառավարումն աշխարհում երիտասարդ մասնագիտություն է և բուռն զարգացում է ապրել 1980-ական թվականներից սկսած։ Արդեն 10 տարուց ավել է այդ ուղղությամբ մասնագետներ Հայաստանում պատրաստում է ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի ակտուարական մաթեմատիկայի և ռիսկերի կառավարման ամբիոնը։ Ամբիոնը պատրաստում է […]
10:55 04.09.2019
«Գեորգի Գախարիան Վրաստանի վարչապետի պաշտոնում վատ նշան է»: Բիձինա Իվանիշվիլիի կողմից ՆԳ նախարար Գախարիային վարչապետի պաշտոնում առաջադրելուց հետո լրագրողներին ասել է Վրաստանի նախկին առաջին տիկին Սանդրա Ռուլոֆսը՝ խորհրդարանի շենքի մոտ կայացած բողոքի ակցիայի ժամանակ: Նրա խոսքերով՝ եթե Իվանիշվիլին ցանկանում է օգնել Վրաստանին, չպետք է նրան նշանակի այդ պաշտոնում: «Սա նշանակում է, որ Ռուսաստանը «նստած» է […]
10:46 04.09.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նորից քննադատել ու անվանարկել է Լոնդոնի քաղաքապետ Սադիք Խանին այն բանից հետո, երբ վերջինս քննադատել է Թրամփի գոլֆ խաղալը՝ միջազգային միջոցառման մասնակցելու փոխարեն։ Խոսքը Լեհաստանում Երկրորդ աշխարհամարտի հիշատակի միջոցառումներին չմասնակցելու մասին է։ Խանը հայտարարել էր, որ Թրամփը «խիստ զբաղված էր», քանի որ «Դորիան» փոթորկի խնդիրն էր լուծում գոլֆի դաշտում։ Դրան Թրամփը […]
10:37 04.09.2019
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ առանց Իրանի՝ Պարսից ծոցում անվտանգություն չի կարող լինել: Նա այդ մասին ասել է RT-ին տված հարցազրույցում՝ անդրադառնալով 2015-ին կնքված պայմանագրին: «Առանց Իրանի՝ դուք չեք կարող ունենալ անվտանգություն։ Դուք լարվածություն կստանաք, եթե նավատորմ բերեք Պարսից ծոց՝ Իրանին հարվածելու կամ սպառնալու համար»,- հայտարարել է Զարիֆը՝ նկատի առնելով […]
20:23 03.09.2019
«Իվանիշվիլիի վերջին քայլերը լիովին զրկում են նրա իշխանությունը լեգիտիմությունից: Սա այլևս օրինական իշխանություն չէ», Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին սոցցանցերի միջոցով արձագանքել է Բիձինա Իվանչիշվիլիի կադրային փոփոխություններին: Նա գտնում է, որ այսօրվա իրավիճակից միակ ելքը գործողությունն է ու անհնազանդությունը: «Բիձինա Իվանիշվիլիի վերջին քայլերը լիովին զրկում են նրա իշխանությունը լեգիտիմությունից: Սա այլևս օրինական իշխանություն չէ. բռնատիրական […]
19:29 03.09.2019
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին: Ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետը կարևորել է Հայաստանի և Չինաստանի միջև հարաբերությունների զարգացման դրական դինամիկան և հույս հայտնել, որ համատեղ ջանքերով հնարավոր է էլ ավելի խորացնել համագործակցությունը, մասնավորապես՝ առևտրատնտեսական ոլորտում: Դեսպան Թիան Էրլուն, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, փոխանցել է փոխվարչապետին Հայաստանում […]
18:44 03.09.2019
Օրերս ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն ԱԱԾ-ից օպերատիվ տեղեկություններ էին փոխանցվել Արագածոտնի մարզի Ալագյազ խոշորացված համայնքի Կանիաշիր վարչական շրջանի պաշտոնաըար անձանց ապօրինությունների վերաբերյալ։ Տեղեկությունների հիման վրա գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության և Արագածոտնի մարզային վարչության Արագածի բաժնի ծառայողները համատեղ ձեռնարկեցին հետախուզական միջոցառումներ՝ պարզելով հետևյալը։ Ըստ այս պահին քննությանը հայտնի տվյալների՝ […]
18:39 03.09.2019
Ադրբեջանի քաղբանտարկյալների միասնական ցուցակի կազմման աշխատանքային խումբը, որի մեջ մտնում են լրագրողներ ակտիվիստներ, կազմել է երկրում քաղբանտարկյալների հերթական ցանկը։ Դրանում ներառված է 119 անուն։ Քաղբանտարկյալների բաշխումը հետևյալն է․ Լրագրողներ և բլոգերներ – 5 բանտարկյալ, Իրավապաշտպան – 1 բանտարկյալ, Քաղաքական և հասարակական գործիչներ – 7 բանտարկյալ, Հավատքի (կրոնական) գործիչներ – 47 բանտարկյալ, Գյանջայի դեպքերի մասնակիցներ – […]
18:21 03.09.2019
ՀՀ ԶՈՒ պատվիրակությունը ռազմական հաղորդակցությունների բաժնի պետ, գնդապետ Արթուր Չատյանի գլխավորությամբ օգոստոսի 27-31-ը Ռուսաստանի Դաշնության Մոսկվա և Սիզրան քաղաքներում մասնակցել է Կենտրոնական շրջանի նյութատեխնիկական ապահովման ուժերի հետ անցկացված երկաթուղային զորքերի հատուկ զորավարժությանը։
18:10 03.09.2019
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանին մեղադրում է իր դեմ արշավ կազմակերպելու մեջ: Այդ մասին «Ֆեյսբուքի» ուղիղ եթերում ասաց նախարարը: Նա նշեց, որ այս թատերականացված միջոցառումները Գևորգ Թամամյանի անձնական նախաձեռնությունները չեն: «Նա ընդամենը դեմքն է այդ նախաձեռնությունների: Սա կազմակերպված է Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի կողմից, ով իր […]
17:54 03.09.2019
Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը քննադատել է Իրանի և գերտերությունների Միջուկային համաձայնագիրը։ Թուրքական «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում նա հայտարարել է, որ այդ համաձայնագիրը վերածվել է միայն մի կողմի համար պարտադիր փաստաթղթի՝ ակնարկելով, որ մյուս կողմը (գերտերությունները) չեն կատարում իրենց պարտավորությունները։ Ըստ այդմ, ըստ Ահմադինեժադի, այդ գործարքը որևէ կողմի համար չի կարող հաջողություն համարվել։ Ինչ վերաբերում […]
17:50 03.09.2019
«Եթե ես հնարավորություն ունենայի այս որոշումը 1 տարի առաջ կայացնելու, 1 տարի առաջ կանեի: Պարզապես այս կենտրոնը չէր գտնվում ԱՆ ենթակայության տակ, դրա համար էլ որոշումն ընդունվել է հիմա»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրենի հեռացման շուրջ ծագած քննարկումներին: Նախարարը նաև հարց ուղղեց ՀՀ քաղաքացիներին. «Եվ եթե […]