Յուրա Իվանյանն աշխատանքից ազատման դիմում չի գրել. ՔԿ-ն հերքում է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+29.09 oC

Յուրա Իվանյանն աշխատանքից ազատման դիմում չի գրել. ՔԿ-ն հերքում է

13:21 05.09.2019

ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված և կիբեռհանցագործությունների քննության վարչության պետ Յուրա Իվանյանը աշխատանքից ազատման դիմում չի գրել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

«Պարոն Իվանյանը շարունակում է պաշտոնավարել:

Նշեմ, որ իրականացվում է ծառայողական քննություն, որի արդյունքում կկայացվի համապատասխան որոշում:

Ինչ վերաբերում է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ Սամվել Ավետիսյանի աշխատանքից ազատվելու մասին լուրերին, ապա ՀՀ ՔԿ նախագահի տեղակալների ազատումն ու նշանակումը Քննչական կոմիտեի լիազորությունների շրջանակներում չէ»,- գրել է նա:

Նշենք, որ մամուլը երեկվանից գրում է, որ աշխատանքից ազատվել են Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանը և Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Սամվել Ավետիսյանը:

Քննչական կոմիտեն, սակայն, առավոտից լռում էր:

Հիշեցնենք, որ օգոստոսի 29-ին Infocom-ը հետաքննություն էր հրապարկել, որով ըստ կայքի՝ պարզ էր դառնում Յուրա Իվանյանի և նախկին բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը ազգակցական կապը: Վերջինս 2016 թվականին հաստատել էր Ամուլսարի հանքի շահագործման դրական եզրակացությունը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

15:00 05.07.2025

SHANTNEWS

Արարատ Միրզոյանը մասնակցել է ՀՀ Սահմանադրության 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը

14:54 05.07.2025

Արարատ Միրզոյանը մասնակցել է ՀՀ Սահմանադրության 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ մասնակցել է ՀՀ Սահմանադրության 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը։ Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ: ...

Մախաչևն արժանի է լինել երկու քաշային կարգերի չեմպիոն․ Ծառուկյան

14:44 05.07.2025

Մախաչևն արժանի է լինել երկու քաշային կարգերի չեմպիոն․ Ծառուկյան

UFC-ի առաջատար, հայ մարտիկ Արման Ծառուկյանն ESPN-ին տված հարցազրույցում անդրադարձել է դաղստանցի Իսլամ Մախաչևի` կիսամիջին քաշային կարգ տեղափոխվելուն: Արմանին հարցրել են, թե արդյո՞ք նա հիասթափված է, որ Մախաչևը լքել է թեթև քաշային կարգը։ «Ոչ, որովհետև Իսլամը արժանի է լինել UFC-ի երկու քաշային կարգերի չեմպիոն: Ես պարզապես ուրախ եմ նրա համար, հուսով եմ, որ նա կնվաճի […] ...

Թուրքիայում ձերբակալվել է ընդդիմադիր երեք քաղաքապետ

14:30 05.07.2025

Թուրքիայում ձերբակալվել է ընդդիմադիր երեք քաղաքապետ

Թուրքիայի հարավային երեք խոշոր քաղաքի՝ Ադիյամանի, Ադանայի և Անթալիայի քաղաքապետերը ձերբակալվել են կաշառակերության, պաշտոնեական դիրքի չարաշահման և կազմակերպված հանցավորության մեղադրանքով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Associated Press-ը։ Ըստ աղբյուրի՝ ձերբակալվել է 10 անձ, այդ թվում՝ Ադիյամանի քաղաքապետ Աբդուրրահման Թութդերեն և Ադանայի քաղաքապետ Զեյդան Կարալարը։ Երկուսն էլ Թուրքիայի ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության (CHP) անդամներ են։ […] ...

Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա

14:14 05.07.2025

Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա։ Նախարարը ռեկտոր Վարդան Ազատյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել բուհում, ծանոթացել պայմաններին, գույքային հագեցվածությանը, իրականացված աշխատանքներին ու առկա խնդիրներին։ ԿԳՄՍ նախարարին ներկայացվել են արվեստանոցների, թեմատիկ լսարանների և մյուս ենթակառուցվածքների ներկա պայմանները։ Տեղում քննարկվել են խնդիրների լուծման հնարավորությունները։ Ժաննա Անդրեասյանը հետաքրքրվել է […] ...

Սահմանադրությունն իրավական ու ժողովրդավարական պետության և հասարակության հիմնաքարն է. Անահիտ Մանասյան

14:00 05.07.2025

Սահմանադրությունն իրավական ու ժողովրդավարական պետության և հասարակության հիմնաքարն է. Անահիտ Մանասյան

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Սահմանադրության օրվա առթիվ: «Հարգելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ բոլորիս՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա կապակցությամբ։ Սահմանադրությունն իրավական ու ժողովրդավարական պետության և հասարակության հիմնաքարն է։ Այն ոչ միայն սահմանում է պետության իրավական հիմքերը, այլև ճանաչում է մարդուն որպես բարձրագույն արժեք՝ ամրագրելով նրա անօտարելի իրավունքներն ու ազատությունները։ Իրավական պետության […] ...

BACK_TO_TOP