13:05 03.09.2019
Ռուսաստանում գործող օրենսդրությունը 2017 թվականից արգելում է օտար պետությունների վարորդական իրավունք ունեցողների արգելում է մեքենա վարելով աշխատել ՌԴ տարածքում, բացառությամբ այն երկրների, որոնց երկրորդ պետական լեզուն ռուսերենն է։ Սրա հետևանքով Հայաստանում վարորդական իրավունք ստացած վարորդները խնդրի առաջ են կանգնած։ Այս մասին ՀՀ ԱԺ հանձնաժողովներից մեկում անցկացված քննարկման ժամանակ հայտնեց Ռուսաստանում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը։ Նա […]
12:57 03.09.2019
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, այսօր պատասխանելով լրագրողների հարցերին, նախ` անդրադարձել է Վենետիկի հանձնաժողով ուղարկած փաստաթղթի հայերեն տարբերակ չլինելու հանգամանքին: Նա նաև անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ-ի որոշման հավանական հետևանքներին: Մանրամասները` տեսանյութում:
12:54 03.09.2019
Այսօր Սահմանադրական դատարանը գրավոր կարգով քննում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումը։ Դատարանի դահլիճում Քոչարյանի աջակիցների ու հակառակորդների միջև տհաճ միջադեպ է ծագել: Քոչարյանի հակառակորդները հայհոյում էին նաև լրագրողներին` նրանց անվանելով «ծախված»: Ոստիկանները փորձեցին հանդարտեցնել կողմերին: Մանրամասները` տեսանյութում:
12:50 03.09.2019
ՀՀ ԱԺ տարածաշրջանային ու եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի անդամ պատգամավորների խումբը այս օրերին մեկնել է Մեղրի, ծանոթացել այնտեղի ազատ տնտեսական գոտու աշխատանքին խոչընդոտող խնդիրների հետ։ Դրանց մասին այսօր հանձնաժողովի նիստի ժամանակ հայտնեց դրա ղեկավար Միքայել Մելքումյանը։ Խնդիրներից մեկը, ըստ նրա, սահմանապահների հետ փաստաթղթային և ընթացակարգային հարցերն են։ Մյուսը շինարարի հետ անհամաձայնություններն են․ թեև կառուցապատումն ավարտվել […]
12:44 03.09.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Գարիկ Սարոյանը նշանակվել է սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ: «Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Գարիկ Սարոյանին նշանակել սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ»,- ասված է որոշման մեջ:
12:39 03.09.2019
Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, համաձայնագիր ունի Եվրամիության հետ, առևտրային արտոնություններ ունի ԱՄՆ կողմից և այլն։ Բայց այլ հարց է, թե ինչպես է այդ արտոնություններից Հայաստանն օգտվում։ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳՆ տեղակալ Շավարշ Քոչարյանը։ «Մասամբ դա նաև պայմանավորված է այն ընկալումով, որ մեր համար ԵԱՏՄ-ն ոնց-որ մի հատ […]
12:30 03.09.2019
Ազգային ժողովի տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստին այսօր հրավիրվել են ԵԱՏՄ անդամ պետություններում, Իրանում, Չինաստանում, Մոնղոլիայում Հայաստանի դեսպանները՝ տարածաշրջանային հարցեր քննարկելու համար։ Հանդիպմանը ներկա է նաև փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը։ Հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը հայտնեց, որ հանդիպման նպատակն այն է, որ պարզվեն, թե ինչու չեն լուծվում կամ դանդաղ են ընթանում տարբեր հարցերի լուծումները։ […]
12:14 03.09.2019
ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ՝ Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործը ուղարկվել է Ազգային անվտանգության ծառայություն: Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանից: Վերջինս հայտնեց, որ գործն ուղարկվել է ԱԱԾ՝ նախաքննությունն այնտեղ շարունակելու: Նշենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման […]
12:02 03.09.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Նունե Պետրոսյանը նշանակվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Նունե Պետրոսյանին նշանակել քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ»,- ասված է վարչապետի որոշման մեջ:
11:51 03.09.2019
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր այսօրվա ասուլիսի տապալմանն արձագանքել է Ֆեյսբուքում փաստաթղթի հրապարակմամբ: «Մի փոքրիկ պատմություն մի մեծ կենտրոնի մասին Կամ Ինչպես էին նախկինում կատարվում ներդրումները Ուռուցքաբանության ազգային կենտրոնում»,- գրել է նա:
11:50 03.09.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սուրեն Ղամբարյանն ազատվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության պետի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Սուրեն Ղամբարյանին ազատել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության պետի պաշտոնից»: Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ այդ պաշտոնում նշանակվել է Անի Ամիրշադյանը: «Ղեկավարվելով […]
11:44 03.09.2019
Ազգային ժողովի պետական և իրավական հարցերի հանձնաժողովում այսօրվա քննարկումից հետո հավանության արժանացավ նախագիծը, որով փոփոխություններ են արվում գրպանահատությանը վերաբերող կարգավորումներում։ Ազգային ժողովում նախագծի ընդունման դեպքում այսուհետ պարտադիր չի լինի, որ տուժողները բողոքեն։ Ինքը՝ պետությունը, կարող է հայց ներկայացնել ու գրպանահատության մեղադրանք առաջադրել առանց տուժողի ցանկության։ Քննարկման ընթացքում պարզ դարձավ, որ սա արվում է պրակտիկան հաշվի […]
11:36 03.09.2019
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մամուլի ասուլիսի ժամանակ ներս է մտել մանկական ուռուցքաբան, արյունաբան, նախարարի նախկին խորհրդական Գևորգ Թամամյանը` ասելով, որ որոշ հարցեր ունի նախարարին: Ի պատասխան` նախարար Արսեն Թորոսյանը հեռացել է դահլիճից` տեղը զիջելով Գևորգ Թամամյանին: «Ես՝ որպես ՀՀ քաղաքացի և բժիշկ, ամեն օր շփվում եմ հիվանդների հետ, ունեմ հարցեր նախարարին, բայց այդպես էլ չկարողացա, նախարարը […]
11:21 03.09.2019
Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովում այսօր հավանություն տրվեց կառավարության ներկայացրած նախագծին, որով առաջարկվում է դեկտեմբերի 7-ը նշել ոչ միայն որպես 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակի, այլ նաև որպես Աղետներին դիմակայունության օր։ ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը պնդեց, որ թեև մեկ օրը սիմվոլիկ է նշվում, բայց աղետների դեմ պայքարի աշխատանքը պետք է տանել ամեն օր, ինչին […]
11:15 03.09.2019
Սեպտեմբերի 2-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանը Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի Հանրապետության հյուպատոս Սոզար Կվինչիայի նախաձեռնությամբ ընդունել է վերջինիս: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության քրեակատարողական հիմնարկներում Վրաստանի՝ պատիժ կրող քաղաքացիների իրավունքների իրացման և պահման պայմանները, շեշտադրվել է հատկապես այն փաստը, որ այս տարի […]
10:53 03.09.2019
Վրաստանում իշխանության ներսում պաշտոնների վերադասավորման արդյունքում երկրի վարչապետի պաշտոնը հասավ ներքին գործերի գործող նախարար Գեորգի Գախարիային։ Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները։ Գախարիան այն նախարարն է, որի դեմ ցույցեր էին անցկացվում վերջին շրջանում։ Ոստիկանության բռնությունների պատրվակով ցուցարարները պահանջում էին Գախարիայի հրաժարականը։ Սակայն իշխանությունները մնացին անհողդողդ, և Գախարիան շարունակեց պաշտոնավարումը։ Մյուս պաշտոնները հասել են հետևյալ մարդկանց․ […]
10:46 03.09.2019
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ երեկոյան ընդունել է Պոլսի հայոց պատրիարքի տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանին, «Սուրբ Փրկիչ» հայկական հիվանդանոցի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուին և հայ համայնքի մի խումբ այլ ներկայացուցիչների։ Համայնքի ներկայացուցիչները կարճատև զրույց են ունեցել երկրի ղեկավարի հետ։ Էրդողանը հետաքրքրվել է Պոլսի հայոց պատրիարքի ընտրության ընթացքի վերաբերյալ։ Համայնքի ներկայացուցիչները հայտնել են, […]
10:37 03.09.2019
Իրանի ղեկավարությունը չի բացառում ԱՄՆ հետ բանակցությունները, բայց դրանք կարող են անցկացվել «վեցյակի» հետ միաժամանակ։ Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ ԱՄՆ հետ երկկողմ, առանձին բանակցություններ չեն անցկացվելու։ «Եթե Միացյալ Նահանգները հանեն պատժամիջոցները, նրանք, ինչպես և նախկինում, կարող են երկխոսության մեջ մտնել «5+1» ձևաչափով», – հայտարարել է Ռոհանին։ «5+1» ձևաչափի կամ «վեցյակի» մեջ մտնում […]
10:21 03.09.2019
Սահմանադրական դատարանում այսօր քննվում է Մարտի 1-ի գործով մեղադրյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայցը։ Երկրորդ նախագահի պաշտպանները դիմել են ՍԴ, քանի որ իրենց կարծիքով՝ նախկին նախագահին կալանքի տակ պահելը հակասահմանադրական է։ Այս հայցի քննությունը մեկնարկում է այսօր, և այդ կապակցությամբ ՍԴ շենքի դիմաց հավաքվել են ցուցարարների երկու խմբեր։ Մի խումբը պահանջում է հաստատել այդ […]
10:02 03.09.2019
Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 12.00-ին, ոստիկանության Շենգավիթի բաժին է դիմել մի քաղաքացի և հայտնել, որ Բրյուսովի փողոցի 23 շենքի բնակարաններից մեկում կնոջ դիակ կա՝ բռնության հետքերով և վնասվածքներով: Մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է 1991 թ. ծնված Նազելի Հովհաննիսյանի դիակը` պարանոցին և մարմնի տարբեր հատվածներում բռնության հետքերով: Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով […]
09:22 03.09.2019
««168 ժամ»-ի տեղեկություններով՝ ԱՄՆ կառավարությունը ՀՀ իշխանությունների առջև պահանջ է դրել՝ հանել զորախումբը Սիրիայից: Մամուլում օրեր առաջ հրապարակում եղավ այն մասին, որ վերջերս փակ քննարկում է տեղի ունեցել ՀՀ պաշտպանության և ԱԳ նախարարների և որոշ դեսպանների մասնակցությամբ: Իհարկե, ԱԳՆ-ից հերքել էին նախարարների հանդիպման մասին տեղեկատվությունը, սակայն ըստ ԶԼՄ-ի՝ թեման եղել է Սիրիա ուղարկված զորախումբը, որը […]
22:55 02.09.2019
1991 թ. սեպտեմբերի 2-ին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում պատգամավորների մարզային և Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նստաշրջանում ընդունվեց անկախության հռչակագիրը, որը հայտարարում էր ԽՍՀՄ-ից առանձնացման, Արցախի Հանրապետության հռչակման և նրա պետական իշխանության ու կառավարման ժամանակավոր մարմինների ձևավորման մասին: Ահա թե ինչ իրադարձություններ նախորդեցին այդ պատմական օրվան: Լեռնային Ղարաղբաղի ինքնավար մարզում 80-ականների վերջին ծայրահեղ լարված էր: Դեռ 20-ական […]
22:38 02.09.2019
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնության քննարկման նպատակով հանդիպել է ուսման մեջ գերազանց առաջադիմությամբ սովորող ուսանողների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և ոլորտի խնդիրներով հետաքրքրված շահագրգիռ անձանց հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ փոխնախագահը նրանց հետ հանդիպել է սեպտեմբերի 2-ին: Վահե Էնֆիաջյանը տեղեկացրել է, որ շրջանառության մեջ է դրել օրենսդրական […]
22:17 02.09.2019
ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում խոսել է մի շարք հարցերի մասին: Նա անդրադարձել է Ամուլսարի խնդրին և ասել, որ իր համար հասկանալի չի եղել Ամուլսարի ցուցարարների համար ԱԺ մտնելը այն ժամանակ, երբ ԱԺ-ն գտնվում է արձակուրդում: Ալեն Սիմոնյանը նշեց, որ համաձայն չի եղել այն որոշման հետ, որ Ամուլսարի ցուցարարներին թույլ չեն […]
21:57 02.09.2019
ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում անդրադարձել է մի շարք հարցերի: «Կներեք, որ տուն ունեմ, դուրսը չեմ ապրում, 40 տարեկան տղա եմ, բնակարան ունեմ, էժան եմ գնել տունս, քանի որ շենքը դեռ լիովին կառուցված չի եղել և ինձ այդ գնով են տվել տունը»,- ասաց Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Fip.am կյաքում հրապարակված տեղեկություններին, որ […]
21:28 02.09.2019
Դատարանն այսօր բավարարեց ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանի եղբոր, «Սամ-Հար» ՍՊԸ-ի տնօրեն Ռոբերտ Մանուկյանի պաշտպանի ներկայացրած գրավը՝ որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառելու միջնորդությունը։ «Փաստինֆո»-ն այս մասին տեղեկացավ փաստաբան Հովսեփ Սարգսյանից։ «Դատարանն այսօր քննարկեց և բավարարեց գրավի միջնորդությունը։ Ռոբերտ Մանուկյաննը կալանքից կազատվի 800 հազ. դրամ գրավի դիմաց»,-նշեց փաստաբանը։ Նշենք, որ ավելի վաղ մեզ հետ զրույցում փաստաբանն […]
21:15 02.09.2019
«Քոչարյանը ոչ երեկ, ոչ մի տարի առաջ քաղաքական առումով վտանգ չի ներկայացնում: Ես չեմ կարծում, որ այստեղ քաղաքական բան չկա: Քաղաքական բաղադրիչն այն է, որ Հրայր Թովմասյանը փորձում է օգնել և փրկել Քոչարյանին»,- ասել է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործին: Ալեն Սիմոնյանը վստահ է, […]
20:41 02.09.2019
Այս պահին Սահմանադրական դատարանում ընթանում է նիստ և քննարկվում է ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի դիմումը, գրում է 1in.am-ը: Վահե Գրիգորյանի դիմումի քննության վերաբերյալ ՍԴ-ի որոշումը կլինի այսօր։ Նիստին մասնակցում են ՍԴ երկու դատավորներն ու 7 անդամները։ ՍԴ այսօրվա որոշումն այնքանով է կարևոր, որ եթե որոշում կայացվի 3 դատավորի՝ Քոչարյանի գործին մասնակցության անհնարինության վերաբերյալ, ապա վաղվա […]
20:28 02.09.2019
ՀՀ ճանապարհային ոստիկանությունը օգոստոսի 26-սեպտեմբերի 2-ը հանրապետության ողջ տարածքում ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերել է մի շարք խախտումներ: Ոստիկանությունը 114 վարորդի նկատմամբ կազմել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն՝ երթևեկության ընթացքում տրանսպորտային միջոցից տարբեր իրեր ու առարկաներ փողոց նետելու համար: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը: Օգոստոսի 26-սեպտեմբերի 2-ը Երևանում իրականացված ծառայության ընթացքում ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության […]