16:37 03.09.2019
Վիտալի Շիշկինի փախստականի կարգավիճակ շնորհելու-չշնորհելու և առհասարակ նրա՝ ապաստան հայցող հանդիսանալու-չհանդիսանալու հարցը որևէ կերպ հաստատելը կամ ժխտելը «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի համապատասխան հոդվածի խախտում կլինի։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանը: «Միաժամանակ, հայտնում ենք, որ «Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ապաստանի շնորհումը […]
16:34 03.09.2019
«Այն, որ դա շոու էր, կարծում եմ տարակուսանք, կասկած ոչ մեկի մոտ չի առաջացնում, որովհետև էն թուղթը, որով նա եկել էր, նույնիսկ ինքն էլ չգիտեր, թե մեջն ինչ է գրած: Իմ անձնական կյանքին անդրադառնալը ի՞նչ կապ ունի տենց մտահոգ ուռուցքաբանի հետ: Իմ բանակում ծառայելու պաշտոնը, իմ անձնական առողջությունը կամ իմ վերաբերմունքը այս կամ այն երևույթի […]
16:29 03.09.2019
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումների վերաբերյալ որոշումը Սահմանադրական դատարանը կհրապարակի վաղը՝ սեպտեմբերի 4-ին: Այս մասին լրագրողներին տեղեկացրեց ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը: Մինչ այդ դատարանը շարունակում է փակ քննարկումը խորհրդակցական սենյակում: Ղազարյանը տեղեկացրեց՝ որոշման հրապարակման մասին նախապես կհայտարարվի:
16:24 03.09.2019
Հայաստանի դիվանագիտական և հյուպատոսական ծառայությունների ղեկավարների տարեկան համահավաքը եզրափակվեց Արցախում: Հայկական երկու հանրապետությունների արտաքին գործերի նախարարությունների կենտրոնական ապարատների՝ իր ձևաչափով առաջին համատեղ խորհրդակցությունը, որին մասնակցել են արտերկրում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական և հյուպատոսական ծառայությունների ղեկավարները, փակ էր: Խորհրդակցության ավարտին երկու նախարարները հանդես են եկել մամուլի ասուլիսով, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը Ստեփանակերտից: Հիշեցնենք` վերջին նման հանդիպումը կազմակերպվել […]
16:22 03.09.2019
ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովն օգոստոսի 31-ին աշխատանքային այց է կատարել Մեղրի: Այս մասին տեղեկացնում են ԱԺ-ից: Հաղորդվում է, որ հանձնաժողովն այստեղ արտագնա նիստ է հրավիրել` քննարկելու Մեղրու ազատ տնտեսական գոտու և տարածաշրջանային զարգացման արդի խնդիրները:
16:13 03.09.2019
Ջրային կոմիտեի լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ որոշ լրատվամիջոցներով այսօր Սևանի մակարդակին առնչվող թյուր մեկնաբանություն է շրջանառվել, որն իրականությունից հեռու է։ Ջրային կոմիտեն պարզաբանում է ներկայացրել. «Այս տարվա սեպտեմբերի 1-ի դրությամբ Սևանի մակարդակը 1900․63մ է, նույն ցուցանիշն է 2018թ․ նույն օրվա դրությամբ։ Արփա-Սևան ջրատարով լիճ մուտք գործած ջրի ծավալը այս տարվա սեպտեմբերի մեկի դրությամբ կազմել […]
16:10 03.09.2019
ՀՀ առողջապահության նախարարը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ներողություն է խնդրում լրագրողներից ասուլիսը դադարեցնելու համար: «Լարված մթնոլորտում չէի կարողանում կենտրոնանալ: Եվս մեկ անգամ ներողություն»,- ասել է Արսեն Թորոսյանը:
16:00 03.09.2019
Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի կարծիքով` Վրաստանի ապագա վարչապետը կունենա բավականաչափ քաջություն Ռուսաստանի հետ բաց բանակցություններ վարելու համար: Պատգամավորն անդրադարձել է Վրաստանի վարչապետի փոփոխությունը և նշել, որ հունիսին ակցիան ցրելու ժամանակ Գիորգի Գախարիան խիստ դիրքորոշում է ունեցել: «Վրաստանի նախագահից անկախ, Վրաստանի կառավարության նոր ղեկավարը կունենա բավական քաջություն, որպեսզի դուրս գա Ռուսաստանի հետ բաց բանակցությունների համագործակցության […]
15:58 03.09.2019
«Մենք չգիտենք՝ ինչ որոշում է կայացվելու՝ սկսած նրանից, որ կարող է դիմումն ընդհանրապես մերժվի, և ոչ մի փաստարկի հետ չհամաձայնի Սահմանադրական դատարանը, վերջացրած նրանով, որ մեր բոլոր փաստարկները կարող են ընդունվել: Դրա համար շատ վաղ է խոսել այն մասին՝ ինչ տեղի կունենա ՍԴ որոշումից հետո»: Սեպտեմբերի 3-ին ՍԴ-ում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումների քննության […]
15:32 03.09.2019
«Արտահանձնման գործընթացները պետք է համապատասխանեն միջազգային ստանդարտներին և երկրի ներքին օրենսդրությանը: Նախ` ՌԴ-ն չի մերժել արտահանձնումը, այնտեղ գրված է, որ դիմել են Հայաստանի դատախազությանը լրացուցիչ փաստաթղթեր, հիմնավորումներ ստանալու համար: Չկա արտահանձնման վերջնական որոշում: Դա գործընթաց է, որը պետք է լինի, ինչ վերաբերում է Միքայել Հարությունյանին, այդ մասին ևս եղել է պարզաբանում: Նա ՌԴ քաղաքացի է […]
15:30 03.09.2019
Բագրատաշենի սահմանային հսկողության անցակետի վրա կառուցվելիք նոր կամրջի նախագծման և շինարարական աշխատանքների մրցույթը շահած իրանական Tunnel Sadd Ariana ընկերությունը «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի և կամրջաշինության ոլորտում հանրապետության հեղինակավոր մասնագետներին է ներկայացրել կամրջի նախագիծը։ Մանրամասն քննարկվել են կառուցվելիք կամրջի երկրաչափական տվյալները, կառուցվածքային ուսումնասիրությունների և տեղանքի երկրաբանական հետազոտությունների վերջնական արդյունքները։ Նախագծող-խորհրդատուն վերջնական նախագիծը ներկայացրել է նաև […]
15:23 03.09.2019
Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ, որտեղ հավաքված են «Ամոթ է» շարժման ներկայացուցիչները, տեղի է ունեցել բախում: Շարժման կազմակերպիչները բողոքում էին նորանշանակ վարչապետի նշանակման դեմ, հայտնում է 1tv.ge-ն: Այսօր առավոտյան «Վրացական երազանք» իշխող կուսակցության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիին կառավարության կազմում նոր նշանակումներ ու տեղափոխություն էր կատարել: Վարչապետի պաշտոնում նա խորհրդարանականներին ներկայացրել է ՆԳՆ Գիորգի Գախարիային, որին խորհրդարանական ընդդիմադիր […]
15:12 03.09.2019
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ «Կամք» հասարակական նախաձեռնության անդամ Արամ Խանզադյանի: «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ նախարարը հայց է ներկայացրել՝ հրապարակավ ներողություն խնդրելու և Խանզադյանից գումար բռնագանձելու պահանջով: Հայցադիմումը ներկայացվել է սեպտեմբերի 2-ին: Գործը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տիգրան Գրիգորյանին:
14:57 03.09.2019
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը ՍԴ-ում լրագրողների հետ զրույցում չցանկացավ կանխատեսում անել՝ ինչ ընթացք կունենա այսօր մեկնարկած դատական նիստը: Հիշեցնենք՝ այսօր ՍԴ-ում քննվում են Ռոբերտ Քոչարյանի դիմումները: Հարցին՝ ի՞նչ որոշում կկայացվի և ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ ՍԴ որոշումը, նա պատասխանեց. «Ավելի ճիշտ, հասկանալի և հասանելի կլինի, որ ունենանք որոշման եզրափակիչ մասը, […]
14:52 03.09.2019
ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը դատի է տվել ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանին և փաստաբան Մուշեղ Շուշանյանին, հայտնում է «Հայկական ժամանակ»-ը: Նա պահանջում է պարտավորեցնել պատասխանողներին վիրավորանք և զրպարտություն համարվող տեղեկությունները հերքել, հրապարակային ներողություն խնդրել: Նաև փոխհատուցման պահանջ կա: Բացի դրանից՝ հայցվորը պահանջում է անմեղության կանխավարկածի խախտումը արձանագրել: Այս մասին կայքը տեղեկանում […]
14:47 03.09.2019
Ուկրաինայի խորհրդարանը վերջին ընթերցմամբ ընդունել է 2020 թվականի հունվարի 1-ից պատգամավորական անձեռնմխելիությունը վերացնելու մասին օրինագիծը: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Անհրաժեշտ նվազագույն 300 ձայնից որոշմանը կողմ է քվեարկել 373 պատգամավոր: Փաստաթուղթը ուժի մեջ մտնելու համար այն պետք է ստորագրի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Այսօր Ուկրաինայի Սահմանադրությանը անձեռնմխելիություն է ապահովում պատգամավորների և դատավորների […]
14:41 03.09.2019
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով առաջին նիստը նշանակվել է սեպտեմբերի 12-ին։ Դատական նիստը տեղի կունենա Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, ժամը 13:00-ին՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ։
14:25 03.09.2019
ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստին կրկին ամբաստանյալ Գրիգորյանը ներկա չէր։ «Նաիրի» ԲԿ-ից տեղեկանք կար, որ պատճառը առողջական խնդիրներն են։ Պաշտպանական կողմը կրկին միջնորդեց փոխել ամբաստանյալի խափանման միջոց կալանքը գրավով, այն հիմնավորմամբ, որ Մանվել Գրիգորյանը զրկված է մաքուր օդի դուրս գալու հնարավորությունից։ Պետական մեղադրողներն […]
14:12 03.09.2019
Հայաստանը փախստականի կարգավիճակ է տվել ռուս ընդդիմադիր, հասարակական-քաղաքական գործիչ Վիտալի Շիշկինին: Ինչպես հաղորդում է Rusarminfo-ն, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Շիշկինը: «Ես շնորհակալ եմ Հայաստանին՝ ինձ՝ Ռուսաստանի կողմից քաղաքական պատճառներով հետապնդվող քաղաքական գործչիս, տրված փախստականի կարգավիճակի համար»,- գրել է նա: Ենթադրվում է, որ Շիշկինը մշտական բնակություն է հաստատել Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրիում:
14:11 03.09.2019
Հայաստանի և Իրանի միջև ենթակառուցվածքային կոմունիկացիաներն ունեն զարգացվածության բավարար մակարդակ, իսկ 2020 թվականի ավարտին էլ նախատեսված է երրորդ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գիծը։ Դրանից հետո ենթադրվում է գազի և էլեկտրաէներգիայի փոխանակման ավելի մեծ ծավալ։ Այս մասին ԱԺ-ում քննարկման ժամանակ հայտարարեց Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը։ Նա անդրադարձավ նաև իրանական գազին, ու ասաց, որ Իրանը դժվար թե կարողանա […]
14:06 03.09.2019
«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարությանը Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքից շնորհավորական ուղերձ է հղել բոլորին: «1953թ. այս օրն ուժի մեջ մտավ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիան։ Այս փաստաթղթի շնորհիվ այսօր Եվրոպայում բնակվող շուրջ 800 մլն մարդ իրավունք ունի դիմելու Եվրոպական դատարան, որը շատերի համար խախտված իրավունքները վերականգնելու վերջին հույսն է, քանի որ […]
14:01 03.09.2019
Մ6 միջպետական ճանապարհն այսօր Ալավերդու հատվածում փակել են այն վարորդները, որոնք դժգոհ են այս հատվածում աշխատող ճանապարհաշինական ընկերությունից: Մի քանի տասնյակ վարորդներ մինչ այդ էլ ավտոերթով շրջել են քաղաքում: Դեռևս մայիսին «Էյ-Էյ-Բի» ընկերությունից խոստացել էին, որ քաղաքի հատվածում ասֆալտի գոնե առաջին շերտը պատրաստ կլինի սեպտեմբերին, այնինչ հիմա աշխատանքները դադարեցված են, աշխատողների մի մասին ընկերությունը տուն […]
14:00 03.09.2019
Հայաստանը ներկայում արտոնություն ունի ԵԱՏՄ շրջանակներում, և հայաստանցիները կարողանում են արտասահմանից գնած մեքենաները էժան գնով մաքսազերծել։ Այդ արտոնությունը վերջանում է 2020 թվականի սկզբին, ու այդ ժամկետը երկարացնելու համար անհրաժեշտ է ԵԱՏՄ անդամ բոլոր պետությունների համաձայնությունը։ ԱԺ-ում այսօրվա քննարկման ժամանակ Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը ասաց, որ իրենք վաղուց բարձրացրել են այդ հարցերը և՛ ԵԱՏՄ շրջանակում, […]
14:00 03.09.2019
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը լիագումար նիստերին ընդառաջ ծանրաբեռնված օրակարգով նիստ է անցկացնում: Քննարկվելիք նախագծերի թիվը հասնում է 30-ի: Ի թիվս այլ հարցերի, օրակարգում է եղել նաև կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունք Քրեական օրենսգրքով կարգավորելու հարցը, որը ներկայացրել են «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները: Այն դրական եզրակացություն է ստացել հանձնաժողովում, հետևաբար կընդգրկվի լիագումար նիստերի օրակարգ:
13:53 03.09.2019
«Եվրոպական Վրաստան» կուսակցության անդամները հեռացել են խորհրդարանի նիստերի դահլիճից: Այս մասին տեղեկացնում է 1tv.ge-ն: Լիագումար նիստի մեկնարկին նրանք դահլիճում արտահայտել են իրենց բողոքը, որից հետո դուրս եկել դահլիճից: «Եվրոպական Վրաստանի» անդամ, պատգամավոր Էլենե Խոշտարիան դահլիճ է մտել սուլիչով և «Ամոթ է» գրառմամբ վերնաշապիկով: Նրան են միացել նաև կուսակցության մնացած անդամները: Նիստին գտնվում էր նաև «Ամոթ […]
13:44 03.09.2019
Ազգային ժողովի հանձնաժողովներից մեկի քննարկմանն այսօր հրավիրվել են ԱԳ նախարարի տեղակալը, ԵԱՏՄ և ասիական այլ երկրներում ՀՀ դեսպանները։ Պատգամավորներից Արմեն Եղիազարյանը քննարկման ժամանակ ասաց, որ թեև ԱԳՆ ներկայացուցիչները պնդում են, որ ԵԱՏՄ-ում ամեն ինչ լավ է, բայց վարորդական իրավունքների ճանաչման հարցն այդպես էլ չի կարգավորվում։ Խոսքն այն մասին է, որ Ռուսաստանում Հայաստանի վարորդական իրավունքով հնարավոր […]
13:36 03.09.2019
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը իր ֆեյսբուքյան էջում շան հետ լուսանկար է հրապարակել՝ շնորհակալություն հայտնելով բոլոր կենդանիների անունից: «Քիչ առաջ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց իմ և իմ գործընկերների կողմից Քրեական օրենսգրքում առաջարկած փոփոխությանը, որով մենք քրեական պատասխանատվություն ենք սահմանում կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքի, կենդանու ոչնչացման և խոշտանգման համար։ […]
13:22 03.09.2019
Վրացագետ Ջոնի Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում մանրամասներ է ներկայացրել Վրաստանում տեղի ունեցող հերթական զարգացումներից: «Իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին առաջադրեց Գիորգի Գախարիայի թեկնածությունը Վրաստանի վարչապետի պաշտոնում, իսկ Գախարիան էլ իր հերթին առաջարկեց հետևյալ փոփոխությունները՝ – Վախթանգ Գեմելաուրի – ՆԳ նախարար, – Իրակլի Ղարիբաշվիլի – ՊՆ նախարար, – Լևան Իզորիա – Անվտանգության խորհրդի քարտուղար»,- […]
13:20 03.09.2019
ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովն այսօրվա նիստում քննարկել է նաև Քրեական և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում լրացում կատարելու մասին հարցը: Նախագծով լուծվում է գրպանահատությունը հանրային մեղադրանքի տիրույթ տեղափոխելու խնդիրը: Մանրամասները՝ տեսանյութում:
13:18 03.09.2019
ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով մեկնաբանելու է առավոտ տեղի ունեցածը: «Այսօր` 16:00-ին, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը «Ֆեյսբուքի» իր պաշտոնական էջով ուղիղ եթեր կմտնի և կմեկնաբանի տեղի ունեցածը»: https://www.facebook.com/photo.php?fbid=2023346484433801&set=a.281107111991089&type=3&theater Հիշեցնենք, որ այսօր առավոտյան նախատեսված էր Արսեն Թորոսյանի մամուլի ասուլիսը, որի ժամանակ […]