14:21 11.07.2024
Ադրբեջանը 2024 թվականի առաջին վեց ամսում արտահանել է 12,7 մլրդ խ/մ գազ, ընդ որում՝ ընդհանուր ծավալի կեսից ավելին (6,4 մլրդ խ/մ) արտահանվել է եվրոպական շուկա։ Այս մասին հայտնում են հանրապետության էներգետիկայի նախարարության մամուլի ծառայությունից։
«Հունվարից հունիս ընկած ժամանակահատվածում Ադրբեջանից գազի արտահանման ցուցանիշը 6%-ով գերազանցում է 2023 թվականի համապատասխան ժամանակահատվածի արտահանման ծավալը։ Այդ ծավալից 51 տոկոսը մատակարարվել է Եվրոպա, 39 տոկոսը՝ Թուրքիա, 10 տոկոսը՝ Վրաստան», – ասվում է նախարարության հայտարարության մեջ։
Էներգետիկայի նախարարության վիճակագրության համաձայն՝ 2023 թվականի առաջին կիսամյակում Ադրբեջանը Եվրոպային մատակարարել է 5,7 մլրդ խ/մ գազ։
Նախարարությունը նշել է, որ 2024 թվականի հունվարից հունիս Ադրբեջանում գազի արդյունահանումը կազմել է 25,1 միլիարդ խորանարդ մետր, որը 4,3%-ով կամ 1 մլրդ խ/մ-ով ավելին է, քան նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածում։
2023 թվականին Ադրբեջանը արտահանել է 23,8 մլրդ խ/մ գազ, այս ծավալի գրեթե կեսը (11,8 մլրդ խ/մ) արտահանվել է եվրոպական շուկա։ 2024 թվականին արտահանման կանխատեսվող ծավալը, ըստ Էներգետիկայի նախարարության, 24 մլրդ խ/մ է։
2020 թվականի դեկտեմբերի 31-ին Ադրբեջանը սկսել է գազի առևտրային մատակարարումները Եվրոպա Անդրադրիատիկ գազատարով, որը Հարավային գազային միջանցքի մաս է կազմում։ Եվրոպայում ադրբեջանական գազի գնորդներն են Բուլղարիան, Հունգարիան, Հունաստանը, Իտալիան, Ռումինիան և Սերբիան։
11:52 07.08.2025
Երկրի վրա սպասվում է վերջին երկու ամիսների ընթացքում ամենաուժեղ մագնիսական փոթորիկըՎերջին երկու ամիսների ընթացքում ամենաուժեղ մագնիսական փոթորիկը Երկրի վրա սպասվում է օգոստոսի 8-ին: Այս մասին հաղորդվել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտը: «Վերջին հաշվարկների համաձայն՝ օգոստոսի 5-ին տեղի ունեցած M4.4 մակարդակի արեգակնային բռնկումից հետո Երկրի վրա զգալիորեն ավելի ուժեղ գեոմագնիսական հետևանքներ կլինեն, քան նախկինում ենթադրվում էր», – ասվում է զեկույցում։ ...
11:46 07.08.2025
Հայտարարվել է պահեստազորայինների վարժական հավաքների ժամկետըԿառավարության որոշման համաձայն՝ 2025 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը ներառյալ հայտարարվում է պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ: Որոշման նախագիծն ընդգրկված է Կառավարության՝ օգոստոսի 7-ի նիստի օրակարգի չզեկուցվող հարցերի ցանկում: ...
11:38 07.08.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում օգոստոսի 6-7-ըԲացահայտվել է 99 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 17 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 13 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 12 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 8-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, հոգեկան ներգործության, 7 դեպք՝ խարդախության, 6 դեպք՝ թմրամիջոցներ պարունակող բույսեր աճեցնելու կամ ցանելու, […] ...
11:30 07.08.2025
Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ Իսրայելի գործողությունները Գազայում նման են ցեղասպանությանԻսրայելի գործողությունները Գազայի հատվածի բնակչության դեմ նման են ցեղասպանության: Այս կարծիքը հայտնել է Եվրահանձնաժողովի (ԵՀ) փոխնախագահ Թերեզա Ռիբերան Politico թերթին տված հարցազրույցում: «Մենք տեսնում ենք, թե ինչպես են որոշակի մարդիկ թիրախավորվում, սպանվում և սովամահ լինում։ Որոշակի խմբեր մեկուսացված են, անօթևան. նրանց տները ավերվում են, նրանք մնացել են առանց սննդի, ջրի և դեղորայքի. նրանց զրկում են […] ...
11:20 07.08.2025
«Ցրվենա Զվեզդայի» գործադիր տնօրենը խոստովանել է, որ քաղաքական պատճառներով չի ցանկանում ՉԼ-ում հանդիպել Կիևի «Դինամոյի» հետՍերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդայի» գործադիր տնօրեն Զվեզդան Տերզիչը խոստովանել է, որ ֆուտբոլային և քաղաքական պատճառներով չի ցանկանում Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆում հանդիպել Կիևի «Դինամոյի» հետ, հաղորդում է Sportal-ը: Ակումբային գլխավոր եվրագավաթի որակավորման փլեյ-օֆֆի վիճակահանության արդյունքներով «Ցրվենա Զվեզդան» երրորդ փուլում լեհական «Լեխի» արգելքը հաղթահարելու դեպքում Լիգայի փուլի ուղեգիրը կվիճարկի Ուկրաինայի չեմպիոնի և կիպրական «Պաֆոսի» միջև դիմակայության […] ...