TIME
Ամսաթիվ
12 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+28.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ես չեմ հասկանում՝ Քննչական կոմիտեն «Լիդիանի» փաստաբա՞նն է, թե՞ ով. Լևոն Գալստյան

14:20 21.08.2019

Բնապահպան Լևոն Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում ուղիղ տեսակապով խոսել է Քննչական կոմիտեի մասին: Բնապահպանը հարց է բարձրացրել, թե ինչի՞ հիման վրա է Քննչական կոմիտեն որոշում գնահատել, վերլուծել կամ քննարկել արված գիտական հետազոտությունները: «Քիչ առաջ տեսա՝ հրապարակում է «Լիդիան»-ի առարկություններն ու պատասխանները: Ես չեմ հասկանում՝ Քննչական կոմիտեն «Լիդիանի» փաստաբա՞նն է, թե՞ ով է: «Լիդիանն» առարկություն ունի, […]

̰
Քիչ առաջ խորհրդակցություն անցկացրի «Ամուլսարի» հարցով, մասնակցում էր նաև «Լիդիանի» ներկայացուցիչը. Նիկոլ Փաշինյան

13:34 21.08.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ շարունակվում են Ամուլսարի հարցով քննարկումները: «Քիչ առաջ խորհրդակցություն անցկացրի «Ամուլսարի» հարցով: Մասնակցում էր նաև «Լիդիանի» ներկայացուցիչը: Ինձ հետաքրքրում էին նախագծված գործընթացի հնարավոր փուլերը՝ շոշափելիորեն, հնարավոր ռիսկերի հնարավոր կառավարման մեթոդներն ու կառավարության ունեցած լծակները: Շարունակում ենք աշխատել այս խիստ կարևոր թեմայի վրա»,- գրել է […]

̰
Շոգը շարունակվում է

13:28 21.08.2019

Առաջիկա 5 օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Հանրապետության տարածքում` Օգոստոսի 21-ի ցերեկը, 22-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավային՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում՝ Օգոստոսի 21-ի ցերեկը, 22-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

̰
Քննչական կոմիտեն հիշեցրել է «Լիդիան Արմենիա»-ի դիրքորոշումը՝ Ամուլսարի հարցով համալիր փորձաքննության վերաբերյալ

13:24 21.08.2019

ՀՀ քննչական կոմիտեն կրկին հրապարակել է քրեական գործի շրջանակներում նշանակված համալիր փորձաքննության վերաբերյալ «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերության դիրքորոշումը: «Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ թաքցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի քննության վերաբերյալ, կրկին հրապարակում ենք քրեական գործի շրջանակներում նշանակված համալիր փորձաքննության […]

̰
Սիրելինե՛րս, խոր շունչ քաշեք ու հանգստացեք. Մարիամ Փաշինյանն՝ ընդդիմադիրներին

13:23 21.08.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ նրա համար այս իրավիճակում ոչ իշխանական ուժերի պահվածքը ծիծաղելի է թվում: «Ուղղակի ծիծաղելի է ոչ իշխանական քաղաքական ուժերի ներկայացուցիչների ու համակիրների ոգևորվածությունն այս իրավիճակում: Նաև բոլոր ուժերի ֆեյսբուքյան «համակիրների» վերաբերմունքը, որ իրավիճակը վերածում են դրամայի, ինչ-որ բացականչություններ, գոռգոռոցներ… Սիրելիներս, խոր շունչ քաշեք […]

̰
Ryanair-ի փոխնախագահի հետ քննարկվել են Հայաստան հնարավոր մուտքի հետ կապված հարցեր

12:47 21.08.2019

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի և իռլանդական Ryanair ընկերության նախագահի տեղակալի հետ: Նկարին կից գրել է. «Երեկ Սևանի ափին՝ Նկարիչների միության հանգստյան տանը, Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի հետ միասին հանդիպել ենք իռլանդական Ryanair ընկերության նախագահի տեղակալ Դեյվիդ Օբրայենին և ուղղությունների զարգացման գծով ղեկավար Քեյթ Շերիին։ […]

̰
Հրապարակված մասնագիտական եզրակացությունը չդիտարկել որպես հանքի շահագործման վերջնական հիմնավորում. ՀՅԴ կոչը

11:51 21.08.2019

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայտարարություն է տարածել՝ մտահոգություն հայտնելով Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ հնչող հայտարարությունների առթիվ: «Ամուլսարի շահագործման առնչությամբ վերջին օրերին ծավալվող հանրային լարվածության պատճառը գործող իշխանությունների հակասական հայտարարություններն են, չկշռադատված գործողությունները, ինչպես նաև խնդրի շուրջ հասարակության լայն շրջանակներում ձեւավորված մեծ սպասումներին համարժեք քայլերի բացակայությունը։ Առաջնահերթություն համարելով ազգային և պետական շահը, հանրային համերաշխությունը, բնական պաշարների […]

̰
Սևանա լճից 51 միլիոն խ/մ ջուր պակաս ենք բաց թողել. Նիկոլ Փաշինյան

10:26 21.08.2019

Այս տարվա օգոստոսի 12-ի դրությամբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ Սևանա լճից 51 միլիոն խ/մ ջուր պակաս ենք բաց թողել: Ֆեյսբուքյան իր էջում նման գրառում է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Օգոստոսի 12-ի դրությամբ Սևանից բաց թողնված ջրի ծավալը կազմում է 93 միլիոն խ/մ նախորդ տարվա 144 խ/մ փոխարեն: Սա նշանակում է, որ մեծ է […]

̰
Գումար են վերցրել, սակայն պատվիրված կահույքը չեն ուղարկել

22:26 20.08.2019

Օգոստոսի 17-ին, ժամը 14.30-ի սահմաններում, ոստիկանության Դիլիջանի բաժնում տեղի բնակիչներից մեկը հաղորդում էր տվել, որ օգոստոսի 13-ին ծանոթանալով ինտերնետային կայքում տեղադրված կահույքի վաճառքի հայտարարությանը կայքում տեղադրված հեռախոսահամարով զանգահարել է օգտատեր` Երևանի, Էրեբունի 1-ին զանգվածի բնակիչ 23-ամյա մի աղջկա, և ըստ պայմավորվածության` նրա բանկային քարտին է փոխանցել 250.000 դրամ գումար, ինչից հետո պատվիրված կահույքն առաքիչների միջոցով […]

̰
Նամակ ՖԻԴԵ-ին՝ հայ շախմատիստուհու՝ միջազգային մրցաշարից հեռացման վերաբերյալ հիմնավորումներ ստանալու պահանջով

22:15 20.08.2019

Քիչ առաջ ընդունեցի Հայաստանի շախմատի կանանց հավաքականի անդամ, Հայաստանի եռակի չեմպիոն Մարիա Գևորգյանին: Քննարկեցինք ադրբեջանցի մարզիկների կողմից նախորդ շաբաթ դրսևորված հերթական հայատյացության դեպքը, ինչի զոհն էլ դարձել է Մարիան: Մեր շախմատիստուհուն ներկայացրի իմ նամակը՝ ուղղված Շախմատի միջազգային ֆեդերացիային՝ ՖԻԴԵ-ին, ինչն էլ ստորև ներկայացնում եմ ձեզ՝ հայերեն տարբերակով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ […]

̰
Ֆելիքս Ցոլակյանը հրավիրել է օպերատիվ աշխատանքային խմբի նիստ

21:40 20.08.2019

Օգոստոսի 20-ին, ժամը 16:00-ին, ԱԻ նախարար-օպերատիվ շտաբի պետ Ֆելիքս Ցոլակյանը հրավիրել էր օպերատիվ աշխատանքային խմբի արտահերթ նիստ՝ քննարկելու և վերլուծելու հանրապետությունում առկա աղետների ռիսկ պարունակող խնդիրները: Հանդիպման սկզբում նախարարը ներկայացրեց Հայաստանում առկա հրդեհավտանգ իրավիճակը, նշելով, որ հրդեհների թիվը կտրուկ աճել է: Դրանով պայմանավորված, օրվա առանձին ժամերին Փրկարար ծառայությունը աշխատում է գերծանրաբեռնված ռեժիմով: Մասնավորապես, օգոստոսի 20-ի […]

̰
Աբովյան փողոցում ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել

21:30 20.08.2019

Օգոստոսի 18-ին՝ ժամը 23։55-ին, ոստիկանություն է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Աբովյան փողոցում լսվում են վիճաբանության ձայներ: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները Աբովյան փողոցի և Սայաթ-Նովայի պողոտայի խաչմերուկից, ծեծի կասկածանքով, բերման են ենթարկել երեք տղամարդու, որոնք վիճաբանության ժամանակ միմյանց հարվածներ են հասցրել՝ պատճառելով ֆիզիկական ցավ: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Նախապատրաստվում են նյութեր:

̰
Սա խոստացված թիթեռի և բույսի մասին զեկույցն է. Ավինյան

20:54 20.08.2019

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իր էջում Ամուլսարի հետ կապված տեղադրել է Բնապահպանական տեսչության նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանին ուղղված զեկույցը թիթեռների և բույսերի մասին: «Սա խոստացված թիթեռի և բույսի մասին զեկույցը»,- գրել է Ավինյանը և կից հրապարակել զեկույցը։ Հիշեցնենք, որ Տիգրան Ավինյանն ավելի ցաղ պատասխանել էր Ամուլսարի հանքի վերաբերյալ կառավարության հասցեին հնչող քննադատություններին: https://www.facebook.com/avinyan89/posts/10218801493338349

̰
Հանրությանը կներկայացվեն Առաջին աշխարհամարտում հայ ռազմագերիների կյանքն ու ճակատագրերը

20:00 20.08.2019

Երևանի պետական համալսարանի ցեղասպանագիտության ֆակուլտետի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ օգոստոսի 31-ին Հայոց ցեղասպանության թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների սրահում հանրությանը կներկայացվի «Հայրենիքից հեռու, հայրենիքում. հայ ռազմիկների ճակատագիրն Առաջին աշխարհամարտում» ժամանակավոր ցուցադրությունն ու համանուն պատկերագիրքը: Սա ավստրիացի հայագետ, Զալցբուրգի համալսարանի Քրիստոնյա Արևելքի հետազոտությունների կենտրոնի տնօրեն, դոկտոր-պրոֆեսոր Յասմին Դում-Թրագուտի հետազոտական նախագիծն է, որի շրջանակներում ներկայացվելու է ռուսական բանակի […]

̰
Խավիեր Բարդեմը քննադատել է Թրամփին Կլիմայի մասին համաձայնագրից դուրս գալու համար

19:44 20.08.2019

Օսկարակիր դերասան և Greenpeace-ի ակտիվիստ Խավիեր Բարդեմը ՄԱԿ-ում ելույթ ունենալիս քննադատել է Դոնալդ Թրամփի որոշումը, որով ԱՄՆ-ն դուրս է եկել  «Կլիմայի փոփոխության մասին» փարիզյան շրջանակային կոնվենցիայից: Դերասանի խոսքերով՝ չպետք է ժխտել, որ աշխարհում տեղի ունեցող լրջագույն կլիմայական փոփոխությունները տնտեսական շահույթի պատճառով են: «Կարծում եմ` մենք ասելիք ունենք Թրամփի վարչակազմին: Ոչ մի պատճառաբանությամբ չպետք է դուրս […]

̰
Շատ լավ պատկերացնում ենք իրավիճակը. Ավինյանը՝ Ամուլսարի մասին

19:24 20.08.2019

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իր ֆեսյբուքյան էջում գրառում է կատարել` անդրադառնալով այն մտահոգություններին, թե կառավարությունը Ամուլսարի հարցում վախեցել է միջազգային ճնշումներից. «Շարունակելով նախորդ հրապարակումս՝ պատասխանեմ հնչեցվող մեկ այլ մտահոգության, թե կառավարությունը վախեցել է միջազգային ճնշումներից ու արբիտրաժից։ Պատկերացրեք մի իրավիճակ, երբ երկրում ամենախոշոր ներդրումային ծրագրի հետ կապված հավանական արբիտրաժային ռիսկեր են առաջանում, և անընդհատ ներդրող ընկերության […]

̰
Ամուլսարի հետ կապված ամենասուր հայտարարությունների հեղինակներից մեկին աշխատանքից ազատել ենք, մյուսին աշխատանքի չեմ ընդունել. վարչապետ

19:22 20.08.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր էջում գրառում է կատարել` անդրադառնալով այսօր Ամուլսարի վերաբերյալ արված հայտարարություններից երկուսին: «Ամուլսարի հետ կապված այսօրվա երկու ամենասուր հայտարարությունների հեղինակներից մեկին աշխատանքից ազատել ենք խայտառակ ոչ կոմպետենտության պատճառով, մյուսին՝ ի հեճուկս աղիողորմ խնդրանքների՝ աշխատանքի չեմ ընդունել: Սա հայկական իրականության ողբերգություններից է, երբ հաճախ դիրքորոշումների շարժառիթները ոչ թե սկզբունքներն են, հայացքները, համոզմունքները, այլ […]

̰
Վրաստանի հայաբնակ Ծալկայի շրջանը կդառնա զբոսաշրջության կենտրոն

19:11 20.08.2019

Ծալկայի շրջանի Դաշբաշ գյուղն իր Կանիոն կոչված տեսարժան վայրով գրավել է Վրաստան այցելած զբոսաշրջիկներին, հայտնում է «Ալիք Մեդիան»: Կանիոն կոչվածը դարեր առաջ Ծալկայում առաջացած հսկա ճեղքն է, որը շրջանը բաժանել է 2 մասի: Ճեղքի մեջ՝ ժայռի մեջտեղից, ջուր է  հոսում ՝ առաջացնելով այն հրաշք տեսարանը, որն այդպես գրավում է այցելուներին: Ճեղքի ամենագեղատեսիլ հատվածում  է գտնվում […]

̰
Ինչպե՞ս է մաքրում «Սանիթեքը» թուրքական քաղաքները. ընկերության տնօրենի բացառիկ հարցազրույցը

19:05 20.08.2019

«Սանիթեք» ընկերության սեփականատեր և տնօրեն Նիկոլաս Էլ Թավիլը բացառիկ հարցազրույց է տվել SHANTNEWS-ին: Հարցազրույցը կարող եք դիտել այսօր` ժամը 22։00-ին, «Հորիզոն»-ի գլխավոր թողարկման ընթացքում:

̰
Պարզաբանում քաղաքացու կողմից ՊԵԿ-ի դիմաց կազմակերպված բողոքի ակցիայի վերաբերյալ

19:03 20.08.2019

ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել քաղաքացի Արթուր Խառատյանի կողմից այսօր ՊԵԿ-ի դիմաց կազմակերպված բողոքի ակցիայի վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև. «Պետական եկամուտների կոմիտեն քաղաքացի Արթուր Խառատյանի կողմից այսօր ՊԵԿ-ի դիմաց կազմակերպված բողոքի ակցիայի վերաբերյալ անհարժեշտ է համարում տեղեկացնել, որ նա 2019 թվականի օգոստոսի 13-ին ՀՀ ՊԵԿ Արևմտյան մաքսատուն-վարչություն դիմում էր ներկայացրել՝ խնդրելով մաքսազերծել իր կողմից «Օնէքս» […]

̰
Իտալիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել

18:49 20.08.2019

Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն հրաժարական է ներկայացրել: RIA Novosti-ի փոխանցմամբ՝ այդ մասին նա հայտարարել է Սենատում: «Ես ուշադրությամբ կլսեմ ձեր ելույթները և նիստից հետո կուղևորվեմ նախագահի մոտ՝ հրաժարականի դիմում ներկայացնելու»,- հայտարարել է Կոնտեն: Իշխող կոալիցիան, որ ձևավորվել էր «5 աստղի շարժում» և «Լիգա» կուսակցություններից, դադարեցրել էր իր գործունեությունը օգոստոսի 8-ին: Այդ ժամանակ փոխվարչապետ և «Լիգա» […]

̰
Ուկրաինայում ձերբակալվել են Վրաստանի ՆԳՆ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ

18:48 20.08.2019

Ուկրաինայում իրավապահ մարմինները Կիևի մարզում կողոպուտ կատարելու մեղադրանքով ձերբակալել են Վրաստանի երեք քաղաքացու: Նրանցից երկուսը Վրաստանի ՆԳՆ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ են: Նրանցից մեկը 43-ամյա Միրիան Գոչաձեն է՝ ՆԳՆ հատուկ ջոկատի ղեկավարը, որը իշխանափոխությունից հետո լքել էր  Վրաստանը: Վրաստանից տեղափոխվելուց հետո երեքն էլ ակտիվ մասնակցություն են ունեցել Ուկրաինայի արևելքում տեղի ունեցող ռազմական գործողություններին: Վերջին մի քանի […]

̰
Մասիս Մայիլյանն Անջեյ Կասպրշիկի հետ քննարկել է Արայիկ Ղազարյանի հարցը

18:42 20.08.2019

Օգոստոսի 20-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին: Հանդիպման ընթացքում Արցախի ԱԳՆ ղեկավարը քննարկել է Ադրբեջանում գտնվող ռազմագերի Արայիկ Ղազարյանի հարցը և նրա հայրենիք վերադարձի հնարավորությունները՝ ընդգծելով միջազգային մարդասիրական իրավունքին հետևելու հակամարտության կողմերի ստանձնած պարտավորությունների անհրաժեշտությունը: Կողմերը մտքեր են փոխանակել Արցախի և Ադրբեջանի զինված […]

̰
Ամուլսարի հանք տանող ճանապարհները շարունակում են փակ մնալ

18:23 20.08.2019

Ամուլսարի հանքավայրի շահագործմանը դեմ արտահայտվողներն ասել են, որ շարունակում են  հերթապահությունը հանք տանող ճանապարհներին, որպեսզի թույլ չտան «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչներին մոտենալ տարածքին և վերսկսել հանքի շահագործումը: Իրենք դա թույլ չեն տալու ոչ մի գնով: Ջերմուկի զբոսաշրջության զարգացման կենտրոնի հիմնադիր տնօրեն Նարեկ Միրզոյանն է SHANTNEWS.am-ին այս լուսանկարները տրամադրել:

̰
Դոնալդ Թրամփը դարձյալ պապիկ է դարձել

18:14 20.08.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 10-րդ անգամ պապիկ է դարձել: Նրա որդու՝ Էրիկի ընտանիքում համալրում է տեղի ունեցել: Այս մասին Էրիկ Թրամփը գրել է Instagram-ի իր էջում: «Լարա Թրամփը ու ես ուրախ ենք ողջունել Կարոլինա Դորոթի Թրամփին: Մենք արդեն սիրում ենք քեզ»,- գրել է Էրիկ Թրամփը: Գրառմանը կից Էրիկը հրապարակել է նաև երեխայի լուսանկարը:   View […]

̰
Համացանցում հրապարակվել է Նուրսուլթան Նազարբաևի գրած երգը

18:11 20.08.2019

Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը երգ է գրել: Այդ երգի տեսահոլովակն է նկարահանվել: Նազարբաևը այն տեղադրել է Instagram-ի իր էջում: Տեսահոլովակում Նազարբաևը բնության ֆոնին երգում է իր հայրենիքի մասին: Երգի բառերի հեղինակն է Նազարբաևը, իսկ երաժշտությունը գրել է Ալթինբեկ Կորազբաևը: «Ես շատ երկրներում եմ եղել, բայց ոչ մեկը չի համեմատվի իմ հարազատ ղազախական հողի հետ՝ […]

̰
Համախառն ներքին արդյունքն աճել է 6.8%-ով

18:07 20.08.2019

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ ՀՆԱ-ն կազմել է 6.8 տոկոս: «Համախառն ներքին արդյունքի աճը 2019թ. առաջին կիսամյակի 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 6.8%»,- գրել է Ավինյանը: https://www.facebook.com/avinyan89/posts/10218800954884888

̰
Ցանկություն, ոչ թե փաստ. Կուբատյանը՝ Երևանում 71 հարկանի երկնաքեր կառուցելու մասին

18:03 20.08.2019

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հովսեփ Կուբատյանն անդրադարձել է տարածված այն լուրերին, թե Երևանում 71 հարկանի երկնաքեր է կառուցվելու: «Ցանկություն, ոչ թե փաստ Արդեն երկու օր է մամուլում տեղեկատվություն է տարածվում, որ Երևանում 270 մետր բարձրությամբ և 71 հարկ ունեցող երկնաքեր կկառուցվի։ Այս կապակցությամբ հարկ եմ համարում տեղեկացնել, որ Երևանի քաղաքապետարան […]

̰
«Սանիթեքը» չի ընդունում «մենաշնորհ» տերմինը. ընկերության տնօրենի բացառիկ հարցազրույցը SHANTNEWS-ին

18:01 20.08.2019

«Սանիթեք» ընկերության սեփականատեր և տնօրեն Նիկոլաս Էլ Թավիլը բացառիկ հարցազրույց է տվել SHANTNEWS-ին: Հարցազրույցը կարող եք դիտել այսօր` ժամը 22։00-ին, «Հորիզոն»-ի գլխավոր թողարկման ընթացքում:

̰
ՍԱՏՄ պաշտոնատար անձինք պետության շահերին էական վնաս են պատճառել. հարուցվել է քրգործ

17:59 20.08.2019

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու առերևույթ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պաշտոնատար անձիք 2017-2018թթ. ընթացքում վերահսկողական գործառույթներ իրականացնելիս, չարաշահել են իրենց պաշտոնեական դիրքը: Մասնավորապես, 2017-2018թթ. ընթացքում իրականացրած վերահսկողական գործառույթների […]

̰
BACK_TO_TOP