TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+29.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՅԴ-ն ակցիայով Երևանի քաղաքապետից պահանջում է կատարել նախընտրական խոստումները

14:03 31.07.2019

ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեն քաղաքապետարանի մուտքի մոտ ակցիա է անցկացնում, ինչի համար բերված պաստառներին գրված են Երևանի քաղաքապետի նախընտրական խոստումները, որոնք, ըստ ակցիայի մասնակիցների, չեն կատարվել։ Ակցիայի կազմակերպիչներից մեկը հիշատակեց դրանք՝ կանաչապատում, աղբահանություն, տրանսպորտի խնդրի լուծում։ Խոսնակը հայտարարեց, որ նախընտրական խոստումների կատարման համար ժամանակ էր անհրաժեշտ, բայց ընտրություններից հետո անցած 9-10 ամիսների ընթացքում իրենք այդ […]

̰
Հարավային Կորեայում արտակարգ խորհրդակցություն են անցկացրել Հյուսիսում հրթիռային փորձարկումից հետո

13:29 31.07.2019

Հյուսիսային Կորեայում հրթիռային անսպասելի փորձարկումից հետո Հարավային Կորեայի իշխանություններն արտակարգ խորհրդակցություն են հրավիրել հարցը քննարկելու համար։ Հարավային Կորեայի նախագահի պետական անվտանգության հարցերով քարտուղարը հայտնել է, որ իրենց և Միացյալ Նահանգների հետախուզական մարմինները ներկայումս ուսումնասիրում են հրթիռային արձակման մանրամասները։ Հիշեցնենք, որ Հյուսիսային Կորեան վերջին մեկ շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ անգամ հրթիռներ է փորձարկել: Այս մասին հայտնել […]

̰
Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը մեկնել է առաջնագիծ

13:23 31.07.2019

Հուլիսի 29-ին ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն աշխատանքային այցով եղել է հանրապետության հյուսիսարևելյան սահմանագոտում տեղակայված զորամասերում և մարտական հենակետերում: Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանին զեկուցվել է սահմանագոտում տիրող օպերատիվ իրավիճակի, անձնակազմի ֆիզիկական, մարտական ու բարոյահոգեբանական պատրաստության մակարդակի, մարտական հերթապահության կրման պայմանների, առաջնագծում իրականացված ինժեներական և ամրաշինական աշխատանքների, ստորաբաժանումներին առաջադրված խնդիրների մասին: Հենակետերից մեկում […]

̰
Թրամփը մտադիր է կրճատել ԱՄՆ ռազմական բյուջեն

13:22 31.07.2019

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է ապագայում կրճատել երկրի հսկայական ռազմական բյուջեն։ Այդ մտադրությունը նա հիմնավորել է «արդեն իսկ հզոր» բանակ ունենալու գործոնով։ Այս մասին նա ասել է հարցազրույցներից մեկում։ «Մենք հիմա ունենք հզոր զինված ուժեր, որ շատ ավելի հզոր են ընդունված վերջին բյուջեից հետո։ Հետագայում ինչ-որ մի պահի, ես կկարողանամ կրճատել բյուջեն։ Բայց […]

̰
Վարչապետի ուղղաթիռից մտադիր եմ օգտվել ցանկացած պահի, երբ դա անհրաժեշտ կլինի. Փաշինյան

12:41 31.07.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է մամուլում տարածվող՝ ուղղաթիռի անհարկի օգտագործման լուրերին. «Ընդհանրապես ուղղաթիռը ճոխություն չէ, այլ փոխադրամիջոց, բայց Սևանից Դիլիջան ընտանեկան միջոցառման, իսկ Դիլիջանից Իջևան ընկերոջ տարեդարձին ուղղաթիռով մեկնելը տրամաբանական չէր լինի: Լրագրողը լուրը հրապարակելուց առաջ կարող էր հարցնել իմ մամուլի խոսնակին: Հիմա էլ էն դարը հո չէ՞, երբ երկրի ղեկավարի […]

̰
Գագիկ Մկրտչյանը լրիվ արյունոտ էր. ՊՊԾ գնդի գրավման վկա

12:39 31.07.2019

ՊՊԾ գնդի գրավման գործով տասն ամբաստանյալների` Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի և մյուսների գործով դատաքննությանը հարցաքննվում են վկաները: Վկա Կառլեն Ղուկասյանը ևս ոստիկան է: Այժմ չի աշխատում այդ  համակարգում: Նա պատմեց, որ ՊՊԾ գնդի գրավման ժամանակ ծառայության է եղել գնդի ներսում: Դեպքի օրն անկանոն կրակոցներ է լսել, հետո նկատել է ոստիկան Գագիկ Մկրտչյանին լրիվ արյունոտ, տեղափոխել […]

̰
Շամլուղ համայնքի նախկին ղեկավարի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել քրեական 2 հոդվածով

12:00 31.07.2019

ՀՀ ոստիկանությունը տվյալներ է ձեռք բերել այն մասին, որ Լոռու մարզի Շամլուղ համայնքի նախկին ղեկավարը 2007 թվականին ընկերոջը որպես վարորդ,  իսկ 2012 թվականին նաև եղբորը՝ որպես ջրագծի հսկիչ, աշխատանքի է ընդունել համայնքապետարանում: Նրանք, սակայն, մինչև 2017 թ. հոկտեմբերը փաստացի աշխատանքի չեն հաճախել և չեն կատարել իրենց գործառութային պարտականությունները: ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից տեղեկացնում […]

̰
«Կյանքի դժվարին իրավիճակներում» հնարավոր կլինի 6 ամիս հիփոթեքային արձակուրդ ստանալ․ նախագիծ

11:56 31.07.2019

Ֆինանսների նախարարությունն օրենքի նախագիծ է մշակել, որով առաջարկում է հիպոփեքային վարկ վերցրած անձանց՝ «կյանքի դժվարին իրավիճակներում» հայտնվելու դեպքում 6 ամսով հետաձգել վարկի մարումները։ Նախագծի հիմնավորման համաձայն՝ սահմանվում են նաև այն պայմանները, որոնք համարվում են «կյանքի դժվարին իրավիճակ»։ Դրանք են․ կրեդիտառուն լիազոր մարմնի կողմից ստացել է գործազուրկի կարգավիճակ. կրեդիտառուն օրենսդրությամբ սահմանված կարգով ճանաչվել է 1-ին կամ […]

̰
Մանրամասներ ոստիկանի սպանությունից. ի՞նչ են պատմում վկաները

11:52 31.07.2019

ՊՊԾ գնդի գրավման գործով տասն ամբաստանյալների՝ Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի և մյուսների դատաքննությունն այսօր շարունակվել է վկաների հարցաքննությամբ: Դատավոր Մեսրոպ Մակյանը հրապարակել է ամբաստանյալ Մխիթար Ավետիսյանի նկատմամբ ավելի վաղ նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը` ստացված Միքայելյանի անվան հիվանդանոցից: Դրանում նշվում է, որ վերջինս ստանում է քիմիաթերապիայի կուրսեր, դատական նիստին կարող է մասնակցել որոշակի ընդմիջումներով: Հիշեցնենք` այս […]

̰
ՌԴ-ի դեպքում ոչ ուժային կառավարումը հղի է կազմալուծմամբ. Ալեն Ղևոնդյան

11:15 31.07.2019

«Ռուսաստանն ունի փոքրիկ գորշ կետեր, որոնց կառավարումը բավական բարդ է: Պետք է բոլորն ընդունեն Մոսկվայի գերակայությունը, քանի որ իշխանությունն ուղղահայաց է»,- ասել է  «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը՝ խոսելով ՌԴ ներքաղաքական իրավիճակի մասին: Քաղաքագետի խոսքով՝ բախումները պարբերաբար հակադարձում են ՌԴ պետական քաղաքական հիմնասյուների ընկալման մոդելին, և ՌԴ-ում ընդդիմության մոդելը տարբերվում է այլ […]

̰
Բացահայտվել են ՔԿՀ-ների պաշտոնատար անձանց կողմից պաշտոնական լիազորությունները չարաշահելու և կաշառք վերցնելու մի շարք դեպքեր

10:00 31.07.2019

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիայի դեմ պայքարին  ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների պաշտոնատար անձանց կողմից պաշտոնական լիազորությունները չարաշահելու և կաշառք վերցնելու մի շարք դեպքեր։ Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» ՔԿՀ-ի տեղամասի պետը կալանավորին թույլատրելով օգտվել բջջային հեռախոսից, […]

̰
ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը զգուշացնում է

09:49 31.07.2019

Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հորդորում է բոլորին՝ ՉՕԳՏՎԵԼ «ԳԼԱՁՈՐ ԱՌՈՂՋԱՐԱՆ» ՍՊԸ-Ի, «ՋԵՐՄՈՒԿ-3 ԱՌՈՂՋԱՐԱՆ» ՍՊԸ-Ի, «ՋԵՐՄՈՒԿԻ ՆՈՐ ԿՅԱՆՔ» ԱՌՈՂՋԱՐԱՆ ՍՊԸ-Ի և «ԱՐԱՐԱՏ» ՄՈՐ ԵՎ ՄԱՆԿԱՆ ԱՌՈՂՋԱՐԱՆ ՓԲԸ-Ի չափիչ սարքավորումներով մատուցվող ծառայություններից, որոնց չափումների արդյունքները օգտագործվում են առողջապահության բնագավառում, քանի որ ՀՀ կառավարության 2016թ-ի փետրվարի 11-ի № 113-Ն որոշմամբ սահմանված՝ այդ չափիչ սարքավորումները օրենքով սահմանված […]

̰
«Երբ դու Հայաստանի նման կայունության կղզի ես, դա ձեռնտու է բոլորին». Զ․Մնացականյան․ «Ամերիկայի ձայնը»

09:12 31.07.2019

Հայաստանը շարունակելու է հարաբերություններ զարգացնել Ռուսաստանի, Եվրամիության և Միացյալ Նահանգների հետ, Գերմանական մարշալ հիմնադրամի ավագ փորձագետ Ջոնաթան Կացին հայտնել է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հուլիսին Վաշինգտոնի այցի ընթացքում, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»։ «Մեզ համար կարևորագույն մարտահրավերն է, կարևորագույն առաջնահերթությունը՝ հստակ նշել, որ Հայաստանի «Թավշյա Հեղափոխությունը» բացարձակապես ներքին իրադարձություն էր», – Գերմանական մարշալ հիմնադրամի կայքում հրապարակված […]

̰
ՄԻՊ-ը չհայտարարված այցեր է իրականացրել Շիրակի և Արագածոտնի մարզերի ազատազրկման վայրեր

23:54 30.07.2019

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ, Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչությունը (Կանխարգելման ազգային մեխանիզմ) երկօրյա չհայտարարված մշտադիտարկման այցեր է իրականացրել Շիրակի և Արագածոտնի մարզերի ազատությունից զրկման վայրեր: Մասնավորապես, այցեր են իրականացվել «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ, Արթիկի, Գյումրու և Թալինի ձերբակալվածների պահման վայրեր և ոստիկանության բաժիններ, Գյումրու հոգեկան առողջության կենտրոն: Պաշտպանի ներկայացուցիչների կողմից ուսումնասիրվել են ազատությունից զրկված […]

̰
Բելառուսի նախագահը նշել է, որ իրենց ընտրությունները խիստ օրինական են լինելու

23:50 30.07.2019

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խոստացել է, որ խորհրդարանական ու նախագահական ընտրություններն անցկացվելու են օրենքի ու սահմանադրական կարգի համաձայն: Այս մասին հայտարարել է Բելառուսի ԿԸՀ նախագահ Լիդիեյ Երմեշինոյը: «Մենք արդեն հստակ կողմնորոշվել ենք, որ մեր խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն այս տարի, իսկ հաջորդ տարի կլինեն նախագահական ընտրությունները»,- ասել է Լուկաշենկոն: Բելառուսի նախագահը նաև հանդիմանել է քաղաքական վերլուծաբանների […]

̰
Դոնալդ Թրամփը կայցելի Լեհաստան

22:58 30.07.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսի 31-ին կժամանի Լեհաստան: Այս մասին լեհական լրատվական գործակալությանը հայտնել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի գրասենյակի ղեկավարը: «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսի 31-ից սեպտեմբերի 2-ը կայցելի Լեհաստան: Սեպտեմբերի 1-ին նա կմասնակցի Վարշավայում Երկրորդ համաշխարհային պատերազմի 80-ամյակին նվիրված միջոցառումներին»,- ասել է Դուդայի ներկայացուցիչը: Ըստ տեղեկությունների՝ այցելության մանրամասները կներկայացնի Սպիտակ տունը:  

̰ ̰
Դատավոր Դավիթ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել

21:16 30.07.2019

Ռոբերտ Քոչարյանին ԼՂՀ ներկա և նախկին նախագահների անձնական երաշխավորությամբ ազատ արձակած դատավոր Դավիթ Գրիգորյանին պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով: Այս մասին «Հետքի» հետ զրույցում ասել է դատավորի փաստաբաններից Երվանդ Վարոսյանը: Վերջինս նշել է, որ դատավորի նկատմամբ խափանման միջոց չի ընտրվել: Վարոսյանի խոսքերով՝ Դավիթ Գրիգորյանն իրեն մեղավոր չի ճանաչել, […]

̰
Երևանի թիվ 172 և 78 դպրոցներ տանող աստիճանը վերանորոգվելու է 7 օրում

20:24 30.07.2019

Երևանի «Իմ քայլը» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ Երևանի թիվ 172 և 78 դպրոցներ տանող աստիճանը 7 աշխատանքային օրվա ընթացքում վերանորգված է լինելու: «Երևանի թիվ 172 և 78 դպրոցների ծնողներ ջան: Դեպի դպրոց տանող աստիճանը յոթ աշխատանքային օրվա ընթացքում պետք է վերանորգված լինի: Շնորհակալություն ծնողներից Գայանե Մաշուրյանին հետևողական ու ուշադիր […]

̰
Ավինյանը ստորագրել է Մարտի 1-ին տուժած անձանց աջակցության մասին որոշում

20:10 30.07.2019

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը որոշում է ստորագրել, որով հաստատվել է «2008 թվականի մարտի 1-2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության 2019 թվականի հունիսի 4-ի N ՀՕ-58-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումը: Որոշումը տեղադրված է կառավարության պաշտոնական կայքում: Ըստ որոշման հավելվածի՝ նախատեսվում է իրավական ակտի նախագիծը ներկայացնել 2019 թվականի օգոստոսի առաջին […]

̰
ՔԿ ԶՔԳՎ ծառայողները Սիրիայում հանդիպել են հայ հումանիտար ականազերծողներին և բժիշկներին

19:55 30.07.2019

2019թ. հուլիսին ՀՀ ՔԿ ԶՔԳՎ պետի տեղակալ, գնդապետ Ա. Ասլանյանը և ԶՔԳՎ ՀԿԳ վարչության ավագ քննիչ, փոխգնդապետ Դ. Իգիթյանը գտնվել են Սիրիայի Արաբական Հանրապետությունում, որտեղ հանդիպել են մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով ՍԱՀ Հալեպ քաղաքում գտնվող հայ հումանիտար ականազերծողներին և բժիշկներին: Այցի շրջանակներում հանդիպումներ են ունեցել նաև ՍԱՀ համապատասխան ոլորտները համակարգող պաշտոնատար անձանց հետ:

̰
ՌԱԿ-ը Ստամբուլյան կոնվենցիայի մասին հայտարարություն է տարածել

19:43 30.07.2019

Ռամկավար Ազատական կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Ստամբուլյան կոնվենցիային: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Հազարամյակներ շարունակ հայ ժողովրդի հենակետ-միջուկը եղել և մնում է ամուր ընտանեկան միությունը, որին վրա էլ խարսխված են նրա գոյության բնարմատներն ու ապագան: Մեզանում սրբացված են ավանդական ընտանեկան կապերը, զույգերի միջև փոխադարձ սերն ու հարգանքը: Մեր բոլոր նվաճումների ու հաղթանակների աղբյուրն ազգային […]

̰
Ուկրաինայում ռուսական տանկեր են կալանել

19:30 30.07.2019

Ուկրաինայի դատարանը որոշում է կայացրել կալանքի տակ դնել ռուսական Neyma տանկերը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն: Կալանքի որոշման մասին հայտարարել է Ուկրաինայի ռազմական գլխավոր դատախազ Անատոլի Մատիոսը: Նրա խոսքերով` տանկերի հետ կալանքի տակ են դրվել նաև խուզարկության արդյունքում առգրավված փաստաթղթերը: «Մենք դա արեցինք: Վերջակետ»,- ասել է Մատիոսը:

̰
Հարգանքի տուրք լեյտենանտ Յուրի Տեփանոսյանի հիշատակին

19:05 30.07.2019

Երեք տարի առաջ հասարակական կարգի վերականգնման և հանրային անվտանգության ապահովման պրոֆեսիոնալ պարտքը կատարելիս զոհվեց ոստիկանության զորքերի ծառայող, լեյտենանտ Յուրի Տեփանոսյանը։ Հուլիսի 30-ին ոստիկանության զորքերի զորամասում հոգեհանգստի կարգ կատարվեց։ Արարողությանը մասնակցում էին ոստիկանության զորքերի հրամանատար, գնդապետ Վահե Ղազարյանը, հրամանատարի տեղակալ, գնդապետ Հայկ Բաբայանը, զոհված ոստիկանի հարազատները և ծառայակից ընկերները։ Նրանք ծաղիկներ խոնարհեցին ծառայողական պարտքը կատարելիս զոհված […]

̰
Դատարանը մերժել է Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի դրամական միջոցների վրայի կալանքը հանելու միջնորդությունը

18:42 30.07.2019

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունեցել Երկրապահ կամավորականների միության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատաքննությունը: Մանվել Գրիգորյանը նիստերին չի մասնակցում առողջական խնդիրների պատճառով: Նիստին Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը ևս մեկ միջնորդություն է ներկայացրել դրամական միջոցների վրա կալանքը հանելու համար, սակայն նիստի վերջում որոշում կայացվեց կալանքը ուժի մեջ թողնել: Դրամական […]

̰
Ոստիկանները հայտնաբերել են չթույլատրվող ժամի հրավառություն կատարողին

18:37 30.07.2019

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ հուլիսի 30-ին՝ կեսգիշերն անց, ոստիկանությունում մի քաղաքացուց ահազանգ ստացվեց, որ Սիսակյան փողոցի տներից մեկի մոտ հրավառություն է: Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների միջոցառումներով ճշտվեց հրավառությունը կատարողի ինքնությունը: Նա նույն օրը բերվեց ոստիկանություն: Նրա նկատմամբ կազմվեց վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, տուգանքը՝ 100.000 դրամ: Հարգելի քաղաքացիներ, վերստին կոչ ենք անում պահպանել համակեցության կանոնները, […]

̰
Շիրակի մարզի Բյուրակն համայնքում գայլը ոչխարներ է հոշոտել

18:16 30.07.2019

Այսօր՝ ժամը 16։30-ի սահմաններում, Ամասիա համայնքի Բյուրակն բնակավայրում գայլը ոչխարներ է հոշոտել։ Դեպքը եղել է ոչ թե սարում, այլ գյուղի տնտեսություններից մեկում։ Օրը ցերեկով գիշատիչը մոտեցել է Բյուրակն գյուղի բնակիչ Հմայակ Կիրակոսյանի տանը։ Նրա ոչխարները եղել են ոչ թե անասնագոմում, այլ հարևանի բակում՝ առանձնացված բաց տարածքում։ Հմայակ Կիրակոսյանը SHANTNEWS-ի թղթակցին պատմել է, որ փարախում 29 […]

̰
Գնդեվազ համայնքի նախկին ղեկավարի չարաշահումներով պետությանը պատճառված վնասից վերականգնվել է ևս 20 մլն դրամ

17:57 30.07.2019

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում շարունակվում է Գնդեվազ համայնքի նախկին ղեկավարի կողմից առերևույթ կատարված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. պետությանը պատճառված վնասից վերականգնվել է ևս 20մլն. դրամ։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ համայնքի ղեկավարը, տեղյակ լինելով, որ ՓԲ ընկերությունը հողատարածքներ է գնում, չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները, շահադիտական նպատակով, պաշտոնեական դիրքը […]

̰
Մեր ավանդական տեղում փոքրիկ սիմինդ փարթի արեցինք. Նիկոլ Փաշինյան

17:08 30.07.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել ընտանիքի հետ բացօթյա ցերեկույթից. «Մեր ավանդական տեղում փոքրիկ սիմինդ փարթի արեցինք»:

̰
ԱԱԾ-ն մերժել է Դավիթ Գրիգորյանի պաշտպանի բողոքի հիման վրա քրեական գործի հարուցումը. Գոռ Աբրահամյան

16:23 30.07.2019

ԱԱԾ-ն մերժել է Դավիթ Գրիգորյանի պաշտպանի բողոքի հիման վրա քրեական գործի հարուցումը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը. «Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի աշխատասենյակի դուռը կնքելու և այն ոստիկանների կողմից պահպանելու գործողությունների իրավաչափության վերաբերյալ Բարձագույն դատական խորհրդի կողմից արտահայտված դիրքորոշման վերաբերյալ հարկ եմ համարում  նշել հետևյալը: […]

̰
BACK_TO_TOP