12:39 31.07.2019
ՊՊԾ գնդի գրավման գործով տասն ամբաստանյալների` Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի և մյուսների գործով դատաքննությանը հարցաքննվում են վկաները: Վկա Կառլեն Ղուկասյանը ևս ոստիկան է: Այժմ չի աշխատում այդ համակարգում: Նա պատմեց, որ ՊՊԾ գնդի գրավման ժամանակ ծառայության է եղել գնդի ներսում: Դեպքի օրն անկանոն կրակոցներ է լսել, հետո նկատել է ոստիկան Գագիկ Մկրտչյանին լրիվ արյունոտ, տեղափոխել է հիվանդնանոց:
Մկրտչյանն ասել է, որ ոչ մեկին չի ճանաչել: «Դուռը բացեցի, կրակեցին վրես»,-վերհիշեց վկան ոստիկանի խոսքերը:
Հիշեցնենք` ոստիկան Գագիկ Մկրտչյանը մահացել է հիվանդանոցում՝ ՊՊԾ գնդի գրավման ժամանակ որովայնի շրջանում ստացած հրազենային վնասվածքից: Վկան այլ մանրամասներ չէր հիշում 2016 թվականի հուլիսյան դեպքերի մասին: Ասաց` երեք տարի է անցել, շատ դետալներ մոռացվել են: Նաև ավելացրեց, թե գնդի ներսում ամբաստանյալներից ոչ մեկին չի տեսել:
17:55 01.07.2025
58-ամյա բաղրամյանցու տանը թմրանյութ է հայտնաբերվել17:55 01.07.2025
58-ամյա բաղրամյանցու տանը թմրանյութ է հայտնաբերվելՀամայնքային ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Բաղրամյան գյուղի 58-ամյա բնակիչը տանը պահում է կանեփից պատրաստած զանգվածներ։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում հունիսի 27-ին կատարված զննությամբ 58-ամյա բաղրամյանցին ներկայացրել է մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող ընդհանուր շուրջ 13 գրամ զանգվածով 5 փաթեթ։ Տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ […] ...
17:50 01.07.2025
Վազանցի հետ կապված վեճ ու դանակահարություն Մուշավանում. մեղադրանքը՝ սպանության փորձՀունիսի 22-ի գիշերը Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում էր ստացվել «Էրեբունի» բժշկական կենտրոնից: Հայտնել էին, որ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել Մուշավան թաղամասում դանակահարված 37-ամյա տղամարդու: Մեկնել էր Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը: Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ: Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մարդու դեմ ուղղված հանցագործությունների […] ...
17:44 01.07.2025
Քննարկվել է հսկիչ նշաններով դրոշմավորման համակարգի զարգացմանն առնչվող նախաձեռնությունըՆախաձեռնությունը հիմնականում վերաբերում է հսկիչ նշաններով դրոշմավորման կամ QR կոդերով դրոշմավորման համակարգի զարգացմանը. ասել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը՝ հուլիսի 1-ին գումարված արտահերթ նստաշրջանում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենքի նախագիծը: Զեկուցողի տեղեկացմամբ առաջարկվող փոփոխությունների առաջին խումբը վերաբերում է տեղեկատվության՝ հարկային մարմնին փոխանցմանը: Ներկայում հսկիչ նշանների […] ...
17:40 01.07.2025
Սեուլում կկայանա միջազգային երաժշտական 20-րդ մրցույթը. ԿԳՄՍՆ2025 թվականի նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 10-ը Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլում կայանալու է Սեուլի միջազգային երաժշտական 20-րդ մրցույթը: Մրցույթն անցկացվելու է «Ջութակ անվանակարգում»: Մանրամասներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝ http://seoulcompetition.com/en/: ...
17:32 01.07.2025
Մեկ միասնական տեղեկատվական համակարգում կմեկտեղվեն բնակչության ռեգիստրում ներառման ենթակա տվյալները. օրենսդրական փաթեթը քննարկվել է առաջին ընթերցմամբՕրենսդրական փաթեթի ընդունմամբ մեկ միասնական տեղեկատվական համակարգում կմեկտեղվեն բնակչության ռեգիստրում ներառման ենթակա տվյալները, եւ պետական մյուս մարմիններն իրենց գործառույթների իրականացման համար կօգտվեն բնակչության ռեգիստրից: Այս մասին ասել է ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը՝ հուլիսի 1-ին գումարված ԱԺ արտահերթ նիստում ներկայացնելով «Բնակչության պետական ռեգիստրի մասին» օրենքի նախագիծը՝ կից փաթեթով: Հիմնական զեկուցողի խոսքով ներկայումս բնակչության վերաբերյալ տեղեկատվությունը […] ...
17:26 01.07.2025
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի գեներալ-նահանգապետ Մերի ՍայմոնինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի գեներալ-նահանգապետ Մերի Սայմոնին Կանադայի օրվա կապակցությամբ: «Հայաստանը կարևորում է Կանադայի հետ ընդհանուր արժեքների և փոխադարձ հարգանքի վրա խարսխված բարեկամական հարաբերությունների հետևողական զարգացումն ու խորացումը։ Բարձր ենք գնահատում Կանադայի կողմից ցուցաբերվող աջակցությունը՝ ուղղված ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին»,- մասնավորապես ասվում է ուղերձում: ...