23:32 31.07.2019
Չինաստանի իշխանությունները 47 քաղաքների բնակիչներին արգելել են այցելել Թայվան, գրում է ТАСС-ը: Նշվում է, որ արգելքը ժամանակավոր է, և այն սահմանվել է այս պահին 2 երկրների միջև առկա հարաբերությունների լարմամբ: Դեռ հայտնի չէ, թե որ քաղաքների վրա է տարածվում արգելքը: Թայվանը չինական ամենամեծ կղզին է: Այն ունի առանձին կառավարման աշխատակազմ, սակայն պահպանել է Չինաստանի դրոշը, տարադրամը: […]
23:26 31.07.2019
Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն, որը ներկայումս գտնվում է արտերկրում, հնարավոր է այլևս չվերադառնա երկիր: Այսպիսի կարծիք է հայտնել ուկրաինացի քաղաքագետ Միխայիլ Պոգրեբինսկին: «Ես կասկածում եմ, որ նա կվերադառնա: Նա արդեն Ստամբուլից մեկնել է Դուբայ, իսկ հետո՝ անհասկանալի է»,- ասել է Պոգրեբինսկին: Քաղաքագետը նաև զարմացած է, որ Պորոշենկոն շատ հեշտությամբ է կարողացել դուրս գալ երկրից: […]
23:21 31.07.2019
Գոյություն ունի ԴՏՏ-ի մե՞կ, թե՞ 2 գերեզմանոց: Այս հարցի շուրջ այսօր՝ հուլիսի 31-ին, Երևանի քաղաքապետարանում լսումներ են անցկացվել, որի նախաձեռնողը ԲՀԿ-ն էր: SHANTNEWS.am-ը մի քանի անգամ անդրադարձել է Էրեբունի վարչական շրջանում գտնվող ԴՏՏ կոչվող թունաքիմիկատի գերեզմանոցին, որտեղ 1000 տ-ից ավելի թունաքիմիկատ է թաղված, և տեղի բնակիչներn իրենց մտահոգությունն են հայտնել, քանի որ գերեզմանոցը բաց հատվածներ […]
22:52 31.07.2019
ԱՄՆ Տեխաս նահանգի գյուղական բնակավայրերից մեկում 124-ամյա կաթոլիկ եկեղեցի է ամբողջությամբ այրվել: Պատճառը եղել է հրդեհը: Այդ մասին հաղորդում է Fox News հեռուստաալիքը: Հեռուստաալիքը նաև հաղորդում է, որ հրդեհի հետևանքով տուժածներ չկան: Ոստիկանությունը և այլ ծառայությունների աշխատակիցներ համատեղ հետաքննություն են տանում՝ պարզելու հրդեհի բռնկման պատճառները: Եկեղեցին ամբողջությամբ փայտաշեն էր: Այն նահանգի միակ եկեղեցին էր, որը կառուցվել […]
22:21 31.07.2019
Լրագրող Գագիկ Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում ահազանգել է, որ Ռուսաստանի իշխանությունները աշխատանքից ազատում են Սոչիի օդանավակայանի՝ ազգությամբ հայ աշխատակիցներին։ «Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի իշխանությունները մեծ «գորովանքով» աշխատանքից ազատում են Սոչիի օդանավակայանի ազգությամբ հայ աշխատակիցներին։ Եթե այս լուրը համապատասխանում է իրականությանը, ապա մեր իշխանությունները լուրջ անելիք ունեն»,- գրել է նա իր ֆեյսբուքյան էջում։ Ապա լրագրողը ներկայացրել […]
21:48 31.07.2019
Մեկ օրվա ընթացքում հայրենիք է վերադարձել հարևան երկրներում գտնվող ավելի քան 1100 սիրիացի փախստական։ Նրանցից մոտ 400-ը եկել են Լիբանանից, ևս 720 փախստական՝ Հորդանանից։ Այս մասին հայտնում է Սիրիայի ճգնաժամի վերաբերյալ Ռուսաստանի ՊՆ պարբերական տեղեկագիրը։ Ռուսական կողմը նաև հայտնել է իր հումանիտար գործողություններից մեկի մասին, որի ժամանակ տեղացիներին բաժանվել է մարդասիրական օգնության 500 փաթեթ՝ ընդհանուր […]
21:15 31.07.2019
Բանակային ընթացիկ ուսումնական տարվա երկրորդ կիսամյակին ընդառաջ ՊԲ-ի առանձին տանկային բրիգադներից մեկի ուսումնական բազայի հիմքի վրա հուլիսի 31-ին անց են կացվել մարտավարաշարային ցուցադրական պարապմունքներ՝ Արցախի պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի ղեկավարությամբ: Ցուցադրական պարապմունքներին մասնակցում էին բանակի հրամանատարի տեղակալները, միավորումների և զորամասերի հրամանատարները` իրենց տեղակալներով, առանձին ոլորտների պատասխանատու զինվորական պաշտոնյաներ: Անդրադառնալով ցուցադրական պարապմունքների նշանակությանը՝ բանակի […]
20:26 31.07.2019
ՀՀ գլխավոր դատախազության հաղորդագրության համաձայն՝ Տավուշի մարզի միջպետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման նախագծերի պատրաստման, ծախսերի գնահատման աշխատանքների պետական գնման գործընթացում պաշտոնատար անձանց կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունների չարաշահման դրվագներով հարուցվել է քրեական գործ։ Հաղորդագրության համաձայն՝ պետական շահերի պաշտպանության իր լիզորությունն իրացնելու շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների […]
20:22 31.07.2019
Այսօր ազգային անվտանգության նոր ռազմավարության մշակման աշխատանքների շրջանակներում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում ԱԽ քարտուղարը ներկայացրել է առկա պատկերացումները պատրաստվող փաստաթղթի բովանդակության, նպատակների և այն շրջանակող արժեքների ու շահերի մասին, ինչպես նաև ընթացող աշխատանքները և գրանցված արդյունքները։ Հաջորդիվ տեղի է ունեցել քննարկում ռազմավարության մշակման գործիքակազմերի և ընթացակարգերի, քաղաքացիական […]
20:15 31.07.2019
Խաղաղապահ ուժերի բրիգադի հերթական զորախումբն օրերս մեկնել է Աֆղանստան: Հայ զինծառայողները խաղաղապահ առաքելություն կիրականացնեն Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցության ուժերի կազմում: Մինչ մեկնումը զորամիավորման հրամանատարությունը հրահանգավորել է անձնակազմին առաքելության առանձնահատկությունների վերաբերյալ և մաղթել խաղաղ ու անվտանգ ծառայություն:
19:41 31.07.2019
Գեղարքունիքի մարզի Կալավան գյուղը զբոսաշրջային կենտրոն է դարձել Ռոբերտ Ղուկասյանի մշակած 10-ամյա ծրագրի շնորհիվ։ Ծրագիրն արդեն իսկ արդյունքներ է տալիս, որն իրագործվում է «Թայմ լենդ» հիմնադրամի և ամբողջ գյուղի ջանքերով։ 35 ընտանիք ունեցող գյուղում այսօր արդեն գործում են 9 անհատ ձեռներեց, 2 հասարակական կազմակերպություն և 1 հիմնադրամ։ Այս մասին ասվում է ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջի […]
19:31 31.07.2019
Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը հուլիսի 30-ին հանդիպել է Լիտվայի ոստիկանության պետ Լինաս Պերնավասին (Linas Pernavas): ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից տեղեկացնում են, որ հանդիպմանը դեսպան Մկրտչյանը ներկայացրել է ՀՀ ոստիկանության համակարգում բարեփոխումների ընթացքը՝ հավելելով, որ Լիտվայի փորձն այս ասպարեզում կարող է մեծապես օգտակար լինել Հայաստանի համար: Լինաս Պերնավասն իր հերթին նշել է, […]
19:22 31.07.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր իր արձակուրդի ընթացքում արդեն երկրորդ գյուղն է այցելում և ուղիղ հեռարձակմամբ ներկայացնում կենցաղն ու աշխատանքով բարօրության հասած գյուղացիների պատմությունները։ Դպրաբակ գյուղում նա այցելեց Աղավարտ Վարդանյանի տուն, որի հետ ծանոթացել էր խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Փաշինյանի հարցին պատասխանելիս գյուղացին ասել էր, որ ոչ մի խնդիր էլ չունի։ Փաշինյանն ընտանիքի հետ այցելեց Վարդանյանի տուն […]
19:08 31.07.2019
ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, ըստ որի՝ Երևանի նախկին քաղաքապետի իրարամերժ որոշումները հանգեցրել են արդեն 6 տարի ձգվող դատավարության։ Գրառումը ներկայացնում ենք ստորև։ «2013-ին Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի X որոշման համաձայն Մ.Պ.-ն գնում է հողամաս և կադաստրում գրանցում իր սեփականության իրավունքը: Շատ շուտով պարզվում է, որ այդ հողամասը 10 […]
18:45 31.07.2019
Այսօր՝ հուլիսի 31-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Արդվի գյուղի բնակիչ, 36-ամյա Սերյոժա Վերանյանն իր վարած Volkswagen Vento մակնիշի 35 OQ 119 համարանիշի ավտոմեքենայով Ստեփանավան-Ալավերդի ավտոճանապարհի 30 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի բետոնե հենապատին։ Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներ՝ վարորդի համագյուղացի, 31-ամյա […]
18:18 31.07.2019
Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր՝ հուլիսի 31-ին, աշխատանքային հանդիպում է ունեցել Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը: «Մարդու իրավունքները պետք է լինեն պաշտպանված՝ անկախ տարածքի քաղաքական կարգավիճակից: Միջազգային իրավապաշտպան կառույցները պետք է ընդունեն այս սկզբունքը: Արցախում էլ են բնակվում մարդիկ՝ կանայք, երեխաներ, հաշմանդամություն ունեցողներ, […]
17:32 31.07.2019
Արձակուրդի շրջանակներում վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Սևանի ափին գտնվող Կալավան գյուղ։ Բնակիչներից մեկի հետ նա հիմա շրջում է գյուղում ու ներկայացնում գյուղի զարգացման հաջողությունները։ «Անհատական ջանքի մասին» վերտառությամբ ուղիղ միացմամբ Փաշինյանը ներկայացրեց, որ այս գյուղը զարգանում է ինքնուրույն, գյուղացիները ստեղծում են հյուրատներ և ընդունում են զբոսաշրջիկներ։ https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/487681972006852
17:30 31.07.2019
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին: Նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին արդարադատության ոլորտի օրակարգը քննարկելու նպատակով նախաձեռնած հանդիպման համար և ներկայացրել դատաիրավական ու հակակոռուպցիոն ոլորտները բարեփոխելուն ուղղված ինտենսիվ աշխատանքները: Ռուստամ Բադասյանը դրանցից առանձնացրել է հակակոռուպցիոն երկու նոր մարմինների, Հակակոռուպցիոն նոր դատարանի ստեղծումը, ապօրինի ծագում […]
17:15 31.07.2019
«Առողջապահության ոլորտում, հատկապես պոլիկլինիկաներում մեր մոտ թափուր աշխատատեղերը շատ են: Մեծ թվով աշխատատեղեր ունենք, որոնք չեն լրացվում, և ունենք բժշկականն ավարտած մասնագետներ, որոնք չեն աշխատում ու չեն էլ ցանկանում աշխատել մարզերում, հատկապես գյուղերում»,- այս մասին «Հեռանկարի» տաղավարում ասել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը: Մարզպետը նշում է, որ այդ իրականությունը բավականին մտահոգիչ է: Նա նշեց, որ […]
17:07 31.07.2019
ՀՀ Վայոց ձորի մարզի դատախազությունում ամփոփվել են 2019թ. առաջին կիսամյակում մարզի տարածքում բացահայտված կոռուպցիոն հանցագործության դեպքերով քրեական հետապնդման մարմինների գործունեության, մարզի դատախազության նախաձեռնությունների արդյունքները: ՀՀ Վայոց ձորի մարզի դատախազության դատախազների դատավարական հսկողության կամ ղեկավարման ներքո գտնված վարույթներով այս տարվա առաջին 6 ամիսների ընթացքում առերևույթ կոռուպցիոն դեպքերով նախապատրաստվել է 18 նյութ, որոնցից 5-ով հարուցվել է քրեական […]
16:51 31.07.2019
Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանը հուլիսի 30-ին այցելել է Միավորված ազգերի կազմակերպության ՅՈՒՆԻՖԻԼ խաղաղապահ առաքելության կենտրոնակայան: ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից տեղեկացրել են, որ այցի ընթացքում դեսպանը հանդիպում ունեցավ ՅՈՒՆԻՖԻԼ-ի ղեկավար գեներալ-մայոր Ստեֆանո Դել Կոլի հետ (Stefano Del Col): Զրուցակիցները քննարկեցին առաքելության հետ համագործակցության շրջանակը և հեռանկարային ծրագրերը: ՅՈՒՆԻՖԻԼ հրամանատարը բարձր գնահատեց ՀՀ […]
16:50 31.07.2019
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի ներկայացուցիչները «դեղին քարտ» են ցույց տալիս քաղաքապետարանին: Քանի որ անցանք ֆուտբոլային ալեգորիաների, ապա ստիպված եմ հիշեցնել Դաշնակցության հարգարժան գործընկերներին, որ նրանք գտնվում են օֆսայդում»:
16:36 31.07.2019
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ժամը 16։00 դրությամբ Մեղրիում +43, իսկ Երևանում +40 աստիճան է»:
16:35 31.07.2019
Պաշտպանության բանակից տեղեկացնում են, որ հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության ծրագրի շրջանակում աշխատանքային այցով Արցախում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանն ու զինված ուժերի գլխավոր շտաբի պետի 1-ին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը, ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի ուղեկցությամբ, հուլիսի 30-ին այցելել են ՊԲ-ի այն զորամասեր, որոնցում, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում քաղաքացիական […]
16:24 31.07.2019
«Սիլվա Համբարձումյանն ընդդեմ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի» քրեական գործով դատական նիստից առաջ գործարար Սիլվա Համբարձումյանը խոսել է դատավարության ձգձգման պատճառների մասին: «Դատավարությունն անընդհատ հետաձգվում է, քանի որ գործում ընդգրկված են մեծ թվով մարդիկ: Երեք-չորս հոգին փախած են, մեկը կալանավորած է, մեկն էլ ստորագրությամբ է շրջում քաղաքում: Կարևոր դեմքին՝ Արամ Հարությունյանին էլ չեն կարողանում գտնել: […]
15:56 31.07.2019
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հարցազրույց է տվել Մարշալի հիմնադրամի ավագ հետազոտող Ջոնաթան Կացին: Հարցին, թե ի՞նչ ազդեցություն ունեցավ 2018թ. թավշյա հեղափոխությունը ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգի, մասնավորապես առավել կարևոր գործընկերների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Եվրոպական միության հետ հարաբերությունների վրա, Մնացականյանն այսպես է պատասխանել. «Ես կարծում եմ՝ մեր առջև դրված ամենամեծ մարտահրավերը, ամենակարևոր առաջնահերթությունը հստակ պարզաբանելն […]
15:36 31.07.2019
ՊՊԾ գնդի գրավման գործով դատաքննության այսօրվա նիստի ավարտին դատավոր Մեսրոպ Մակյանը վերացրեց կալանքի տակ գտնվող ամբաստանյալներ Սմբատ Բարսեղյանի և Արմեն Բիլյանի` հարազատների հետ տեսակցության արգելքը: Այդ մասին խնդրանքով դիմել էր Սմբատ Բարսեղյանի հարազատներից մեկը: Հիշեցնենք` Սմբատ Բարսեղյանը և Արմեն Բիլյանը մեղադրվում են ՊՊԾ գնդի գրավման ժամանակ երեք ոստիկանների սպանության մեջ:
15:32 31.07.2019
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում տեղի է ունեցել գործակարգավարական խորհրդակցություն, որը վարել է նախարար Հակոբ Արշակյանը։ Նա նախարարության աշխատակազմին ներկայացրել է նախարարի նորանշանակ տեղակալ Արմեն Աբրոյանին, ով համակարգելու է թվայնացման և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտները: Այս մասին տեղեկացրեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից: «Պարոն Աբրոյանն իր ոլորտի պրոֆեսիոնալներից է, աշխատել է մեծ ընկերություններում որպես թիմի […]