TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+24.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Աշխարհում ավելի քան 820 միլիոն մարդ քաղցած է. ՄԱԿ-ի զեկույց

19:18 17.07.2019

Վերջին 3 տարիների ընթացքում աշխարհում սովի մակարդակը չի նվազել, իսկ գերքաշությունն աճ է գրանցել: Ըստ գնահատականների` 2018-ին 820 միլիոն մարդ բավականաչափ պարեն չի ունեցել նախորդ տարվա 811 միլիոնի համեմատ, իսկ սա նշանակում է, որ 3 տարի շարունակ աճել է սովի մատնված մարդկանց թիվը: Այս փաստն իր հերթին ընդգծում է մինչև 2030-ի Կայուն Զարգացման Նպատակների (ԿԶՆ) […]

̰
Ամենամեծ ձեռքբերումս ժողովրդավարությունն է և Հայաստանի ժողովրդավարական իմիջը․ Փաշինյան

19:11 17.07.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր 14-ամսյա վարչապետության ամենամեծ ձեռքբերումը համարում է ժողովրդավարությունն ու Հայաստանի ժողովրդավարական իմիջը, աշխարհում Հայաստանի՝ այդպիսի ընկալումը, և այն, որ Հայաստանում տեղի ունեցած ընտրություններն առաջին անգամ չվիճարկվեցին։ Այս մասին նա ասաց «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում։ Փաշինյանն ասաց, որ մյուս ձեռքբերումները չի թվարկի, բայց կառանձնացնի հետևյալ ճյուղերը, որ բխում են հենց ժողովրդավարությունից․ հակակոռուպցիոն պայքար, […]

̰
Զ․ Մնացականյանն ու Ֆ․ Ռիքերն անդրադարձել են ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին և Վաշինգտոնում կայացած հանդիպմանը

18:45 17.07.2019

Կրոնական ազատության հարցերով նախարարական երկրորդ համաժողովին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հուլիսի 16-ին հանդիպում ունեցավ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական և Եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի հետ։ Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվեց Կրոնական ազատության հարցերով նախարարական համաժողովի անցկացումը՝ որպես համագործակցային հարթակ կրոնի և հավատքի ազատության պաշտպանության ուղղությամբ միջազգային հանրության ջանքերի համադրման համար: […]

̰
Արմեն Սարգսյանն այցելել է Երևանի քաղաքապետարան

18:15 17.07.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Երևանի քաղաքապետարան: Քաղաքապետ Հայկ Մարությանը նախագահին է ներկայացրել Երևանի զարգացմանն ուղղված ընթացիկ ու առաջիկա ծրագրերը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել մայրաքաղաքի զարգացման հեռանկարների շուրջ: Հանդիպման ավարտին նախագահ Արմեն Սարգսյանը զրուցել է նաև Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի հետ:

̰
Գրքի օր. Թբիլիսիում բողոքի ցույցերը շարունակվում են

17:43 17.07.2019

Օր 28-րդ. Թբիլիսիում ներքին գործերի նախարարի հրաժարականի պահանջով բողոքի ցույցերը շարունակվում են: Ինչպես տեղեկացնում է Aliq.ge-ն, այսօր հայտարարվել է «գրքի օր»: «Բերե՛ք ձեր գրքերը, վաճառե՛ք, նվիրե՛ք, այցելե՛ք նոր գրքեր ձեռք բերելու նպատակով»,- ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել ցույցերի կազմակերպիչներից Սալոմե Բարկերը: Տաղավարներում ներկայացված են լինելու վրաստանյան հայտնի հրատարակչությունները: Հիշեցնենք, որ բողոքի ցույցերը Թբիլիսիում սկսվեցին, […]

̰
Արցախի բանակի հրամանատարը ստուգել է առաջնագծի դիրքերի վիճակը

17:31 17.07.2019

Արցախի պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը հուլիսի 15-ին աշխատանքային այցով մեկնել է հանրապետության հյուսիսային հատվածում տեղակայված մի շարք զորամասեր և առաջնագիծ: Բանակի հրամանատարը տեղում ծանոթացել է օպերատիվ-մարտավարական իրադրությանն ու զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին: Գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը նաև հանդիպել է նորակոչիկ զինծառայողներին, հարցուպատասխանի միջոցով հետաքրքրվել վերջիններիս հարմարման ու առօրյա ծառայության հարցերով: Այցի շրջանակում Արցախի ռազմական գերատեսչության […]

̰
«Ֆեյսբուքում» առյուծ կտրողնե՛ր, մի՛ չարաշահեք հանգամանքները, իրական կյանքում շատերիդ գիտեմ․ Թունյան

17:28 17.07.2019

Պոպուլիզմի, պատասխանատվության, օրենքով շարժվելու և այլոց կարծիքը հարգելու, առյուծ կտրողների և ֆեյքերով հարձակվողների մասին իր ֆեյսբուքյան էջում մի քանի դիտարկում է ներկայացրել ԱԺ իշխող «Իմ քայլը» խմբակցության անդամ Բաբկեն Թունյանը։ «Առաջին, Հայաստանում ցանկացած որոշման հիմքում օրենքն է, օրինականությունը։ Անկախ նրանից ում ինչ է դուր գալիս, ինչ ոչ, ամեն ինչ պետք է լինի ՕՐԵՆՔՈՎ։ Հանք բացել-փակելու […]

̰
Արցախի բանակի հրամանատարը ՀՀ ԱԽ քարտուղարին պատմել է շփման գծի վիճակի մասին

17:07 17.07.2019

Հուլիսի 17-ին Արցախի պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանն ընդունել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին: Հանդիպմանը ներկա էր նաև Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը։ Այս մասին հայտնում է ՊԲ կայքը։ Անդրադարձ է կատարվել շփման գծում տիրող օպերատիվ-մարտավարական իրադրությանն ու քննարկվել հայկական երկու հանրապետությունների անվտանգության խնդիրներին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

̰
Արարատ Միրզոյանն ու Նենսի Փելոսին «լավ երկար» զրուցել են

16:36 17.07.2019

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ԱՄՆ-ում հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ղեկավար Նենսի Փելոսիի հետ: Այս մասին հայտնել է Վահան Կոստանյանը իր ֆեյսբուքյան էջում: «Ձախից՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյան, կենտրոնում՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյան, աջից՝ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ղեկավար Նենսի Փելոսի: Հ. Գ. Լավ երկար զրուցեցին»,- գրել է Կոստանյանը:    

̰
Ֆելիքս Ցոլակյանն այցելել է լողափեր

16:32 17.07.2019

Սևանա լճի հանգստյան գոտիներում և հանրային լողափերում իրականացվող ջրափրկարարական ստորաբաժանումների աշխատանքներին ծանոթանալու համար ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն այցելել է Մարտունու քաղաքային և Այրիվանքի լողափեր: Նախարարն ուսումնասիրել է կատարված աշխատանքները և անձնակազմին հանձնարարել սերտ և համագործակցված աշխատանք իրականացնել «Սևանի ազգային պարկ»-ի ու ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների հետ՝ առավելագույն անվտանգություն ապահովելու նպատակով: Նախարարը կարգադրել է բնակչության շրջանում աշխատանքներ […]

̰ ̰
Կառավարության նպատակն է պետական գնումների համակարգը դարձնել ճկուն. վարչապետի մոտ խորհրդակցություն է տեղի ունեցել

16:28 17.07.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է պետական գնումների համակարգի ընթացիկ վիճակը և բարեփոխումների ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը: «Ինչո՞ւ է մեզ հատկապես հետաքրքրում պետական գնումների համակարգը, ի՞նչ ենք մենք ուզում անել և ի՞նչ արդյունքի հասնել: Մենք ցանկանում ենք, որպեսզի պետական գնումների համակարգը բարեփոխվի այն ուղղությամբ, որպեսզի այն հնարավորինս լինի ճկուն […]

̰
Քաղաքի կենտրոնում առնետների քաղաքակրթություն է ձևավորվում. ահազանգ

16:15 17.07.2019

Ֆեյսբուքյան օգտատեր Էվելինա Քանթարչյանն իր էջում գրառում է կատարել և հայտնել, որ Երևանի կենտրոնում բազմաթիվ առնետներ կան. «Հարգելի ֆեյսբուքահայություն, արդեն տևական ժամանակ լռում ու համբերում եմ, սակայն արդեն համբերելն անհնար է, նյարդերս իսկապես տեղի են տալիս: Քաղաքի կենտրոնում, տուրիստների քթի տակ առնետների քաղաքակրթություն է արդեն ձևավորվում: Կողբացի փողոցի (Ամիրյանը հատող) 3-րդ շենքի աղբատարն արդեն տևական […]

̰
Փաշինյանը շնորհավորել է Ուրսուլա Ֆոն Դեր Լայենին` Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ

16:06 17.07.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ուրսուլա Ֆոն Դեր Լայենին Եվրոպական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, որում, մասնավորապես, ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Եվրոպական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Համոզված եմ, որ Ձեր պաշտոնավարումը՝ որպես Եվրոպական հանձնաժողովի առաջին կին նախագահ, կնշանավորվի Եվրոպական միության նոր վերելքով: Ուրախությամբ ցանկանում եմ նշել, որ Հայաստանը Եվրոպական միության հետ այսօր […]

̰
Ափսոսում եմ, որ հարգարժան օմբուդսմենն այլ կարծիքի է․ դատախազությունից պատասխանել են ՄԻՊ-ին

16:00 17.07.2019

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ներկայացնելով ազատությունից զրկվածների վերաբերյալ իրենց ուսումնասիրությունների արդյունքները, հայտարարել է, որ թեև կալանքի միջնորդությունների քանակը հիմա նվազել է, բայց դա քաղաքական փոփոխությունների արդյունք է, ոչ թե ինստիտուցիոնալ փոփոխություն։ Այս պնդմանն արձագանքել են ՀՀ գլխավոր դատախազությունից։ «Մարդու իրավունքների պաշտպանն այսօր փակ հաստատություններում մարդու իրավունքների վիճակի հրապարակման շրջանակներում անդրադարձ է կատարել նաև որպես […]

̰
Մոսկվա-Քիշնև չվերթի ժամանակ հայտնաբերվել է աջ շարժիչի տեխնիկական խափանում. Քաղավիացիայի կոմիտե

15:47 17.07.2019

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկություններ է հաղորդել «Air Moldova» ավիաընկերության՝ հուլիսի 16-ի միջադեպի վերաբերյալ: Դրանում, մասնավորապես, ասված է. «Տեղեկացնում ենք, որ «Air Moldova» ավիաընկերության կողմից շահագործվող Airbus A320 տեսակի օդանավով, Մոսկվա-Քիշնև թռիչքը կատարելուց հետո` չվերթի ժամանակ, ինքնաթիռի անձնակազմը հայտնաբերել է աջ շարժիչի տեխնիկական խափանում, որից հետո որոշում է կայացվել ըստ գործող կանոնադրության անջատել շարժիչը և […]

̰
Կայացվեցին ռազմավարական նշանակության որոշումներ. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

15:42 17.07.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել Պետական գնումների համակարգի բարեփոխումների մասին անցկացված խորհրդակցությունից: «Այսօրվա խորհրդակցությունը չափազանց կարևոր արդյունքներ ունեցավ, կայացվեցին ռազմավարական նշանակության որոշումներ: Մանրամասները կներկայացնենք առաջիկայում»,- գրել է նա:

̰
30 կգ նիհարելը «դժվարացրել էր» անձնագիր ստանալը. Բիչախչյանը՝ անձի նույնականացման գործընթացի մասին

15:35 17.07.2019

Հայաստանի ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում ներկայացրել է անձի նույնականացման գործընթացին վերաբերող որոշ մանրամասներ: Նա ասաց, որ երբ անձը գնում է անձնագիր ստանալու, տեղում անզեն աչքով նույնականացում է կատարվում՝ նախկին անձնագրի լուսանկարի և դիմած անձի դեմքի: «Եթե անգամ մի քանի տարի է անցած լինում, մեր աշխատակիցներն այնքան մասնագիտացած են, […]

̰
«Գյուղում սով է սկսվելու». Կարկուտն առանց տանիքի է թողել Մառնեուլի հայ ընտանիքներին

15:20 17.07.2019

Հուլիսի 11-ին Մառնեուլի շրջանում տեղացած կարկուտը թերևս ամենամեծ վնասը հասցրել է հայաբնակ Կարմիր գյուղի բնակիչներին, այս մասին տեղեկացնում է aliq.ge-ն: Նշվում է, որ կարկուտի հետևանքով ավերվել են տանիքները, ոչնչացվել հեկտարներով բերքը, որը գյուղի եկամտի մեծ մասն է կազմում, ինչպես նաև վնասվել մեքենաները: Գյուղի բնակիչներն ասում են՝ երիտասարդությունն էլ այսպես է եկամուտ ստանում, մեքենաներ է բերում, […]

̰
Ֆրոնտիկաշեն. 18 փողոցից բացի, գյուղում կա նաև Ֆրոնտիկի անվան արվեստի դպրոց

15:06 17.07.2019

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը դիմել է վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Նոր Գեղի համայնքի ավագանու՝ 4 տարի առաջ կայացրած որոշումը, համաձայն որի՝ համայնքի մի շարք փողոցներ անվանվել են նախկին համայնքապետ Ֆրոնտիկ Թևոսյանի անունով: Թեմայի շուրջ SHANTNEWS.am-ը զրուցեց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հետ: Ռոմանոս Պետրոսյանը նշեց, որ ըստ իր ունեցած տեղեկությունների՝ սա մարզի միակ համայնքն է, […]

̰
Հայերի 92%-ը ԵՄ-ի հետ հարաբերությունները գնահատում է լավ. ուսումնասիրություն

14:48 17.07.2019

«EU NEIGHBOURS east» նախագիծը, ACT ընկերության հետ համատեղ հասարակական կարծիքի տարեկան ուսումնասիրություններ է իրականացնում Արևելյան գործընկերության վեց երկրներում (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա): 2019թ. հարցման արդյունքների համաձայն՝ Հայաստանցիների 62%-ը դրական պատկերացում ունի Եվրոպական միության (ԵՄ) մասին՝ համեմատած 2018-ի 48%-ի հետ: ԵՄ-ի վերաբերյալ բացասական կարծիքներ ունեցողների թիվն ընդամենը 6% է կազմում: Հայերի 92%-ը (12%-ով ավելի, […]

̰
ՄԻՊ-ն ուսումնասիրում է Ստամբուլի կոնվենցիայի սահմանադրականության հարցը

14:35 17.07.2019

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ծանոթ է Ստամբուլի կոնվենցիայի շուրջ Հայաստանում բարձրացած աղմուկին, կողմերի մտահոգություններին և անձամբ է հետևում դեպքերի ընթացքին։ Այս մասին նա այսօր հայտնեց լրագրողների հարցերին պատասխանելիս։ Կոնվենցիան վերաբերում է կանանց իրավունքների պաշտպանությանը, և այդ հարցում Հայաստանում իրականացվող աշխատանքները, ըստ Թաթոյանի, պատշաճ արդյունավետություն չեն ապահովում։ Բայց պաշտպանը ծանոթ է նաև այն պնդումներին, թե […]

̰
ՄԻՊ-ն իրավախորհրդատու չաթբոտ է ստեղծել ազատազրկվածների համար

14:30 17.07.2019

Ազատությունից զրկված անձանց իրավունքները խախտվում են նրանց պահման պայմանների խախտումների պատճառով։ Այս հարցերի լուծման համար Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ոչ միայն աշխատում է պետական կառույցների հետ, այլև ֆեյսբուքյան հարթակում ստեղծել է չաթբոտ։ Վիրտուալ իրավապաշտպանը պատասխանում է դիմողների հարցերին, ներկայացնում նրանց իրավունքները։ Ավտոմատացված համակարգի աշխատանքը հենց տեսախցիկների «աչքի առաջ» այսօր փորձարկեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման […]

̰
Փոխնախարարն ընդունել է Միացյալ Թագավորության կառավարության հաղորդակցության փորձագետներին

13:42 17.07.2019

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ  նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում գտնվող Միացյալ Թագավորության (ՄԹ) կառավարության հաղորդակցության ծառայության փորձագետների խմբին: Առաքելության նպատակը ՄԹ կառավարության հաղորդակցության ծառայության գործունեության և այլ երկրների գործընկեր կառավարությունների հետ աշխատանքի փորձի ներկայացումն է, ինչպես նաև Հայաստանում համապատասխան ուսումնասիրությունների անցկացումը։ Հանդիպման ընթացքում փորձագետները ներկայացրել են ՄԹ կառավարության փորձը ռազմավարական հաղորդակցության […]

̰
Մենք սխալ ենք անում. Էդմոն Մարուքյանի «լայվը» ԱՄՆ-ից

13:37 17.07.2019

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ԱՄՆ-ից ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով անդրադարձել է Վենետիկի հանձնաժողովի վերջին եզրակացությունների հետ կապված Հայաստանում ծավալված քննարկումներին. «Որոշեցի մի քանի մտորումներ ներկայացնել՝ կապված Հայաստանում վերջին անիմաստ, հերթական քննարկման վերաբերյալ: Խոսքը Վենետիկի հանձնաժողովի արձանագրությանը, արձանագրությունից հետո եղած հարցուպատասխանի և քննարկումների մասին է: Իրավաբանները բաժանվել են երկու մասի: Մի մասն ասում […]

̰
Հայաստանի դեպքում այլ է իրավիճակը. Սերգեյ Լավրով

13:33 17.07.2019

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում Հայաստանում և հետխորհրդային տարածքի նախկին երկրներում տեղի ունեցող քաղաքական իրադարձություններին: Այս մասին Լավրովը հայտարարել է «Аргументы и факты»-ին տված հարցազրույցում: Լավրովի խոսքերով՝ ԽՍՀՄ փլուզումից հետո Արևմուտքը սկսեց ակտիվորեն միջամտել հետխորհրդային երկրների, այդ թվում՝ Ուկրաինայի ու Վրաստանի ներքին գործերին: «Հայաստանի դեպքում իրավիճակն այլ […]

̰
ԱԺ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է Առաջնորդների ֆորումի աշխատանքներին

13:29 17.07.2019

Հուլիսի 16-ին Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է House Democracy Partnership կազմակերպության Առաջնորդների ֆորումի աշխատանքներին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ հանրային կապերի բաժնից: Ֆորումի ընթացքում Ազգային ժողովի նախագահը ելույթ է ունեցել «Օրենսդիր մարմինների դերը. օրենսդիր մարմինների անկախության կարևորությունը բռնապետության վտանգի կանխման համատեքստում» թեմայով՝ ներկայացնելով նախորդ տարվա ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած Թավշյա […]

̰
Ես երեկ 2 ժամ լողացել եմ Սևանում ու էդ ջրից անընդհատ խմել եմ. պատգամավորը՝ Սևանի մասին

13:24 17.07.2019

«Սևանը հիվանդ է, բայց իր հիվանդությամբ ժողովրդին չի հիվանդացնում: Ես երեկ երկու ժամ լողացել եմ Սևանում ու էդ ջրից անընդհատ խմել եմ՝ մենք սովոր ենք: Միշտ էլ խմել ենք, միշտ էլ ձուկ ենք եփել, կերել: Էդ ջրով Արարատյան դաշտավայրը ջրվել է, և հիմա էդ մրգերը ժողովուրդն ուտում է, ոչ մի բան էլ չի լինում»,- այս […]

̰
«Եթե մենք վստահելի տվյալներ չենք տալիս, ինչի՞ է նախարարությունն ամեն հարցով մեզ դիմում». Բարդուղ Գաբրիելյան

13:13 17.07.2019

Սևանա լճի ծաղկման պրոցեսը նահանջել է, բայց դա չի նշանակում, որ խնդիրը լուծված է. այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուղ Գաբրիելյանը:  Նա անդրադարձել է կապտականաչ ջրիմուռների առաջացման և նստեցման հետևանքներին: Ինչ վերաբերում է Սևանա լճում ձկնատեսակների քանակի ուսումնասիրություններին, ապա ինչպես հայտնի է, կառավարությունը կրճատել էր դրա համար […]

̰
ՀՖՖ-ն Ելփինում փոքր դաշտ է կառուցում, երեխեքը շատ ոգևորված են, ուժեղ ֆուտբոլիստներ ենք ունենալու. Զոհրապ Եգանյան

12:52 17.07.2019

ՀՖՖ նախագահի խորհրդական Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում  հայտնել է, որ ՀՖՖ-ն Ելփինում փոքր դաշտ է կառուցում. «Հակառակորդը կրակել է Ելփին գյուղի ուղղությամբ, մեր բանակն իր գործը գիտի, իսկ մյուսներիս լավագույն պատասխանն այդ գյուղերը զարգացնելը պետք է լինի: Օրինակ՝ ՀՖՖ-ն Ելփինում փոքր դաշտ է կառուցում, երեխեքը շատ ոգևորված են ու ուժեղ ֆուտբոլիստներ ենք ունենալու»:

̰
BACK_TO_TOP