TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+30.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մնացականյանը մեկնում է Արցախ՝ տեղի ղեկավարությանը ներկայացնելու Վաշինգտոնի հանդիպման արդյունքները

13:09 03.07.2019

Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը մեկնում է Արցախ, որտեղ հանդիպումներ է ունենալու բարձրաստիճան ղեկավարության հետ։ Այցի նպատակներից մեկը Վաշինգտոնում Ադրբեջանի արտգործնախարարի հետ հանդիպման մասին պաշտոնական Ստեփանակերտին տեղեկացնելն է։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտնեց ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։ Խոսնակն այսօր որոշ պարզաբանումներ տվեց նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ այդ հանդիպումից հետո տարածած հաղորդագրության վերաբերյալ։ Խոսքը բովանդակային բանակցություններ արտահայտության […]

̰
Բակո Սահակյանն ընդունել է Արտակ Դավթյանին

13:00 03.07.2019

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն հուլիսի 3-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին: Այս մասին տեղեկացնում են Արցախի նախագահի աշխատակազմից: Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը, քննարկվել են բանակաշինությանը և այդ ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

̰
Կնոջ դերի բարձրացումը բխում է նաև տղամարդկանց շահերից. Զարուհի Բաթոյան

12:50 03.07.2019

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ընտանեկան բռնության դեպքերին: «Մենք չպետք է միայն որպես արձագանքող հանդես գանք տարբեր խնդիրների դեպքում, այլ պետք է առաջնորդենք այդ խնդիրների լուծման գործընթացները: Ուրախ եմ փաստելու, որ միջգերատեսչական համագործակցությունն արդյունավետ է, թեև դեռ անելիք կա: Հանրության իրազեկության իմաստով կարևորում եմ նաև քաղաքացիների և […]

̰
Նիկոլ Փաշինյանն արդարադատության նախարարի տեղակալ է նշանակել

12:46 03.07.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Քրիստիննե Գրիգորյանը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Քրիստիննե Գրիգորյանին նշանակել արդարադատության նախարարի տեղակալ»,- ասված է որոշման մեջ:

̰
Դավիթ Գարեջիում ադրբեջանական կողմը նոր ճանապարհ չի կառուցում. Վրաստանի ԱԳՆ

12:38 03.07.2019

«Իրականությանը չեն համապատասխանում վերջին շրջանում տարածված լուրերը, թե ադրբեջանական կողմը սկսել է նոր ճանապարհ կառուցել Դավիթ Գարեջիի տարածքում, Չիչխիտուրի վանքի ուղղությամբ»,- հայտնում են Վրաստանի արտաքին գործերի նախարարության լրատվական ծառայությունից։ Ըստ ԱԳՆ-ի, ոչ թե ճանապարհ է կառուցվում, այլ եղածն է նորոգվում, որն էլ Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքում է և որևէ կերպ չի ազդում գոյություն ունեցող ստատուս […]

̰
Աննա Հակոբյանը չի մերժել աջակցել Ապրիլյան պատերազմի մասնակից Հայկ Սեխիլյանին. պարզաբանում

12:02 03.07.2019

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը չի մերժել աջակցել Ապրիլյան պատերազմի մասնակից Հայկ Սեխիլյանին, իսկ բուժման հետ կապված գումարի հայթայթումն ընթացքի մեջ է: Այս մասին Աննա Հակոբյանի մամուլի խոսնակ Հասմիկ Հարությունյանն հայտնել է «168 ժամ» պարբերականի հրապարակած «Աննա Հակոբյանը հրաժարվել է օգնել Ապրիլյան պատերազմի վիրավոր զինվորին» հոդվածին: Աննա Հակոբյանի մամուլի խոսնակի պարզաբանումը ստորև. «Ի պատասխան ս.թ. […]

̰
Դատարանն արհեստականորեն ձգձգում է գործընթացը. Ռոբերտ Քոչարյանի պաշտպան

11:56 03.07.2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձան դատական գործընթացին և հաջորդող գործողություններին: Փաստաբան Հովհաննես Խուդոյանը նշեց, որ ամսի 25-ին հրապարակված դատական ակտով Վերաքննիչ քրեական դատարանն արձանագրել է, որ կասեցման որոշումը վերացվել է, և գործը պետք է վերսկսվի նույն դատարանում՝ ընդհատման պահից, այսինքն՝ ներկայում Առաջին ատյանի դատարանում այդ պրոցեսը պետք է շարունակվի, […]

̰
Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցերով կմեկնեի Վիետնամ և Սինգապուր

11:32 03.07.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ հուլիսի 4-6-ը պաշտոնական այցով կմեկնի Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն: Այցի ընթացքում տեղի է ունենալու Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Վիետնամի վարչապետ Նգույեն Սուան Ֆուքի հետ: Այնուհետև երկու երկրների կառավարությունների ղեկավարները զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների համար հանդես կգան բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով: Վիետնամի վարչապետի անունից ի պատիվ Նիկոլ Փաշինյանի և տիկին […]

̰
Ալավերդիում ցույցերը կստանան ձնագնդի էֆեկտ. «Փաստ»

10:23 03.07.2019

«Փաստ» թերթը գրում է․ «Նախօրեին Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցները վաղ առավոտից փակել էին գործարանի բոլոր ելքերն ու մուտքերը, ինչպես նաև միջպետական երկաթգիծը: Պատճառն այն է, որ մոտ 200 հոգու ազատել են աշխատանքից: Խնդրի մասին «Փաստ» թերթն իր նախորդ հրապարակումներում նշել է՝ փաստելով, որ հարցը գնալով ձնագնդի էֆեկտ է ստանում: Թերթի տեղեկություններով, Ալավերդիում և հարակից գյուղերում […]

̰
ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնում ո´չ նոր ԺՊ կա, ո´չ էլ մրցույթ է հայտարարված․ «Փաստ»

09:40 03.07.2019

«Փաստ» թերթը գրում է․ «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտո­րի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի վեցամ­սյա պաշտոնավարման ժամկետը լրացել է 2019 թվականի հունիսի 28- ին, սակայն, «Փաստ» թերթի տեղեկություններով, նրա լիազորություն­ները դադարեցված չեն, և նա շարունակում է գալ աշխատանքի: Ավե­լին՝ հայտարարված չէ նաև ռեկտորի պաշտոնի մրցույթը: Նման անո­րոշության ու անհստակության հետ կապված որոշ պարզաբանումներ ստանալու նպատակով դիմել […]

̰
Տարոն Մարգարյանը տեղափոխվել է ՌԴ․ «Ժամանակ»

09:01 03.07.2019

«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը հիմնավորապես տեղափոխվել է Ռուսաստանի Դաշնություն: Չնայած նա Երևանում ունի գործող բիզնեսներ, սակայն բիզնեսը հիմնականում տեղափոխել է Մոսկվա, որտեղ իրեն ավելի ապահով է զգում»:

̰
ԲԴԽ անդամի թեկնածուի առաջին պատասխանները ստիպել են հետքայլ կատարել․ «Հրապարակ»

07:58 03.07.2019

«Հրապարակ» թերթը գրում է․ «Չնայած «Իմ քայլում» պնդում են, թե իրենց պատգամավորները գործուղման և հանդիպումների էին, ու ԲԴԽ-ի իրենց առաջադրած թեկնածուն զուտ «տեխնիկական»` ձայների պակասի պատճառով չընտրվեց, «Իմ քայլի» մեր աղբյուրն այլ մանրամասներ հայտնեց այդ առնչությամբ. «Իրականում երկար բանակցությունների արդյունքում է դատավորի թեկնածու Աննա Մարգարյանը համաձայնել, անգամ նրա տուն են գնացել` համոզելու, որ առաջադրի թեկնածությունը։ […]

̰
Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 22.27 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

23:43 02.07.2019

Հուլիսի 2-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևան քաղաքում՝ 2000 քմ, 600 քմ, 200 քմ, 1500 քմ, 1500 քմ, 200 քմ, 5 հա, 500 քմ, 2 հա, 2500 քմ, 3000 քմ, 6 հա, 1000 քմ, 500 քմ, 3000 քմ խոտածածկ տարածք, Արարատի մարզի Արտաշատ […]

̰
SHANTNEWS-ը պարզել է՝ ինչի մասին են զրուցել Արմեն Սարգսյանն ու Պուտինը Եվրոպական խաղերի փակմանը

23:29 02.07.2019

Եվրոպական երկրորդ խաղերի փակման ժամանակ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շարունակ զրուցել են։ Համացանցային բազմաթիվ օգտատերերի հետաքրքրել է, թե ինչ մասին են զրուցում նախագահները։ Մինսկից Երևան վերադառնալիս SHANTNEWS-ը թեմայի վերաբերյալ հետաքրքրվել է Արմեն Սարգսյանից․ «Ի՞նչ կարող էին խոսել երկու նախագահները Մինսկում՝ Եվրոպական երկրորդ խաղերի փակման ժամանակ, ամեն ինչից՝ մի քիչ, մի […]

̰
Ռազմական ոստիկանները օդանավակայաններում շուրջօրյա ծառայություն կիրականացնեն

22:30 02.07.2019

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցները, ամառային զորակոչի շրջանակներում, մինչև զորակոչի ավարտը, «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում իրականացնելու են շուրջօրյա պարեկային ծառայություն` արտերկրից ժամանող զորակոչիկներին դիմավորելու, ըստ անհրաժեշտության` զորակոչի վերաբերյալ իրավական պարզաբանումներ տրամադրելու համար:

̰
Վրաստանի նախկին առաջին տիկինը երգով է արտահայտել իր վերաբերմունքը թբիլիսյան իրադարձությունների հանդեպ

21:55 02.07.2019

Վրաստանի նախկին նախագահի ու նրա տիկնոջ հայտնվելը բողոքի ակցիաներին անակնկալ է եղել հայրենակիցների համար: Մակա Չիչուան ամուսնուց առաջ էր հայտնվել ցուցարարների շարքերում: Հազիվ զգացմունքները զսպելով՝ նա իր աջակցությունն էր հայտնել հունիսի 21-ի արյունոտ գիշերվա ժամանակ տուժած երիտասարդներին ու նրանց հարազատներին: «Կապ չունի՝ արվեստագե՞տ ես, քաղաքական գործի՞չ, թե՞ շարքային քաղաքացի: Չես կարող դիտորդի դերում հայտնվել, երբ […]

̰
Ահա թե ինչու Ռոբերտ Քոչարյանը կրկին կալանավորվեց, և քրեական գործն ուղարկվեց դատարան

21:32 02.07.2019

Դատական տեղեկատվական համակարգում հրապարակվել են հունիսի 25-ին Վերաքննիչ քրեական դատարանի կողմից Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանին առնչվող երկու որոշումների հիմնավորումները։ Նախ՝ ինչո՞ւ որոշեց դատավոր Արմեն Դանիելյանը կրկին կալանավորել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Ըստ որոշման պատճառաբանական մասի՝ դատավորը եզրահանգում է, որ ազատության մեջ մեղադրյալ Քոչարյանը գործով անցնող անձանց վրա հակաօրինական ազդեցություն գործադրելու միջոցով կխոչընդոտի […]

̰
Կարմիր խաչը աջակցություն է փոխանցել ականներից տուժած հայերին

19:51 02.07.2019

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի» տրամադրած տվյալների հիման վրա Կարմիր խաչի միջազգային կոմիտեն աջակցություն է ցուցաբերել ականից տուժած 3 անձանց: Այս մասին ասվում է կենտրոնի ֆեյսբուքյան էջում: Շիրակի մարզի Մեծ Մանթաշի բնակիչ Սուրեն Գաբոյանին փոքր տրակտոր է հատկացվել, Մարմաշեն համայնքի բնակիչ Էդիկ Հակոբյանի համար տուն և կով են գնել, Գուսանագյուղի բնակիչ Տիգրան Խաչատրյանին գումար է […]

̰
Հայաստանի պատվիրակությունը վերադառնում է Բելառուսից

19:48 02.07.2019

Հայաստանի պատվիրակության անդամները վերադառնում են Բելառուսից, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը Մինսկից: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցի ընթացքում Հայաստան է հրավիրել Մինսկի բուհերի ղեկավարների և ՏՏ ոլորտի տարբեր մասնագետների: Մեր թղթակցի հաղորդմամբ` այցը Մինսկ ավարտվել է համագործակցության նոր պայմանավորվածություններով: Ավելի վաղ հայտնել էինք` աշխատանքային այցի ընթացքում նախագահը ներկա է գտնվել Եվրոպական երկրորդ խաղերի փակման արարողությանը: […]

̰
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպել է Իրանի էներգետիկայի նախարարի հետ

19:34 02.07.2019

Աշխատանքային այցով Իրանի Իսլամական Հանրապետություն ժամանած փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպել է Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիանի հետ: Ինչպես հայտնում են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, որպես հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ՝ Մհեր Գրիգորյանը և Ռեզա Արդաքանիանը երկուստեք վստահություն են հայտնել, որ հանդիպմանը հաջորդող նիստը կանցնի կառուցողական մթնոլորտում: Նրանք անդրադարձել են նիստի օրակարգում ներառված մի շարք հարցերի, […]

̰
Արքայական ընտանիքին շարունակում են քննադատել ճոխ ծախսերի համար

19:16 02.07.2019

Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին և նրա կինը` Մեգան Մարքլը, շարունակում են իրենց ճոխ ու անհոգ ապրելակերպը, չնայած բազմաթիվ քննադատություններին: Այս մասին հաղորդում է Express պարբերականը: Հաղորդվում է, որ թագավորական նստավայրում որոշել են փոխել շքեղ ու թանկարժեք գորգն այն ձեռք բերելուց ընդամենը մի քանի օր հետո: Պատճառն այն է, որ գորգը նախ` կեղտոտել են շները, իսկ […]

̰
Ռուսաստանը իր նոր գերարագ հրթիռը փորձարկել է Ղազախստանի տարածքում

19:07 02.07.2019

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը Ղազախստանի տարածքում փորձարկել է հակահրթիռային պաշտպանության իր նորագույն հրթիռներից մեկը։ Այն, ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, ցուցադրել է ներկայացված բնութագրերին իր համապատասխանությունը և խոցել է թիրախը։ Նշենք, որ այս հրթիռը, որի նույնիսկ անունը չի նշվում պաշտոնական աղբյուրներում, աչքի է ընկնում իր բարձր արագությամբ։

̰
Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

19:01 02.07.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին Իրկուտսկի շրջանում տեղի ունեցած ջրհեղեղի առնչությամբ, որը բազմաթիվ զոհերի և ավերածությունների պատճառ է դարձել։ Նախագահ Սարգսյանն իր ցավակցությունն է հայտնել զոհվածների հարազատներին ու մտերիմներին, իսկ տուժածներին մաղթել շուտափույթ ապաքինում:

̰
ՔԿ թիմը հաղթել է ԱՊՀ քննչական մարմինների միջև անցկացվող ֆուտբոլային մրցաշարում

18:50 02.07.2019

ՀՀ քննչական կոմիտեի մինի ֆուտբոլի թիմը Ռուսաստանի Դաշնության Կազան քաղաքում մասնակցել է Անկախ պետությունների համագործակցության մասնակից-պետությունների քննչական մարմինների մինի ֆուտբոլային միջազգային մրցույթին: Եռօրյա մրցույթից հետո եզրափակիչ փուլ են դուրս եկել Հայաստանի և Բելառուսի քննչական կոմիտեների թիմերը: Եզրափակիչ խաղն ավարտվել է Հայաստանի քննչական կոմիտեի թիմի հաղթանակով: Հայաստան վերադարձից հետո ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը հանդիպել […]

̰
Հակակոռուպցիոն քաղաքականության խորհուրդ է ստեղծվել

18:40 02.07.2019

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019թ. հունիսի 24-ի N 808-Ն որոշման համաձայն` ստեղծվել է հակակոռուպցիոն քաղաքականության խորհուրդ՝ ՀՀ վարչապետի նախագահությամբ, որի հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիայի դեմ պայքարի, կոռուպցիայի հաղթահարման ուղղությամբ նախանշվող առաջնահերթությունների և առաջարկվող լուծումների քննարկումն է, ինչպես նաև կոռուպցիայի կանխարգելմանը նպաստող քաղաքականության, ծրագրերի և իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ դիրքորոշում հայտնելը: Խորհրդի կազմում են վարչապետը (նախագահն […]

̰
Դավիթ Տոնոյանը բանակ է ճանապարհել առաջին նորակոչիկներին

18:27 02.07.2019

Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր այցելել է կենտրոնական զինվորական հավաքակայան ու այնտեղից ծառայության ճանապարհել այս զորակոչի առաջին նորակոչիկներին։ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը լուսանկարներ է հրապարակել այդ այցից։ https://www.facebook.com/arcrun/posts/2345823985453196

̰
Փաշինյանը շփոթեց Արայիկ Հարությունյանի ներկա պաշտոնը

17:55 02.07.2019

Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի երևանյան մասնաճյուղում շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողության ժամանակ Նիկոլ Փաշինյանը դիմեց ներկաներին: Ելույթ ունենալիս Փաշինյանը շփոթեց նախարար Արայիկ Հարությունյանի ներկա պաշտոնը. «ՀՀ կրթության և գիտության մեծարգո նախարար… մշակույթի և սպորտի»:

̰
Բելառուսը հետխորհրդային տարածքի չեմպիոնն է կոնկրետ ուղղությամբ․ Սարգսյան

17:30 02.07.2019

Բելառուսի նախագահի հետ հանդիպմանը Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը գովեստով խոսեց այնտեղ անցկացված Եվրոպական խաղերի փակման արարողության, դրա կազմակերպվածության ու կարգապահության մասին։ «Բելառուսը հետխորհրդային տարածքի չեմպիոնն է կոնկրետ ուղղությամբ»,- ասաց Արմեն Սարգսյանը: Սարգսյանը շնորհավորեց և՛ հայ, և՛ բելառուս մարզիկներին՝ գրաված տեղերի, չեմպիոնական կոչումների առիթով ու կարծիք հայտնեց, որ Բելառուսը թերևս պատրաստ է ընդունել էլ ավելի խոշոր […]

̰
Արարատ Միրզոյանը հանդիպել է Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահի հետ

17:09 02.07.2019

Հուլիսի 1-2-ը Մոսկվայում ընթացող «Պառլամենտարիզմի զարգացում» միջազգային ֆորումի շրջանակում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Ուրուգվայի Արևելյան Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Սեսիլիա Բոտինոյի հետ: Ողջունելով իր գործընկերոջը՝ Ազգային ժողովի նախագահն ընդգծել է, որ Հայաստանի և Ուրուգվայի միջև հարաբերությունները հիմնված են բազմամյա բարեկամության և փոխադարձ վստահության վրա, ինչը լավ հիմք է երկու երկրների […]

̰
Մանվել Գրիգորյանի նկատմամբ միջգերատեսչական բժշկական հանձնաժողովի փորձաքննություն կնշանակվի

17:08 02.07.2019

Դատարանը քիչ առաջ բավարարեց ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի գործով պետական մեղադրողների միջնորդությունը միջգերատեսչական բժշկական հանձնաժողովի փորձաքննություն նշանակելու մասին: Պետական մեղադրողների միջնորդությանը հաջորդեցին հարցապնդումները, որ պաշտպանական կողմը և մեղադրողներն ուղղեցին այդ հանձնաժողովին:

̰
BACK_TO_TOP