19:11 28.06.2019
ՀՀ նախագահի աշխատակազմից արձագանքել են ԱԺ պատգամավոր Մանե Թանդիլյանի գրառմանը: «ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան գրառմանն ի պատասխան՝ Հանրապետության նախագահի աշխատակազմն առաջարկում է տիկին Թանդիլյանին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հարցում ներկայացնել ՀՀ նախագահի աշխատակազմ և ստանալ այդ հարցման սպառիչ պատասխանը: Միևնույն ժամանակ վստահեցնում ենք, […]
19:09 28.06.2019
Արցախի անվտանգության ապահովման առաջնահերթությունների և մի այլ շարք հարցերի շուրջ «Արցախպրես»-ը զրուցել է Արշավիր Ղարամյանի հետ: Ներկայացնում ենք այն՝ որոշ կրճատումներով: – Պարոն Ղարամյան, Արցախի անվտանգությանը սպառնացող, ի՞նչ վտանգներ եք տեսնում: – Արցախի շուրջ սպառնալիքները պետք է դիտարկել ներքին և արտաքին հարթություններում: Արտաքին ուղղությամբ ներկայումս տեղի են ունենում գործընթացներ, որոնք բացասական առումով ուղղակի և անուղղակի […]
18:44 28.06.2019
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթին: Նախարարը կարևորել է ոլորտում բարեփոխումներ իրականացնելու և առանցքային ծրագրերին աջակցելու հարցում բրիտանացի գործընկերներ ունենալու փաստը և վստահություն հայտնել, որ տարբեր ուղղություններով համագործակցությունը լինելու է արդյունավետ: Դեսպանը շնորհավորել է նախարարին նշանակման կապակցությամբ և […]
18:39 28.06.2019
«Մեկ Հայաստան» կուսակցության լրատվական ծառայությունից հայտնում են, որ «Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամները՝ կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանի գլխավորությամբ, հունիսի 28-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հանդիպել են Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ։ Վեհափառ Հայրապետն իր օրհնությունը փոխանցել է կուսակցության ներկայացուցիչներին՝ մաղթելով, որ իրենց գործունեությամբ նպաստեն հայրենիքի պաշտպանության ու բարգավաճման սուրբ ու […]
18:30 28.06.2019
Իրան-ԱՄՆ հարաբերությունների սրացումը շարունակում է նոր դրսևորումներ ստանալ: Մի կողմից` Միացյալ Նահանգները նոր պատժամիջոցներ են սահմանում Թեհրանի նկատմամբ, մյուս կողմից` ԱՄՆ նախագահ Թրամփը սպառնալիքներ է հնչեցնում Իրանի նկատմամբ: Կհարվածի՞ ԱՄՆ-ը Իրանին. իրանագետ Վարդան Ոսկանյանը SHANTNEWS.am-ին ներկայացնում է երկու գերտերությունների այսօրվա հարաբերությունների վիճակը: Մանրամասները՝ տեսանյութում:
18:13 28.06.2019
Դեսպան Մաթիաս Քիսլերը, նրա տիկին Կարին Մարմզոլերն ու նրանց որդի Ֆերդինանդը վաղը Հայաստանից կմեկնեն Բեռլին։ Այս մասին հայտնում են Հայաստանում Գերմանիայի դեսպանությունից: «Մենք տպավորիչ չորս տարիներ անցկացրինք այս հիասքանչ երկրում։ Շատ ենք կարոտելու Հայաստանն ու մեր բազմաթիվ հայ ընկերներին»,- դեսպանության հաղորդմամբ՝ այս մասին ասել է դեսպան Քիսլերը: Միջազգային դիվանագիտական կառույցից դեսպանի ու Քիսլեր-Մարմզոլեր ընտանիքի անցած […]
17:45 28.06.2019
Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ ԲՀԿ խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը անդրադարձել է նաև Սահմանադրական դատարանի շուրջ առաջացած հարցերին. «Կար հստակ Սահմանադրական դատարան մինչև հեղափոխությունը: Այդ ՍԴ-ն կոչվել է Սահմանադրական դատարանի անդամներ և ՍԴ նախագահ: Հիմա արդեն փոփոխություններից հետո պետք է ընտրվեն դատավորներ և դատավորներն իրենք ընտրեն նախագահ: Մեր գործընկերների տարածայնությունը հետևյալում է. մի մասը […]
17:42 28.06.2019
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննության ընթացքում բացահայտվել են Դիլիջան, Մխչյան, Նարեկ համայնքների ղեկավարների և աճուրդային հանձնաժողովների անդամների կողմից առանց աճուրդներ կազմակերպելու` կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով, նույն համայնքների սեփականությունը հանդիսացող 15 հողատարածքներ սեփականության իրավունքով Հովիկ Աբրահամյանի ազգականներին և նրա մերձավոր անձանց վաճառելու […]
17:39 28.06.2019
Վրաստանում բողոքի ակցիայի մասնակիցներն այսօր Վարդերի հեղափոխության հրապարակից ավտոմեքենաներով շարժվել են խորհրդարանի շենքի ուղղությամբ: Երթը միացել են «Եվրոպական Վրաստանի» և «Ազգային շարժում» կուսակցության անդամները: Ակցիային մասնակցել է շուրջ 40 մեքենա: Մասնակիցները վանկարկել են «Գախարիա´, հեռացի´ր», երգել են ազգային երգեր, ծածանել Վրաստանի և Եվրամիության դրոշները: Բողոքի ակցիաների մասնակիցներն արդեն մեկ շաբաթ է` պահանջում են ներքին գործերի […]
17:37 28.06.2019
Այսօր հայ-վրացական գործարար համաժողովին է մասնակցել նաև Վրաստանի հյուրանոցների և ռեստորանների ասոցիացիայի ղեկավար Շալվա Ալավերդաշվիլին: Վրաստանի ներկայացուցիչն անդրադարձել է այն արգելքին, ըստ որի՝ հուլիսի 8-ից ՌԴ-ի և Վրաստանի միջև ավիափոխադրումներ չեն իրականացվի: Արգելքի որոշումը ՌԴ նախագահինն է: «Եթե անգամ Հայաստանը 10 տոկոսի չափով օժանդակի, դա արդեն շատ լավ կլինի: Այս տարի Ռուսաստանից մոտ 1 մլն […]
17:30 28.06.2019
Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ ԲՀԿ խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը նշել է, որ մամուլից են տեղեկացել, որ «Գույքի բռնագանձումն առանց դատարանի վճռի» օրենսդրական նախաձեռնությունն ուղարկվել է միջազգային փորձաքննության: «Նախագիծը մեզ չի ներկայացվել: Ընդդիմությունն առնվազն տեղյակ չէ նման նախագծի մասին: Դա վստահաբար պետք է քննարկվեր, քննարկվեր նաև հանձնաժողովում»: Խմբակցության դիրքորոշման մասին կխոսեն խմբակցության նիստից հետո: […]
17:19 28.06.2019
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը ուսումնասիրության առարկա է դարձրել Տավուշի մարզում գործող բժշկական կենտրոնի օտարման վերաբերյալ ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեից ստացված տեղեկատվությունը: Այդ նպատակով անհրաժեշտ փաստաթղթեր են պահանջվել և ստացվել նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտեից, ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունից: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ կառավարության 2014թ. համապատասխան որոշմամբ […]
17:17 28.06.2019
Խորհրդարանի արտահերթ նիստում տեղի ունեցավ ՏՄՊՊՀ անդամների քվեարկություն, որի արդյունքներով Էդգար Ճաղարյանն ու Կարեն Սեդրակյանն ընտրվեցին ՏՄՊՊՀ անդամներ: Էդգար Ճաղարյանը ստացավ 75 կողմ ձայն, 12 պատգամավոր դեմ էր նրա թեկնածությանը: Կարեն Սեդրակյանն ընտրվեց ձայների 78 կողմ, 8 դեմ հարաբերակցությամբ։
17:15 28.06.2019
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը ՏԱՍՍ-ի հետ զրույցում անդրադարձել է հարցին՝ ԵԱՏՄ-ում ե՞րբ կարող է չեղարկվել ռոումինգը, ի՞նչ է արվում այդ ուղղությամբ: «Մենք դիմել ենք ՌԴ փոխվարչապետին՝ խնդրելով այս հարցի քննարկումները սկսել, որպեսզի ինչպես Ռուսաստանում, այնպես էլ ողջ եվրասիական տարածաշրջանում, ռոումինգը չեղարկվի: Այժմ մենք պետք է բանակցություններ սկսենք բոլոր օպերատորների հետ, որ գործունեություն […]
17:13 28.06.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Գևորգ Պապոյանը խորհրդարանում այսօր մեջբերում արեց մինչհեղափոխական շրջանում ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանի և ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցուպատասխաններից: «Արտակ Շաբոյանը այդ ժամանակահատվածում անընդհատ պնդում էր, որ Հայաստանում մենաշնորհներ չկան, ով ինչ ուզում է, կարողանում է ներմուծել, որ ամեն ինչ պայծառ է, գները էժան են, այս ամբիոնից նույնիսկ որոշ ընկերությունների գովքն […]
17:08 28.06.2019
Ադրբեջանի ամենաազդեցիկ ընդդիմադիր գործիչներից Ալի Քերեմլին ձերբակալվել է, հայտնում է «Ազատություն»-ը: «Ժողովրդական ճակատ» ընդդիմադիր կուսակցության փոխնախագահ Գյոզալ Բայրամլին «Թուրան» գործակալության հետ զրույցում փոխանցել է, որ Քերեմլին ձերբակալվել է այսօր՝ «Մուսավաթ» կուսակցության գրասենյակից դուրս գալու պահին, որտեղ նա մասնակցում էր «համերաշխության մարաթոնին»: Ակցիայի նպատակն է միջոցներ հավաքել բողոքի ակցիաներին մասնակցած ակտիվիստների տուգանքները մուծելու համար: Ալի Քերեմլին, […]
17:05 28.06.2019
Արարատ Միրզոյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ անդրադարձել է նաև ԵԽԽՎ-ում Ռուբեն Ռուբինյանի քվեարկությանը` նշելով, որ պարզաբանումները արդեն տվել է Ռուբինյանը. «Տեխնիկական հարցեր են եղել: Եթե հետևում եք ԱԺ նիստերին, քվեարկություններին կամ հերթագրումներին, շատ հաճախ մարդկանց մոտ հակառակ է գրանցվում քվեարկությունը: Հիմա պրն Ռուբինյանն ասել է, որ տեխնիկական խնդիր է եղել, հիմա չհավատալ այս պնդմանը […]
17:00 28.06.2019
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը պատասխանել է «News.am» լրատվականի հարցին: ԱԳՆ լրատվական ծառայությունը ներկայացնում է հարցը և պատասխանը: Հարց. Մենք այսօր տեղեկացանք Ադրբեջանի քաղաքացուն վերադարձնելու և մեր քաղաքացի Զավեն Կարապետյանի հայրենադարձության մասին: Արդյո՞ք սա «բոլորը բոլորի դիմաց» գործընթացի շրջանակում իրականացված փոխանակում էր, թե՞ խոսքն այլ գործընթացի մասին է: Պատասխան. Այս գործընթացը «բոլորը բոլորի դիմաց սկզբունքի» […]
16:55 28.06.2019
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում անդրադարձել է հարցին՝ ինչպե՞ս են կարողանում ապահովել վերազգային մարմնի աշխատանքի անկախությունը և հանուն իրենց երկրների մղվող լոբբիզմի բացակայությունը: «Մի կողմից՝ վերազգային մարմինը կոչված է ԵԱՏՄ շահերը ներկայացնելու, բայց, մյուս կողմից, մեր նախարարները և մեր վերազգային մարմինը ձևավորվում են հավասար ներկայացվածության սկզբունքով: Ու որպեսզի բոլոր ներկայացված […]
16:53 28.06.2019
«Միացյալ ազգային շարժում» և «Եվրոպական Վրաստան» խմբակցություններն այսօր բոյկոտել են Վրաստանի խորհրդարանի լիագումար նիստը: Հունիսի 28-ի լիագումար նիստին քաղաքական բոյկոտ հայտարարելու մասին խմբակցությունների որոշման պատճառը Վրաստանում զարգացող իրադարձություններն են: «Ինչ լավ է, կհանգստանամ։ Հոգով և սրտով ողջունում եմ որոշումը»,- այսպես է արձագանքել «Հայրենասերների դաշինք» խմբակցության անդամ Ադա Մարշանիան գործընկերների որոշմանը:
16:50 28.06.2019
ԱԺ պատգամավոր Արմեն Փամբուխչյանը ֆեյսբուքյան իր էջում նոր լուսանկար է հրապարակել և կից գրառում կատարել․ «Կրեմլի թագավորական հանգստավայրում` կայսրուհու ընդունելությունների սրահ»: Մեկ այլ լուսանկարում Արմեն Փամբուխչյանը ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբանի հետ է: Հիշեցնենք, որ հայկական պատվիրակության որոշ անդամներ Ստրասբուրգից մեկնել են ՌԴ միջխորհրդարանական նիստի մասնակցելու նպատակով: Մեկնողների թվում են Նաիրա Զոհրաբյանը, Էդմոն Մարուքյանը, Վլադիմիր Վարդանյանը […]
16:44 28.06.2019
Արդյո՞ք Սասուն Միքայելյանը պատրաստվում է վայր դնել մանդատը հարցին այսօր ԱԺ-ում խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը պատասխանել է. «Ես էդպիսի որևէ տեղեկություն չունեմ»: Արարատ Միրզոյանը նաև անդրադարձել է այն լուրերին, որ սրվել են իր և Սասուն Միքայելյանի հարաբերությունները՝ նշելով, որ այդպիսի բան չկա: Արարատ Միրզոյանը նաև նշեց, որ չի պատրաստվում լղոզել որևէ հարց՝ անդրադառնալով այն դիտարկմանը, […]
16:40 28.06.2019
«Մեծ քսանյակի» գագաթնաժողովի շրջանակում հանդիպել են Մեծ Բրիտանիայի վարչապետի պարտականությունները դեռևս կատարող Թերեզա Մեյն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Ռուս կրկնակի գործակալ Սերգեյ Սկրիպալի թունավորումից հետո նրանք հանդիպում են առաջին անգամ: Բրիտանական կառավարությունը հայտնել է, որ Մեյը Պուտինին ասել է, թե երկկողմ հարաբերություններ լինել չեն կարող, քանի դեռ Ռուսաստանը չի դադարեցնի իր անպատասխանատու և ապակայունացնող […]
16:20 28.06.2019
Անգելա Մերկելը հիանալի ընկեր և հրաշալի կին է: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այսպես է բնորոշել Գերմանիայի կանցլերին «Մեծ քսանյակի» գագաթնաժողովի շրջանակում հանդիպման ժամանակ: Թրամփը մասնավորապես ասել է. «ԱՄՆ-ն ու Գերմանիան հրաշալի հարաբերություններ ունեն: Առևտուրը հասել է մի մակարդակի, որը երբեք չի եղել: Մերկելը հրաշալի ընկեր և կին է, և ուրախ եմ, որ ունեմ նման բարեկամ»: […]
16:19 28.06.2019
Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Արարատ Միրզոյանը ասել է, որ Հրայր Թովմասյանին փոխելու խնդիր դրված չէ: «Հրայր Թովմասյանին փոխելու խնդիր դրված տեսականորեն լինել չի կարող, որովհետև որևէ մեկը՝ լինի ԱԺ-ն, լինի հանրապետության նախագահը, լինի կառավարությունը, վարչապետը կամ այս կամ այն կուսակցությունը, էդպիսի լիազորությունով օժտված չէ: Մեծ հույս և ակնկալիք ունեմ, որ պարոն Թովմասյանն իր ծանրակշիռ […]
16:12 28.06.2019
Այսօր խորհրդարանում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը լրագրողներին տեղեկացրեց, որ ստացել է ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի նամակը: Տեղեկացնենք, որ, ըստ մամուլի հրապարակումների, Վահե Գրիգորյանը նամակով դիմել է Սահմանադրական դատարանի անդամներին, Ազգային ժողովին, Հայաստանի նախագահին, կառավարությանը, Դատավորների ընդհանուր ժողովին՝ Սահմանադրական դատարանի ճգնաժամի հետ կապված: «Ես պատրաստվում եմ այն ուղղել մյուս 131 պատգամավորներին: Կարծում եմ, որ քննարկման մեծ […]
16:08 28.06.2019
ՀՀ ԱԺ կայքում տեղադրվել է Արարատ Միրզոյանի հայտարարությունը՝ ԲԴԽ անդամի թեկնածուի առաջադրման և ընտրության անցկացման մասին: «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու է առաջադրել Աննա Ռազմիկի Մարգարյանին: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական […]
16:00 28.06.2019
Թուրքիոյ հայոց երջանկայիշատակ Մեսրոպ Բ պատրիարքի վախճանումով սկսած պատրիարքական ընտրութեան գործընթացը պիտի վարէ պատրիարքական տեղապահը, որու ընտրութիւնը նախատեսուած էր յունիսի 27-ին։ Սակայն ներքին գործոց նախարարութիւնը, Պոլսոյ կուսակալութեան միջոցով, 26 յունիս 2019-ին Թուրքիոյ հայոց պատրիարքութիւն յղած գրութեամբ, առանց որեւէ պատճառաբանութիւն նշելու, յայտնած է, թէ տեղապահի ընտրութիւնը պէտք է յետաձգուի 4 յուլիս 2019 թուականին։ Սահմանադրական ատեանը 23 […]
15:47 28.06.2019
ՀՀ վարչապետի որոշմամբ` Կարեն Միրզոյանը հատուկ հանձնարարություններով դեսպան է նշանակվել: «Ղեկավարվելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով` Կարեն Միրզոյանին նշանակել հատուկ հանձնարարություններով դեսպան»,- ասվում է վարչապետի որոշման մեջ:
15:46 28.06.2019
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովը լրագրողներին պատմել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրավիրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Մոսկվա՝ մասնակցելու Հայրենական մեծ պատերազմի 75-րդ հոբելյանին, գրում է Gazeta.ru-ն: «Մենք ԱՄՆ նախագահին հաջորդ տարի հրավիրել ենք ՌԴ` մասնակցելու Հայրենական մեծ պատերազմի 75-րդ հոբելյանին»,- ասել է Ուշակովը: Նրա խոսքերով՝ Թրամփը դրական է արձագանքել: