09:44 28.06.2019
Սասեքսի դքսուհին ձևափոխել է իր ամուսնական մատանին, հաղորդում է Daily Mail պարբերականը: 2017 թվականի նոյեմբերին արքայազն Հարրին նրան նվիրել էր 3 ադամանդով փայլուն մատանի: Մինչդեռ վերջերս լրագրողները նկատել են, որ մատանին համալրվել է մանր ադամանդներով: Ոսկերչական գործի փորձագետները հաստատել են, որ մատանին փոխված է և ավելի շատ նմանեցրած է ամերիկյան մատանիներին: Նոր ադամանդե փշուրները նորաձևության […]
09:17 28.06.2019
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 28-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 11։00-17։00 Շրջանցիկ թունել թաղամասի սեփական տները և ջերմոցները, թիվ 34 մանկապարտեզը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, «Ավելիաց», «Իմեքս Գրուպ», «Իտոկոլ Ամ Կո», «Ջերմին» ՍՊ ընկերությունները, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ը, կինո արխիվը, «Ծարավ Աղբյուր» պոմպակայանը, […]
08:30 28.06.2019
Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկու առաջին աշխատավարձը 12 797 գրիվեն է՝ մոտ 485 դոլար: Այս մասին հայտնում է նախագահի աշխատակազմը: Նույն աղբյուրը նշում է, որ 2019 թվականի մայիսին, երբ Զելենսկին ստանձնեց այդ պաշտոնը, նրան նշանակվեց 12 727 գրիվեն աշխատավարձ: Դրանից 2.400 գրիվեն՝ մոտ 94 դոլարը պահվում է որպես հարկ: Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահի պաշտոնը Զելենսկին […]
23:37 27.06.2019
Ո՞ւմ է ձեռնտու վրացական կոնֆլիկտը՝ վարկածները շատ են: Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը կարծում է, որ Վրաստանի այժմյան իշխանության այնքան էլ սրտով չէ «SOCAR»-ի և Ադրբեջանի իշխանությունների նավթագազային էլիտայի հետ համագործակցությունը: Հատկապես վրաց-ադրբեջանական վերջին լարվածության ֆոնին՝ կապված վանական համալիրի հետ։ «Բիձինա Իվանիշվիլիի և դրան հաջորդած կառավարությունը բավականին խորամանկ կարողանում էր օգուտներ քաղել Ադրբեջանից, երբեմն մեղմ շանտաժի գործիքներ […]
23:15 27.06.2019
Ուզբեկստանի նախկին գլխավոր դատախազ Ռաշիդջոն Քադիրովը 10 տարվա ազատազրկման է դատապարտվել: «Ազատություն ռադիոկայան»-ի հաղորդմամբ՝ նա մեղավոր է ճանաչվել կաշառք վերցնելու, հարկերից խուսափելու, գումար շորթելու, արդարադատությանը խոչընդոտելու ու փողի լվացման մեջ: Աղբյուրի փոխանցմամբ՝ այս գործով անցել են ևս 12 այլ ամբաստանյալներ: Քադիրովը ձերբակալվել էր դեռևս 2018 թվականի փետրվարին: Նրա դատավարությունը, սակայն, մեկնարկել էր այս տարվա սկզբին: […]
22:20 27.06.2019
Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հունիսի 27-ին Ղրղզստանի Հանրապետության մայրաքաղաք Բիշկեքում մասնակցել է ՀԱՊԿ անվտանգության խորհրդի քարտուղարների՝ նեղ կազմով նիստին, որից հետո աշխատանքը շարունակվել է լիագումար նիստի ձևաչափով։ Տեղի ունեցած քննարկումների արդյունքում կայացել է քննարկված փաստաթղթերի ստորագրման արարողությունը։ Ինչպես տեղեկացրին ՀՀ անվտանգության խորհրդի լրատվական ծառայությունից, նիստի ընթացքում ԱԽ քարտուղարը «Հավաքական անվտանգության մարտահրավերների և […]
22:17 27.06.2019
Երևանի ավագանու երեկվա նիստում քաղաքապետ Հայկ Մարությանը բանավոր առաջարկ էր արել, որպեսզի Երևանում առավելագույն արագությունը 60 կմ/ժ-ից իջեցվի 50 կմ/ժ-ի։ Այս առաջարկը մտահոգություններ է առաջացրել բազմաթիվ քաղաքացիների, վարորդների շրջանում։ Ֆեյսբուքյան օգտատերերից մեկի գրառմանը բավական կտրուկ է արձագանքել Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը։ Մանրամասն՝ լուսանկարում։
22:10 27.06.2019
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հունիսի 27-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՀՀ մարզպետների հետ, որի ընթացքում քննարկվել են մարզային, համայնքային և ենթակառուցվածքային նշանակության մի շարք հարցեր։ Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Ջրային կոմիտեի նախագահ Վարդան Մելքոնյանը։ Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ի թիվս օրակարգային մի շարք հարցերի՝ նախարար […]
22:01 27.06.2019
Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) որոշել է կառույցի նոր նախագահի ընտրության հարցին անդրադառնալ ԲԴԽ անդամների բոլոր 4 թափուր տեղերը համալրվելուց հետո` տասնօրյա ժամկետում: «Քննարկելով Բարձրագույն դատական խորհրդի նախագահի ընտրության հարցը` Բարձրագույն դատական խորհուրդը պարզեց. Բարձրագույն դատական խորհրդի 2019թ. մայիսի 24-ի թիվ ԲԴԽ-36-Ո-84 որոշմամբ 2019թ. մայիսի 24-ից դադարած համարել Գագիկ Հարությունյանի` Բարձրագույն դատական խորհրդի անդամի և նախագահի […]
21:50 27.06.2019
Հանրային խորհրդի անդամ Ստյոպա Սաֆարյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում, որտեղ իր դիրքորոշումն է հայտնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումների քննությանը մասնակցելու հարցի շուրջ ՍԴ հունիսի 27-ի որոշման վերաբերյալ: «Որպես Հայաստանի Հանրապետության Հանրային խորհրդի անդամ՝ ես համաձայն եմ ՍԴ-ի հետ, որպեսզի նրանք, ովքեր կապ են ունեցել Ռոբերտ Քոչարյանի, Մարտի 1-ի զարգացումների կամ նույնանուն […]
21:39 27.06.2019
Ձյուդոիստ Սուսաննա Ստեփանյանը (40 կգ) դարձել է Եվրոպայի պատանեկան չեմպիոն: Այս մասին տեղեկանում ենք ՀԱՕԿ-ից։ Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում անցկացված Եվրոպայի պատանեկան առաջնությունում գյումրեցի մարզուհին 3 հաղթանակ տանելուց հետո դուրս է եկել եզրափակիչ, որտեղ ուժեղ է գտնվել հունգարացի Լուկա Մամիրայից: Եվրոպայի պատանեկան առաջնությանը մասնակցում են 30 երկրների 300-ից ավելի մարզիկներ:
21:03 27.06.2019
Թուրքական լրատվամիջոցներում տեղեկություն է տարածվել, որ նախկին նախագահ Աբդուլա Գյուլը ու ևս մի քանի նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ իրենց քաղաքական կուսակցությունն են ստեղծում: Ըստ ԶԼՄ-ների՝ նոր քաղաքական ուժին կարող են միանալ նաև իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության այն ներկայացուցիչները, որոնք համաձայն չեն Էրդողանի քաղաքականության հետ: Նոր քաղաքական ուժը կղեկավարի Թուրքիայի նախկին արտգործնախարար Ալի Բաբաջանը: Նշվում է, […]
19:15 27.06.2019
«Որքան էլ ցավալի է, Վրաստանը թևակոխում է քաղաքական անկայունության լուրջ շրջան, ըստ որում, դա տարածաշրջանային ու նաև միջազգային զարգացումների մտահոգիչ խորապատկերում: Ի վերջո, սևծովյան, մասնավորապես ՆԱՏՕ-ի և Արևմուտքի միջև բավականին լուրջ ակտիվացումներ են դիտվում` ի դեմս Ուկրաինայում ԱՄՆ իրականացրած վարժանքների, նաև Վրաստանի հետ պարբերաբար իրականացվող վարժանքների այս ֆոնին ունենալ ուժերի փոփոխվող հավասարակշռություն Վրաստանում, որն անցյալի […]
19:05 27.06.2019
Հունիսի 27-ին Բրյուսելում` ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելությանը ուժեր տրամադրող երկրների պաշտպանության նախարարների նիստին: Իր ելույթում ՀՀ պաշտպանության նախարարը վերահաստատել է առաքելության Հյուսիսային հրամանատարության շրջանակներում ստանձնած խնդիրներն իրականացնելու հանձնառությունը: Դավիթ Տոնոյանը նիստի մասնակիցներին է ներկայացրել նաև աֆղանական հակամարտության հանգուցալուծման վերաբերյալ իր տեսակետը։ Նիստի ավարտից […]
18:59 27.06.2019
Արցախի արտաքին գործերի նախարարությունը ողջունում է ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանի` «Ազգային պաշտպանության բյուջետային հատկացումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու առաջարկությունը, որը հնարավորություն կտա արգելափակել Ադրբեջանին այնպիսի զենքերի վաճառքը, որոնք բարձրացնում են վերջինիս կողմից քաղաքացիական ինքնաթիռներ խոցելու հնարավորությունը։ Արցախի Հանրապետության արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են` այս մասին ասվում է Արցախի Հանրապետության ԱԳՆ մամուլի […]
18:54 27.06.2019
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակում է Վրաստան ժամանող քաղաքացիներին անհրաժեշտ տեղեկատվություն՝ մաքսային ընթացակարգերի և այլ կարևոր կարգավորումների վերաբերյալ: Համապատասխան տեղեկատվությունը Վրաստանի արտաքին գործերի նախարարության հյուպատոսական դեպարտամենտի կողմից ներկայացվել է Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին և հյուպատոսական հաստատություններին: Փաստաթղթին ամբողջությամբ կարելի է ծանոթանալ այստեղ:
18:50 27.06.2019
Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքում անդրադարձել է օրեր առաջ հայտարարած նախաձեռնությանը: «Հարգելի՛ բարեկամներ Մի քանի օր առաջ հրապարակել էի մի վերլուծություն արտերկրում բնակվող հարյուր հազարավոր ՀՀ քաղաքացիների ընտրելու իրավունքի սահմանափակումների և դրանց վերացման անհրաժեշտության մասին: Գրեթե բոլոր առաջատար ԶԼՄ-ները հրապարակել էին նշված վերլուծությունը: Ցանկանում եմ տեղեկացնել Ձեզ, որ երեկ պաշտոնական ընթացք ենք տվել այդ նախաձեռնությանը, մասնավորապես՝ […]
18:44 27.06.2019
Մոլդովայի Սահմանադրական դատարանի բոլոր՝ 6 դատավորները հրաժարական են ներկայացրել: «Ազատություն ռադիոկայան»-ի հաղորդմամբ՝ դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ դատավորները զանգվածային բողոքի ակցիաների և իշխանափոխության հանգեցրած վճիռներ են կայացրել: Հաղորդվում է, որ Սահմանադրական դատարանի նախագահ Միհայ Պոալելունգին հրաժարական ներկայացրել էր ավելի վաղ՝ հունիսի 20-ին: Առաջիկայում սպասվում են Սահմանադրական դատարանի նոր դատավորների, օրենքով սահմանված կարգով, […]
18:42 27.06.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Յոգեշվար Սանգվանին, որն ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Վարչապետը բարձր է գնահատել պաշտոնավարման ընթացքում Հնդկաստանի դեսպանի կատարած աշխատանքը երկու երկրների հարաբերությունների զարգացման ու սերտացման գործում: «Հայաստանին և Հնդկաստանին, հայ և հնդիկ ժողովուրդներին միավորում են պատմամշակութային սերտ կապերը, դարավոր բարեկամությունը, և […]
18:40 27.06.2019
Սահմանափակումները վերաբերում են ֆինանսական, էներգետիկ և պաշտպանական ոլորտներին, ինչպես նաև կրկնակի նշանակության ապրանքներին:
18:30 27.06.2019
Ռուսաստանը վերադառնում է ԵԽԽՎ, և Հայաստանը սատարում է այդ վերադարձին: Արդյոք դա չի՞ սրի Հայաստանի հարաբերությունները Վրաստանի և Ուկրաինայի հետ. «Հեռանկար» հաղորդման տաղավարում հաղորդավար Արամ Աբրահամյանի հարցին ի պատասխան` քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը նկատել է, որ բավական բարդ է նման իրավիճակում դեմ արտահայտվել դաշնակցին: «Իհարկե, Ուկրաինան ուրախ չէ, որ ՌԴ-ն վերադառնում է, ինչ-որ ձևով պատժամիջոցներից դուրս […]
18:28 27.06.2019
Ստամբուլում նախատեսված Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրության թեման շարունակում է քննարկումների առարկա լինել։ Այս մասին այսօր SHANTNEWS.am-ը զրուցել է Ստամբուլում հրատարակվող «Ժամանակ» պարբերականի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանի հետ։ Գոչունյանը նկատում է, որ պաշտոնական Անկարան վրդովվել է Պոլսի պատրիարքության տեղապահ Տ. Գարեգին արքեպիսկոպոսի վերջին հայտարարություններից ու դրա պատճառով էլ հարմար է համարել հետաձգել այսօր կայանալիք ընտրությունը։
18:10 27.06.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և 2018 թվականի հունիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և 2017 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-266-Ն օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-338-Ն օրենքում փոփոխություն կատարելու […]
18:00 27.06.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է այսօր՝ կառավարության հերթական նիստի ժամանակ, քննարկված նվազագույն ու բազային աշխատավարձերի հարցին: Նա հայտնել է` առաջիկայում նվազագույն աշխատավարձի բարձրացումը չի անդրադառնա պետական պաշտոնյաների աշխատավարձերի վրա: Ներկայացնում ենք գրառումն ամբողջությամբ. «Կառավարությունը այսօր որոշեց դրական եզրակացություն տալ Վարազդատ Կարապետյանի և իմ նախաձեռնության վերաբերյալ կառավարության առաջարկությանը։ Մենք […]
17:58 27.06.2019
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Շվեյցարիայի Ժնև քաղաքում մասնակցել է Crans Montana Forum-ի 30-րդ ամենամյա նստաշրջանի պաշտոնական բացման արարողությանը: Crans Montana Forum-ը ՄԱԿ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի, Եվրամիության, ՆԱՏՕ-ի, Եվրոպայի խորհրդի և այլ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցող միջազգային ազդեցիկ հարթակ է: Crans Montana Forum-ի 30-րդ ամենամյա նիստի հիմնական թեմաներ են խաղաղության, զարգացման և կայունության ժամանակակից մարտահրավերներն ու դրանք […]
17:57 27.06.2019
Գործադիրն այսօր հաստատել է պետական անշարժ գույքի օտարման աշխատանքները կանոնակարգելու նպատակով հանձնաժողով ստեղծելու, օտարման ներկայացվող, օտարման ենթակա և օտարման ոչ ենթակա պետական գույքի ցանկերի օրինակելի ձևերը: Որոշման նպատակն է կանոնակարգել ներդրումային հավանական հետաքրքրություն ունեցող պետական անշարժ գույքի օտարման նախապատրաստական աշխատանքները և այդ աշխատանքներում կենտրոնացնել բոլոր շահագրգիռ մարմինների ջանքերը: Բացի դրանից՝ այն կտա հնարավոր կարճ ժամկետում […]
17:45 27.06.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է կառավարության նիստից մի հատված՝ կից հետևյալ գրառմամբ. «Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ կառավարության որոշմամբ հաստատված՝ գերակա ոլորտում ներդրումների ծավալը այս տարվա հունվար-մայիսին աճել է 7 անգամ, իսկ այդ ներդրումներով ակնկալվող աշխատատեղերի թիվը՝ 4.5 անգամ: Այսպես՝ 2018 թվականի հունվար-մայիս ամիսներին կառավարությունը գերակա ոլորտում հաստատել և արտոնություն է […]
17:37 27.06.2019
Փաստաբան Արա Ղարագյոզյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է ՄԻԵԴ-ում նոր գործերի կոմունիկացման մասին: «Այսօր Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը կոմունիկացրել է միանգամից երեք գործ, որոնք վերաբերվում են ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի խախտմանը։ ՄԻԵԴ-ը կառավարությանը հարցեր է ուղղել իմ դիմումի կապակցությամբ՝ կալանավորված անձանց ազատությունից ապօրինի զրկելու փաստով։ Արտակ Հովհաննիսյան մեղադրվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին […]
17:30 27.06.2019
Կառավարությունն այսօր որոշել է Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված և Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված Երևան քաղաքի Նար-Դոսի փողոց 53/2 հասցեում գտնվող շենք-շինությունները և դրանց օգտագործման ու սպասարկման համար հատկացված հողամասը հետ վերցնել և ուղղակի վաճառքի ձևով օտարել «Ատլանտ Գրուպ» ՍՊԸ-ին՝ ներդրումային ծրագիր իրականացնելու համար: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար […]
17:25 27.06.2019
Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն Ռուսաստանն անվանել է աշխարհի ամենամեծ սպառնալիքը: Այս մասին նա հայտարարել է MSNBC հեռուստաընկերության եթերում նախագահի թեկնածուների միջև ընթացող բանավեճի ժամանակ: «Ռուսաստանը փորձում է մասնատել մեր ժողովրդավարությունը: Մենք պետք է կանգնեցնենք նրանց»,- հայտարարել է նա: Բանավեճի մասնակից թեկնածուներն էլ իրենց հերթին աշխարհի սպառնալիք են համարել Չինաստանը, միջուկային զենքն ու կլիմայական […]