15:41 28.06.2019
Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի նամակի վերաբերյալ այսօր լրագրողները ԱԺ-ում հարց են ուղղել «Իմ քայլը» խմբակցության ղեկավարին: Լիլիթ Մակունցը պատասխանել է, թե նամակը իրեն ուղղված չէ, հետևաբար հարցն էլ իրեն չպետք է ուղղել: Դրանից հետո այլ հարց են տվել լրագրողները, թե արդյո՞ք համամիտ է Մակունցը այն կարծիքի հետ, որ Սահմանադրական դատարանում ճգնաժամ է: «ՍԴ-ում ճգնաժամի […]
15:33 28.06.2019
ՀՀ վճռաբեկ դատարանն ամբողջությամբ բավարարել է 2008թ. մարտիմեկյան իրադարձություններին մասնակցած Մուշեղ Սաղաթելյանի վերաբերյալ Երևանի քրեական դատարանի և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2008-2009թթ. կայացրած դատական ակտերը նոր հանգամանքներով վերանայելու ՀՀ գլխավոր դատախազի բողոքը (նաև պաշտպաններ Ս. Սաֆարյանի և Վ. Գրիգորյանի բողոքը՝ մասնակիորեն), և բեկանել է դրանք՝ գործն ուղարկելով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր […]
15:20 28.06.2019
Այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ Հայաստան է վերադարձվել 2017թ. հունիսի 20-ին Ադրբեջանում հայտնված ՀՀ քաղաքացի Զավեն Կարապետյանը, հայտնում են ԿԽՄԿ երևանյան գրասենյակից։ «Հունիսի 28-ին ԿԽՄԿ աջակցությամբ տեղի է ունեցել մեկ հայի ու մեկ ադրբեջանցու հայրենադարձում։ Գործողությունը տեղի է ունեցել իշխանությունների համաձայնությամբ»,- հայտնել է ԿԽՄԿ երևանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին։ ՀՀ ԱԳՆ-ն իր հերթին […]
15:13 28.06.2019
Աբխազիայի Պետական անվտանգության ծառայությունը Վրաստանի հետ սահմանը հատելու համար սահմանել է ժամանակավոր սահմանափակումներ: Այդ մասին հաղորդում է «РИА «Новости»-ն: Վրաստանի տարածքից օտարերկրացիների մուտքը սահմանափակվել է հունիսի 27-ից: Նաև արգելվել է Աբխազիայի բնակիչների մուտքը Վրաստան: Պետական անվտանգության ծառայության տվյալներով` այդպիսի միջոցները ձեռնարկվել են Վրաստանում տեղի ունեցող բողոքի ակցիաների պատճառով, որոնք «առնչվում են նաև Աբխազիայի պետականությանը»: «Աբխազիայի […]
15:08 28.06.2019
Վիեննայում Ավստրիայի Զինված ուժերի Պաշտպանական ազգային ակադեմիայի կողմից կազմակերպված «Վիեննայի Ռազմավարական 4-րդ համաժողովի» շրջանակներում այսօր ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդես եկավ բանախոսությամբ։ Այս մասին տեղեկացնում է ԱԽ լրատվական ծառայությունը: Բանախոսությանը հաջորդեց քննարկման և հարցուպատասխանի փուլ։ Բանախոսության ամբողջական տարբերակը՝ ստորև։ «Ընդհանրապես, մարդկության պատմությունը՝ ռազմավարությունների հաջողության և ձախողման պատմություններ են։ Ասածիս վառ օրինակ է՝ Լորենս Ֆրիդմանի «Ռազմավարություն» […]
14:53 28.06.2019
Ուկրաինայի Գերագույն դատարանը փակել է Միխեիլ Սաակաշվիլիի քաղաքացիության դադարեցման հարցը: Այդ մասին հունիսի 27-ին հայտնել են դատարանի մամուլի ծառայությունից: Ամբաստանյալի և երրորդ կողմի ներկայացուցիչները չեն բողոքարկել հայցվորի պահանջը մերժելու հետ կապված գործի դադարեցումը: Դատարանը գտել է, որ 2019 թվականի մայիսի 28-ի` նախագահի հրամանագրով փոփոխվել է 2017 թվականի հուլիսի 26-ի «Ուկրաինայի քաղաքացիության դադարեցման մասին» թիվ 196 […]
14:53 28.06.2019
ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորները հանդես են եկել հայտարարությամբ: Դրանում, մասնավորապես, ասված է. «Հարգելի՛ հայրենակիցներ հաշվի առնելով վերջին օրերին Սահմանադրական դատարանի շուրջ ծավալված իրադարձությունները և քննարկումները՝ հարկ ենք համարում հայտարարել հետևյալը. Այս օրերին Սահմանադրական դատարանի վերաբերյալ հնչեցված կարծիքների գերակշռող մեծամասնությունը քաղաքական է, ուստի մենք դրանց չենք արձագանքում՝ հաշվի առնելով Սահմանադրական դատարանի դատավորի պարտականությունը հրապարակային ելույթներում և […]
13:22 28.06.2019
ՏՄՊՊՀ անդամի թեկնածու Էդգար Ճաղարյանից ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արման Բաբաջանյանը հետաքրքրվեց՝ ի՞նչ քայլեր են արվելու օդանավակայանում բնական մենաշնորհի դեմ և թանկ ծառայությունների ու տոմսերի էժանացման համար: Ճաղարյանը նշեց. «Ես շատ հպարտությամբ ուզում եմ ասել՝ բավական լավ օդանավակայան ունենք, բայց ցավով նշում եմ՝ մեր օդանավակայանի սպասարկման գները կարծես թե բարձր են, այստեղ մեծ դեր […]
13:10 28.06.2019
Կառավարությունը ստացել է Սահմանադրական դատարանի (ՍԴ) դատավոր Վահե Գրիգորյանի նամակը, «Ազատության»-ը հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը՝ հավելելով, որ այս պահին նամակն ուսումնասիրվում է։ Տեղեկացնենք, որ, ըստ մամուլի հրապարակումների, Վահե Գրիգորյանը նամակով դիմել է Սահմանադրական դատարանի անդամներին, Ազգային ժողովին, Հայաստանի նախագահին, կառավարությանը, Դատավորների ընդհանուր ժողովին՝ Սահմանադրական դատարանում ճգնաժամի հետ կապված: Երեկ հայտնի դարձավ, […]
13:02 28.06.2019
Այսօր ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Մարտի 1-ի գործին: Նա նշել է, որ Մանվել Գրիգորյանը Մարտի 1-ի հետ կապված բացատրություն կամ ցուցմունք չի տվել: Տուժողի իրավահաջորդը նշեց, որ Մարտի 1-ի գործի շրջանակում առկա է մի փաստաթուղթ, որով երևում է, որ այդ օրերին Ռոբերտ Քոչարյանը հրավիրել է […]
13:00 28.06.2019
«Իմ քայլը» խմբակցության անդամ Սուրեն Գրիգորյանը հունիսի 28-ին, ԱԺ արտահերթ նիստում դիմելով ՏՄՊՊՀ անդամի թեկնածու Էդգար Ճաղարյանին, նշեց, որ խմբակցության հետ հանդիպման ժամանակ խոր քննարկում են ունեցել և դրական տպավորություն ստացել: «Իրականում նախկին՝ 6-րդ գումարման ԱԺ նախագահի կողմից մի այսպիսի տենդենց մտցվեց՝ «այո», «ոչ»-ով պատասխանների կուլտուրա ձևավորվեց: Մի հարց տամ, որին, եթե հնարավոր է, մի […]
12:39 28.06.2019
Այսօր ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Մանվել Գրիգորյանի մոտ կա սթրեսային անկայունություն: «Մանվել Գրիգորյանն ունի 33-ից ավելի հիվանդություն: Ե´վ Մանվել Գրիգորյանը, և´ պաշտպանական կողմը ցանկանում են, որ ՀՀ-ում գործի արդարադատություն: Մենք չենք ընդունում ընտրովի արդարադատությունը: Եթե ապացուցվում է անձի մեղքը, թող կրի իր պատիժը, սակայն մինչ […]
12:31 28.06.2019
ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում քննություն է տարվում՝ Վաղարշապատի (Էջմիածին) համայնքապետարանում հայտնաբերված առերևույթ չարաշահումների դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ մեղադրանք է առաջադրվել համայնքի նախկին ղեկավարին, «Բնակարանային կոմունալ վարչություն» բյուջետային հիմնարկի նախկին պետին և «Բարեկարգում» տնօրինության բյուջետային հիմնարկի տնօրենին: Էջմիածնի համայնքապետարանում չարաշահումների […]
12:20 28.06.2019
Հայկական Armenia ավիաընկերությունը Վրաստանի զբոսաշրջությունը խթանելու նպատակով տարանցիկ թռիչքներ կիրականացնի: Այս մասին գրում են ռուսական լրատվամիջոցները, հայտնում է «Ալիք Մեդիան»: Թռիչքները կիրականացվեն Գյումրի-Մոսկվա-Գյումրի, Գյումրի-Բաթումի-Գյումրի ուղղություններով։ Բացի այդ, կավելանա Թբիլիսի-Երևան, Երևան-Թբիլիսի չվերթների հաճախականությունը: Չվերթները Հայաստանից կսկսվեն հուլիսի 8-ից: Հիշեցնենք՝ Վրաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների լարվածությունից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով ռուսական ավիաընկերություններին հուլիսի 8-ից արգելվում […]
12:11 28.06.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Արմեն Աբրոյանը նշանակվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արմեն Աբրոյանին նշանակել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ»,- ասվում է վարչապետի որոշման մեջ:
12:07 28.06.2019
Աշխատանքային այցով Շվեյցարիայի Համադաշնությունում գտնվող` Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է շվեյցարական կարմիր խաչի նախագահ Մաթեո Փեդրազինիի հետ։ Հայաստանի նախագահն իր երախտագիտությունն է հայտնել Շվեյցարական կարմիր խաչին՝ մարդասիրական գործունեության և մեր երկրում իրականացվող ծրագրերի համար, որոնք հիմնականում ուղղված են խոցելի խմբերի խնդիրների լուծմանը։ Հանդիպմանը խոսվել է նաև այս տարվա հոկտեմբեր ամսին Շվեյցարական կարմիր խաչի […]
11:50 28.06.2019
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում հայտնաբերվել է 20 իրավախախտման դեպք, որից 6 դեպքով հաշվարկվել է 722.950 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, 14 դեպքով նշանակվել է 1.460.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։ Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Արձանագրվել է իրավախախտման 10 դեպք, 5 դեպքով հաշվարկվել է 671.250 […]
11:34 28.06.2019
Խորհրդարանն այսօր արտահերթ ռեժիմում շարունակեց աշխատանքները: «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը ներկայացնելիս ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը պատասխանեց պատգամավորներից մեկի հարցին՝ օրենսդրական փոփոխությունից հետո ե՞րբ է պարտադիր լինելու Կադաստր այցելությունը: «Պարտադիր այցելության պահանջ կլինի միայն այն դեպքերում, երբ գործարքը նոտարի մոտ կնքելուց հետո […]
09:50 28.06.2019
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է երեկ Թունիսում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը: Հիշեցնենք, որ մահապարտ ահաբեկիչը պայթեցրել էր իրեն Ֆրանսիայի դեսպանատնից ոչ հեռու: Այնուհետև երկրորդ պայթյունն էր տեղի ունեցել կառավարության հակաահաբեկչական գործակալության ավտոկայանատեղիում: Պայթյուններից 1 մարդ էր զոհվել, մի քանիսը վիրավորվել էին: Ահաբեկչություններից հետո սրտի հետ կապված խնդիրների պատճառով հոսպիտալացվել էր Թունիսի 92-ամյա նախագահ Բեջի […]
09:45 28.06.2019
Ճապոնական Օսակայում ընթանում է Պուտին- Թրամփ հանդիպումը: Այն տեղի է ունենում G20-ի գագաթնաժողովի շրջանակներում: Գագաթնաժողովի մեկնարկից առաջ, Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը ոտքի վրա մի քանի բառ են փոխանակել, հետո խոսել են դեպի գագաթնաժողովի մասնակիցների լուսանկարահանման սրահը քայլելու ընթացքում: Քաղաքական հարցեր, սակայն, այդ ընթացքում չեն քննարկվել: Ինչ վերաբերում է բուն հանդիպմանը, ապա այն բավականին ընդգրկուն […]
09:44 28.06.2019
Սասեքսի դքսուհին ձևափոխել է իր ամուսնական մատանին, հաղորդում է Daily Mail պարբերականը: 2017 թվականի նոյեմբերին արքայազն Հարրին նրան նվիրել էր 3 ադամանդով փայլուն մատանի: Մինչդեռ վերջերս լրագրողները նկատել են, որ մատանին համալրվել է մանր ադամանդներով: Ոսկերչական գործի փորձագետները հաստատել են, որ մատանին փոխված է և ավելի շատ նմանեցրած է ամերիկյան մատանիներին: Նոր ադամանդե փշուրները նորաձևության […]
09:17 28.06.2019
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 28-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 11։00-17։00 Շրջանցիկ թունել թաղամասի սեփական տները և ջերմոցները, թիվ 34 մանկապարտեզը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, «Ավելիաց», «Իմեքս Գրուպ», «Իտոկոլ Ամ Կո», «Ջերմին» ՍՊ ընկերությունները, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ը, կինո արխիվը, «Ծարավ Աղբյուր» պոմպակայանը, […]
08:30 28.06.2019
Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկու առաջին աշխատավարձը 12 797 գրիվեն է՝ մոտ 485 դոլար: Այս մասին հայտնում է նախագահի աշխատակազմը: Նույն աղբյուրը նշում է, որ 2019 թվականի մայիսին, երբ Զելենսկին ստանձնեց այդ պաշտոնը, նրան նշանակվեց 12 727 գրիվեն աշխատավարձ: Դրանից 2.400 գրիվեն՝ մոտ 94 դոլարը պահվում է որպես հարկ: Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահի պաշտոնը Զելենսկին […]
23:37 27.06.2019
Ո՞ւմ է ձեռնտու վրացական կոնֆլիկտը՝ վարկածները շատ են: Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը կարծում է, որ Վրաստանի այժմյան իշխանության այնքան էլ սրտով չէ «SOCAR»-ի և Ադրբեջանի իշխանությունների նավթագազային էլիտայի հետ համագործակցությունը: Հատկապես վրաց-ադրբեջանական վերջին լարվածության ֆոնին՝ կապված վանական համալիրի հետ։ «Բիձինա Իվանիշվիլիի և դրան հաջորդած կառավարությունը բավականին խորամանկ կարողանում էր օգուտներ քաղել Ադրբեջանից, երբեմն մեղմ շանտաժի գործիքներ […]
23:15 27.06.2019
Ուզբեկստանի նախկին գլխավոր դատախազ Ռաշիդջոն Քադիրովը 10 տարվա ազատազրկման է դատապարտվել: «Ազատություն ռադիոկայան»-ի հաղորդմամբ՝ նա մեղավոր է ճանաչվել կաշառք վերցնելու, հարկերից խուսափելու, գումար շորթելու, արդարադատությանը խոչընդոտելու ու փողի լվացման մեջ: Աղբյուրի փոխանցմամբ՝ այս գործով անցել են ևս 12 այլ ամբաստանյալներ: Քադիրովը ձերբակալվել էր դեռևս 2018 թվականի փետրվարին: Նրա դատավարությունը, սակայն, մեկնարկել էր այս տարվա սկզբին: […]
22:20 27.06.2019
Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հունիսի 27-ին Ղրղզստանի Հանրապետության մայրաքաղաք Բիշկեքում մասնակցել է ՀԱՊԿ անվտանգության խորհրդի քարտուղարների՝ նեղ կազմով նիստին, որից հետո աշխատանքը շարունակվել է լիագումար նիստի ձևաչափով։ Տեղի ունեցած քննարկումների արդյունքում կայացել է քննարկված փաստաթղթերի ստորագրման արարողությունը։ Ինչպես տեղեկացրին ՀՀ անվտանգության խորհրդի լրատվական ծառայությունից, նիստի ընթացքում ԱԽ քարտուղարը «Հավաքական անվտանգության մարտահրավերների և […]
22:17 27.06.2019
Երևանի ավագանու երեկվա նիստում քաղաքապետ Հայկ Մարությանը բանավոր առաջարկ էր արել, որպեսզի Երևանում առավելագույն արագությունը 60 կմ/ժ-ից իջեցվի 50 կմ/ժ-ի։ Այս առաջարկը մտահոգություններ է առաջացրել բազմաթիվ քաղաքացիների, վարորդների շրջանում։ Ֆեյսբուքյան օգտատերերից մեկի գրառմանը բավական կտրուկ է արձագանքել Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը։ Մանրամասն՝ լուսանկարում։
22:10 27.06.2019
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հունիսի 27-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՀՀ մարզպետների հետ, որի ընթացքում քննարկվել են մարզային, համայնքային և ենթակառուցվածքային նշանակության մի շարք հարցեր։ Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Ջրային կոմիտեի նախագահ Վարդան Մելքոնյանը։ Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ի թիվս օրակարգային մի շարք հարցերի՝ նախարար […]
22:01 27.06.2019
Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) որոշել է կառույցի նոր նախագահի ընտրության հարցին անդրադառնալ ԲԴԽ անդամների բոլոր 4 թափուր տեղերը համալրվելուց հետո` տասնօրյա ժամկետում: «Քննարկելով Բարձրագույն դատական խորհրդի նախագահի ընտրության հարցը` Բարձրագույն դատական խորհուրդը պարզեց. Բարձրագույն դատական խորհրդի 2019թ. մայիսի 24-ի թիվ ԲԴԽ-36-Ո-84 որոշմամբ 2019թ. մայիսի 24-ից դադարած համարել Գագիկ Հարությունյանի` Բարձրագույն դատական խորհրդի անդամի և նախագահի […]
21:50 27.06.2019
Հանրային խորհրդի անդամ Ստյոպա Սաֆարյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում, որտեղ իր դիրքորոշումն է հայտնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումների քննությանը մասնակցելու հարցի շուրջ ՍԴ հունիսի 27-ի որոշման վերաբերյալ: «Որպես Հայաստանի Հանրապետության Հանրային խորհրդի անդամ՝ ես համաձայն եմ ՍԴ-ի հետ, որպեսզի նրանք, ովքեր կապ են ունեցել Ռոբերտ Քոչարյանի, Մարտի 1-ի զարգացումների կամ նույնանուն […]