TIME
Ամսաթիվ
10 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+24.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Առանց պետհամարանիշի 4000 մեքենա երթևեկել է կամ երթևեկում է փողոցներով. «Փաստ»

08:46 29.06.2019

«Փաստ» թերթը գրում է. «Օրեր առաջ «Փաստի» հետ զրույցում «Վարորդի ընկեր» ԻՀԿ փոխնախագահ Դավիթ Պեդանյանը մտահոգություն էր հայտնել, որ փողոցներում հաճախ կարելի է հանդիպել առանց պետհամարանիշների մեքենաների: Խնդիրն այն էր, որ ժամանակին մաքսատանը գործում էր ոստիկանության կետ, որտեղ ներմուծված մեքենաներին տրամադրվում էին ժամանակավոր տրանզիտ պետհամարանիշներ, որոնցով դրանք պետք է հասնեին ՃՈ հաշվառման քննական ստորաբաժանում և […]

̰
Ո՞վ կփոխարինի Վիգեն Քոչարյանին. «Հրապարակ»

08:24 29.06.2019

«Հրապարակ» թերթը գրում է. «Արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանի տեղում քննարկվում է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի խորհրդական Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունը։ Նա Դավիթ Հարությունյանի կադրն է, աշխատել է նախարարությունում որպես վարչության պետ, խորհրդարանում՝ որպես Հովիկ Աբրահամյանի խորհրդական։ Միջազգային իրավունքի մասնագետ է։ Դավիթ Հարությունյանը, չընդունելով «Ձեր կադրն է» ձևակերպումը, գովեստներ չխնայեց նրա հասցեին․ «Փայլուն մասնագետ, հրաշալի մարդ», […]

̰
Զուրաբ Աբաշիձեն և Գրիգորի Կարասինը քննարկել են Վրաստանի վերջին իրադարձությունները

23:54 28.06.2019

«Վրաստանը և Ռուսաստանը պատրաստ են պահպանել գոյություն ունեցող առևտրատնտեսական հարաբերությունները»,- հայտարարել է Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հետ թբիլիսյան իրադարձությունները քննարկելուց հետո: Վրաստանում լարվածությունը մեղմելու համար Զուրաբ Աբաշիձեն կարևորել է ինչպես պետության, այնպես էլ յուրաքանչյուր քաղաքացու կողմից պատասխանատվության դրսևորման կարևորությունը: «Մեր, ինչպես նաև ռուսական կողմը, վճռական է տրամադրված՝ հնարավորինս պահպանելու […]

̰
Թուրքիան հարվածել է սիրիական դիրքերի ուղղությամբ

22:57 28.06.2019

Թուրքիան հարվածել է Սիրիայի Իդլիբ նահանգում դիտորդություն իրականացնող դիրքերի ուղղությամբ կրակ բացած սիրիական դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը՝ հղում կատարելով այդ երկրի Պաշտպանության նախարարությանը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նահանգում տեղակայված թուրքական ուժերի վրա կատարված հարձակման հետևանքով մեկ զինվոր սպանվել էր, երեքը վիրավորվել էին: Անկարան այդ գործողությունները դիտավորություն է որակել: […]

̰
Փոխվարչապետ Ավինյանը Շարժայի կառավարական պատվիրակության հետ քննարկել է գործարար կապերի զարգացման հնարավորությունները

22:04 28.06.2019

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հունիսի 28-ին ընդունել է Հայաստանում գտնվող ԱՄԷ Շարժայի էմիրության պատվիրակությանը՝ կառավարական հարցերով գործադիր նախագահ Շեյխ Ֆահիմ ալ Քասիմիի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Շարժայի էմիրության հետ Հայաստանի գործարար կապերի զարգացման հնարավորությունները: Ինչպես տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, ողջունելով հյուրերին՝ ՀՀ փոխվարչապետը կարևորել է Արաբական ծոցի տարածաշրջանի, այդ թվում՝ ԱՄԷ-ի հետ […]

̰
Ինչո՞ւ էր Պուտինը G20-ի ընթրիքին ներկայացել իր թերմոսով

22:00 28.06.2019

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Պեսկովը պարզաբանումներ է տվել այն մասին, թե ինչու է Վլադիմիր Պուտինը G20-ի գագաթնաժողովի ժամանակ, ի պատիվ երկրների ղեկավարների տրվող ընթրիքին, ներկայացել սեփական թերմոսով: Ինչպես հաղորդում է ՌԻԱ-Նովոստին, նա ասել է. «Դա կապված է այն բանի հետ, որ նա միշտ թեյ է խմում հենց այդ թերմոսից»: Ընթրիքից արված տեսանյութերում երևում է, […]

̰
Թբիլիսիում հանրահավաքի ցրումը հարկադրական միջոց էր,որպեսզի խուսափեինք երկրում բռնի հեղաշրջումից. Գախարիա

21:47 28.06.2019

Վրաստանի ՆԳՆ Գիորգ Գախարիան հունիսի 20-ի արյունոտ իարադարձություններից հետո հրապարակային  հայտարարություն է արել: Լրագրողների հետ հանդիպմանը ստիպված է եղել պատասխանել նրանց սուր հարցերին: «Հունիսի 20-ին Թբիլիսիի կենտրոնում ցուցարարները փորձեցին գրոհով վերցնել  խորհրդարանի շենքն ու զավթել իշխանությունը»,- լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է նա՝ մեկնաբանելով այդ գիշեր խորհրդարանի շենքի մոտ  ստեղծված իրավիճակը: Ցույցի մասնակիցները մեղադրում են Գախարիային […]

̰
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Մարիա Պեյչինովիչ Բուրիչին

20:54 28.06.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Եվրոպայի խորհրդի նորընտիր գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին, որում, մասնավորապես, ասված է. «Հարգարժան տիկին Պեյչինովիչ Բուրիչ, Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և հայտնում Հայաստանի Հանրապետության կառավարության գործուն աջակցությունը Ձեր բարձր առաքելության հաջող իրականացման գործում։ Վստահ եմ, որ Ձեր մասնագիտական բարձր ունակությունները […]

̰
Վրաստանի պատմության մեջ 2 անգամ իշխանափոխություն է տեղի ունեցել բռնի ճանապարհով, երկու դեպքում էլ գրոհել են Վրաստանի խորհրդարանը. Մ․Բախտաձե

20:48 28.06.2019

«Հզոր պետական ինստիտուտները միակ ճանապարհն են, որպեսզի Վրաստանը կայանա որպես հաջողակ եվրոպական պետություն»,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն՝ այսօր կառավարության նիստից առաջ անցկացված մամլո ասուլիսին: Նրա խոսքերով՝ անկախ Վրաստանի պատմության մեջ երկու անգամ իշխանափոխություն է տեղի ունեցել բռնի ճանապարհով, երկու դեպքում էր  գրոհել են Վրաստանի խորհրդարանը, երկրի համար երկուսն էլ ավարտվել են […]

̰
Վալենտինա Մատվիենկոն աշնանը կայցելի Հայաստան

20:36 28.06.2019

ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդում հայտարարել են խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի՝ Հայաստան կատարելիք աշխատանքային այցի մասին: Այս մասին հաղորդում է Rusarminfo-ն: «Վալենտինա Մատվիենկոյի՝ աշնանը Հայաստան կատարելիք այցը կարող է համատեղվել երկու երկրների համագործակցության հարցերով միջխորհրդարանական հանձնաժողովի հաջորդ նիստի հետ: Այս միջոցառումը նախատեսվում է անցկացնել հոկտեմբերին՝ Գյումրիում»,- ասել է խորհրդի փոխխոսնակ Յուրի Վորոբյովը:

̰
Ներդրողներն ուղղորդվում են դեպի Հայաստան. Արմեն Սարգսյանը հանդիպել է աշխարհի խոշորագույն սննդարտադրողներից մեկի ղեկավարության հետ

20:25 28.06.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպումներ ու քննարկումներ է ունենում աշխարհում առաջատար դիրքեր զբաղեցնող ընկերությունների ղեկավարների ու ներկայացուցիչների հետ՝ շարունակելով ներդրողներ ու ներդրումներ բերել Հայաստան։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: Շվեյցարիա աշխատանքային այցի ընթացքում նախագահը հանդիպել է սննդի արտադրությամբ զբաղվող համաշխարհային խոշորագույն ընկերություններից մեկի՝ Cargill ընկերության նախագահ և գործադիր տնօրեն Գերթ Ժան վան դեր […]

̰
Կիպրոսի խորհրդարանը վավերացրեց Հայաստան-ԵՄ համաձայնագիրը

20:13 28.06.2019

ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ Կիպրոսի խորհրդարանը վավերացրել է Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործողությունների համաձայնագիրը:

̰
Վրաստանի դատախազությունը կբողոքարկի Նիկա Մելիայի ազատ արձակման որոշումը

20:00 28.06.2019

Վրաստանի գլխավոր դատախազությունը կբողոքարկի Թբիլիսիի քաղաքային դատարանի վճիռը՝ Նիկա Մելիայի խափանման միջոցը գրավադրմամբ ազատ արձակելու որոշումը: Այդ մասին Վրաստանի «Առաջին ալիքի» եթերից հայտարարել է դատախազը: Երեկ դատարանը «Ազգային շարժման» անդամ Նիկա Մելիային որպես կանխարգելիչ միջոց 30 000 լարի գրավի դիմաց ազատ արձակեց դատարանի դահլիճից: Որոշումը կայացրել է դատավոր Թեմուր Գոգոխիան: Նրա խոսքերով՝ Մելիային արգելվում է […]

̰
Խորհրդարանը միաձայն վավերացրեց ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև համաձայնագիրը

19:36 28.06.2019

ՀՀ Ազգային ժողովը վավերացրեց Հայաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի» կիրարկմանն օժանդակելու համագործակցության մասին» համաձայնագիրը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հարցն Ազգային ժողովի հունիսի 28-ի նիստում ներկայացրեց Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը: Հայաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի» կիրարկմանն օժանդակելու համագործակցության մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2018թ. փետրվարի […]

̰
Շիրակի մարզում անօթևանությունը բնակարանաշինությամբ լուծելու առաջարկ է ներկայացվել քաղաքաշինության կոմիտեին

19:28 28.06.2019

Անօթևանության խնդրի լուծման միակ տարբերակը բնակարանաշինությունն է և վթարային բնակֆոնդի ամրացումը: Սա առաջարկներից մեկն է, որը քաղաքաշինության կոմիտեի աշխատանքային խմբին ներկայացրել է «Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպությունը: Իսկ առաջարկը հիմնված է այն անհաջող փորձի վրա, որ Շիրակի մարզն ունեցել է բնակարանների գնման վկայագիր ծրագրից: Վկայագրերը ստացել են, բայց տուն չեն գնել ու անօթևանության խնդիրը, ըստ էության, […]

̰
Գավրիլովը չի բացառել, որ կվերադառնա Վրաստան

19:24 28.06.2019

Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը, որի վերջին այցը Թբիլիսի բողոքի մեծ ալիք է բարձրացրել, չի բացառել Վրաստան վերադարձը։ Այս մասին նա հայտարարել է Новая газета-ի հետ զրույցում։ «Ե՞րբ կցանկանաք վերադառնալ Վրաստան» հարցին ի պատասխան՝ նա նշել է․ «Հենց վաղը․ մեծ ցանկություն ունեմ Վրաստան վերադառնալու, քանի որ անձնական ծրագրեր ունեմ: Մենք պատրաստվում էինք ուխտագնացության մեկնել Վրաստան: Կուզեի, որ […]

̰
Ռուսաստանը Հայաստանին շնորհակալություն է հայտնել ԵԽԽՎ-ում աջակցության համար

19:19 28.06.2019

Երկամյա ընդմիջումից հետո Մոսկվայում մեկնարկել է ՀՀ ԱԺ և ՌԴ Դաշնային ժողովի համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 31-րդ նիստը: Ինչպես հաղորդում է Rusarminfo-ն, ելույթ ունենալով՝ ՌԴ Դաշնային խորհրդի փոխխոսնակ Յուրի Վորոբյովն ընդգծել է նիստի կարևորությունը՝ հայ-ռուսական համագործակցության համատեքստում: «Ես կցանկանայի առանձնահատուկ շնորհակալություն հայտնել հայկական պատվիրակությանը, որ սատարեց Ռուսաստանի՝ ԵԽԽՎ վերադարձին»,- ասել է Վորոբյովը: Նա նաև ընդգծել է […]

̰
Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթը ստորագրվել է օրենքով սահմանված կարգով. ՀՀ նախագահի աշխատակազմ

19:11 28.06.2019

ՀՀ նախագահի աշխատակազմից արձագանքել են ԱԺ պատգամավոր Մանե Թանդիլյանի գրառմանը: «ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան գրառմանն ի պատասխան՝ Հանրապետության նախագահի աշխատակազմն առաջարկում է տիկին Թանդիլյանին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հարցում ներկայացնել ՀՀ նախագահի աշխատակազմ և ստանալ այդ հարցման սպառիչ պատասխանը: Միևնույն ժամանակ վստահեցնում ենք, […]

̰
Իմ ծառայությունը հայրենիքին երբեք պաշտոնով չեմ պայմանավորել. Արշավիր Ղարամյան

19:09 28.06.2019

Արցախի անվտանգության ապահովման առաջնահերթությունների և մի այլ շարք հարցերի շուրջ «Արցախպրես»-ը զրուցել է Արշավիր Ղարամյանի հետ: Ներկայացնում ենք այն՝ որոշ կրճատումներով: – Պարոն Ղարամյան, Արցախի անվտանգությանը սպառնացող, ի՞նչ վտանգներ եք տեսնում: – Արցախի շուրջ սպառնալիքները պետք է դիտարկել ներքին և արտաքին հարթություններում: Արտաքին ուղղությամբ ներկայումս տեղի են ունենում գործընթացներ, որոնք բացասական առումով ուղղակի և անուղղակի […]

̰
Ռուստամ Բադասյանը և ՄԹ դեսպանը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր

18:44 28.06.2019

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթին: Նախարարը կարևորել է ոլորտում բարեփոխումներ իրականացնելու և առանցքային ծրագրերին աջակցելու հարցում բրիտանացի գործընկերներ ունենալու փաստը և վստահություն հայտնել, որ տարբեր ուղղություններով համագործակցությունը լինելու է արդյունավետ: Դեսպանը շնորհավորել է նախարարին նշանակման կապակցությամբ և […]

̰
«Մեկ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են  Գարեգին Բ-ի հետ

18:39 28.06.2019

«Մեկ Հայաստան» կուսակցության լրատվական ծառայությունից հայտնում են, որ «Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամները՝ կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանի գլխավորությամբ, հունիսի 28-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հանդիպել են Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ։ Վեհափառ Հայրապետն իր օրհնությունը փոխանցել է կուսակցության ներկայացուցիչներին՝ մաղթելով, որ իրենց գործունեությամբ նպաստեն հայրենիքի պաշտպանության ու բարգավաճման սուրբ ու […]

̰
Կհարվածի՞ ԱՄՆ-ը Իրանի՞ն. պարզաբանում է իրանագետը

18:30 28.06.2019

Իրան-ԱՄՆ հարաբերությունների սրացումը շարունակում է նոր դրսևորումներ ստանալ: Մի կողմից` Միացյալ Նահանգները նոր պատժամիջոցներ են սահմանում Թեհրանի նկատմամբ, մյուս կողմից` ԱՄՆ նախագահ Թրամփը սպառնալիքներ է հնչեցնում Իրանի նկատմամբ: Կհարվածի՞ ԱՄՆ-ը Իրանին. իրանագետ Վարդան Ոսկանյանը SHANTNEWS.am-ին ներկայացնում է երկու գերտերությունների այսօրվա հարաբերությունների վիճակը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Շատ ենք կարոտելու Հայաստանն ու մեր հայ ընկերներին. Մաթիաս Քիսլերը մեկնում է հայրենիք

18:13 28.06.2019

Դեսպան Մաթիաս Քիսլերը, նրա տիկին Կարին Մարմզոլերն ու նրանց որդի Ֆերդինանդը վաղը Հայաստանից կմեկնեն Բեռլին։ Այս մասին հայտնում են Հայաստանում Գերմանիայի դեսպանությունից: «Մենք տպավորիչ չորս տարիներ անցկացրինք այս հիասքանչ երկրում։ Շատ ենք կարոտելու Հայաստանն ու մեր բազմաթիվ հայ ընկերներին»,- դեսպանության հաղորդմամբ՝ այս մասին ասել է դեսպան Քիսլերը: Միջազգային դիվանագիտական կառույցից դեսպանի ու Քիսլեր-Մարմզոլեր ընտանիքի անցած […]

̰
Ինձ համար էլ է անհասկանալի՝ ով է ՍԴ նախագահը. Սերգեյ Բագրատյան

17:45 28.06.2019

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ ԲՀԿ խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը անդրադարձել է նաև Սահմանադրական դատարանի շուրջ առաջացած հարցերին. «Կար հստակ Սահմանադրական դատարան մինչև հեղափոխությունը: Այդ ՍԴ-ն կոչվել է Սահմանադրական դատարանի անդամներ և ՍԴ նախագահ: Հիմա արդեն փոփոխություններից հետո պետք է ընտրվեն դատավորներ և դատավորներն իրենք ընտրեն նախագահ: Մեր գործընկերների տարածայնությունը հետևյալում է. մի մասը […]

̰
Հովիկ Աբրահամյանի վերաբերյալ քրգործով բացահայտվել են ապօրինի ճանապարհով 15 հողատարածքներ վաճառելու դեպքեր

17:42 28.06.2019

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննության ընթացքում բացահայտվել են Դիլիջան, Մխչյան, Նարեկ համայնքների ղեկավարների և աճուրդային հանձնաժողովների անդամների կողմից առանց աճուրդներ կազմակերպելու` կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով, նույն համայնքների սեփականությունը հանդիսացող 15 հողատարածքներ սեփականության իրավունքով Հովիկ Աբրահամյանի ազգականներին և նրա մերձավոր անձանց վաճառելու […]

̰
Վրաստանի ընդդիմությունն ավտոերթով պահանջում է ՆԳ նախարարի հրաժարականը

17:39 28.06.2019

Վրաստանում բողոքի ակցիայի մասնակիցներն այսօր Վարդերի հեղափոխության հրապարակից ավտոմեքենաներով շարժվել են խորհրդարանի շենքի ուղղությամբ: Երթը միացել են  «Եվրոպական Վրաստանի» և «Ազգային շարժում» կուսակցության անդամները: Ակցիային մասնակցել է շուրջ 40 մեքենա: Մասնակիցները վանկարկել են «Գախարիա´, հեռացի´ր», երգել են ազգային երգեր, ծածանել Վրաստանի և Եվրամիության դրոշները: Բողոքի ակցիաների մասնակիցներն արդեն մեկ շաբաթ է` պահանջում են ներքին գործերի […]

̰
Վրաստանը կարող է 750 մլն դոլարի վնաս կրել. պատրա՞ստ է Հայաստանն օգնել Վրաստանին

17:37 28.06.2019

Այսօր հայ-վրացական գործարար համաժողովին է մասնակցել նաև Վրաստանի հյուրանոցների և ռեստորանների ասոցիացիայի ղեկավար Շալվա Ալավերդաշվիլին: Վրաստանի ներկայացուցիչն անդրադարձել է այն արգելքին, ըստ որի՝ հուլիսի 8-ից ՌԴ-ի և Վրաստանի միջև ավիափոխադրումներ չեն իրականացվի: Արգելքի որոշումը ՌԴ նախագահինն է: «Եթե անգամ Հայաստանը 10 տոկոսի չափով օժանդակի, դա արդեն շատ լավ կլինի: Այս տարի Ռուսաստանից մոտ 1 մլն […]

̰
Արդյո՞ք կլինի կուլակաթափություն. պարզաբանում է Սերգեյ Բագրատյանը

17:30 28.06.2019

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ ԲՀԿ խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը նշել է, որ մամուլից են տեղեկացել, որ «Գույքի բռնագանձումն առանց դատարանի վճռի» օրենսդրական նախաձեռնությունն ուղարկվել է միջազգային փորձաքննության: «Նախագիծը մեզ չի ներկայացվել: Ընդդիմությունն առնվազն տեղյակ չէ նման նախագծի մասին: Դա վստահաբար պետք է քննարկվեր, քննարկվեր նաև հանձնաժողովում»: Խմբակցության դիրքորոշման մասին կխոսեն խմբակցության նիստից հետո: […]

̰
2 մլն դոլարի չափով ներդրումային պարտավորությունների կատարման պատրանք ստեղծելով` ապահովվել է օտարված ԲԿ-ի արգելանքից հանումը

17:19 28.06.2019

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը ուսումնասիրության առարկա է դարձրել Տավուշի մարզում գործող բժշկական կենտրոնի օտարման վերաբերյալ ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեից ստացված տեղեկատվությունը: Այդ նպատակով անհրաժեշտ փաստաթղթեր են պահանջվել և ստացվել նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտեից, ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունից: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ կառավարության 2014թ. համապատասխան որոշմամբ […]

̰
Ազգային ժողովը ՏՄՊՊՀ նոր անդամներ ընտրեց

17:17 28.06.2019

Խորհրդարանի արտահերթ նիստում տեղի ունեցավ ՏՄՊՊՀ անդամների քվեարկություն, որի արդյունքներով Էդգար Ճաղարյանն ու Կարեն Սեդրակյանն ընտրվեցին ՏՄՊՊՀ անդամներ: Էդգար Ճաղարյանը ստացավ 75 կողմ ձայն, 12 պատգամավոր դեմ էր նրա թեկնածությանը: Կարեն Սեդրակյանն ընտրվեց ձայների 78 կողմ, 8 դեմ հարաբերակցությամբ։

̰
BACK_TO_TOP