10:21 25.06.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր մասնակցում է Մասիս քաղաքում Ֆրանկոֆոնիայի զբոսայգու և Ընտանեկան մարզահամալիրի բացման հանդիսավոր արարողությանը: Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար Զարեհ Սինանյանը ևս այնտեղ է եղել և պատասխանել է լրագրողների հարցերին. «Հիմա իրավիճակ է փոխվել, մենք պետք է կարողանանք համախմբել բոլորին: Սփյուռքում տրամադրությունը շատ բարձր է: Եթե այստեղ հետհեղափոխական տրամադրությունը մի քիչ […]
10:07 25.06.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր մասնակցում է Մասիս քաղաքում Ֆրանկոֆոնիայի զբոսայգու և Ընտանեկան մարզահամալիրի բացման հանդիսավոր արարողությանը: Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը ևս այնտեղ է եղել և պատասխանել է լրագրողների հարցերին: Նա նշել է, որ այժմ Արարատի մարզում իրականացվելու է մեծ ներդրումային ծրագիր, և դրա բարերարը ծնունդով Արարատից է, ծրագրի մասին կխոսվի ավելի ուշ: Արարատի մարզպետը […]
09:54 25.06.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հունիսի 25-ին, մասնակցում է Մասիս քաղաքում Ֆրանկոֆոնիայի զբոսայգու և Ընտանեկան մարզահամալիրի բացման հանդիսավոր արարողությանը: SHANTNEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ վարչապետն արդեն ժամանել է: Նրա հետ են նաև ՀՀ կրթության գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: Վարչապետին խնդրեցին իր ընկերներից մեկին հրավեր […]
09:44 25.06.2019
ՀՀ վաչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր մասնակցում է Մասիս քաղաքում Ֆրանկոֆոնիայի զբոսայգու և Ընտանեկան մարզահամալիրի բացման հանդիսավոր արարողությանը: SHANTNEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ վարչապետն արդեն ժամանել է: Նրա հետ են նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը , ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: Նիկոլ Փաշինյանը և Լիլիթ Ադիբեկյանը […]
09:23 25.06.2019
««Քաղպայմանագիր» կուսակցությունում որոշել են փակել տարածքային գրասենյակները և թողնել մեկը՝ ասել է ՔՊ վարչության անդամ Վահագն Հովակիմյանը։ Ո՞րն է այդ որոշման պատճառը՝ ծախսերի խնայողությա՞ն են գնում։ «Այո, և´ ծախսերը, և´ այս փուլում այդպես է նպատակահարմար»,- ասել է նա։ Ամենայն հավանականությամբ, իշխող ուժը ընտրություններից հետո որոշել է ավելորդ հաստիքներ ու աշխատողներ չպահել, դրանք կվերաբացվեն հաջորդ ընտրությունների […]
09:09 25.06.2019
ՀՀ ԱԺ Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երեկ ԵԽԽՎ պատմության մեջ ամենաերկար տևած նիստերից մեկը վերջապես ավարտվեց։ 118 կողմ 62 դեմ ձայնով Ռուսաստանը վերադարձավ ԵԽԽՎ։ Անգամ Չեչնիայի և Վրաստանի պատերազմների հարցն այս կառույցում այսքան երկար և այսքան դրամատիկ չէր քննարկվել։ Ռուսաստանի վերադարձին դեմ երկրները չեն պատրաստվում հանձնվել և, կարծում […]
00:20 25.06.2019
Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ելույթով է հանդես եկել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 41-րդ նստաշրջանի բարձր մակարդակով հանդիպմանը: Ելույթը ներկայացնում ենք ստորև. «Տիկին Բարձր հանձնակատար, Հարգելի պարոն նախագահ, Ձերդ գերազանցություններ, Տիկնայք և պարոնայք, Ուրախ եմ մեկ տարվա ընթացքում երկրորդ անգամ մասնակցել Մարդու իրավունքների խորհրդի նիստին: Մեկ տարի առաջ Հայաստանի ժողովուրդն ի ցույց դրեց իր ամուր […]
00:00 25.06.2019
Եվրոպայի Խորհրդում ֆրանսիական նախագահության ներկայացուցիչ Ամալի դը Մոնշալենը կարևոր է համարում «Պատմության դասավանդման Օբզերվատորիա»–ի (Observatory for History Teaching) ստեղծումը, որում կարևորում է նաև ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների աջակցությունը: Ամալի դը Մոնշալենը նման տեսակետ է հայտնել ԵԽԽՎ-ում՝ ի պատասխան ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի հարցի: «Նախարարների կոմիտեում Ֆրանսիայի նախագահության առաջնահերթություններից է «Պատմության […]
23:46 24.06.2019
«Այնքան ժամանակ, ինչքան այդ հայաստանցի-ղարաբաղցի տարանջատումը լինի, այնքան ժամանակ մենք վտանգի առջև ենք կանգնած լինելու անվտանգության տեսակետից»,- հայկական «Հինգերորդ ալիքին» տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Նրա պնդման համաձայն՝ Հայաստանը Ղարաբաղը պետք է դիտարկի որպես իր անվտանգության լուրջ գործոն, և առանց նրա Հայաստանը չափազանց կթուլանա։ Նա ասաց, որ տպավորություն ունի, […]
23:28 24.06.2019
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «5-րդ ալիքին» տված հարցազրույցի ժամանակ մեջբերեց անեկդոտը՝ «գլխացավանքս քիչ էր, հարևանս էլ մերսեդես գնեց»՝ խոսելով հարստության մասին: Անդրադառնալով մամուլում պարբերաբար տեղ գտնող հրապարակումներին, թե ինքը միլիարդավոր դոլարների ունեցվածք է կուտակել, հարցին՝ ի՞նչ ունեցվածքի տեր մարդ է, հարո՞ւստ է, նա պատասխանեց. «Եթե ղեկավարը մտածում է ոչ թե երկրի զարգացման մասին, այլ՝ […]
23:16 24.06.2019
Գույք պարտքի դիմաց ծրագիրը Հայաստանի ամենահաջողված ծրագրերից մեկն է եղել։ Այս կարծիքին է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որի նախագահության տարիներին էլ իրականացվել է այդ ծրագիրը։ «Հինգերորդ ալիքին» տված հարցազրույցում նա բացատրում է, որ այդ ծրագրի միջոցով հնարավոր եղավ մարել պարտքերը՝ Ռուսաստանին տալով չաշխատող կամ փոքր ծավալով աշխատող գործարաններ։ Քոչարյանի պնդմամբ՝ այդ ամենի արդյունքում հնարավոր […]
23:03 24.06.2019
Այս իշխանությունից հետո այլ իշխանության համար առաջին հերթին խոցելու են դառնալու նրանք, ովքեր հարստացել են 90-ականների սկզբին: «5-րդ ալիքին» տված հարցազրույցում նման տեսակետ է հայտնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: «Նրանք խոցելի են դառնալու այն ժամանակ, երբ այս իշխանությունն այլևս չլինի իշխանություն: 90-ականները եղել են իսկական թալանի, անհասկանալի սեփականաշնորհումների, ստվերային տնտեսության հսկայական ծավալի տարիներ: Այն […]
22:57 24.06.2019
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հատուկ սպասելիքներ չունի դատարանից։ Այս մասին նա ասաց «Հինգերորդ ալիքին» տված իր հարցազրույցում։ Նրա կարծիքով՝ դատավարությունը հենց այդպես էլ կանխամտածված էր՝ լսել մեղադրող կողմին ու գործով ներգրավված տուժողների ներկայացուցիչներին, ու հետո «զավեշտալի պատճառաբանությամբ» զրկել պաշտպանվող կողմին իր տեսակետը ներկայացնելուց։ Քոչարյանի խոսքերով՝ արվեց ամեն ինչ, որ պաշտպանվող կողմը չկարողանա ներկայացնել իր […]
22:55 24.06.2019
Ժողովրդի սերը շատ տատանվող երևույթ է, ժողովրդի սերից մինչև ատելություն մեկ քայլ է: 5-րդ ալիքի եթերում նման տեսակետ է հայտնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ նշելով, որ գործող իշխանությունը կես քայլն արդեն արել է: «Ես կարծում եմ՝ ժողովրդի նկատմամբ սերը պետք է ղեկավարի կողմից արտահայտվի նրանով, որ ժողովրդի կենսամակարդակն ամեն օր բարձրանա, ժողովրդի սառնարաններում ուտելու […]
21:18 24.06.2019
Վենետիկի հանձնաժողովը լիագումար նիստի ընթացքում անդրադարձել է Հայաստանի ՍԴ շուրջ վերջին զարգացումներին ու Սահմանադրական դատարանի գործող անդամների վերաբերյալ հրապարակային հայտարարություններին: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ նիստի արձանագրությունից: «Հանձնաժողովը տեղեկացվել է Հայաստանում Սահմանադրական դատարանի շուրջ վերջին զարգացումներին, ներառյալ Սահմանադրական դատարանի անդամների վերաբերյալ հանրային հայտարարությունների մասին: Հանձնաժողովը խնդրել է նախագահին իրավիճակին հետևել մոտիկից՝անհրաժեշտության դեպքում հայտարարություն անելու համար: Հայաստանի դատական […]
21:12 24.06.2019
ԱԺ «ԲՀԿ» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կատաղի կրքեր՝ ԵԽԽՎ-ում Այս պահին Ստրասբուրգի խորհրդարանը քննարկում է Ռուսաստանի պատվիրակության ձայնի իրավունքի վերականգնման հարցը։ Երեք տարի է՝ Ռուսաստանը ԵԽԽՎ-ում զրկված է ձայնի իրավունքից և չի մասնակցում Վեհաժողովի աշխատանքներին։ Այստեղ, հիմա, այս պահին շեքսպիրյան բուռն կրքեր են. Ուկրաինայի, Վրաստանի, Բրիտանիայի և մի շարք այլ […]
21:00 24.06.2019
Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն Վրաստանին աջակցող հատուկ տեսահոլովակ է տեղադրել համացանցում՝ կոչ անելով համերկրացիներին հանգստանալ վրացական հանգստավայրերում: Նրա խոսքերով՝ Ռուսաստանը փորձում է Վրաստանին տնտեսապես թուլացնել, այդ պատճառով հարվածում է երկրի զբոսաշրջային սեկտորին: «Մեր քաղաքական ուժը արտահայտում է իր համերաշխությունը վրաց ժողովրդին, ովքեր դեմ են են դուրս գալիս Ռուսաստանի ագրեսիայի ու բռնազավթնման դեմ: Վրաստանի նկատմամբ […]
20:16 24.06.2019
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային: Այս մասնին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից: Նախարարը, կարևորելով Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը, նշել է, որ Հայաստանը ներկայում դատաիրավական լուրջ բարեփոխումների ճանապարհին է, և այդ ընթացքում անհրաժեշտ են լինելու ԵԽ գործընկերների լավագույն փորձն ու […]
19:30 24.06.2019
«Վերջին 3-4 տարիների ընթացքում խնդիրները չեն լուծվում փողոցում»,- «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» ղեկավար Շուշան Դոյդոյանն այս մասին ասել է «Հեռանկար»-ի տաղավարում՝ անդրադառնալով ԶԼՄ-ների դեմ ներկայացվող դատական հայցերին ու դրանց աճին: Հիշեցնենք, որ, ըստ Դոյդոյանի, լրատվամիջոցներ կան, որոնց դեմ մինչև 6 հայց է դատարան ներկայացված: «Պետական մարմինները միշտ էլ դժգոհում են մամուլի աշխատանքից: Հիմա պատկերացրեք, որ այդ […]
19:15 24.06.2019
ՀՀ պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ հին ու նոր զինատեսակների ցուցադրություն է կազմակերպել Գյումրիի N զորամասը: Հայկական զինված ուժերի սպառազինության ցուցադրության հանդիսավորությամբ բացվել է զինվորական նվագախմբի տղաների կատարմամբ։ Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։ Տեխնիկայի ցուցանմուշները 1970-ականներից մինչև նոր սերնդի սպառազինություններն են: Վերջին մեկ-երկու տարում զինված ուժերի զինանոցում եղել են նաև համալրումներ ռուսական արտադրության հրթիռային համակարգերով: Առաջին […]
19:07 24.06.2019
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը գնահատական է տվել Իրանի դեմ ամերիկյան նոր պատժամիջոցներին, գրում է РИА Новости գործակալությունը: «Մենք կարծում ենք, որ դրանք հակաօրինական են: Ահա այն ամենը, ինչ կարող ենք ասել»,- ասել է Պեսկովը: Հիշեցնենք՝ ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսը հայտարարել էր, որ երկիրը նոր հակաիրանական պատժամիջոցներ կսահմանի, քանի որ Իրանը վնասազերծել էր ԱՄՆ […]
19:04 24.06.2019
Արդեն քննադատվում է Կադաստրի կոմիտեի այն նախաձեռնությունը, որով նոր մեթոդաբանությամբ գնահատվելու է անշարժ գույք, չնայած այդ մեթոդաբանությունը չի գործում, և հարկման դրույքաչափեր ձևակերպված չեն։ Այս մասին այսօր Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ հայտնեց ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը։ Նրա խոսքերով՝ եթե մարդիկ նայեն, թե որ թանկարժեք տների հարկերն են ավելանալու, կհասկանան, թե […]
19:01 24.06.2019
Վրաստանի ներքին գործերի նախարարության տեղեկատվության համաձայն` հունիսի 20-ի լույս 21-ի գիշերը Թբիլիսիում խորհրդարանի շենքի դիմաց բողոքի ակցիաների մասնակիցների նկատմամբ ուժ կիրառած 10 իրավապահի լիազորությունները դադարեցվել են: Հայտարարության համաձայն` նրանցից երկուսի գործողություններում հայտնաբերվել են քրեական հանցագործության տարրեր, նախապատրաստվել են համապատասխան նյութեր և ուղարկվել գլխավոր դատախազություն: Անցկացվում է հետաքննություն:
19:00 24.06.2019
«Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» ղեկավար Շուշան Դոյդոյանը «Հեռանկար»-ի տաղավարում խոսել է այն մասին, թե ինչպիսին է վիճակագրությունը ԶԼՄ-ների դեմ ներկայացված հայցերի մասով: Արդյո՞ք կա աճ և կրկնվում է այն, ինչը 9-ը տարի առաջ է եղել. «Զրպարտության և վիրավորանքի գործերի աճը նորություն չէ: Նույնը տեղի է ունեցել 2010 թվականին, երբ ապաքրեականացվեցին իրավակարգավորումները: Այս օրվանից մինչև 2011 թվականի […]
18:48 24.06.2019
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը պետական շահերի հայց հարուցելու իրավասության շրջանակներում լայնածավալ ուսումնասիրություններ է նախաձեռնել «Հայանտառ» ՊՈԱԿ-ում, որի առաջին փուլում ուսումնասիրության առարկա է դարձվել ՊՈԱԿ-ի հիմնական միջոցների շարժի, նյութական ձեռքբերումների ոլորտը: Այս շրջանակում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տրամադրած փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ 2018թ. հունվարի 23-ին կնքված նվիրաբերության պայմանագրով ՀՀ բնապահպանության նախարարության և «Պահպանվող […]
18:45 24.06.2019
Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից հայտնում են, որ Երևանի քաղաքապետարանը կոչ է անում տնտեսվարողներին զերծ մնալ ժամկետանց ապրանքներ իրացնելուց. «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչության աշխատակիցները ղեկավարվելով «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 17.1-րդ հոդվածով` Երևանի քաղաքապետի հանձնարարականների հիման վրա, օրենքով իրենց վերապահված իրավասությունների շրջանակներում, հսկողություն են իրականացրել Երևան քաղաքի տարբեր վարչական […]
18:39 24.06.2019
Քութայիսի, Բաթումի և Թբիլիսիի օդանավակայաններում ժամանած ուղևորներին վրացական գինի են նվիրելու: Այս մասին հայտնում է «Գրուզիա օնլայն» կայքը: Սա իրականացվելու է ակցիայի շրջանակներում, և ընդհանուր առմամբ հյուրասիրելու են 300 հազար շիշ գինի: Այն հատուկ փաթեթավորված է լինելու տեղափոխման համար: Ակցիան իրականացնում է Վրաստանի ազգային տուրիզմի վարչությունը: Արդեն մրցույթ են հայտարարել գինու ձեռքբերման համար, որին կարող […]
18:38 24.06.2019
Ազգային ժողովում այսօր նորից քննարկվում են Հարկային օրենսգրքի խոշոր փոփոխությունները։ ԼՀԿ պատգամավոր Արկադի Խաչատրյանը այս առիթով հիշեցրեց, որ ներդրողները ներդրում անելիս նայում են տարածաշրջանի երկրներին ու համեմատում՝ որտեղ է ավելի ձեռնտու անել ներդրումը։ Պատգամավորը նախագիծը ներկայացնող կառավարության ներկայացուցչին հարցրեց՝ այս փոփոխություններից հետո ներդրողը Վրաստանի փոխարեն Հայաստանում ներդրում կանի՞։ Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը նախ` բացատրեց, […]
18:33 24.06.2019
Սահմանադրական դատարանի մոտ այսօր հավաքվել էին ՎԵՏՕ նախաձեռնության անդամները՝ Նարեկ Մալյանի գլխավորությամբ: Նրանք պահանջում էին, որպեսզի Սահմանադրական դատարանի մոտ առավոտյան հավաքված ակցիայի մասնակիցները չխոչընդոտեն դատարանի աշխատանքները և ՍԴ աշխատակիցների տեղաշարժը: Հավաքին մասնակցում էր նաև Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը: Շարժման առաջնորդ Նարեկ Մալյանի հայտարարությամբ՝ ՎԵՏՕ-ն տապալված սահմանադրական կարգի վերականգնմանն ուղղված գործողությունների շարք է սկսում:
18:30 24.06.2019
«Եթե համեմատենք այն բովանդակությունը, որը հիմա մենք ունենք մեր լրատվական դաշտում, էլ չեմ խոսում սոցիալական ցանցերում առկա բովանդակության մասին, մենք ունենք որակի անկում, ունենք էթիկական լրագրության նահանջ, որը, ցավոք, պահանջված չէ ո´չ լսարանի կողմից, ո´չ լրագրողական հանրույթի»,- ասել է «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» ղեկավար Շուշան Դոյդոյանը «Հեռանկար»-ի տաղավարում: Նրա խոսքերով` քաղաքական գործիչները պարտավոր են հանգիստ լսել […]