TIME
Ամսաթիվ
16 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.91
  • 448.81
WEATHER
+21.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հյուսիսային Կորեայում զանգվածային կախաղանների պոլիգոններ են գտնվել

11:07 12.06.2019

Հյուսիսային Կորեայում պոլիգոններ են գտնվել, որոնք նախատեսված են եղել զանգվածային կախաղանների համար: Այնտեղ մահապատժի են ենթարկել երկրի վարչակարգին հակառակ արտահայտվողներին: Այդ պոլիգոնները մոտ 318-ն են: Transitional Justice Working Group իրավապաշտպան կազմակերպությունը մոտ 610 հյուսիսկորեացի փախստականների հետ հարցազրույցներ է արել և տվյալները ներկայացրել հենց այդ հարցազրույցների հիման վրա: Ըստ այդ տեղեկությունների՝ մահապատիժներն իրականացվել են գետերի ափերին, […]

̰
Ամուլսարի հանքի վերաբերյալ եզրակացությունն ուղարկվել է Քննչական կոմիտե

11:03 12.06.2019

Ամուլսարի հանքավայրի վերաբերյալ արտասահմանյան ընկերության իրականացրած փորձաքննության եզրակացությունն արդեն պատրաստ է։ Քննչական կոմիտեն արդեն ստացել է այդ եզրակացությունը, և դա քրեական գործի շրջանակներում ապացույցներ ձեռք բերելու մի մաս է համարվում։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը։ Եզրակացության հիման վրա, ըստ նախարարի, քննչական կոմիտեն կտա գնահատական։ Եթե եզրակացությունը լինի բացասական, […]

̰
Սևանի ափամերձ տարածքը ուսումնասիրել են արբանյակային և ԱԹՍ նկարահանումով

10:48 12.06.2019

Շրջակա միջավայրի (բնապահպանության) նախարարության բյուջեի մեջ զգալի մաս են ներկայացնում դրամաշնորհները։ Դրանց թվում երկուսը ուղղված են եղել Սևանի վերաբերյալ ուսումնասիրությունների կատարմանը։ Երկու ծրագրերից մեկը, սակայն, չի կատարվել։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց նախարար Էրիկ Գրիգորյանը։ Նրա խոսքերով՝ պատճառն այն է եղել, որ այդ ծրագրով պետք է մաքրվեին անտառային հատվածները, սակայն ուսումնասիրությունները ցույց են տվել, […]

̰
Ինչո՞ւ ԲԴԽ անդամի թափուր տեղի համար «Լուսավոր Հայաստան»-ը թեկնածու չի առաջադրել

10:45 12.06.2019

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ԲԴԽ անդամի թափուր տեղի համար իրենց կողմից թեկնածու չառաջադրելուն: Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Սիրելի՛ քաղաքացիներ, Մեզ շատ են հարցնում, թե ինչու ԲԴԽ անդամի թափուր տեղի համար «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը թեկնածու չի առաջադրել։ Հայտնում եմ, որ մենք մեծ ցանկություն ունեցել ենք թեկնածու […]

̰
Որքա՞ն են կազմել մարզերի ծախսերը 2018-ին

10:38 12.06.2019

Ազգային ժողովի հանձնաժողովների համատեղ նիստում 2018 թավականի բյուջեի կատարման քննարկման ընթացքում այսօր ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց բոլոր մարզպետարանների ծախսերը նախորդ տարվա ընթացքում։ Ըստ նախարարի նշած թվերի՝ հիմնականում կատարողականը 90 և ավելի տոկոս է կազմել՝ եզակի բացառությամբ։ Ամենաշատ ֆինանսվորում ունեցել է Շիրակը՝ 8,․8 միլիարդ դրամ, ամենաքիչը՝ Վայոց ձորը՝ 2․6 միլիարդ դրամ։

̰
Զոհրաբ Մնացականյանի կողմից գլխավորած պատվիրակությունը կմեկնի Բրյուսել

10:33 12.06.2019

Հունիսի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի գլխավորած պատվիարկությունն աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել՝ մասնակցելու Հայաստան-ԵՄ Գործընկերության խորհրդի երկրորդ նիստին, որը վարելու են ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին։ Խորհրդի նիստի արդյունքներով ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և ԵՄ բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին հանդես […]

̰
Տոկաևը ստանձնեց Ղազախստանի նախագահի պաշտոնը

10:18 12.06.2019

Ղազախստանի նախագահական ընտրություններում հաղթած Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երդվել է ժողովրդին և ստանձնել պետության ղեկավարի պաշտոնը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»: «Հանդիսավոր կերպով երդվում եմ ծառայել Ղազախստանի ժողովրդին, խստիվ պահպանել Ղազախստանի Սահմանադրությունն ու օրենքները, երաշխավորել քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները, բարեխղճորեն կատարել Ղազախստանի Հանրապետության նախագահի պարտականությունները»,- ասել է Տոկաևը այսօր՝ հունիսի 12-ին, մայրաքաղաք Նուր Սուլթանում կայացած հանդիսավոր արարողության ժամանակ: […]

̰
Թրամփը հույս ունի հանդիպել Պուտինի հետ՝ «լուրջ հարցեր քննարկելու»

09:12 12.06.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը G20-ի գագաթնաժողովին հույս ունի հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Ինչպես փոխանցում է РИА «Новости»-ն, այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը։ Նրա խոսքերով՝ Թրամփը Պուտինի հետ ուզում է «լուրջ հարցեր քննարկել»։ Բոլթոնը հավելել է, որ Թրամփը մտադիր է բանակցություններ վարել Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ։

̰
Սպասում ենք «Պաժառ» օպերացիայի բացահայտմանը․ Ն․ Զոհրաբյան

23:59 11.06.2019

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սպասում ենք «Պաժառ» օպերացիայի բացահայտմանը Աբովյանում, քաղաքապետի ընտրության նախօրյակին, ընտրական «Սեքընդ հենդ» տեխնոլոգիաների տրամաբանության շրջանակում, հանկարծ այրվում է մի մեքենա և մի տան դուռ: Այդ տանը, ի դեպ, մանկահասակ երեխաներ կային: Եվ քանի որ այս ընտրական «պրիյոմը» մեր երկրի հերոսական ընտրական ավանդույթներում վաղուց […]

̰
Ի՞նչ լուծում է ստանալու անազատության մեջ գտնվող կենդանիների հարցը

22:27 11.06.2019

Համացանցում հրապարակված լուսանկարներից հետո «Ջամբո» էկզոտիկ պարկի սեփականատեր Արտյոմ Վարդանյանը դարձյալ խոսակցությունների կիզակետում է հայտնվել, թեև պնդում է, որ լուսանկարները Ռուսաստանում են արված, ոչ թե իր սեփականության տարածքում: Լուսանկարները պատճառ են դարձել, որ կենդանասերները հիշեցնեն այն խնդիրների մասին, որոնք շարունակում են ունենալ անազատության մեջ պահվող վայրի կենդանիներն ու թռչունները: Ի՞նչ էր մտածում «Ջամբո»-ի սեփականատերը իր […]

̰
Իրանին դժվար է մտցնել անկյուն ու ստիպել բանակցային սեղանի շուրջ նստել. Սուրեն Սարգսյան

21:49 11.06.2019

ԱՄՆ-Չինաստան լարվածության ու դրա հետևանքների մասին SHANTNEWS.am-ի տաղավարում պատմել է  ամերիկագետ Սուրեն Սարգսյանը: «Եթե մենք ուշադիր հետևենք Թրամփի բանակցային տակտիկային, ապա կտեսնենք, որ Թրամփի քայլերի հերթականությունը հետևյալն է՝ սկզբում կոշտ հայտարարություններ, հետո ավելի կոշտ թվիթեր, դրանից հետո արդեն սպառնալիքներ, հետո ռազմական ուժ գործադրելու սպառնալիք, հետո արդեն կոնկրետ գործողություններ: Այսքանից հետո, մեծ հաշվով, ստիպում են դիմացինին […]

̰
Վաղը տեղի կունենա Քոչարյանն ընդդեմ Փաշինյանի դատական առաջին նիստը

21:06 11.06.2019

Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Լարիսա Սարգսյանը ընդունել է վարույթ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից ներկայացված հայցադիմումի համաձայն: Այս մասին հայտնում է  Datalex դատական տեղեկատվական համակարգը: Հայտնի է, որ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով դատական առաջին նիստը տեղի կունենա վաղը՝ հունիսի 12-ին՝ ժամը 16:30-ին: Հիշեցնենք, որ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի […]

̰
Կառավարությունում կայացել է ՀՀ-ում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդի նիստը

20:54 11.06.2019

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կառավարությունում կայացել է ՀՀ-ում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդի փոփոխված կազմով առաջին նիստը: Փոխվարչապետը, ողջունելով նիստի մասնակիցներին, կառուցողական աշխատանք է մաղթել խորհրդին, այնուհետև խնդրել մասնակիցներին անցում կատարել օրակարգում ներառված հարցերի քննարկմանը: Նիստի սկզբում ԱԳՆ ներկայացուցիչը ամփոփ զեկուցել է մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի ուղղությամբ Հայաստանում իրականացված աշխատանքների […]

̰
Նախագահը՝ Գյումրու հին վարսավիրանոցում

20:49 11.06.2019

Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Գյումրու ամենահին ու կոլորիտային վարսավիրանոցը: Արմեն Սարգսյանը լուսանկարներ է հրապարակել Instagram-ի իր պաշտոնական էջում: «Գյումրու ամենակոլորիտային վայրերից մեկում՝ կենցաղսպասարկման թիվ 1 վարսավիրանոցում»,- լուսանկարին կից գրել է նախագահը:   View this post on Instagram   Գյումրու ամենակոլորիտային վայրերից մեկում՝ կենցաղսպասարկման թիվ 1 վարսավիրանոցում #ArmenSarkissian #ArmenianPresident #Armenia #Հայաստան #Gyumri A post shared […]

̰
Արարատ Միրզոյանը հանդիպել է Շվեդիայի թագավորի հետ

20:42 11.06.2019

Պաշտոնական այցով Շվեդիայի Թագավորությունում է գտնվում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը: Այցի շրջանակում հունիսի 11-ին խորհրդարանի պատվիրակությունը հանդիպել է Շվեդիայի թագավոր Նորին Մեծություն Կարլ XVI Գուստավի հետ: Այս մասին տեղեկացրել է ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից: Հայտնի է, որ հանդիպմանը հետևել է 30 րոպե տևողությամբ առանձնազրույց:

̰
Ալեն Սիմոնյանի նկատմամբ վարչական տույժ է կիրառվել

20:32 11.06.2019

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հունիսի 7-ին որոշել է վարչական տույժ կիրառել Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի նկատմամբ։ Այս մասին տեղեկացնում է fip.am փաստերի ստուգման հարթակը: Հիշեցնենք, որ հանձնաժողովը, Փաստերի ստուգման հարթակի հրապարակման հիման վրա, հունիսի 4-ին Սիմոնյանի նկատմամբ վարչական իրավախախտման վարույթ էր հարուցել։ Մայիսի 31-ին Fip.am-ը «Կեղծ տվյալներ Ալեն Սիմոնյանի հայտարարագրում» վերնագրով հետաքննություն էր հրապարակել՝ Ալեն Սիմոնյանի կողմից ներկայացված […]

̰
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Անջեյ Կասպշիկին

20:23 11.06.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին: Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին և խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորմանը վերաբերող հարցեր:

̰
Արձակուրդում գտնվող օպերլիազորը վնասազերծել է կնոջը և աներորդուն հրացանով սպանած տղամարդուն

20:11 11.06.2019

Հունիսի 11-ին՝ ժամը 15։30-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Վաղարշապատի բաժնում ահազանգ է ստացվել, որ Առատաշեն գյուղում մահացած անձինք կան: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Առատաշենում ապրող 63-ամյա տղամարդը որսորդական հրացանով կրակոցներ է արձակել 61-ամյա կնոջ և վերջինիս 70-ամյա եղբոր ուղղությամբ: Նրանք ստացած վնասվածքների հետևանքով մահացել են: Նախնական վարկածով՝ կատարվածը կենցաղային բնույթի տարաձայնությունների հետևանք […]

̰
Արմեն Սարգսյանը Գյումրիում մասնակցել է իտալական ցուցահանդեսի բացմանը

19:47 11.06.2019

Գյումրի կատարած աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Գյումրիի «Սթայլ» պատկերասրահում մասնակցել է «Իտալիա․ (Ան)տեսանելի պատմվածքներ» խորագրով ցուցահանդեսի բացման արարողությունը, որում ներկայացված են հայ և իտալացի ժամանակակից արվեստագետների գործերը։ Ցուցահանդեսի բացմանը ներկա են եղել Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոն, Գյումրի ժամանած իտալացի գործարարները, Գյումրիի արվեստասեր հասարակությունը։ Նախագահը նշել է, […]

̰
Նիդեռլանդների Ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել` դատապարտելով Էրդողանի կողմից Եղեռնի զոհերի պիտակավորումը

19:10 11.06.2019

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և տեղեկացրել, որ Նիդեռլանդների Ներկայացուցիչների պալատը միաձայն բանաձև է ընդունել ու դատապարտել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից այս տարի ապրիլի 24-ին Եղեռնի զոհերի պիտակավորումը: «Ուրախությամբ տեղեկացա, որ Նիդեռլանդների Ներկայացուցիչների պալատը քիչ առաջ գրեթե միաձայն բանաձև է ընդունել՝ դատապարտելով Թուրքիայի նախագահի կողմից ս.թ. ապրիլի 24-ի […]

̰
Վրաց ժողովուրդը չի պատրաստվում զիջել Դավիթ Գարեջին. Ինաշվիլի

19:06 11.06.2019

«Հայրենասերների դաշինք» կուսակցության առաջնորդ Իրմա Ինաշվիլին խորհրդարանի այսօրվա լիագումար նիստում Վրաստանի դատախազությանը կոչ է արել ուսումնասիրել երկրի պետսահմանների սահմանագծման ու սահմանազատման ի հանձնաժողովի աշխատանքները, հակառակ դեպքում զգուշացրել է, որ դաշինքը հանդես կգա խորհրդարանում քննչական հանձնաժողով ձևավորելու պահանջով: Այս մասին հայտնում է «Ալիք Մեդիան»: Պատգամավորի խոսքերով` Դավիթ Գարեջին պաշտպանության կարիք ունի, իսկ դեմարկացիայի հանձնաժողովն անարդյունավետ չի […]

̰
Սամվել Բաբայանի շտաբի պատասխանատուի կողմից սպառնալիքներ են եղել քաղաքացու հանդեպ. ոստիկանություն

18:49 11.06.2019

Սամվել Բաբայանի` Ասկերան քաղաքում գտնվող գրասենյակի շտաբի պետի կողմից սպառնալիքներ են եղել քաղաքացու հանդեպ: Այս մասին տեղեկացնում է ԱՀ ոստիկանության մամուլի ծառայությունը: Մասնավորապես, հունիսի 10-ին Ասկերանի շրջանի բնակիչ 1967թ. ծնված Ա. Ս-ն դիմել է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին առ այն, որ նույն օրը՝ ժամը 15:00-ի սահմաններում, Ասկերան քաղաքի բնակիչ, 1969թ. ծնված Է. Մ-ն, որը […]

̰
Խորհրդարանում կենդանիներին վերաբերող օրինագիծ կա. Նարե Արամյան

18:38 11.06.2019

EcoNews բնապահպանական տեղեկատվական կայքի գլխավոր խմբագիր Մարիամ Թաշչյանի հրապարակած լուսանկարներից հետո SHANTNEWS.am-ը հետաքրքրվել է կենդանապաշտպան, իրավաբան Նարե Արամյանից, թե ինչ նորություն կա օրենքի մշակման մասով։ «Այսօր մենք արդեն ունենք ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հանձնաժողովի ոչ միայն կամքը, այլև արդեն արված աշխատանքը՝ առանձին օրինագիծը մշակելու և ներկայացնելու: Այստեղ մենք արդեն կարող ենք […]

̰
Լրագրող Գոլունովի դեմ հարուցված քրգործը փակված է. ՌԴ ՆԳՆ

18:33 11.06.2019

Լրագրող Իվան Գոլունովի ձերբակալությունը միջազգային լայն արձագանք էր ստացել:

̰
Ուրախ կլինենք համագործակցել. Շիրակի մարզպետը` հայ-իտալական գործարար համաժողովի մասնակիցներին

18:20 11.06.2019

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն այսօր ընդունել է հայ-իտալական գործարար համաժողովի պատվիրակությանը՝ Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Վինչենցո Դել Մոնակոյի գլխավորությամբ: Տիգրան Պետրոսյանը, ողջունելով Շիրակի մարզ այցելած հյուրերին, հաջողություն է մաղթել համաժողովի աշխատանքներին և նշել. «Սիրելի´ հյուրեր, պետք է ուրախությամբ խոսեմ այս համաժողովի կարևորության մասին: Ուրախ ենք, որ համաժողովի աշխատանքային երկրորդ օրն անցկացվում է […]

̰
Աշխատում են հնարավորինս սեղմ ժամկետներում ավարտել. Արմեն Վարդանյանը` վայրի կենդանիներին ու թռչուններին վերաբերող օրենքի մասին

18:10 11.06.2019

Վերջին երկու օրերին կենդանիների նկատմամբ վատ վերաբերմունքի հերթական դեպքի մասին է խոսվում՝ պնդումներով, որ ուշանում է այն օրենքը, ըստ որի՝ վայրի կենդանիներին անազատության մեջ պահելը անհնար կդառնա, իսկ նրանց ծաղրի առարկա դարձնելը, շահագործելն ու բռնության ենթարկելը` խիստ պատժելի: SHANTNEWS.am-ը հետաքրքրվել է շրջակա միջավայրի նախարարությունից, թե ինչ քայլեր են ձեռնարկվում խնդիրը կարգավորելու ուղղությամբ. «Կենդանական աշխարհի մասին […]

̰
Մի հատ շառ նստել ա, սիգարետի համար վիճել ա. 46 համարի երթուղայինը սպասարկող վարորդները՝ դեպքի մասին

18:00 11.06.2019

SHANTNEWS.am-ը զրուցել է 46 համարի երթուղայինների մյուս վարորդների հետ՝ փորձելով պարզել դեպքի մասին նրանց վերաբերմունքը: Վարորդների մի մասը խոստովանել է՝ ղեկին ծխում է, և հազվադեպ է, որ ուղևորները խնդրում են հանգցնել ծխախոտը: Իսկ կոնկրետ նախորդ օրը տեղի ունեցած միջադեպի մասին վարորդներից մեկն ասաց. «Մի հատ շառ նստել ա, սիգարետի համար վիճել ա»:

̰
Ռուսաստանը եղել է, կա և կլինի Հայաստանի կողքին. ՌԴ դեսպան

17:53 11.06.2019

ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի ասուլիսները վեց ամիսը մեկ անգամ են հրավիրվում: Հենց այդ վեցամսյա ժամանակաշրջանի իրադարձություններն էլ ամփոփեց Կոպիրկինը: Տնտեսական ցուցանիշներից բացի, դեսպանը անդրադարձավ երկու երկրների միջև նույն դինամիկայով աճող քաղաքական փոխգործակցությանը: Ասուլիսի ներածական մասը ավարտվեց  դեսպանի հետևյալ խոսքերով:     «Ռուսաստանը եղել է, կա և կլինի Հայաստանի կողքին»,- նշեց Սերգեյ […]

̰
Վարորդը չի ունեցել վարորդական իրավունք, երթուղին սպասարկող ընկերությունն այդ մասին տեղյակ չի եղել

17:45 11.06.2019

SHANTNEWS.am-ը զրուցել է Երևանի ՃՈ պետի տեղակալ Հայկազ Մաթևոսյանի հետ, որը փաստել է, որ հունիսի 10-ին աղմուկ հանած երթուղայինի վարորդը չի ունեցել վարորդական իրավունք: Ըստ ոստիկանության տվյալների` տվյալ մարդը չի հանդիսացել տվյալ տրանսպորտային միջոցի վարորդը, այլ հիմնական վարորդի ցանկությամբ, առանց սպասարկող ընկերության իմացության, ժամանակավորապես փոխարինել է հիմնական վարորդին:

̰
Լուսինե Հակոբյանն ընտրվել է ԱլԳ ՔՀՖ ԱՊ-ի համակարգող

17:22 11.06.2019

«Իրավունքի Եվրոպա միավորում» ԻՀԿ-ից հայտնում են, որ 2019 թվականի հունիսի 7-ին կազմակերպության նախագահ, փաստաբան Լուսինե Հակոբյանն ընտրվել է Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Ազգային պլատֆորմի համակարգող` այդ պաշտոնում փոխարինելով Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանին: Հաղորդվում է, որ Արևելյան գործընկերության քաղհասարակության ֆորումը (այսուհետ` նաև ԱլԳ ՔՀՖ) նպատակ ունի հզորացնելու քաղհասարակությունը՝ Արևելյան գործընկեր պետություններում, ինչպես նաև […]

̰
BACK_TO_TOP