15:25 11.06.2019
Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) պատգամավոր Հյուդա Քայան Ստամբուլում հայերի դեմ կազմակերպվող հարձակումների հարցը բարձրաձայնել է երկրի խորհրդարանում։ Այս մասին լուրը հաղորդում է թուրքական «Հյուրէյէթ» պարբերականը։ Աղբյուրը նաև նշում է, որ Քայան այս հարցով հարցում է ուղղել երկրի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին, որտեղ մասնավորապես ասվում է. ««Սա դեռ սկիզբն է» բնույթի բանավոր […]
15:17 11.06.2019
Կառավարությունում այս օրերին վերջին լրամշակումներն են իրականացվել «Ծխելու դեմ պայքարի մասին» օրենքի նախագծում։ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր լրագրողներին ասաց, որ հուսով է՝ ամռանը նախագիծը կգա Ազգային ժողով։ Թորոսյանն անդրադարձավ նաև երեկ 46 համարի երթուղայինի վարորդի հետ կապված միջադեպին ու ասաց, որ ինքն անձամբ է դիմել ոստիկանապետին միջոցներ ձեռնարկելու համար։ Իսկ Երևանի քաղաքապետարանն ինքնուրույն զուգահեռ […]
15:16 11.06.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ֆրանսիական «Électricité de France» և «Veolia» ընկերությունների նախկին գործադիր տնօրեն Հենրի Պրոգլիոյի հետ: Վերջինս Հայաստան էր ժամանել՝ մասնակցելու առաջին անգամ մեր երկրում կազմակերպված «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ին: Հենրի Պրոգլիոն բարձր է գնահատել Հայաստանում նմանօրինակ միջազգային գագաթնաժողովի կազմակերպման գաղափարը: Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստանի էներգետիկ հնարավորություններին, խոսել շրջակա միջավայրի պահպանման ու […]
15:12 11.06.2019
Երևանում հունիսի 11-ին մեկնարկել է առևտրի դյուրացմանն ուղղված տարածաշրջանային աշխատաժողով, որի աշխատանքները համակարգում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն: ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ աշխատաժողովի կազմակերպմանն աջակցել են Համաշխարհային մաքսային կազմակերպությունը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովը, Ասիական զարգացման բանկը ու ՄԱԿ-ի` Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովը (UN ESCAP): Մինչև […]
15:10 11.06.2019
Հայաստանի մարզերում բժշկական անձնակազմի թափուր աշխատատեղերը լրացնելու կարիք կա։ Դրա ուղղությամբ աշխատանքներ են իրականացնում նաև առողջապահության նախարարությունում՝ մարզեր գործուղվող բժիշկների համար մաքսիմալ լավ պայմաններ տրամադրելով։ Այս մասին այսօր հայտնեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Նրա խոսքերով՝ աշխատանք է տարվում և՛ բժշկական կենտրոնների տնօրենների՝ գործուղվող բժիշկների գործատուների հետ, և՛ համայնքների հետ, որտեղ պետք է գործուղվեն բժիշկները։ Նախարարը […]
15:05 11.06.2019
Անցած տարի Ռուսաստանի հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը աճել է 11 տոկոսով և հասել մոտ 2 միլիարդ դոլարի: Հայաստանի ընդհանուր ապրանքաշրջանառության 26 տոկոսը բաժին է ընկնում Ռուսաստանին: Տարեկան Հայաստան մուտք գործող դրամական փոխանցումների կեսից ավելի իրականացվում է Ռուսաստանից: Այս տվյալները այսօր հրավիրած մամուլի ասուլիսում ներկայացրել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Նա նաև պատասխանել […]
15:03 11.06.2019
«Ադեկվադ» կուսակցության ղեկավար Արթուր Դանիելյանը նախկինում մտերիմ հարաբերություններ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության բազմաթիվ անդամների հետ: Հրապարակվել են Դանիելյանի և ՔՊ անդամների համատեղ լուսանկարները: Հարցի առնչությամբ SHANTNEWS.am-ը զրուցել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, ՔՊ անդամ Արմեն Փամբուխչյանի հետ: Նա ևս կա լուսանկարներում: Փամբուխչյանից հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է` Դանիելյանը նախկինում […]
14:50 11.06.2019
ՀՀ վարչապետ նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել, որում անդրադարձել է տնտեսական հեղափոխության իրագործման վերաբերյալ իր տեսլականին: Նա հայտարարել է, որ այդ ծրագրի իրագործման համար ամենակարևոր սկզբունքը երկիրն արտադրող ու արտահանող դարձնելու ճանապարհ բռնելն է: «Հայաստանն արտադրող երկիր դարձնելը տնտեսական հեղափոխության ամենակարևոր սկզբունքներից է: Երկարաժամկետ իմաստով՝ չմշակված հումքի, նույնիսկ չմշակված գյուղմթերքի արտահանումը երկրից պետք է հասցնել […]
14:45 11.06.2019
Երևանի 46-րդ համարի երթուղայինի վարորդին, որը երեկ տարածված տեսանյութի հերոսն է, որոշել են հեռացնել աշխատանքից։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց Երևանի քաղաքապետարանի խոսնակը։ Հակոբ Կարապետյանն ասաց, որ երեկ քաղաքապետարանի տրանսպորտի վարչություն է հրավիրվել այդ երթուղին սպասարկող ընկերության ներկայացուցիչը, ու համատեղ որոշում է ընդունվել՝ հեռացնել կարգազանց վարորդին։ Տրանսպորտի վարչությունում երթուղին սպասարկող ընկերությանը առհասարակ հորդորել են ավելի […]
14:41 11.06.2019
Եթե երթուղայինի վարորդին աշխատանքից ազատում են, ապա նրա փաստաթղթերում որևէ տեղ գրվում է այդ մասին։ 46 համարի երթուղայինի ազատման ֆոնին այս մասին այսօր հայտարարեց Երևանի քաղաքապետարանի խոսնակը՝ ակնարկելով, որ հաջորդ գործատուն, հավանաբար, հաշվի կառնի այդ հանգամանքը։ Սա, ըստ Հակոբ Կարապետյանի, գործող տրանսպորտային համակարգում հնարավոր լուծումն է, բայց երբ ներդրվի նոր համակարգ և լինեն սահմանափակ թվով […]
14:31 11.06.2019
Վարկ ունենալը չի նշանակում, որ մարդիկ սոցիալական վատ պայմաններում չեն և կարիքավոր չեն։ Այս մասին այսօր հայտարարեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը։ Նա նշեց, որ այն բանից հետո, երբ վարչապետը բարձրաձայնել է մեծ վարկեր փակող նպաստառուների մասին, կազմվել է խորհուրդ, որը ստուգում է այդ տվյալները։ Փոխնախարարի խոսքերով՝ ինքնին վարկ ունենալը նպաստից զրկելու […]
14:22 11.06.2019
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 11-ին հաստատել է կառավարության որոշումը, համաձայն որի՝ Լևոն Մնացականյանն ազատվել է արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: Ինչպես տեղեկանում ենք Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նույն օրը նախագահը հաստատել է կառավարության մեկ այլ որոշում, համաձայն որի՝ Վլադիկ Խաչատրյանը նշանակվել է արտակարգ իրավիճակների պետական […]
14:18 11.06.2019
Տրանսպորտային համակարգը մաշված է, իսկ ներդրումներ չեն արվել: Ցանցերի տերերը սպասողական վիճակում են եղել, որ շուտով փոխվելու է ամբողջ համակարգը։ Այս մասին այսօր հայտնեց Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հակոբ Կարապետյանը։ Նրա խոսքերով՝ հիմա էլ որոշ տնտեսվարողներ «հազիվ են ձգում» վարկերի և այլ ծախսերի ծանրաբեռնվածության տակ։ «Եթե պարզ խոսենք, էդ վարորդները կարող են հրաժարվել երթուղի դուրս գալ, […]
14:12 11.06.2019
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ երթուղային տաքսու ուղևորը ծխելու համար վիճում է վարորդի հետ: Տեսանյութն ուսումնասիրվել է ոստիկանությունում, ինչի արդյունքում հունիսի 11-ին նշված երթուղային տաքսին հայտնաբերվել է: Պարզվել է, որ վարորդը չի ունեցել համապատասխան կարգի վարորդական իրավունքի վկայական: Տրանսպորտային միջոցը տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք, որտեղ օրենքով սահմանված կարգով վարչական […]
14:07 11.06.2019
Այսօր ԱԺ-ում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութան 2018թ. բյուջեի կատարողականը ներկայացնելու համար ներկայացել էր ոչ թե նախարարը, այլ փոխնախարարը, ով իրեն ուղղված բազմաթիվ հարցերի պատասխանները խոստացավ տալ նախարարություն վերադառնալուց հետո: Նախարարության աշխատանքը քննադատող հարցեր տվեցին ոչ միայն ընդդիմության պատգամավորները, և երբ հերթը հասավ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից Սերգեյ Բագրատյանին, վերջինս ասաց. «Պարո´ն Սաիյան, ճիշտն ասած, մեր […]
13:59 11.06.2019
Երևանի հանրային տրանսպորտի պարկը ծայրահեղ մաշված է, վարորդների աշխատանքի պայմանները ծայրահեղ վատն են։ Այս պայմաններում լավ տրանսպորտ չի կարելի ակնկալել․ խնդիրները տարիներ շարունակ կուտակվել են։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ մեկնաբանելով ծխող վարորդի հետ կապված միջադեպը։ Նրա պնդմամբ՝ այդ խնդիրները շուտով լուծվելու են ներդրվող նոր տրանսպորտային համակարգում, որտեղ […]
13:52 11.06.2019
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի ստորագրած հրամանագրով` Վիտալի Բալասանյանն ազատվել է Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
13:47 11.06.2019
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր արտակարգ իրավիճակների պետական ծառայության անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրեն, գեներալ-մայոր Վլադիկ Խաչատրյանին: Նախագահը, շնորհակալություն հայտնելով նախկին տնօրեն, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանին ծառայությունը պատշաճ ղեկավարելու համար, նշեց, որ վերջինս իր նոր պաշտոնում կշարունակի իր ներդրումն ունենալ պետականաշինության գործում:
13:42 11.06.2019
Ծխող վարորդների տեսանկարահանելու, տեսանյութը հանրայնացնելու միջոցով ծխելն արգելելու հարցը չի լուծվի կամ կլուծվի մեծ դժվարությամբ, բայց դա էլ չի լինի լավագույն լուծումը։ Լրագրողների հետ այսօրվա զրույցում նման տեսակետ հայտնեց Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ անդրադառնալով 46 համարի երթուղայինի վարորդի հետ կապված միջադեպին։ «Հարցի լուծումը խորքային, ինչպես նաև տրանսպորտի և քաղաքի երթևեկության հետ կապված շատ և […]
13:38 11.06.2019
Համացանցում տարածված տեսանյութից հայտնի վարորդին աշխատանքից հեռացնելուց բացի՝ նրա նկատմամբ ՃՈ-ն վարչական տույժ է կիրառել ղեկին ծխելու համար: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լևոն Զաքարյանը: Նա ասաց՝ խոսել է Երևանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի հետ, փոխանցում է նրանից ստացած տեղեկությունները: «Ինքս շատ եմ այս հարցերով զբաղվում, նաև […]
13:30 11.06.2019
Հունիսի 10-ին Լիբանանում դեսպան Վահագն Աթաբեկյանը մասնակցել է ՅՈՒՆԻՖԻԼ-ում ՀՀ զորախմբի հերթափոխի դրոշի պաշտոնական հանձնման, ինչպես նաև հայ խաղաղապահներին շքանշանների հանձնման արարողությանը: ՀՀ դեսպանն իր երախտագիտությունն է հայտնել հայ խաղաղապահներին պատասխանատու առաքելության իրականացման գործում և հաջողություն մաղթել նոր զորախմբի անձնակազմին գալիք ծառայության ընթացքում: Լիբանանում միջազգային խաղաղապահ ուժերի կենտրոնակայան կատարած այցի ընթացքում ՀՀ դեսպանը նաև առանձնազրույց […]
13:29 11.06.2019
Այսօր փաստաբաններ Արա Ղազարյանը, Կարեն Ղազարյանը, Աշխեն Դաշյանը ներկայացրել են քրեական գործով տուժողի իրավահաջորդ Սվետա Հակոբյանի դեպքը: Բանախոսները ներկայացրել են ընտանեկան բռնության դրսևորման դեպք: Իրենց վարույթում է գտնվում քրեական գործ, որը վերաբերում է 2017թ․ օգոստոսին անկողնում մահացած Մելինե Աղաջանյանի մահվան հանգամանքներին: Փաստաբան Արա Ղազարյանի խոսքերով՝ գործի քննությունը ուղղորդմամբ է գնում: Գործը վերաբերում է ընտանեկան բռնության, […]
13:10 11.06.2019
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Չինաստանի Շանսի նահանգի Դատոնգ քաղաքում տեղի է ունեցել «Շանսի Նաիրիտ» հայ-չինական համատեղ ձեռնարկության խորհրդի արտահերթ նիստը. «Կարևոր հայտարարություն «Շանսի Նաիրիտ» ձեռնարկության թեմայով: Հունիսի 4-ին Չինաստանի Շանսի նահանգի Դատոնգ քաղաքում տեղի է ունեցել «Շանսի Նաիրիտ» հայ-չինական համատեղ ձեռնարկության խորհրդի արտահերթ նիստը, որի ընթացքում […]
12:58 11.06.2019
ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը չի մեկնաբանում իր և ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի միջև ծագած կոնֆլիկտը, որի հետևանքով նրանց ղեկավարած գերատեսչություններից իրենց մերձավորները պաշտոնանկ են արվում: SHANTNEWS.am-ն Ազգային ժողովում ֆինանսների նախարարից հետաքրրքվեց՝ արդյո՞ք ճիշտ են մամուլի հրապարակումներն այն մասին, որ իր աներձագը՝ ՊԵԿ-ից, իսկ Դավիթ Անանյանի եղբայրն էլ ֆինանսների նախարարությունից ազատվել են աշխատանքից: SHANTNEWS.am-ի հարցին՝ […]
12:56 11.06.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սարգիս Ալեքսանյանը 2018թ. բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ հարց ուղղեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանին լսողական սարքերի տրամադրման վերաբերյալ: «Լսողական սարքերը, որ հաշմանդամ երեխաներին տրամադրվում է, ներդիրները չեն տրամադրվում, որը զգալի գումար է կազմում»: Փոխնախարարը, արձագանքելով ասաց. «Լսողական սարքերի ներդիրների հետ կապված, անկեղծ ասած, խնդրին առաջին անգամ եմ […]
12:47 11.06.2019
Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ նախօրեին տարածված տեսանյութում 46 համարի երթուղու վարորդի վարքագիծը քննարկելու համար այսօր Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչություն է հրավիրվել երթուղին սպասարկող ընկերության ներկայացուցիչը: «Քննարկման արդյունքում որոշում է կայացվել կարգազանց վարորդին հեռացնել աշխատանքից: Ուղևորափոխադրող ընկերության ներկայացուցիչներին քաղաքապետարանում հորդորել են աշխատանքներ տանել երթուղու վարորդների հետ՝ խստիվ պահպանել ուղևորների […]
12:44 11.06.2019
Պետական եկամուտների կոմիտեն, հաշվի առնելով ամառային շրջանում գյուղմթերքի արտահանման ծավալների աճը, ինչպես նաև զբոսաշրջային սեզոնի աշխուժացումը, ևս մեկ անգամ հորդորում է քաղաքացիներին և տնտեսվարողներին՝ Բագրատաշենի անցակետում հերթերից և անհարմարություններից խուսափելու համար սահմանահատումն իրականացնել հնարավորինս Բավրայի և Գոգավանի անցումային կետերով: Արդյունքում զգալիորեն կթեթևանա Բագրատաշենի անցման կետի ծանրաբեռնվածությունը և հնարավոր կլինի ապահովել արագ և որակյալ սպասարկում: «Մասնավորապես, […]
12:28 11.06.2019
«Տարրական դասարանների գրքերը երկհատոր դարձնելու գործընթացը ընթացքի մեջ է, գրքերը գնացել են տպարան: Բացի տարականներից, նաև 40 անուն դասագրքեր՝ 5-12-րդ դասարանի, նույնպես կլինեն երկհատոր»,- հունիսի 11-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ, ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը՝ ավելացնելով որ երկար են աշխատել, որ կիսելու պարագայում դասապրոցեսն ու բովանդակությունը չտուժեն: Նախարարը նաև կոչով […]
12:24 11.06.2019
Մովսես Աբելյանը նշանակվել է Միացյալ ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ։ Մինչ այս բարձր պաշտոնին նշանակվելը նա ունեցել է հարուստ դիվանագիտական փորձառություն` նախ Հայաստանի արտգործնախարարության համակարգում, ապա ՄԱԿ-ում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում: «1998-2003թթ. եղել է ՄԱԿ-ում ՀՀ դեսպան, ապա շարունակել է իր գործունեությունը ՄԱԿ-ի տարբեր ստորաբաժանումներում` խաղաղության, […]