TIME
Ամսաթիվ
16 07 2025
  • $
    383.96
  • RUBLE
    4.90
  • 446.01
WEATHER
+35.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երիտասարդը 10-ամյա տղայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել. ՔԿ

12:15 11.06.2019

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է հատուկ կրթահամալիրի 10-ամյա սանի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել նույն կրթահամալիրի՝ 2001թ. ծնված սանին: Քննությամբ ձեռք բերված տվյալներով՝ հատուկ կրթահամալիրի ննջասենյակում սեքսուալ բնույթի բռնի գործողություններ են կատարվել նշված կրթահամալիրի սանի՝ 10-ամյա տղա […]

̰
Արարատի մարզպետն արձակուրդ է գնում

12:10 11.06.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանին արձակուրդ տրամադրելու մասին: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով՝ 1. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանին տրամադրել 2018-2019 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2019 թվականի […]

̰
Երթուղայինում սկանդալային միջադեպով հայտնի դարձած վարորդը հեռացվել է աշխատանքից. Երևանի ավագանու անդամ

12:06 11.06.2019

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լևոն Զաքարյանը ֆեյսբուքյան էջում տեղեկություններ է հաղորդել երեկ համացանցում տարածում գտած տեսանյութի վերաբերյալ զարգացումներից: «Ինչպես հենց նոր տեղեկացա Երևան քաղաքի տրանսպորտի վարչությունից, երեկվա արդեն հայտնի դարձած երթուղայինի վարորդը կհեռացվի աշխատանքից։ Իմ անձնական կարծիքը ասեմ էս մասին։ Սա հարցի լուծում չէ, և որպես ավագանու անդամ` պատկան կառույցնեից պահանջում եմ հարցի […]

̰
Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը հետաձգվեց

12:00 11.06.2019

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք,  Վերաքննիչ քրեական դատարանում այսօր սկսվել է Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը փոխելու պաշտպանական կողմի բողոքի քննությունը: SHANTNEWS.am-ի թղթակիցը դատարանից հայտնում է, որ այսօրվա դատական նիստին Մանվել Գրիգորյանը չի կարող ներկա գտնվել, և դատական նիստը հետաձգվեց: Հիշեցնենք, որ  բողոքարկման քննությունը սկսվել է նախորդ շաբաթ։ Պաշտպանները որպես բողոքարկման հիմնավորում նշում են Գրիգորյանի […]

̰
Նարինե Խաչատուրյան-Թուխիկյանը պաշտոն ստացավ

11:35 11.06.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Նարինե Խաչատուրյան-Թուխիկյանը նշանակվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Նարինե Խաչատուրյանին նշանակել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ»,- ասված է որոշման մեջ:

̰
Երթուղայինի դեպքով դեռ նորություն չկա. Երևանի քաղաքապետարան

11:26 11.06.2019

Երևանի քաղաքապետարանը զբաղվում է երեկ համացանցում տարածում գտած տեսանյութով: SHANTNEWS.am-ին Երևանի քաղաքապետարանից տեղեկացրին, որ դեռ նորություն չկա: Նշենք, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում Անի Խաչատրյան օգտատերը հրապարակել է տեսանյութ, պատմել, որ վարորդին խնդրել է չծխել երթուղայինում: Դրան հաջորդել է վեճ, ուղևորները սկսել են մեղադրել աղջկան՝ վարորդին դիտողություն անելու համար, իսկ վարորդը հրաժարվել է մեքենան վարել, մինչև […]

̰
Թոշակները, նպաստները, պատվովճարները նորից գերազանցել են ռազմական ծախսերը

11:18 11.06.2019

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ավանդաբար ամենամեծ ծախսեր իրականացնող նախարարությունն է Հայաստանում։ Իր ծախսերով այն մշտապես գերազաnցում է նույնիսկ Պաշտպանության նախարարությանը։ Այս ամենի հաստատումը եղավ նաև այսօր Ազգային ժողովում նախարարի տեղակալի հաշվետվությունը։ Նախարարի տեղակալն ասաց, որ աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտի ծախսերը եղել են 415 միլիարդ դրամ։ Ընդ որում՝ դրանից 351 միլիարդն է, որ եղել […]

̰
Ակնհայտ է, որ իշխանությունը հավատարիմ է ազատ, արդար ընտրություն անցկացնելու իր հանձնառությանը. Արայիկ Հարությունյան

11:06 11.06.2019

«Ակնհայտ է, որ իշխանությունը հավատարիմ է ազատ, արդար ընտրություն անցկացնելու իր հանձնառությանը և այդ սկզբունքին հավատարիմ կմնա»,- հունիսի 11-ին, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Աբովյան քաղաքում անցկացված ՏԻՄ ընտրությունների արդյունքներին, ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը: Այլ մեկնաբանություն նա չցանկացավ տալ՝ նշելով, որ այսօր թիմակիցների հետ հավաք ունի, որտեղ բոլոր նյութերը և […]

̰
Բյուջեի քննարկմանը պետք է ներկայանան նախարարները․ Թանդիլյանը նկատողություն արեց Բաթոյանին

11:03 11.06.2019

Ազգային ժողովի հանձնաժողովների համատեղ նիստում այսօր շարունակվում են 2018 թվականի բյուջեի կատարման արդյունքները, որոնց ընթացքում իրենց ոլորտները պետք է ներկայացնեն պատասխանատուները՝ նախարարները։ Սոցիալական հարցերի և աշխատանքի նախարար Զարուհի Բաթոյանն այսօր բացակայում էր նիստից, ինչը դժգոհություն առաջացրեց Մանե Թանդիլյանի մոտ։ Որպես հանձնաժողովներից մեկի նախագահ՝ նա համանախագահում է նիստը։ Երբ հաշվետվություն ներկայացնելու համար մոտեցավ նախարարի տեղակալը, նա […]

̰
Փաշինյանը պահանջը կտրուկ է դրել՝ Վիտալի Բալասանյանի հրաժարականն է ուզում.«168 ժամ»

10:08 11.06.2019

«168 ժամ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախի իշխանությունների, մասնավորապես՝  նախագահ Բակո Սահակյանի առջև դրել է Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանից ազատվելու հարցը։ Մեր աղբյուրների հավաստմամբ՝  նախօրեին Բակո Սահակյանն իր մոտ է հրավիրել Վիտալի Բալասանյանին և առաջարկել է ազատման դիմում գրել: Այն ներկայացվել է՝ որպես ՀՀ իշխանությունների կողմից ներկայացված պահանջ։ […]

̰
Եվս մեկ ընդդիմադիր կառույց է ձևավորվում, որը դեռ չի բացում փակագծերը․ «Փաստ»

09:42 11.06.2019

«Փաստ» թերթը գրում է․ ««Փաստ» օրաթերթի տեղեկություններով՝ «Քաղաքացիական հարթակ» նախաձեռնությունը որոշել է ակտիվ գործունեություն ծավալել և դրա համար ցանկանում է իրա­վական կարգավիճակ ստանալ՝ գրանցվե­լով որպես իրավաբանական անձ: Այս տե­ղեկությունները մեզ հետ զրույցում հաս­տատեց նախաձեռնության ղեկավար Աղ­վան Պողոսյանը՝ նշելով, որ «քաղաքական գործընթացներում մեր իրական մասնակ­ցությունն ունենալու համար մի քանի օր առաջ Արդարադատության նախարարու­թյան պետական ռեգիստր ենք […]

̰
Գագիկ Ջհանգիրյանը կվերադառնա իր նախկին աշխատանքի՞ն. «Ժամանակ»

08:44 11.06.2019

«Ժամանակ» թերթը գրում է. «2008թ. փետրվարի 23-ին Ռոբերտ Քոչարյանը հրամանագիր ստորագրեց Գագիկ Ջհանգիրյանին գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից ազատելու մասին: Պատճառն այն էր, որ Ջհանգիրյանը նախորդ օրը մասնակցել էր նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի կազմակերպած հանրահավաքին և ելույթ ունեցել: Հնարավոր է, որ առաջիկայում Քոչարյանի այդ հրամանագիրը հայտարարվի անօրինական, ինչի արդյունքում Ջհանգիրյանը կարող է վերադառնալ իր նախկին աշխատանքին»:

̰
Դավիթ Բաբայանը մեկնաբանել է Վիտալի Բալասանյանի հնարավոր հրաժարականի մասին տարածված լուրերը

23:45 10.06.2019

Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը երբևէ կադրային փոփոխությունների, ազատումների, նշանակումների մասին լուրերը չի թաքցնում։ Մեկնաբանելով անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հրաժարականի մասին տարածված լուրերը՝ այս մասին ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը։ Նա նշեց, որ իրենց կողմից նման տեղեկատվություն չի տարածվել, հետևաբար՝ դեռևս այդպիսի բան չկա: «Մենք երբևիցե որևէ նշանակում, ազատում, կադրային փոփոխություն […]

̰
Քաղաքապետարանն արձագանքել է երթուղայինում տեղի ունեցած միջադեպին․ Tert.am

23:32 10.06.2019

Արդեն այսօր երեկոյան այս ահազանգը փոխանցել եմ Երևան քաղաքի տրանսպորտի ոլորտի պատասխանատուներին, և նրանք կզբաղվեն դրանով: Այս մասին Tert.am-ին հաղորդել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ անդրադառնալով այսօր Երևանի երթուղային տաքսիներից մեկում տեղի ունեցած միջադեպին: «Եթե վարորդի մեղքը հիմնավորվի, ինչը, կարծես թե, շատ հավանական է, ինքը պատասխանատվության կենթարկվի համապատասխան ձևով»,- ասաց նա: Նշենք, որ […]

̰
Մոգերինին չի ճանաչում այն օրենսդրական դաշտը, որի շրջանակներում Ցխինվալիում կայացել են խորհրդարանական ընտրություններ

21:48 10.06.2019

Եվրամիությունը չի ճանաչում սահմանադրական և օրենսդրական դաշտը, որի շրջանակներոմ բռնազավթված Ցխինվալիի տարածաշրջանում տեղի են ունենում խորհրդարանական ընտրություններ: Այդ մասին հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի մամլո քարտուղար Մայա Կոսյանչիչը: Ըստ Եվրամիության դիտորդական  առաքելության՝ ԵՄ-ն ճանաչում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններում: «Եվրամիությունը ճանաչում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը՝ […]

̰
Որ Նիկոլ Փաշինյանը մեզ չի մեղադրում հեղափոխությանը չմիանալու մեջ, ուրիշ մարդիկ ի՞նչ կապ ունեն հեղափոխության հետ. Էդմոն Մարուքյան

21:35 10.06.2019

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում խոսել է կառավարության գործունեության մասին. «Պետք չէ «բոբո» դարձնել նախորդ իշխանությունը ու հարկավոր է մի բան հասկանալ՝ այս իշխանության այլընտրանքը մենք ենք և ոչ թե նախորդ իշխանությունը: Պետք չէ որևէ մեկին համեմատել որևէ ուժի կամ նախորդ իշխանությունների հետ»: Էդմոն Մարուքյանը նշել է, որ իրենց […]

̰
Միասին մեզ հաջողվեց Աբովյանն արթնացնել խոր թմբիրից․ Գրիգոր Գուլյան

21:26 10.06.2019

Աբովյանի քաղաքապետի ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Գրիգոր Գուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ դիմելով աբովյանցիներին․ «Սիրելի´ աբովյանցիներ, Շնորհակալ եմ յուրաքանչյուրիցդ ձեր քվեի ու վստահության համար: Ընդամենը մի քանի հարյուր ձայն էր մեզ պակասում, որպեսզի միասին իրականացնեինք այն, ինչի մասին այդքան խոսում էինք մեր իրազեկման արշավների ու բակային հանդիպումների ժամանակ: Բայց մի´ հուսահատվեք, որովհետև […]

̰
Մենք Հայաստանի հետ այնքան ընդհանրություններ ունենք. Ղազախստանի նախագահ

21:10 10.06.2019

Ղազախստանի նորանշանակ նախարար Կասիմ Ժոմարտ Տոկաևը ասուլիսի ընթացքում խոսել է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հեռանկարների մասին, գրում է Rusarminfo-ն: «Մենք շատ ընդհանրություններ ունենք Հայաստանի հետ պատմության և լեզվի տեսանկյունից, այդ իսկ պատճառով ես լավատեսությամբ եմ նայում մեր ապագա համագործակցությանը: Չկասկածեք, որ Ղազախստանի կողմից արվելու է հնարավոր ամեն բան, որպեսզի համագործակցությունն ամրապնդվի»,- ասել է Տոկաևը: Ղազախստանի […]

̰
Նաիրա Զոհրաբյանը Կոտայքի ոստիկանության բաժնի բակից լուսանկար է հրապարակել

21:01 10.06.2019

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նույն խմբակցության պատգամավոր Արման Աբովյանի հետ ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և մակագրել. «Երեկ, Արման Աբովյանի հետ, Կոտայքի ոստիկանության բաժնի բակում արդարություն սպասելիս»:

̰
Սաակաշվիլիի կուսակցությունը կմասնակցի Ուկրաինայի առաջիկա խորհրդարանական ընտրություններին

20:59 10.06.2019

«Ուկրաինան պետք է ցատկ անի առաջ»,- հայտարարել է  Վրաստանի նախկին նախագահ,Օդեսայի շրջանի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին: Նրա խոսքերով՝ «Նոր ուժերի շարժում» կուսակցությունը կմասնակցի գալիք խորհրդարանական ընտրություններին: Սաակաշվիլիի հայտարարությամբ՝ որոշումը կայացվել է ի աջակցություն այն ալիքին, որը հաջորդել է Զելենսկու ընտրություններին: Այդ նպատակով նա մերժել էր Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի «Ուդար» կուսակցությունը ղեկավարելու առաջարկը: Ուկրաինայում արտահերթ […]

̰
Հայտնի դերասանը քննադատել է Թրամփին ու ստացած մրցանակը նվիրել լրագրողներին

20:54 10.06.2019

Դերասան Բրայան Քրենսթոնը քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ լրատվամիջոցների նկատմամբ վերաբերմունքի համար: Այս մասին հաղորդում է Variety-ն: «Թոնի» մրցանակաբաշխության ընթացքում Քրենսթոնը սկսել է քննադատությունների տարափը՝ ուղղված Թրամփին: Բանն այն է, որ նախագահը լրատվամիջոցներին մեղադրել էր ոչ հավաստի տեղեկությունների հարցում: «Լրատվամիջոցներն ազգի թշնամին չեն, դեմագոգիան է ազգի թշնամին»,- ասել է դերասանը: Քրենսթոնը, որը «Թոնի» մրցանակ […]

̰
Քրեական օրենսգիրքը բոլոր գույների համար է. Էդմոն Մարուքյանը՝ «սևազգեստների» մասին

20:52 10.06.2019

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում պատասխանել է օգտատերերի հարցերին: Նա անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ տեղեկություններ կան՝ քաղաքում «սևազգեստ» խմբեր են շրջում. «Սև շապիկներով մարդիկ, որ խումբ են կամ ՀԿ, կամ կուսակցություն, նրանք հստակ կրեդիտ են ստանում իշխանության կողմից: Քրեական օրենսգիրքը բոլոր գույների համար է, […]

̰
Ինչո՞ւ են իշխանական թեկնածուները սկսել պարտվել. հարց Տիգրան Մուկուչյանին

20:45 10.06.2019

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանից հունիսի 10-ին լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ իշխանական թեկնածուները սկսել են պարտվել ընտրություններում, ապա թվարկեցին օրինակները՝ Կապանի և Աբովյանի ընտրությունները: «Դա պայմանավորված է բացառապես մեկ բանով՝ ընտրողների տված քվեով, իսկ թե ինչու են ընտրողները քվեարկում այս կամ այն կերպ, դա ընտրական մարմինների խնդիրը պետք է […]

̰
Զեյնալյանը տարաձայնություններ է ունեցել, իր հետ են տարաձայնություններ ունեցել. Էդմոն Մարուքյան

20:39 10.06.2019

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում խոսել է արդարատության նախարար Արտակ Զեյնալյանի հրաժարականի հնարավոր պատճառների մասին. «Իմ ունեցած տեղեկությունների համաձայն՝ Զեյնալյանը տարաձայնություններ է ունեցել, իր հետ են տարաձայնություններ ունեցել, երբ դու մի թիմի մեջ ես, ու անհամաձայնություն ունես, ապա պետք է լքես թիմը»: Էդմոն Մարուքյանը նշեց, որ իր կարծիքով՝ […]

̰
Շատ կարևոր է, որ մեզ ճանաչեցին, ասացին, որ Հայաստանը փայլուն երկիր է. Արմեն Սարգսյանը՝ «Մտքերի գագաթնաժողովի» մասին

20:36 10.06.2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը «Շանթ» հեռուստաընկերության լրագրողի հետ զրույցում անդրադարձել է օրերս կայացած «Մտքերի գագաթնաժողովին»: Նա նշել է, որ նմանատիպ համաժողովները 1 օրվա մեջ չեն ամփոփվելու, քանի որ դրա համար կա հատուկ խումբ, որը վերլուծելու է բոլոր ելույթները. «Շատ հետաքրքիր թեմաներ են քննարկվել: Մեզ համար էական է, որ այս հայտնի համաժողովը եկավ Հայաստան, այն, կարելի […]

̰
Աբսուրդ է, որ ԱԱԾ-ի ու Ոստիկանության քաղաքականության պատասխանատուն ՀՀ վարչապետն է. Էդմոն Մարուքյան

20:10 10.06.2019

«Մենք քննադատում ենք խոստացվածը չանելու և հռչակված ուղուց շեղելը: Ընդդիմությունը պիտի իր ծրագրերը լոբբինգ անի, որովհետև այլ կերպ չի կարող ծրագրերը լոբբինգ անել»,- ասել  է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում՝ խոսելով ներկա կառավարության մասին: Էդմոն Մարուքյանն անդրադարձել է Ոստիկանության և ԱԱԾ-ի կարգավիճակի փոփոխության մասին խոսակցություններին։ Նա նշել է, […]

̰
Մահացել է Գևորգ Վարդանյանը

19:51 10.06.2019

Երեկ՝ հունիսի 9-ին, հիվանդանոցում մահացել է ՀՀ նախկին պետնախարար (1993թ.),  ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ (1995-1998թ.), բնապահպանության նախկին նախարար (1998-2000թթ.) Գևորգ Վարդանյանը (Ժոկոն)։

̰
Եթե հիվանդությունն անհամատեղելի է պատժի հետ, ապա պետք է ազատ արձակվեր. Էդմոն Մարուքյանը՝ Մանվել Գրիգորյանի մասին

19:48 10.06.2019

«Եթե հիվանդությունն անհամատեղելի է պատժի հետ, ապա պետք է ազատ արձակվեր, առողջանար, նոր շարունակեր: Անգամ միջնադարում, երբ մարդուն պիտի գլխատեին, ի սկզբանե զբաղվում էին մարդու առողջությամբ, ապա նոր այնպես անում, որ նա իր պատիժը կրեր: Այս առումով մենք հետ ենք անգամ միջնադարից»,- ասել  է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի […]

̰
Գերմանիայի արտգործնախարարը բանակցություններ է վարել Իրանի նախագահի և արտգործնախարարի հետ միջուկային գործարքը պահպանելու նպատակով

19:33 10.06.2019

Իրանի կառավարությունը վերջնաժամկետ է նշել հուլիսի 7-ը, որից հետո մասնակիորեն դուրս կգա միջուկային համաձայնագրից:

̰
Երեկ կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքների վիճարկման դիմումներ դեռ չկան. ԿԸՀ նախագահ

19:29 10.06.2019

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը խորհրդարանում` լրագրողների հետ զրույցում, անդրադարձավ երեկ Հայաստանի մի շարք համայնքներում կայացած ՏԻՄ ընտրություններին: Նա նշեց, որ դիմումների ուսումնասիրության, վերահաշվարկի դիմումների առկայության դեպքում վերահաշվարկի իրականացումից հետո արդյունքները կներկայացվեն: Մուկուչյանը տեղեկացրեց, որ դեռևս արդյունքների վիճարկման և վերահաշվարկի դիմումներ ներկայացված չեն, սակայն ժամկետը դեռ ավարտված չէ: ԿԸՀ նախագահին հիշեցրին՝ ՔՊ-ն ահազանգ […]

̰
BACK_TO_TOP