TIME
Ամսաթիվ
16 07 2025
  • $
    383.96
  • RUBLE
    4.90
  • 446.01
WEATHER
+30.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Շատ կարևոր է, որ մեզ ճանաչեցին, ասացին, որ Հայաստանը փայլուն երկիր է. Արմեն Սարգսյանը՝ «Մտքերի գագաթնաժողովի» մասին

20:36 10.06.2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը «Շանթ» հեռուստաընկերության լրագրողի հետ զրույցում անդրադարձել է օրերս կայացած «Մտքերի գագաթնաժողովին»: Նա նշել է, որ նմանատիպ համաժողովները 1 օրվա մեջ չեն ամփոփվելու, քանի որ դրա համար կա հատուկ խումբ, որը վերլուծելու է բոլոր ելույթները. «Շատ հետաքրքիր թեմաներ են քննարկվել: Մեզ համար էական է, որ այս հայտնի համաժողովը եկավ Հայաստան, այն, կարելի […]

̰
Աբսուրդ է, որ ԱԱԾ-ի ու Ոստիկանության քաղաքականության պատասխանատուն ՀՀ վարչապետն է. Էդմոն Մարուքյան

20:10 10.06.2019

«Մենք քննադատում ենք խոստացվածը չանելու և հռչակված ուղուց շեղելը: Ընդդիմությունը պիտի իր ծրագրերը լոբբինգ անի, որովհետև այլ կերպ չի կարող ծրագրերը լոբբինգ անել»,- ասել  է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում՝ խոսելով ներկա կառավարության մասին: Էդմոն Մարուքյանն անդրադարձել է Ոստիկանության և ԱԱԾ-ի կարգավիճակի փոփոխության մասին խոսակցություններին։ Նա նշել է, […]

̰
Մահացել է Գևորգ Վարդանյանը

19:51 10.06.2019

Երեկ՝ հունիսի 9-ին, հիվանդանոցում մահացել է ՀՀ նախկին պետնախարար (1993թ.),  ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ (1995-1998թ.), բնապահպանության նախկին նախարար (1998-2000թթ.) Գևորգ Վարդանյանը (Ժոկոն)։

̰
Եթե հիվանդությունն անհամատեղելի է պատժի հետ, ապա պետք է ազատ արձակվեր. Էդմոն Մարուքյանը՝ Մանվել Գրիգորյանի մասին

19:48 10.06.2019

«Եթե հիվանդությունն անհամատեղելի է պատժի հետ, ապա պետք է ազատ արձակվեր, առողջանար, նոր շարունակեր: Անգամ միջնադարում, երբ մարդուն պիտի գլխատեին, ի սկզբանե զբաղվում էին մարդու առողջությամբ, ապա նոր այնպես անում, որ նա իր պատիժը կրեր: Այս առումով մենք հետ ենք անգամ միջնադարից»,- ասել  է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի […]

̰
Գերմանիայի արտգործնախարարը բանակցություններ է վարել Իրանի նախագահի և արտգործնախարարի հետ միջուկային գործարքը պահպանելու նպատակով

19:33 10.06.2019

Իրանի կառավարությունը վերջնաժամկետ է նշել հուլիսի 7-ը, որից հետո մասնակիորեն դուրս կգա միջուկային համաձայնագրից:

̰
Երեկ կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքների վիճարկման դիմումներ դեռ չկան. ԿԸՀ նախագահ

19:29 10.06.2019

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը խորհրդարանում` լրագրողների հետ զրույցում, անդրադարձավ երեկ Հայաստանի մի շարք համայնքներում կայացած ՏԻՄ ընտրություններին: Նա նշեց, որ դիմումների ուսումնասիրության, վերահաշվարկի դիմումների առկայության դեպքում վերահաշվարկի իրականացումից հետո արդյունքները կներկայացվեն: Մուկուչյանը տեղեկացրեց, որ դեռևս արդյունքների վիճարկման և վերահաշվարկի դիմումներ ներկայացված չեն, սակայն ժամկետը դեռ ավարտված չէ: ԿԸՀ նախագահին հիշեցրին՝ ՔՊ-ն ահազանգ […]

̰
Կոտայքի մարզպետն իր գերակտիվ մասնակցությամբ փչացրել է Աբովյանի ընտրությունները. Մարուքյան

19:16 10.06.2019

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում խոսել է Աբովյանի քաղաքապետի ընտրության մասին: Նրա խոսքերով` Կոտայքի մարզպետն իր գերակտիվ մասնակցությամբ փչացրել է Աբովյանի ընտրությունները։ «Չեմ կարծում, որ մարզպետը պիտի հանցագործություններ կանխի»,- ասել է նա: Էդմոն Մարուքյանի խոսքերով՝ մարզպետը ադմինիստրատիվ ճնշում է գործադրել ընտրողների վրա: ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը կարծում […]

̰
Մի գյուղում մի թեկնածու մեկ ձայն է ստացել. ուշագրավ փաստեր անցած ՏԻՄ ընտրություններից

19:10 10.06.2019

Երեկ հանրապետության 23 համայնքում կայացել են ՏԻՄ ընտրություններ, դրանցից 9-ում ընտրությունները արտահերթ էին` 12-ում ընտրել են համայնքի ղեկավար, 8-ում` ավագանի, իսկ 3-ում` և´ համայնքի ղեկավար, և´ ավագանի: Այս նյութում փորձել ենք ամփոփել անցած ընտրությունների առավել ուշագրավ փաստերը: Գյուղական ընտրություններն ամենաքիչ քաղաքականացվածն են: Համենայնդեպս, թեկնածուների ցուցակներից այդպես է երևում: Համայնքի ղեկավարի համար պայքարել է 43 թեկնածու, […]

̰
ՊԵԿ գլխավոր տեսուչը Գյումրիի մի շարք տնտեսվարողներից խոշոր չափի կաշառք է ստացել

18:49 10.06.2019

ՀՀ ԱԱԾ-ից ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ոստիկանները բացահայտել են ՊԵԿ գլխավոր տեսուչի ապօրինությունները: Վերջինս Գյումրիում գործող մի շարք տնտեսվարողներից, որ գրանցված չեն եղել հարկային մարմիններում կամ պատշաճ չեն իրականացրել հարկային պարտավորությունները, անօրինական գործունեությունը չարձանագրելու համար, որպես կաշառք, պահանջել ու ստացել է խոշոր չափի գումար: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Հայաստանի բարեփոխումները կարևոր են Հարավային Կովկասի համար․ ԵԱՀԿ ԽՎ նախագահ

18:47 10.06.2019

ԵԱՀԿ ԽՎ-ն աջակցում է Հայաստանում ընթացող բարեփոխումներին։ Այս մասին Թբիլիսիում անցկացվող խորհրդարանական վերահսկողության թեմայով համաժողովի շրջանակներում «Ալիք մեդիայի» հետ զրույցում ասել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի վրացի նախագահ Գիգի Ծերեթելին։ ԵԱՀԿ ԽՎ նախագահը նաև նշել է, որ ողջունում են Հայաստանի առաջարկը խորհրդարանական վերահսկողության թեմայով հաջորդ համաժողովն անցկացնել Հայաստանում։ «Հայաստանում այժմ լուրջ բարեփոխումներ են ընթանում։ Հարավային Կովկասի, […]

̰
ՊԵԿ-ում առաջնորդության դպրոցի ունկնդիրներին են ներկայացվել ՏՏ նորարարությունները

18:45 10.06.2019

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչությունում անցկացվել է բաց դաս առաջնորդության դպրոցի ունկնդիրների համար: ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը մասնակիցներին ներկայացրել է կոմիտեում տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման և զարգացման ուղղությամբ վերջին շրջանում կատարված աշխատանքները, ինչպես նաև կառավարման, նախագծերի արդյունավետ իրականացման նորարարական մոտեցումները և բիզնես գործընթացները: Այս մասին հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի […]

̰
Փաշինյանը հյուրընկալել է Բելառուսի Պատրիարքական Էկզարխ միտրոպոլիտ Պավելին

18:40 10.06.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Համայն Բելառուսի Պատրիարքական Էկզարխ, Մինսկի և Զասլավի միտրոպոլիտ Նորին Սրբազնություն Պավելի գլխավորած պատվիրակությանը, որը Երևան է ժամանել Ամենայն Հայոց կաթողիկոսի հրավերով: Ողջունելով միտրոպոլիտ Պավելի այցը Հայաստան՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այն լավ հնարավորություն է քննարկելու եկեղեցիների և ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների հետագա ամրապնդմանը վերաբերող հարցեր: Վարչապետի խոսքերով՝ Հայաստանին ու […]

̰
Թրամփը Չինաստանին նոր պատժամիջոցներով է սպառնացել

18:39 10.06.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախապայման է դրել Չինաստանի առաջ: Ինչպես հայտնում է CNBC-ն, Թրամփը հայտարարել է, որ անմիջապես պատժամիջոցներ կկիրառի Չինաստանի նկատմամբ, եթե այդ երկրի ղեկավար Սի Ցզինփինը ներկա չգտնվի G20-ի գագաթնաժողովին: Թրամփը նաև ասել է, որ շատ երջանիկ կլինի այդ պատժամիջոցները ներդնել ՉԺՀ դեմ: Հիշեցնենք, որ «Մեծ քսանյակի» գագաթնաժողովը տեղի կունենա Օսակայում, հունիսի 29-ին: […]

̰
Արմեն Սարգսյանը դեսպաններ է նշանակել

18:35 10.06.2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել դեսպանների նշանակման ու դեսպանի՝ պաշտոնից հետ կանչելու մասին: Նախագահի հրամանագրերով՝ Չեխիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Հովակիմյանը համատեղության կարգով նշանակվել է Խորվաթիայի Հանրապետությունում և Սլովենիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Պրահա): Նախագահի հրամանագրով՝ Խորվաթիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից հետ է […]

̰
Բժշկական համալսարանն արձագանքել է ՊՎԾ հայտարարությանը

18:33 10.06.2019

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է բուհի արձագանքը ՊՎԾ հայտարարությանը: «Պաշտոնապես ԵՊԲՀ-ն 2019 թվականի մայիսի 29-ին է ստացել ՊՎԾ -ի կողմից ԵՊԲՀ-ում իրականացված ուսումնասիրությունների մասին տեղեկանքը: Տեղեկանքին կից գրության մեջ հստակ նշված է, որ տեղեկանքի մասին դիրքորոշում ԵՊԲՀ-ն պետք է ներկայացներ մինչև հունիսի 15-ը: Թե […]

̰
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ

18:24 10.06.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նորընտիր նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ և շնորհավորել նրան Ղազախստանի նախագահական ընտրություններում վստահ հաղթանակի կապակցությամբ: Հեռախոսազրույցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը և Կասիմ-Ժոմարտ Տոկաևը քննարկել են նաև հայ-ղազախական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը վերաբերող հարցեր:

̰
Ի՞նչ կապ ունի Ռուսաստանում գազի գնի բարձրացումը Հայաստանի հետ

18:20 10.06.2019

Ռուսական մամուլում այսօր մեծ շուքով շրջանառվեց լուրը, որ հուլիսի 1-ից Ռուսաստանում գազը թանկանալու է 1,4 տոկոսով։ Դա արվում է երկրի դաշնային հակամենաշնորհային մարմնի որոշման հիման վրա՝ գնաճի սահմաններում գազի գինը նորմավորելու համար։ Այս նորությունը Հայաստանում անորոշ սպասում առաջացրեց՝ Հայաստանում գազը կթանկանա՞։ Հիմա՝ ՈՉ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որևէ դիմում, հայտ չի ստացել «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից՝ […]

̰
Արտակ Դավթյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի հետ

18:17 10.06.2019

Հունիսի 10-ին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ա. Դավթյանը ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի հետ անցկացրել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են զորքերի մարտական պատրաստության և պատրաստականության, գնումների և ապահովման գործընթացի հետ կապված մի շարք հարցեր: ԶՈՒ գլխավոր շտաբի պետը պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարականներ է տվել առկա խնդիրների լուծման վերաբերյալ: Այս մասին հայտնում […]

̰
Աշխատանքից ազատման դիմումը ներկայացրել էի ամիսներ առաջ, բայց ընդունումը հետաձգվել էր. Արթուր Աղաբեկյան

18:12 10.06.2019

Արցախի Հանրապետության նախագահի արդեն նախկին խորհրդական Արթուր Աղաբեկյանը ֆեյսբուքում գրառում է կատարել՝ պարզաբանումներ տալով ազատման դիմում ներկայացնելու որոշման մասին: «Սիրելի հայրենակիցներ Դեռևս ամիսներ առաջ Արցախի Հանրապետության նախագահին էի ներկայացրել ԱՀ նախագահի խորհրդականի պաշտոնից ազատմանս դիմումը: Դիմումի ընդունման ընթացքը հետաձգվեց նախագահ Սահակյանի հետ տեղի ունեցած զրույցից հետո` կապված մի շարք ներքաղաքական և անվտանգային հարցերի մասով իմ […]

̰
Ստամբուլում հարձակման ենթարկված Թումանյանների ընտանիքը վերադառնում է Հայաստան

17:47 10.06.2019

Պոլսո Հայոց պատրիարքարանը դատապարտում է օրեր առաջ Ստամբուլի Սամաթիա թաղամասում դանակահարված հայաստանցի կնոջ դեպքը: SHANTNEWS.am-ը Ստամբուլից տեղեկացավ, որ օրերս պատրիարքական փոխանորդ Արամ արք. Աթեշյանն այցելել է հայաստանցի ընտանիքին, հայտնել պատրիարքարանի աջակցությունն ու տեղեկացրել, որ հետևում են հարուցված քրեական գործին և ամեն ինչ անելու են, որ հանցագործներն իրենց արժանի պատիժը ստանան: Ստամբուլում լույս տեսնող «Ժամանակ» օրաթերթը, […]

̰
ԲԴԽ չափանիշներին չեմ համապատասխանում, չեմ կարող հավակնել այնտեղ պաշտոնի․ Զեյնալյան

17:36 10.06.2019

Արդարադատության նախարարի պաշտոնում պաշտոնավարումը Արտակ Զեյնալյանը շարունակելու է այնքան ժամանակ, քանի դեռ նրա հրաժարականը չի ընդունվել, ու նախագահի հրամանագիրը չի ստորագրվել։ Այս մասին այսօր լրագրողների հարցերին պատասխանելիս ասաց Զեյնալյանը։ Նա ասաց, որ ընդունել է քաղաքական որոշում, որն անակնկալ չի եղել վարչապետի համար։ Ինչ վերաբերում է իր հետագա քաղաքական գործունեությանը, Զեյնալյանը մանրամասներ չներկայացրեց։ Միայն ասաց, որ […]

̰
ԱԱԾ և ՀՔԾ պետերի գաղտնալսումը, հնարավոր է, տարածվել է հարևան երկրներից մեկից․ ՔԿ ղեկավար

17:24 10.06.2019

Գաղտնալսումների գործով արդեն իսկ պարզվել է 6 եղանակ, որոնք թույլ կտային գաղտնալսել ցանկացած մարդու։ Բոլոր 6 ուղղություններով քննությունները կատարվել են, ուղարկվել են հարցումներ նաև արտասահմանյան երկրներ։ Այս մասին այսօր SHANTNEWS.am-ի հարցին պատասխանելիս նշեց ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը։ «Քննությամբ այս պահին կան ձեռք բերված տվյալներ, որոնք, հնարավոր է, ապագայում հիմնավորեն, որ հարևան երկրներից մեկից […]

̰
ԵՊԲՀ-ում գնումների, շինաշխատանքների իրականացման գործընթացներում խնդիրներ են արձանագրվել. ՊՎԾ

17:18 10.06.2019

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը տեղեկացնում է, որ ավարտվել է «Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում իրականացված ուսումնասիրությունը։ «Համալսարանում իրականացված ուսումնասիրության արդյունքում արձանագրվել են խնդիրներ գնումների ընթացակարգերի կազմակերպման, լրացուցիչ աշխատավարձերի հաշվարկման, շինարարական աշխատանքների իրականացման գործընթացներում։ Բացի դրանից՝ ձեռք է բերվել 222.0 մլն արժողությամբ գույք առանց գնման որևէ ընթացակարգի՝ շուկայականից բարձր արժեքով։ Առկա են հիմնավոր […]

̰
Նոր մանրամասներ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի մասին

16:54 10.06.2019

ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի վիճակը շարունակում է ծանր մնալ: Այս մասին  SHANTNEWS.am-ին տեղեկացրեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի բուժական հարցերի գծով տնօրենի տեղակալ Պետրոս Մանուկյանը: Նա նշեց, որ այս պահին վիճակը մնում է ծանր, սակայն կայուն. կա դրական դինամիկա ընդհանուր առողջական ֆոնի համատեքստում: «Ճիշտ է ինքը դեռ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, սակայն, եթե […]

̰
«Անօրինական գույքի բռնագանձման մասին» օրենքն ուղարկվել է միջազգային փորձաքննության․ Զեյնալյան

16:51 10.06.2019

Հայաստանում մշակվել է «Անօրինական գույքի բռնագանձման մասին» օրենք, որն արդեն ուղարկվել է միջազգային փորձաքննության։ Միջոցներ են ձեռնարկվում դատավորների վճիռները հրապարակային դարձնելու և դրանով հայեցողական մոտեցումները բացառելու ուղղությամբ։ Այս բարեփոխումների մասին այսօր լրագրողների հարցերին պատասխանելիս ասաց արդարադատության նախարարի պաշտոնից հրաժարական տված Արտակ Զեյնալյանը։ Նախարարի խոսքերով՝ սրանք զուգահեռ իրականացվող գործողություններ են, որոնք թույլ են տալու գնահատումներ իրականացնել […]

̰
Փաշինյանը շնորհավորել է Անտոնիու Կուշտային Պորտուգալիայի օրվա առթիվ

16:50 10.06.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Պորտուգալիայի Հանրապետության վարչապետ Անտոնիու Կուշտային Պորտուգալիայի օրվա առթիվ, որում, մասնավորապես, ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Պորտուգալիայի բարեկամ ժողովրդին Պորտուգալիայի օրվա առթիվ: Հայաստանը մեծապես կարևորում է Պորտուգալիայի հետ երկկողմ հարաբերությունների զարգացումն ու ամրապնդումը՝ հիմնված փոխադարձ հարգանքի և համերաշխության վրա: Այս տարի մենք նշում ենք մեծանուն բարերար և մարդասեր Գալուստ […]

̰
Ալմաթիում կրկին ցույցեր և ձերբակալություններ են եղել

16:44 10.06.2019

Երեկ Նուր-Սուլթանում և Ալմաթիում չարտոնված ցույցերի ժամանակ շուրջ 500 մարդ էր ձերբակալվել:

̰
Արթուր Դանիելյանին բերման են ենթարկել. ոստիկանության պարզաբանումը

16:40 10.06.2019

«Արթուր Դանիելյանը բերման է ենթարկվել սպառնալիքներ հնչեցնելու համար»,- այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ ոստիկանության լրատվական վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը: Հայտնի է, որ գործով նյութեր են նախապատրաստվում ոստիկանության կենտրոնական բաժնում: Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք՝ ձերբակալվել է «Ադեկվադ» կուսակցության առաջնորդ Արթուր Դանիելյանը:

̰
Ռուս լրագրողի ձերբակալությունը և դրա շուրջ ստեղծված աղմուկը

16:35 10.06.2019

Գոլունովին աջակցություն են հայտնել ոչ միայն  նրա գործընկերները, այլև երաժիշտներ, հաղորդավարներ և այլ հայտնի անձինք:

̰
Վարչապետի համար իմ հրաժարականն անակնկալ չէր․ Զեյնալյան

16:20 10.06.2019

Արդարադատության նախարարի պաշտոնից հրաժարական տված Արտակ Զեյնալյանն այսօր լրագրողների հարցերին պատասխանելիս նշեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար անակնկալ չի եղել իր հրաժարականը։ Նախարարը չասաց՝ ինքը նախապես խոսե՞լ է վարչապետի հետ, թե՞ ոչ։ Լրագրողների հարցին՝ արդյո՞ք միայն դժգոհությունն ու տեղեկատվական հոսքերն են եղել հրաժարականի պատճառները, թե՞ նաև թերացումներ են եղել, Զեյլանյանը պատասխանեց ընդհանուր խոսքերով։ Նա ասաց, […]

̰
BACK_TO_TOP