17:38 06.06.2019
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը պատմել է, որ Ռուսաստանին Ղրիմի միացման հանրաքվեի արդյունքները Վաշինգտոնն օբյեկտիվ է համարել, սակայն խնդրել է ևս մեկ հանրաքվե անցկացնել:
17:29 06.06.2019
«ԱԺ պատգամավորը պետք է ունենա բարձրագույն կրթություն, ինձ համար դա մինիմալ պայմանն է: Կարո՞ղ է ինձ ինչ-որ մեկը հակադարձել: Մինիմալ շեմն այն է, որով պատգամավորը կարողանա օրենքներ գրել և մշակել»,- ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում: Նրա խոսքերով՝ եթե կան պատգամավորներ, ովքեր գնում են իրենց դիպլոմները, սա […]
17:26 06.06.2019
Հայաստանի արտաքին գործերի նախարարության ամեն օրը սկսվում է Հայաստանի անվտանգության վիճակի մասին ամենաթարմ տեղեկությունները ստանալուց։ Այս ոլորտում ԱԳՆ-ն շատ խիստ կազմակերպված աշխատում է ՊՆ, ԱԱԾ հետ, վարչապետի և փոխվարչապետների հետ։ Այս մասին այսօր Ազգային ժողովում պատգամավորներից մեկի հարցերին պատասխանելիս ասաց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։ Նրա խոսքերով՝ սա իրենց ամենօրյա ու 24-ժամյա աշխատանքն է։ Մնացականյանի պնդմամբ՝ […]
17:22 06.06.2019
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, (Շենգավիթ նստավայր) դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի գործով դատական նիստի ավարտից հետո ՀՀ երկրորդ նախագահի փաստաբան Հովհաննես Խուդոյանը պատասխանել է լրագրողների հարցերին: Նա նշել է, որ իր կարծիքով՝ բոլորի համար ակնհայտ է, որ որոշ պատասխաններ խուսափողական են` տեղում որևէ պատճառաբանություն գտնելու նպատակով […]
17:20 06.06.2019
2015 թվականից ի վեր ներդրումային ծրագրերով կառավարությանն է դիմել և մաքսային արտոնություն ստացել 118 ընկերություն։ Այդ ընկերությունները հայտարարել են իրենց կողմից իրականացվելիք 1,2 միլիարդ դոլար ներդրումների մասին։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։ Նախարարի խոսքերով՝ այդ գումարները ոչ թե մեկ, այլ երեք-հինգ տարվա ծրագրեր են եղել։ Այդ ծրագրերով հայտարարվել է նաև […]
17:14 06.06.2019
ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը հոսպիտալացվել է: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին աղբյուրին փոխանցել է ինքը` Գորբաչովը՝ հավելելով, որ բուժհաստատությունում շարունակում է աշխատել իր գրքի վրա: «Ես արդեն վաղուց է, ինչ հիվանդանոցում եմ: Բայց ամենափոքր իսկ հնարավորության դեպքում ընկերներիս օգնությամբ ու միջոցով աշխատում եմ»,- ասել է նա: Գորբաչովը նաև հայտարարել է, որ առաջիկայում նախատեսում է […]
17:06 06.06.2019
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով այժմ Սանկտ Պետերբուրգում է: Վարչապետը մասնակցելու է Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին և հանդես է գալու ելույթով: Իսկ մինչ այդ, ըստ օրակարգի, Փաշինյանը Կոնստանտինովյան պալատում հանդիպելու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Հայտնի է, որ հանդիպումը տևելու է 30 րոպե: Հանդիպմանը ներկա են գտնվելու […]
16:47 06.06.2019
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ կայացել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի գործով դատական նիստը: Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը նշել է, որ երբ կալանքը դրվել է, այդ ժամանակ դրա իրավունքը չի եղել, քանի որ հարուցված գործը միայն Սահմանադրական կարգի տապալումն էր: Երկրորդ նախագահ Ռոբերտ […]
16:36 06.06.2019
Հունիսի 3-ին Քանաքեռ-Զեյթունի բաժնի կողմից հաղորդվել էր, որ նույն օրը երեկոյան անհայտ անձը Ազատության պողոտայում կայանված «Տոյոտա Կորոլա» մեքենայի ապակին կոտրել ու սրահից գողացել է կնոջ պայուսակ, որի մեջ եղել է անձնագիր, մեքենայի տեխանձնագիր և վարորդական իրավունքի վկայական: Հունիսի 4-ին ստացվում է նոր հաղորդում: Մի մեքենայատեր հայտնում էր, որ Կոմիտասի պողոտայում կայանված «Մերսեդեսի» ապակին կոտրել […]
16:16 06.06.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ինքնաթիռն արդեն վայրէջք է կատարել Սանկտ Պետերբուրգի օդանավակայանում: Փաշինյանը ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում մասնակցելու է տնտեսական համաժողովի: SHANTNEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ քիչ անց Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հանդիպումը կտևի 30 րոպե, իսկ ժամը 21:00-ին Նիկոլ Փաշինյանը կհանդիպի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
16:05 06.06.2019
Ե՞րբ է սպասվում Մնացականյան-Մամեդյարով հաջորդ հանդիպումը: Այս հարցն այսօր լրագրողներն ուղղել են Զոհրաբ Մնացականյանին: Արտգործնախարարը նշել է, որ պայմանավորվածություն կա հայտարարելու հանդիպման նախանշված օրվա մասին, ու այդ հայտարարությունն անելու օրն արդեն մոտենում է: Իսկ թե երբ կարող է տեղի ունենալ Փաշինյան-Ալիև հաջորդ հանդիպումը, այս հարցում դեռ հստակություն չկա: Մնացականյանը պատասխանել է նաև վարչապետի երեկվա հարցազրույցում […]
15:47 06.06.2019
«Առաջիկա շաբաթվանից մենք ամենօրյա ռեժիմով կաշխատենք: Ծավալները, որոնց առնչվելու ենք, հսկայական են, մենք գործ ունենք 100-ից ավելի զոհվածների ընտանիքների անդամներին լսելու խնդիր հետ»,- ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում՝ անդրադառնալով Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի աշխատանքներին: Պատգամավորի խոսքերով՝ ինչպես ասել է հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, այդ օրերին շատ […]
15:35 06.06.2019
«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը խոսել է ներքաղաքական խնդիրների մասին: Նա անդրադարձել է հոգեկան խնդիր ունեցող անձանց ԱԺ պատգամավոր դառնալն արգելող նախագծին: Պատգամավորը նշել է, որ եթե նախագծի ընդունման համար պետք է որոշակի փոփոխել Ընտրական օրենսգիրքը, ապա դրանում որևէ վատ բան չկա: «Կարևոր է, թե ինչ ենք մենք […]
15:22 06.06.2019
«Ֆեյսբուք» սոցցանցում քննարկում է սկսվել այսօրվա կառավարության նիստի ժամանակ սևազգեստ մարդկանց «բաբոչկա կապելու» մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն ի պատասխան: Ֆեյսբուքյան բազմաթիվ օգտատերեր լուսանկարներ են հրապարակել, որոնցում շատերը բաբոչկա են կապել, շատերը սև զգեստներ են կրել: Համացանցային ֆլեշմոբին միացել է նաև «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր, «Շանթ» ՀԸ «Հեռանկար» հաղորդման հաղորդավար, լրագրող Արամ Աբրահամյանը: «Ես էդ […]
15:12 06.06.2019
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում քիչ առաջ սկսվեց Մարտի 1-ի գործով ցուցարար Զաքար Հովհաննիսյանին սպանելու մեջ մեղադրվող Գեղամ Պետրոսյանի ձերբակալման որոշման դեմ բերված պաշտպանական կողմի բողոքը: Այսօր կքննվի նաև նրան կալանավորելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը, հայտնում է hetq.am-ը: Գեղամ Պետրոսյանը դեռ ժամեր առաջ բերվել է դատարան: Գեղամ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի […]
15:08 06.06.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստան՝ մասնակցելու Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին: Համաժողովն արդեն մեկնարկել է: https://www.facebook.com/eecommission/videos/373587443262030/?__xts__[0]=68.ARDZ_H5_F-fgld6T9AftnpVZyF_Y86IVqiOIsdX2knRKd956ypzud37DEF2g2_j96HQOBl18oo3I8uASBSuVPaPkFTgKEtIC7PyyqjTS82F55t4J8j2CdWsDr-9bk2TnpoMyAdsHvxVb4qj2F-5iujt8KMZ6ORNIjCdZmxtJWQUQqIsKlsxk7rlBs1GRFS-xlAyISeQF53TPSz95wzKXrdWgzbPExEtls7M6AbF_Gzs77U5noLtsTeHu3PaCYbeXPa_BihZoDZQvU-HIMGaW_ZbBspOFJohDGYluY8cRqtt-rtMN9R_nE8HL1nqx3KvjF6YKoR2CCEec5-AkwxqRM5JnZgHLVJcsDIs&__tn__=-R
14:56 06.06.2019
Սևազգեստ օրինախախտներին ծաղկավոր «բաբոչկաներ» կապելու Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում ծաղկավոր շարֆով նկար է հրապարակել և կից գրել. «Որ շաաատ խնդրեմ, կլինի Վանեցյանին ու Օսիպյանին հանձնարարեք ծաղկավոր բաբոչկայի տեղ ծաղկավոր շարֆն էլ օգտագործեն»,- գրել է Հովհաննիսյանը: Նշենք, որ վարչապետի խոսքերից հետո ֆեյսբուքում բուռն սկսել են քննարկել և […]
14:51 06.06.2019
«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը խոսել է ներքաղաքական խնդիրների մասին: Նա անդրադարձել է հոգեկան խնդիր ունեցող անձնավորություններին ԱԺ պատգամավոր դառնալն արգելող նախագծին. «Օրինագիծը գրեթե պատրաստ է, իհարկե, այն աղմկահարույց է, բայց ի զարմանս ինձ` ես հակադարձումներ եմ ստանում հասարակական թևի ներկայացուցիչներից, այլ ոչ թե այնտեղից, որտեղից դրանք պետք […]
14:02 06.06.2019
Արտաքին գործերի նախարարությունում մշտապես բախվում ենք կադրային խնդրի հետ։ Այժմ քննարկվում է տարբերակ, որով դիվանագիտական ծառայության մեջ մտնողները պետք է զրկվեն սոցցանցերում քաղաքական հայտարարություններ անելուց։ Այս մասին այսօր Ազգային ժողովում պատգամավորներից մեկի հարցերին պատասխանելիս ասաց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։ Նրա խոսքով՝ դիվանագիտական ծառայողը պետք է ընտրություն կատարի քաղաքական գործունեության և դիվանագիտական կարգապահության միջև։ Մնացականյանն ասաց, […]
13:59 06.06.2019
ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովում Հայաստանը չի մասնակցել Վրաստանի ներկայացրած բանաձևի քվեարկությանը։ Բանաձևը վերաբերում էր Աբխազիայի և Հարավային Օսիայի տեղահանվածների խնդիրներին ու կրում էր հակառուսական բնույթ։ Մինչ այս, Հայաստանը միշտ դեմ է քվեարկել պարբերաբար ներկայացվող այդ բանաձևին: Ազգային ժողովում այսօր ԱԳ նախարարին խնդրեցին մեկնաբանել այս քայլը։ Զոհրաբ Մնացականյանը վկայակոչեց Ռուսաստանի հետ խորը, խորագույն, ռազմավարական գործընկերությամբ Հայաստանի հարաբերությունները, […]
13:47 06.06.2019
2018 թվականի պետական բյուջեի քննարկման ընթացքում ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն Ազգային ժողովում հայտարարեց, որ ԱԳՆ ծախսերը տարվա ընթացքում կազմել են 16 միլիարդ 640 միլիոն դրամ։ Դա նախատեսված ծրագրի 98 տոկոսի կատարման արդյունք է։ «Մեծ բացահայտում արած չեմ լինի, եթե ասեմ, որ հիմնական մասն օգտագործվել է դեսպանությունների և ներկայացուցչությունների պահպանման համար, ընդամենը՝ 10,1 միլիարդ դրամ»,- […]
13:40 06.06.2019
Ադրբեջանում առանց նախազգուշացման անցկացվող զորավարժությունների հարցը դրված է, բարձրացված է ԵԱՀԿ-ում։ Այս մասին այսօր Ազգային ժողովում պատգամավորներից մեկի հարցին պատասխանելիս ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։ Նրա խոսքերով՝ Ադրբեջանի վարքն ու պահվածքն Արցախի հարցում ընդհանրապես նախարարության մշտական գերակա դիտարկման տակ է, և իրենք համապատասխան հայտարարություններ են անում, խնդիրները ներկայացնում են երկկողմ ու բազմակողմ ձևաչափերով հանդիպումների […]
13:32 06.06.2019
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում մամուլում գազի գնի թանկացման մասին տարբեր տեղեկություններ են շրջանառվում: Ըստ որոշ տեղեկությունների՝ գազը կարող է թանկանալ արդեն հուլիս ամսից: Գազի գնի հնարավոր թանկացման և դրա հետևանքների մասին SHANTNEWS.am-ը զրուցել է «Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ, էներգետիկ փորձագետ Վահե Դավթյանի հետ: Նրա խոսքերով` գազի գինն ինչպես նախկինում, այնպես էլ այսօր շարունակում է […]
12:59 06.06.2019
ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը խորհրդարանում 2018թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ անդրադարձավ արդյունավետ համազգային օրակարգ ձևավորելու միջոցառումներին, դեսպանատների աշխատանքին և Սփյուռքին Հայաստանի կյանքին ներգրավելու հարցում ունեցած դերակատարմանը: ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը նշեց. «Հարցը ձևակերպված է այնպես, որ օրվա մնացած հատվածում կարող ենք շարունակել հարցի քննարկումը: Ձեր ձևակերպումը շատ […]
12:44 06.06.2019
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն, արձագանքելով վերջին շրջանում քաղաքացիներից ստացված ահազանգերին, պաշտոնապես հայտարարում է, որ ավտոմեքենաների ներկրման ժամանակ մաքսային մարմինների կողմից տրամադրված որևէ փաստաթուղթ չի կարող հիմք հանդիսանալ օրենքով նախատեսված՝ առանց հաշվառման համարանիշերի երթևեկելու հետևանքով խախտումները չարձանագրելու համար: Հետևաբար, թյուրիմացություններից խուսափելու նպատակով, ՊԵԿ-ը հորդորում է քաղաքացիներին կատարել օրենսդրության պահանջները:
12:40 06.06.2019
Եվրոպական խորհրդի նախագահի խոսքով՝ ԵՄ-Ուկրաինա համագրոծակցությունը բավականին շատ դրական արդյունքներ է ունեցել:
12:34 06.06.2019
Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ խոսել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարության մասին՝ ավելի կոշտ լինել օրինախախտների և բռնության կոչ անողների նկատմամբ: Օսիպյանն ասել է, որ իր ղեկավարած գերատեսչությունը կկատարի իր վրա դրված պարտավորությունը: «Կան մարդիկ, որոնց թվում է, թե իրենք կարող են ամեն ինչ թույլ տալ ՀՀ-ում, բայց վստահեցնում եմ, որ […]
12:32 06.06.2019
2008թ. մարտի 1-ի դրությամբ ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալի, նույն ինքը` շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Գեղամ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրեց ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը: Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում 04.06.2019 թվականին ՀՀ քրեական օրենսգրքի […]
12:20 06.06.2019
Այսօր կառավարության նիստում, մինչ օրակարգային հարցերին անցնելը, վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է երկրում բռնություն քարոզող գործողություններին: Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Մեկ տարի առաջ Հայաստանում տեղի ունեցավ ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխություն և դրանից հետո մի շարք ուժեր, այդ թվում նախկին կոռուպցիոն համակարգի հետ ուղղակի կամ անուղղակի կապ ունեցող, փորձեցին իրենց համար ՀՀ-ում քաղաքական գործունեության որոշակի դաշտ […]
12:20 06.06.2019
ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է իր և թարգմանիչ Սամվել Մկրտչյանի լուսանկարը, որին կից կատարել է հետևյալ գրառումը. «Տարիներ առաջ այս օրը Սամը ավարտեց Ջոյսի «Ուլիսեսի» թարգմանությունն ու ասաց, որ իր կյանքի ամենակարևոր գործը հասցրեց անել»: Հիշեցնենք, որ թարգմանիչ, խմբագիր, բանաստեղծ Սամվել Մկրտչյանը մահացել է 2014թ. դեկտեմբերի 7-ին, 55 […]