TIME
Ամսաթիվ
21 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+24.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՔԱՎ-ը պարզաբանում է տարածել Էդգար Ծատինյանի մահվան հանգամանքների մասին

13:59 07.06.2019

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը պարզաբանում է տարածել Էդգար Ծատինյանի մահվան հանգամանքների առնչությամբ, որը ներկայացնում ենք ստորև. «Երեկ՝ 2019թ․ հունիսի 6-ին, ՀՔԱ Վանաձորի գրասենյակը  հրապարակում է արել  Էդգար  Ծատինյանի մահվան գործի քննության ընթացքի մասին, որը թյուրընկալումների տեղիք է տվել։ Պարզաբանում ենք, որ ինչպես այս գործի մասին մեր նախորդ հրապարակումներում նշել ենք, Էդգար Ծատինյանը բռնության է […]

̰
Հարբած ոստիկանները ծեծել են անմեղ քաղաքացուն, այսպե՞ս են հասկացել վարչապետի հորդորը․ Գորգիսյան

13:50 07.06.2019

Ազգային ժողովի արտահերթ նիստին առաջինը ելույթ ունենալիս ԼՀԿ պատգամավոր Գևորգ Գորգիսյանը երեկ տեղի ունեցած դեպք պատմեց, երբ, նրա խոսքերով, ոստիկանները ծեծել են քաղաքացու։ Գորգիսյանի խոսքերով՝ հարբած մարդիկ մոտեցել են քաղաքացուն, որ իր վարձակալած տարածքի դռներն էր փակում։ Նրանք որոշել են, որ նա փորձում է ապօրինի մուտք գործել տարածք, ծեծել են նրան, ապա նստեցրել մեքենա, տարել […]

̰
Ո՞վ կփոխարինի Գագիկ Հարությունյանին. «Իմ քայլը» ԲԴԽ անդամի թեկնածու է առաջադրել

13:46 07.06.2019

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարություն է տարածել Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածուի առաջադրման և ընտրության անցկացման մասին: ««Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու է առաջադրել Գրիգոր Հովհաննեսի Բեքմեզյանին: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` Բարձրագույն […]

̰
Հարկային օրենսգիրքը կփոխենք այնքան ժամանակ, մինչև ամբողջովին գոհ լինենք. ՊԵԿ նախագահ

13:37 07.06.2019

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ-ում այսօր անդրադարձել է Հարկային օրենսգրքի փոփոխություններին՝ նշելով, որ դա շարունակական գործընթաց է: «Եթե ինձ մնար, ես նոր Հարկային օրենսգիրք կգրեի»,- ասել է Դավիթ Անանյանը՝ նշելով, որ իրենք ստիպված են օրենսգրքում բարեփոխումենր անել այնքան ժամանակ, մինչև այն լինի ցանկալի տարբերակով:

̰
Ստիպված ենք ընդհատել մեր նիստերը՝ այս նիստին վազելու համար․ Թանդիլյանը դժգոհեց արտահերթից

13:33 07.06.2019

Այս օրերին Ազգային ժողովի հանձնաժողովների համատեղ նիստերում ընթանում են 2018 թվականի բյուջեի կատարման ընթացքի մասին հաշվետվությունները՝ ըստ ոլորտների։ Բայց, քանի որ Ազգային ժողովն այսօր սկսել է արտահերթ լիագումար նիստ, հանձնաժողովային այդ նիստերն անցկացվել են շտապողականությամբ, իսկ որոշ զեկույցներ ուղղակի հետաձգվել են։ Բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը, որ համանախագահում էր հանձնաժողովային նիստերը, այսօր ԱԺ […]

̰
Արտակ Զեյնալյանը հրաժարական տվեց

13:23 07.06.2019

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում` հայտնելով, որ հրաժարականի դիմում է ներկայացրել. «Սիրելի՛ ընկերներ, իմ սիրելի՛ ժողովուրդ Արդարադատության նախարարի պաշտոնից հրաժարականի դիմում եմ ներկայացրել: Մեր ժողովրդի համար այս պատմական ժամանակահատվածում նախարարի մանդատ ստանձնելը գերպատասխանատու, բայց և իրավապաշտպանի գործունեություն ծավալելու ընթացքում ի հայտ եկած իրավական խնդիրները քայլ առ քայլ լուծելու հնարավորություն […]

̰
ՊԵԿ նախագահը մեկնաբանել է իր պաշտոնանկության մասին լուրերը

13:12 07.06.2019

Խորհրդարանում լրագրողները հարցեր են ուղղել Պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանին նրա հնարավոր հրաժարականի կամ պաշտոնանկության վերաբերյալ մամուլում շրջանառվող լուրերի մասին: ՊԵԿ նախագահն ասել է, որ ինքը այդ մասին առաջին անգամ է լսում` ավելացնելով, որ ցանկացած դեպքում ինքը կմնա ոլորտում:

̰
Հակոբ Արշակյանն ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալի հետ քննարկել է համագործակցության ուղիները

13:06 07.06.2019

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ԱՄՆ աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է  ԱՄՆ պետքարտուղարի տնտեսական հարցերով փոխտեղակալ Դեյվիդ Միլեի հետ: ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությունից հայտնում են` հանդիպման ընթացքում Հակոբ Արշակյանը ներկայացրել է նորաստեղծ նախարարության խնդիրները, արդեն իսկ ուրվագծված հետագա ծրագրերը և այդ առնչությամբ անդրադարձել է Հայաստանի Հանրապետության գիտական, տեխնոլոգիական, կրթական, գործարար ոլորտների ներուժին։ […]

̰
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն իմ ամենամեծ երկրպագուն է. Թրամփ

13:01 07.06.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հանդիսանում է իր ամենամեծ երկրպագուն, գրում է Fox News-ը: Թրամփի խոսքերով՝ իր նախագահության ընթացքում 15 տարվա մեջ առաջին անգամ դաշինքի բյուջե ներդրումները դադարել են կրճատվել և կտրուկ աճել են: «Քարտուղար Սթոլթենբերգը, հավանաբար, իմ ամենամեծ երկրպագուն է, օրեր առաջ նա հանդես է եկել ելույթով: […]

̰
Արարատ Միրզոյանը ստորագրել է Նարինե Խաչատուրյանի մանդատից հրաժարվելու մասին արձանագրությունը

12:54 07.06.2019

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ստորագրել է ԱԺ պատգամավոր Նարինե Խաչատուրյանի պատգամավորական լիազորությունները դադարած համարելու մասին համապատասխան արձանագրությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ լրատվության բաժնից: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարինե Խաչատուրյանը (Թուխիկյան) մանդատից հրաժարվելու դիմում էր ներկայացրել: Այս մասին մայիսի 31-ի նիստում հայտնել էր ԱԺ նախագահը: […]

̰
Բարի կամքի դրսևորո՞ւմ, թե՞ քաղաքական պայմանավորվածություն. Վրաստանը ողջունում է Հայաստանի քայլը. VOA

12:50 07.06.2019

Վրաստանը ողջունում է հունիսի 4-ին ՄԱԿ–ի Գլխավոր վեհաժողովի նստաշրջանում Վրաստանի առաջարկած Աբխազիայից և Հարավային Օսիայից բռնի տեղահանվածների կարգավիճակի մասին բանաձևի հետ կապված Հայաստանի մոտեցումը, գրում է «Ամերիկայի ձայն»-ը: Բանաձևը շրջանառության մեջ է ՄԱԿ-ում դեռևս 2008 թվականից: Այս տարի առաջին անգամ Հայաստանը չի մասնակցել քվեարկությանը: Նախկինում այն մշտապես դեմ էր քվեարկում փաստաթղթին: Պաշտոնական Երևանը անդրադառնալով այս […]

̰
Ռոբերտ Քոչարյանի գույքի վրայից կալանքը չհանվեց

12:44 07.06.2019

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, կայացել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի գործով դատական նիստը: Դատարանն արձանագրել է, որ Ռոբերտ Քոչարյանի իրավունքները խախտվել են: Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքը վերացնելու պաշտպանի միջնորդությունը, դատավոր Աննա Դանիբեկյանի որոշմամբ, մասնակի բավարվեց։ Դատարանը արձանագրել է, որ […]

̰
Այս տարի կունենանք Իջևանով Վրաստան, մյուս տարի՝ Ալավերդիով Վրաստան բարձրորակ ճանապարհներ․ նախարար

12:41 07.06.2019

Վանաձոր – Ալավերդի – Վրաստանի սահման ճանապարհի 38,5 կմ հատվածն ընդունվել է շահագործման, ու դա բավական բարձրորակ, լայնացված ու ենթակառուցվածքներով ճանապարհ է։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտնեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։ Մյուս տարվա ավարտին, ըստ Արշակյանի, այդ ուղղությամբ ճանապարհը կհասնի մինչև սահման։ Իսկ այս ամիս, ինչպես զեկուցեց նախարարը, պատրաստ կլինի Երևանից […]

̰
Մանվել Գրիգորյանը դեռ կմնա կալանքի տակ

12:31 07.06.2019

ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու պաշտպանական կողմի բողոքի քննությունն այսօր հետաձգվեց: Պաշտպան Արսեն Մկրտչյանը դատական նիստից հետո տեղեկացրեց, որ հետաձգումը պայմանավորված էր տեխնիկական խնդիրներով՝ անհրաժեշտ փաստաթղթեր են պակաս: Դատարան այսօր լսել է կողմերից մեկին: Դատական նիստը կշարունակվի հունիսի 11-ին: Հիշեցնենք՝ ՀՀ Վերաքննիչ դատարանը քննում է Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու մասին պաշտպանական […]

̰
Նոր մանրամասներ Մարգարիտա Սիմոնյանի առողջական վիճակի մասին

12:24 07.06.2019

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, RT հեռուսաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի ինքնազգացողությունը վատացել է, նրան հոսպիտալացրել են: «Ապագայի Ռուսաստան» կուսակցության անդամ, լրագրող Լյուբով Սոբոլի հետ «Эхо Москвы» ռադիոկայանում տեղի ունեցած տհաճ միջադեպից հետո Սիմոնյանը պատմել է իր առողջական վիճակի մասին: Սիմոնյանը պատմել է, որ իրեն հիվանդանոցում կաթիլային են միացրել: «Պառկած եմ և դարձյալ կաթիլային են […]

̰
Պեսկովը՝ Փաշինյան-Պուտին հանդիպման մասին. քննարկվե՞լ է արդյոք ԼՂ հարցը

12:22 07.06.2019

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է հարցին՝ արդյո՞ք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման ժամանակ քննարկվել է ԼՂ հարցը: «ԼՂ հակամարտության թեման չի հիշատակվել: Երեկ կայացել է շատ մանրամասն, հանգամանալից զրույց երկկողմ հարաբերությունների և առևտրատնտեսական փոխգործակցության տարբեր ասպեկտների մասին»,- ասել է նա:

̰
Գևորգ Դանիելյանը հրաժարական է տվել

12:19 07.06.2019

ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է իր հրաժարականի մասին: «Որպեսզի «վստահելի» աղբյուրներից չտեղեկանաք, ապա ստորև ներկայացնեմ իմ հրաժարականի տեքստը. «ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻՆ Հարգարժան գործընկերներ, Խնդրում եմ, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, նույն հոդվածի 2-րդ մասի և 160-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն, ընդունեք իմ […]

̰
Հայաստանն ու Բուղարիան նոր թափ կհաղորդեն երկկողմ համագործակցությանը

12:09 07.06.2019

Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևի հետ: Զրուցակիցները քննարկել են հայ-բուլղարական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցեր: Նիկոլ Փաշինյանը կարևորել է բարձր մակարդակի հանդիպումները, որոնք կնպաստեն երկկողմ համագործակցության խթանմանը: Վարչապետը նշել է, որ երկու ժողովուդրների միջև առկա են ավանդական բարեկամական հարաբերություններ և […]

̰
Կյանքում կենդանու շոյած չկա, սպիրտով լվանում էր ձեռքերը, ասում՝ հոտա գալիս. բողոքի ակցիա ընդդեմ Կենդանաբանականի տնօրենի

12:01 07.06.2019

Այսօր առավոտվանից մի շարք ակտիվիստներ և կենդանասերներ հավաքվել են կառավարության դիմաց և բողոքի ակցիա են իրականացնում: Նրանք պահանջում են Կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հրաժարականը: Ակցիայի մասնակից Ռաֆայելյան Անուշը, ով Կենդանաբանական այգու անասնաբույժ է, ներկայացրել է մի շարք փաստեր. «2011 թ-ի հունվարի 1-ին եղել է 224 տեսակ և 1655 գլուխ, իսկ Ռուբեն Խաչատրյանը տնօրեն է […]

̰
Հայաստանը դիտորդներ կուղարկի Ղազախստան` նախագահական ընտրություններին հետևելու համար

11:52 07.06.2019

Ղազախստանում կայանալիք նախագահական ընտրությունների ընթացքում ԱՊՀ կազմում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հունիսի 8-10-ը Հայաստանը դիտորդներ կուղարկի: Այս մասին տեղեկանում ենք վարչապետի ստորագրած որոշումից: Որոշման մեջ մասնավորապես ասվում է. «1. Ղազախստանի Հանրապետությունում կայանալիք արտահերթ նախագահական ընտրությունների ընթացքում ԱՊՀ կազմում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով 2019 թվականի հունիսի 8-10-ը Ղազախստանի Հանրապետություն (Նուր Սուլթան) գործուղել Հայաստանի Հանրապետության դիտորդներ` համաձայն […]

̰

11:49 07.06.2019

Տնտեսության մեջ ստվեր միշտ լինելու է, բայց այն պետք է լինի կառավարելիության շրջանակում։ Այս մասին այսօր ԱԺ-ում պատգամավորներից մեկի հարցին պատասխանելիս ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։ Ու թեև տնտեսագետները, իր պնդմամբ, կարող են չհամաձայնել, բայց Անանյանը համարում է, որ խելամտության սահմանը 15-17 տոկոս ստվերն է։ Տնտեսագետները, ըստ Անանյանի, ավելի ցածր ստվեր են ակնկալում, բայց ինքը […]

̰
Ոստիկանությունը՝ «սևազգեստներին բերման ենթարկելու» լուրերի մասին

11:42 07.06.2019

Լրատվամիջոցներում տեղեկություններ են տարածվում «սևազգեստ մարդկանց» ոստիկանություն տանելու մասին: SHANTNEWS.am-ը փորձեց պարզաբանում ստանալ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: «Երեկ հասարակական կարգի ապահովման, Ճանապարհային երթևեկության կարգավորման նպատակով իրականացվել է ծառայություն, տարբեր իրավախախտում կատարելու համար ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ են տարվել անձինք»,- տեղեկացրին մեզ:

̰
Պայքարելու ենք մինչև վերջ. բողոքի ակցիա ընդդեմ Կենդանաբանական այգու տնօրենի

11:37 07.06.2019

Այսօր առավոտվանից մի շարք ակտիվիստներ և կենդանասերներ հավաքվել են կառավարության դիմաց և բողոքի ակցիա են իրականացնում: Նրանք պահանջում են Կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հրաժարականը: Ակտիվիստ, «Ջամբո» էկզոտիկ պարկի հիմնադիր Արմեն Վարդանյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է կենդանիների անկման հնարավոր պատճառներին. «Ես ինքս դիմում եմ տվել ոստիկանություն, որովհետև այս առյուծների պատմությունը ծայրից ծայր գիտեմ: Ռուբեն […]

̰
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բուլղարիայի նախագահի հետ

11:34 07.06.2019

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 6-7-ն աշխատանքային այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում: Քիչ առաջ ավարտվել է ՀՀ վարչապետի հանդիպումը Իսրայելի էկոնոմիկայի նախարարության նորարարության կենտրոնի տնօրեն Ահարոն Ահարոնի հետ: Իսրայելական պատվիրակության հետ հանդիպումից հետո ՀՀ վարչապետը հանդիպել է Բուլղարիայի նախագահի հետ, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը Սանկտ Պետերբուրգից: Հանդիպումը շարունակվել է փակ ձևաչափով: […]

̰
Կառավարության դիմաց հավաքված ցուցարարները պահանջում են կենդանաբանական այգու տնօրենի հրաժարականը

11:26 07.06.2019

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, այսօր առավոտից մի շարք ակտիվիստներ և կենդանասերներ հավաքվել են կառավարության դիմաց և բողոքի ակցիա են իրականացնում: Նրանք պահանջում են Կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հրաժարականը: Կենդանասերներից մեկը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Երևանի կենդանաբանական այգու հարցն արդեն մի քանի ամիս է` օբյեկտիվ պատճառներով չի լուծվում և այստեղ հավաքվելու նպատակը վարչապետ […]

̰
Մեկնարկել է ՀՀ վարչապետի և Իսրայելի էկոնոմիկայի նախարարության նորարարության կենտրոնի տնօրենի հանդիպումը

11:12 07.06.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Իսրայելի էկոնոմիկայի նախարարության նորարարության կենտրոնի տնօրեն Ահարոն Ահարոնի հետ: Վարչապետը կարևորել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի և Իսրայելի միջև համագործակցության զարգացումը ու նշել, որ այդ բնագավառը ՀՀ կառավարության առաջնային ուղղություններից մեկն է: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ կառավարության նպատակն է տնտեսության կառուցվածքում լոկոմոտիվ […]

̰

11:10 07.06.2019

Ազգային ժողովում պատգամավորներից մեկի հարցերին պատասխանելիս ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը բացատրեց, որ չեն պատրաստվում հրաժարվել դրոշմապիտակներից, քանի որ դրանց ներդրումից հետո առանձին ոլորտներում մինչև 60 տոկոս ստվերի կրճատում է տեղի ունեցել։ Անանյանը նշեց, որ իրենք նույնիսկ տեսնում են այդ կարգավորումները խստացնելու և ընդլայնելու անհրաժեշտություն։ ՊԵԿ նախագահի խոսքերով՝ աշխարհը նույնպես գնում է հենց այդ ուղղությամբ, և […]

̰
Ջանջուղազյանը չբացառեց, որ կարող են հիպոթեքով տուն գնելիս սահմանափակել եկամտահարկի վերադարձը

10:53 07.06.2019

Հայաստանում ներկայում գործում է կարգավորում, որի համաձայն՝ կառուցապատողից հիպոթեքկային վարկով բնակարան գնելիս վարկի տոկոսագումարը կարելի է մարել եկամտահարկի հետվերադարձի միջոցով, որոշակի սահմանափակումներով։ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին Ազգային ժողովում հարցրին՝ այս կարգավորումը նախատեսո՞ւմ եք սահմանափակել։ Նախարարը բացատրեց, որ ժամանակին սա ընդունվել է տնտեսական ու սոցիալական բնույթի աջակցության համար, սակայն ժամանակի ընթացքում մարդիկ սկսել են չարաշահել։ Ջանջուղազյանը […]

̰
Կենդանաբանական այգու աշխատակիցները կրկին բողոքում են

10:32 07.06.2019

Կենդանաբանական այգու աշխատակիցներն այսօր դուրս են եկել բողոքի ցույցի կառավարության դիմաց: Թեև վարչապետը Հայաստանում չէ, նրանք հավաքվել են կառավարության դիմաց՝ հայտարարելու, որ իրենց բարձրացրած հարցերն այդպես էլ պատասխաններ չեն ստանում: Նախևառաջ ուզում են իմանալ, թե ինչպիսի ստուգումներ են անցկացվել այգում, ինչ են պարզել այդ ստուգումներն ու կառավարության ուշադրությունը խնդրի վրա հրավիրելու անհրաժեշտություն կա: Բողոքի ակցիայի […]

̰
Թերեզա Մեյն այսօր հրաժարական կտա

09:52 07.06.2019

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն այսօր հրաժարական կտա Պահպանողական կուսակցության ղեկավարի պաշտոնից, ինչպես այդ մասին հայտնել էր շաբաթներ առաջ: Նա նշել էր, թե ցավում է, որ այդպես էլ հնարավոր չեղավ համաձայնության հասնել Brexit-ի  փաստաթղթի հարցում: «Ես արել եմ ինձնից կախված ամեն ինչ, որ պատգամավորներին համոզեմ՝ աջակցել այդ գործարքը: Ցավոք, ես չհասցրի»,- ավելացրել է Մեյը: Թերեզա […]

̰
BACK_TO_TOP