TIME
Ամսաթիվ
21 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+35.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ջանջուղազյանը չբացառեց, որ կարող են հիպոթեքով տուն գնելիս սահմանափակել եկամտահարկի վերադարձը

10:53 07.06.2019

Հայաստանում ներկայում գործում է կարգավորում, որի համաձայն՝ կառուցապատողից հիպոթեքկային վարկով բնակարան գնելիս վարկի տոկոսագումարը կարելի է մարել եկամտահարկի հետվերադարձի միջոցով, որոշակի սահմանափակումներով։ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին Ազգային ժողովում հարցրին՝ այս կարգավորումը նախատեսո՞ւմ եք սահմանափակել։ Նախարարը բացատրեց, որ ժամանակին սա ընդունվել է տնտեսական ու սոցիալական բնույթի աջակցության համար, սակայն ժամանակի ընթացքում մարդիկ սկսել են չարաշահել։ Ջանջուղազյանը […]

̰
Կենդանաբանական այգու աշխատակիցները կրկին բողոքում են

10:32 07.06.2019

Կենդանաբանական այգու աշխատակիցներն այսօր դուրս են եկել բողոքի ցույցի կառավարության դիմաց: Թեև վարչապետը Հայաստանում չէ, նրանք հավաքվել են կառավարության դիմաց՝ հայտարարելու, որ իրենց բարձրացրած հարցերն այդպես էլ պատասխաններ չեն ստանում: Նախևառաջ ուզում են իմանալ, թե ինչպիսի ստուգումներ են անցկացվել այգում, ինչ են պարզել այդ ստուգումներն ու կառավարության ուշադրությունը խնդրի վրա հրավիրելու անհրաժեշտություն կա: Բողոքի ակցիայի […]

̰
Թերեզա Մեյն այսօր հրաժարական կտա

09:52 07.06.2019

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն այսօր հրաժարական կտա Պահպանողական կուսակցության ղեկավարի պաշտոնից, ինչպես այդ մասին հայտնել էր շաբաթներ առաջ: Նա նշել էր, թե ցավում է, որ այդպես էլ հնարավոր չեղավ համաձայնության հասնել Brexit-ի  փաստաթղթի հարցում: «Ես արել եմ ինձնից կախված ամեն ինչ, որ պատգամավորներին համոզեմ՝ աջակցել այդ գործարքը: Ցավոք, ես չհասցրի»,- ավելացրել է Մեյը: Թերեզա […]

̰
Յոլյանը հերքում է՝ հրաժարական չի տա․ «Փաստ»

08:38 07.06.2019

«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթը տեղեկություններ է ստացել, որ օրերս վարչապետը բավականին կոշտ ու խիստ խոսակցություն է ունեցել Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանի հետ՝ նրան մեղադրելով բացահայտ անգործության մեջ: Ըստ այդ տեղեկությունների՝ Փաշինյանի վրդովմունքը պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ Հաշվեքննիչ պալատն իր բուն ֆունկցիայի առումով, այն է՝ չարաշահումների և կոռուպցիոն սխեմաների բացահայտումներ, գրեթե […]

̰
Ո՞վ կարող է փոխարինել Ջանջուղազյանին․ «Իրատես»

08:25 07.06.2019

«Իրատես» թերթը գրում է. «ՀՀ ֆինանսների նախարարությունում նախարարի հետագա պաշտոնավարման շուրջ քննարկումները չեն դադարում։ Նախարարության ստորաբաժանումներում արդեն գրեթե հարմարվել են այն մտքի հետ, որ ներկա նախարար Ատոմ Ջանջուղազյանն այլևս չի պաշտոնավարելու։ Այս նախարարից դժգոհությունները համակարգում շատ են, ինչպես նախարարության աշխատակիցներն են ասում՝ Ջանջուղազյանը հասցրեց ավերել ամբողջ աշխատող համակարգը։ Շատ փորձառու մասնագետներ դիմումներ են գրում, հեռանում […]

̰
Բուլղարիան չեն ներառել Շենգենյան գոտու մեջ

00:46 07.06.2019

Նիդերլանդները նորից արգելափակել է Բուլղարիայի մուտքը Շենգենյան գոտի։ Ամստերդամը պնդում է, որ բուլղարական կողմին հնարավոր չէ ներառել այդ գոտու մեջ այնտեղ եղած կոռուպցիայի մակարդակի, ինչպես նաև մարդկանց առևտրի մասին ահազանգերը։ Այս դիրքորոշումը հակասում է Եվրոպական հանձնաժողովի միասնական դիրքորոշմանը, որի համաձայն՝ Բուլղարիան լիարժեք համապատասխանում է Եվրամիության անդամակցության տեխնիկական չափանիշներին։ Ավելին՝ Հանձնաժողովը հաստատել էր, որ երկիրը կարող […]

̰
Համացանցում հայտնվել է Նեյմարի և իրեն բռնաբարության մեջ մեղադրող կնոջ վեճի տեսանյութը

00:40 07.06.2019

Համացանցում հրապարակվել է տեսանյութը, որտեղ Բրազիլիայի ազգային հավաքականի և ֆրանսիական ՊՍԺ-ի առաջատարը գտնվում է հյուրանոցային համարում այն կնոջ հետ, որ նրան մեղադրել է բռնաբարության համար: Տեսանյությում երևում է, որ զույգը հանգստանում է սենյակում, սկզբում ամեն ինչ կարգին է: Հետո վեճ է սկսվում, և կինը մի քանի անգամ հարվածում է Նեյմարին և ասում, որ նա ցավ […]

̰
Փաշինյան-Պուտին հանդիպման ժամանակ Արցախի խնդրին անդրադարձ եղե՞լ է․ SHANTNEWS.am-ի թղթակցի հարցը Վլադիմիր Կարապետյանին

23:32 06.06.2019

Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումն անցել է բարեկամական մթնոլորտում։ Այս մասին Պետերբուրգում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։ SHANTNEWS.am-ի թղթակցի հարցին՝ Արցախի խնդրին անդրադարձ եղե՞լ է, Վլադիմիր Կարապետյանը պատասխանել է․ «Մանրամասն քննարկում չի եղել, պարզապես նշվել է, որ կա […]

̰
26 տոկոս, գրեթե 2 մլրդ դոլարի ուղղակի ներդրումներ և շատ այլ պահեր, որոնք ի ցույց են դնում մեր հարաբերությունների հատուկ, գործընկերային բնույթը. Պուտինը՝ Փաշինյանին

21:46 06.06.2019

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնություն` Սանկտ Պետերբուրգ ժամանած վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կոնստանտինովյան պալատում հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: «Հարգելի Նիկոլ Վլադիմիրի, հարգելի գործընկերներ, ընկերներ: Շատ ուրախ եմ ողջունել Ձեզ կրկին՝ այս անգամ Սանկտ Պետերբուրգում: Չեմ կասկածում, որ Ձեզ համար հետաքրքիր կլինի և հուսով եմ, նաև օգտակար՝ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում մասնակցելու քննարկումներին: […]

̰
Ով Հայաստանում հարստանալու ցանկություն ունենա, պետք է դրա հնարավորությունն ունենա․ Փաշինյան

21:32 06.06.2019

Հայաստանում ներդրումներ կատարելու, հարստանալու և դրանով Հայաստանը հարստացնելու ցանկություն ունեցող յուրաքանչյուր հայ կամ օտարերկրյա ներդրող պետք է դրա համար ունենա հնարավորություն։ Եվ դրա ուղղությամբ հիմա աշխատում է կառավարությունը։ Այս մասին այսօր Պետերբուրգի հայկական համայնքի հետ հանդիպմանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքերով՝ Հայաստանը պատմականորեն զերծ չի եղել լոգիստիկական, տարածաշրջանային խնդիրներից, բայց հիմա Հայաստանը փորձում է […]

̰
Վարչապետ Փաշինյանը հայ համայնքում հանդիպեց նաև Տիգրան Սարգսյանին

21:13 06.06.2019

Պետերբուրգ այցի ընթացքում այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է տեղի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ։ Ռուսաստանահայ գործարար և այլ շրջանակների ներկայացուցիչները մոտենում են վարչապետին ու «ոտքի վրա» զրույց-քննարկումներ ունենում նրա հետ։ Քիչ առաջ նման կերպ վարչապետի հետ հանդիպում ունեցավ նաև ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, որ ներկայում ղեկավարում է ԵԱՏՄ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը և փաստացի իրականացնում […]

̰
Լուրջ պրոցես չկա, քաղաքական դաշտը լցվում է անիմաստ խոսակցություններով. Մանվել Սարգսյան

21:00 06.06.2019

ՀՀ և Արցախի իշխանությունների միջև վերջին օրերին սկսված բանավեճն ու հակասությունները՝ բանակցային գործընթացի մանրամասներին Արցախին իրազեկելու և այլնի շուրջ, դավադիրների փնտրտուքը կարո՞ղ են արդյոք անկանխատեսելի հետևանքներ ունենալ: SHANTNEWS.am-ի հետ զրույցում հարցին՝ ո՞ւր կարող է տանել այս վիճակը, քաղաքագետ Մանվել Սարգսյանը պատասխանեց. «Ոչ մի տեղ էլ չի կարող տանել: Ընդամենը ստեղծված ընդհանուր իրավիճակից է, որ Հայաստանում […]

̰
Փաշինյանը Պետերբուրգում հանդիպում է հայ համայնքի ներկայացուցիչների հետ

20:36 06.06.2019

Պետերբուրգի տնտեսական համաժողովի շրջանակներում Ռուսաստան մեկնելուց, այնտեղ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելուց հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այժմ հանդիպում է տեղի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ։ Նա իր ելույթում նշեց, որ Հայաստանը պետք է գրավիչ լինի, հպարտության առարկա լինի սփյուռքի համար։ Դա, ըստ Փաշինյանի, թույլ կտա սփյուռքահայերին իրենց քայլն անել և ներդրումներ անել Հայաստանում։ Ընդ […]

̰
Խաղը բացվեց, պետք է անուններ հնչեն. քաղաքագետը՝ Արցախ-Հայաստան տարաձայնությունների մասին

20:00 06.06.2019

Հայաստանի և Արցախի բարձրագույն ղեկավարության միջև հրապարակային հակասությունները, դավադրությունների ու դավադիրների փնտրտուքը վերլուծաբաններին մտահոգում են: Քաղաքական վերլուծաբան Վիգեն Հակոբյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշեց. «Կարծում եմ՝ խաղը բացվեց երեկ, երբ վարչապետը համապատասխան հայտարարություն արեց լրագրողների հետ զրույցում: Ըստ էության՝ պարզվեց, որ դա բավական խորքային բաներ ունի, հակասություններ կան: Եթե զուտ հիմնվում ենք վարչապետի հայտարարության վրա, ինչ էր […]

̰
Արթուր Ղազինյանը նախագահին է ներկայացրել նորաստեղծ կուսակցության գաղափարախոսությունը

19:52 06.06.2019

Շարունակելով քաղաքական տարբեր ուժերի, քաղաքականապես ակտիվ գործիչների ու անհատների հետ հանդիպումների շարքը՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է «Մեկ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներին՝ կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանի գլխավորությամբ: Ընդգծելով բազմակարծության և երկխոսելու մշակույթի կարևորությունը հասարակության համար՝ Արմեն Սարգսյանը նշել է, որ, որպես երկրի նախագահ, իր խնդիրն է լսել բոլորին՝ անկախ նրանց քաղաքական կողմնորոշումից ու դիրքորոշումից: […]

̰
Ռեսուրսների տեսանկյունից աշխատանք պետք է տարվի օրենքի փոփոխությանը վերաբերող հարցերի ուղղությամբ. ՏՄՊՊՀ նախագահ

19:44 06.06.2019

«Իրականում ՏՄՊՊՀ-ն 6 անդամ ունի: Նրանցից 5-ը ներկայացվել է ՀՀ վարչապետի կողմից, որոնցից ԱԺ-ն ընտրեց 4-ին: Այսինքն` հանձնաժողովի դեռևս 2 անդամի համալրման խնդիր կա»,- «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման եթերում այս մասին ասել է նույն հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը: Նա հայտնել է, որ այդ երկու տեղերը, օրենքով սահմանված կարգով, պետք է համալրված լինեն մինչև հունիսի 30-ը: […]

̰
Միջադեպ Ախալքալաքում. ինչպես են ոստիկանները ծեծում բնակիչներին

19:41 06.06.2019

Ախալքալաքում, Ազատության փողոցի սկզբնամասում միջադեպ է եղել: Տեսանյութերում երևում է՝ ինչպես ճանապարհային շրջիկ ոստիկանները ձերբակալում են երկու բնակչի, հայտնում է jnews.ge-ն: Հաղորդվում է, որ սպասում են Վրաստանի ՆԳՆ-ի մեկնաբանությանը: Ականատեսների խոսքերով՝ ամեն ինչ սկսվել է նրանից, որ շրջիկ ոստիկանները կանգնեցրել են մոտոցիկլավարին: «Մերսեդեսի»-ի վարորդը կանգնել է շրջիկ ոստիկանների մոտ և հարցրել է՝ ինչ խնդիր կա: […]

̰
Հռոմի պապը Վատիկանում կընդունի Պուտինին

19:35 06.06.2019

Ֆրանցիսկոս պապը և Պուտինն արդեն 2 անգամ հանդիպել են՝ 2013թ. դեկտեմբերին և 2015թ. հունիսին:

̰
Գյումրիի «Սաստեքս» գործարանի տնօրինությունը խոստացած նոր աշխատանքային պայմանագիրը բանվորուհիներին չի ներկայացրել

19:30 06.06.2019

Գյումրիի «Սաստեքսի» կարող բանվորուհիների առջև այսօր՝ հունիսի 6-ին, դարձյալ գործարանի դռները փակվել են, նրանց չեն թողել ներս մտնել, այնինչ, այսօր պետք է վերանայվեին աշխատանքային պայմանագրերը, և նոր պայմաններով նորերն էին կնքվելու: Սա գործարանի տեխնոլոգները խոստացել էին հունիսի 3-ին: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։     Այսօր աշխատողներն իրենց սովորական աշխատանքային ժամին եկել էին, բայց […]

̰
Կարծում եմ՝ մեր հարաբերությունները զարգանում են օրինաչափ․ Փաշինյանը՝ Պուտինին

19:26 06.06.2019

«Առաջին անգամ մենք հանդիպել ենք մեկ տարի առաջ, և դրանից հետո բազմիցս հանդիպել ենք ու փաստացի խոսել ենք մեր համատեղ օրակարգի հնարավոր բոլոր հարցերի մասին։ Եվ ուզում եմ ասել, կարծում եմ, որ մեր հարաբերությունները զարգանում են օրինաչափ»,- այս մասին Ռուսաստանի նախագահի հետ հանդիպմանն ասաց Հայաստանի վարչապետը։ Նիկոլ Փաշինյանի խոսքերով՝ երկու երկրների միջև հարաբերությունները ռազմավարական ու […]

̰
Մեր հարաբերությունները բնութագրելու կարիք չկա, դա անում ենք պարբերաբար․ Պուտին

19:11 06.06.2019

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնեց, որ հուսով է՝  Սանկտ Պետերբուրգի տնտեսական համաժողովը հետաքրքիր կլինի հայկական կողմի համար, քանի որ այն նաև առիթ է գործընկերների հետ հանդիպելու համար։ Պուտինը հայտարարեց, որ կարիք չկա նույնիսկ բնորոշել հարաբերությունները, քանի որ դա պարբերաբար արվում է ու նույնկերպ հիշատակվել է Պուտին-Փաշինյան նախորդ հանդիպման […]

̰
Նիդեռլանդների խորհրդարանը նողկանք է արտահայտում Էրդողանի՝ Հայոց ցեղասպանությանը վերաբերող խոսքերի հանդեպ

19:09 06.06.2019

Այսօր Նիդեռլանդների խորհրդարանում բանաձև է ներկայացվել, որտեղ խորհրդարանը նողկանք է արտահայտում Թուրքիայի նախագահ Էրդողանի՝ Հայոց ցեղասպանությանը վերաբերող խոսքերի հանդեպ։ Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) համառորեն պնդել էր, որ խորհրդարանը միջոցներ ձեռնարկի այդ անընդունելի արտահայտությունների կապակցությամբ։ Այս մասին հայտնում է Նիդեռլանդներում ՀՀ դեսպանությունը։ «Միության (CU) խմբակցության անդամ, պատգամավոր Ջոել Վորդեվինդի ներկայացրած բանաձևում զզվանք է արտահայտվում Էրդողանի հոսքերի […]

̰
Մեկնարկեց Փաշինյան-Պուտին հանդիպումը

18:58 06.06.2019

Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը՝ ընդլայնված կազմով։ Հայկական կողմից հանդիպմանը մասնակցում են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը և այլ պաշտոնյաներ։ Ռուսական կողմից հանդիպմանը ներկա է ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։

̰
Մեզնից յուրաքանչյուրի գլխավերևում միշտ կախված է լինելու միջուկային զենք. Պուտին

18:38 06.06.2019

ՌԴ նախագահը խոսել է աշխարհին սպառնացող լուրջ վտանգների մասին՝ կապված հնարավոր գլոբալ հակամարտությունների հետ:

̰
Conifa 2019-ի մասնակիցները ծանոթացել են Արցախի հյուրընկալությանն ու խոհանոցին

18:17 06.06.2019

Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիայի եվրոպական խաղերը առիթ են Արցախը ճանաչելու և ընկալելու համար: Այս օրերին ֆուտբոլիստները նաև տեսարժան վայրեր են այցելել, եղել են Շուշիում ու խոստովանել, որ Արցախում իրենց լավ են զգում: Conifa 2019-ի մասնակիցներին առաջինը հյուրընկալում են Շուշիի կերպարվեստի պետական թանգարանում: Ազգային նվագարանների հնչյունների ներքո հյուրերը ծանոթացել են թանգարանի ֆոնդին: Աբխազիայի հավաքականի ներկայացուցիչները տպավորված […]

̰
Արմեն Սարգսյանը հյուրընկալել է ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանին

18:11 06.06.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանին: Նախագահ Արմեն Սարգսյանը, ով 2016 թվականից ՀԲԸՄ տնօրենների կենտրոնական խորհրդի անդամ է, Պերճ Սեդրակյանի հետ խոսել է Միության աջակցությամբ տարբեր ոլորտներում իրականացվող ընթացիկ և առաջիկա ծրագրերի մասին: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև համահայկական օրակարգին առնչվող հարցերի շուրջ, ինչպես նաև անդրադարձել […]

̰
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ Գեղամ Պետրոսյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու. Armtimes.com

18:00 06.06.2019

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ քիչ առաջ հեռացել է խորհրդակցական սենյակ Մարտի 1-ի գործով Զաքար Հովհաննիսյանի սպանությունը կատարելու մեջ մեղադրվող Գեղամ Պետրոսյանի ձերբակալման դեմ բողոքի և կալանքի միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու: Այս մասին հայտնում է Armtimes.com-ը: Հիշեցնենք, որ Գեղամ Պետրոսյանին երեկ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով: […]

̰
Պատերազմ պետք է հայտարարել թշնամանք տարածողին. Արցախի մշտական ներկայացուցիչը Հայաստանում

18:00 06.06.2019

«Ես կխնդրեի պատերազմ հայտարարել այդ թշնամանք տարածողներին, հայհոյողներին, զրպարտողներին, դա կլինի իշխանության պաշտպանության դիրքերից, կլինի ընդդիմության դիրքերից՝ ընդդեմ իշխանության, երկուսն էլ մեծ թշնամիներ են, անկախ նրանից, թե ում են վիրավորում, ես չեմ պատկերացնում, որ հայը հայի մասին նման կերպ արտահայտվի»,- այսօր՝ հունիսի 6-ին, «Այլընտրանք» ՀԿ ներկայացուցիչներին, ովքեր ակցիա էին իրականացնում ի պաշտպանություն Արցախի և արցախցու, […]

̰
ՀՀ և Արցախի նախագահները սկսել են մամուլի միջոցով շփվել. «Այլընտրանք» ՀԿ ակցիան Արցախի մշտական ներկայացուցչության դիմաց

17:52 06.06.2019

«Այլընտրանք» հասարակական կազմակերպությունն այսօր՝ հունիսի 6-ին, ակցիա է անցկացրել Հայաստանում Արցախի մշտական ներկայացուցչության դիմաց՝ հաջակցություն Արցախին և Արցախի ժողովրդին: Կազմակերպության հիմնադիրները նշում են, որ Հայաստանում այսօր որոշ մարդիկ բաժանարար քաղաքականություն են իրականացնում՝ փորձելով սեպ խրել Հայաստանի ու Արցախի միջև՝ տարանջատելով հայաստանցուն ու արցախցուն, իսկ իրենք կոչ են անում զերծ մնալ նման քաղաքականությունից: «Այդ գիտակցումը ուզում […]

̰
Փաշինյան-Պուտին հանդիպումը ուշանում է

17:41 06.06.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում է: Փաշինյանը ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում մասնակցում է տնտեսական համաժողովի: Ավելի վաղ հայտնել ենք, որ Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հանդիպումը կտևի 30 րոպե, իսկ ավելի ուշ վարչապետը կհանդիպի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: SHANTNEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ ՌԴ նախագահի հետ հանդիպումը կկայանա Սանկտ Պետերբուրգի […]

̰
BACK_TO_TOP