13:02 04.06.2019
Հայաստանի բանկերում դրված է մոտ 6 միլիարդ դոլարի կամ 2,9 տրիլիոն դրամի ավանդ։ Դրանցից 1,6 տիլիոնը իրավաբանական անձանց դրած ավանդներն են։ Այս մասին Ազգային ժողովում քննարկման ժամանակ հայտարարեց ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանն ու հարցրեց՝ ինչո՞ւ է բիզնեսն իր փողը ավանդ դնում։ Մելքումյանն ինքը պատասխանեց իր հարցին՝ դա նշանակում է, որ բիզնեսն իր փողը շրջանառությունից […]
12:56 04.06.2019
Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն հունիսի 4-ին ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Մարտունի քաղաքից դեպի հարավ-արևելք ընկած հատվածում։ Ինչպես հայտնել են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնական […]
12:56 04.06.2019
«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման տաղավարում փաստաբան Երվանդ Վարոսյանը խոսել է Հայաստանում դատական համակարգի բարեփոխումների մասին: Նա հայտարարել է, որ այս փոփոխություններն իրավական համակարգի ամենակարևոր խնդիրներից են, քանի որ առանց անկախ և անաչառ դատական համակարգ ունենալու իրավական համակարգը հնարավոր չի լինի վերականգնել ու կայացման հասցնել: «Պետության ողնաշարն է դատական համակարգը, եթե ինքը գործում է նորմալ, այդ […]
12:50 04.06.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության պատրաստած տեսանյութն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որին կից կատարել է հետևյալ գրառումը. «Առատ բերք ստանալ այնտեղ, որտեղ գրեթե ոչինչ չի աճում: Սիրում եմ մեր այս տեսակը»: Սիփանիկ գյուղում գյուղատնտես Արտակ Ղարանլղյանը սեփական ձեռքերով ու ընտանիքի անդաների օգնությամբ պատրաստել է 1000 քմ մակերեսով ջերմոց: Ջերմոցում աճեցնում են լոլիկ, վարունգ, պղպեղ […]
12:42 04.06.2019
Ազգային ժողովում Կենտրոնական բանկի տարեկան զեկույցի քննարկման ժամանակ ԼՀԿ մի շարք պատգամավորներ այս օրերին պահանջում էին մինչև իսկ ԿԲ նախագահի հրաժարականը, քանի որ նա, ի թիվս այլ պատճառների, կապեր ուներ ՀՀ նախկին իշխանությունների հետ։ Իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն այսօր անդրադարձավ այդ քննադատությանն ու հակադրվեց դրանց։ Նա ասաց, որ եթե առաջնորդվեն նախկին իշխանությունների […]
12:40 04.06.2019
Ազգային ժողովում այս օրերին Կենտրոնական բանկի տարեկան զեկույցի քննարկման ժամանակ հնչեցին կարծիքներ, որ Կենտրոնական բանկը պետք է աջակցի տնտեսական աճին, այն պատասխանատու է ապրանքների գների համար և այլն։ ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն իր ելույթում պարզաբանումներ մտցրեց այս հարցերի վերաբերյալ։ Նրա խոսքով՝ Կենտրոնական բանկը չպետք է զբաղվի տնտեսության աճով, այն պետք է զբաղվի գները […]
12:28 04.06.2019
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը «Հեռանկար»-ի տաղավարում խոսել է այն առանձնահատություններից, որոնք առանձնացնում են իր ղեկավարած մարզն այլ մարզերից: «Լոռու մարզը սոցիալապես անապահովության սանդղակում գտնվում է նախավերջին հորիզոնականում մեր հանրապետությունում: Ցանկացած ոլորտում, եթե դիտարկենք, կան խնդիրներ, սակայն ես, որպես մարզպետ, հաստատակամ եմ էդ բոլոր խնդիրները բարձրաձայնելու և լուծելու»,- ասել է Ղուկասյանը: Հիշեցմանը, թե իր վերջին ասուլիսի […]
12:21 04.06.2019
ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Դիմետրիս Սիլլուրիսի հետ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը: «Մեր հարաբերությունները գործնական ու պրագմատիկ ճանապարհով զարգացնելը մեր պարտականությունն է, և դրա հիմքը մեր շփումներն են», – ասել է Մնացականյանը:
12:13 04.06.2019
Արթուր Ջավադյանի ղեկավարությամբ Կենտրոնական բանկը վերջին 11 տարիներին իրականացրել է պահպանողական քաղաքականություն։ Դա տեղին էր 2008 և 2014 թվականների ճգնաժամերի ժամանակ, երբ պետք էր օգտվել միայն փորձված մեթոդներից։ Բայց հիմա այդ մեթոդները տեղին չեն։ Այս մասին այսօր Ազգային ժողովի նիստի ժամանակ հայտարարեց ԼՀԿ պատգամավոր Կարեն Սիմոնյանը։ Նրա խոսքով՝ հիմա հակասություն կա, քանի որ կառավարությունը ռեֆորմիստական […]
12:10 04.06.2019
«Ստեփանավանի անտառտնտեսության» անտառային տարածքներում իրականացված առերևույթ ապօրինի ծառահատումների, ինչպես նաև դրանցով պայմանավորված կոռուպցիոն հանցագործություններ կատարելու համար որպես մեղադրյալ է ներգարվվել 17 անձ: Արդեն տեղեկացվել է, որ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում նախապատրաստված նյութերով 2018թ. դեկտեմբերի 4-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին և […]
12:08 04.06.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Էկոնոմիկայի նախարարի տեղակալներ են նշանակվել: Ինչպես տեղեկանում ենք E-gov.am կայքից, վարչապետի որոշմամբ՝ էկոնոմիկայի փոխնախարար են նշանակվել Ավագ Ավանեսյանը, Արտակ Քամալյանը: ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարարներ են նշանակվել Հակոբ Վարդանյանը, Բագրատ Բադալյանը և Լիլիա Շուշանյանը:
12:04 04.06.2019
ՀՀ ԱՆ «Վանաձոր» հիմնարկում սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի կողմից կազմակերպվեց հերթական մարզական միջոցառումը՝ սեղանի թենիսի առաջնություն դատապարտյալների շրջանում: 12 դատապարտյալ երկու ամիս շարունակ մարզվում էր հիմնարկում՝ նախապատրաստվելով առաջնությանը: Երեք օր տևած մարզական միջոցառումն անցավ բավական թեժ և համառ մթնոլորտում: Դատապարտյալները մեծ ոգևորությամբ պայքարեցին՝ մրցանակային տեղեր զբաղեցնելու համար: Առաջնության 1-ին երեք մրցանակային տեղերը համապատասխանաբար […]
12:01 04.06.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ փոխնախարարներ են նշանակվել: Վարչապետի որոշմամբ՝ Իրինա Ղափլանյանը նշանակվել է Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ: Գրիշա Թամրազյանը, Արայիկ Խզմալյանն ու Արևիկ Անափիոսյանը նշանակվել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ, իսկ Գեղամ Վարդանյանը՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ։
11:57 04.06.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում ներկա է գտնվել «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայանների» ղեկավարության գագաթնաժողովին: Միջոցառմանը մասնակցում են Հայաստանի, Արգենտինայի, Բրազիլիայի, Էկվադորի, Իտալիայի, Պերուի և Ուրուգվայի օդանավակայանների 120 ղեկավար անձինք և աշխատակիցներ՝ Օդանավակայանների միջազգային խորհրդի ղեկավար մարմնի նախագահ, «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերության գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանի գլխավորությամբ: Ողջունելով նման ներկայացուցչական հավաքի անցկացումը Հայաստանի Հանրապետությունում՝ վարչապետը նշել է, որ […]
11:45 04.06.2019
Համացանցում հայտնվել է Լևոն Տեր-Պետրոսյանի և Ալեքսանդր Արզումանյանի՝ 2008 թ. հեռախոսազրույցի գաղտնալսման նոր տարբերակը: Ներկայացնում ենք ՀՀ առաջին նախագահ, 2008 թ. ՀՀ նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի և նրա նախընտրական շտաբի պետ Ալեքսանդր Արզումանյանի գաղտնալսված զրույցից մի հատված: Տեր-Պետրոսյան. – Ալի՞կ: Արզումանյան. – Հա, պարոն նախագահ: Տեր-Պետրոսյան. – «Դուխդ» տե՞ղն ա: Արզումանյան. – Հա, շեֆ ջան, […]
11:35 04.06.2019
Քանի որ ԱԺ օրակարգի հարցերը շատ են, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ «ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն` կարող են լրացուցիչ նիստ անցկացնել, ուստի հայտարարեց քվեարկություն՝ այսօր ժամը 18։30-20։00-ն լրացուցիչ նիստ անցկացնելու վերաբերյալ: 80 կողմ, 8 դեմ, 4 ձեռնպահ ձայներով որոշումն ընդունվեց: Ալեն Սիմոնյանը նշեց. «Ավելացնեմ, որ վաղը՝ ժամը 10-ին, ունենք նիստ ԱԺ մշտական հանձնաժողովներում ՀՀ […]
11:34 04.06.2019
ԱԺ նիստի սկզբին, երբ քննարկվում էր ԿԲ տարեկան զեկույցը, ներկա չէր ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը. այս հանգամանքը վրդովմունքի տեղիք տվեց: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասաց. «Պարո´ն Սիմոնյան, ես ուզում եմ հետաքրքրվել, թե ուր է ԿԲ նախագահը, ում զեկույցի վերաբերյալ մեր գործընկերը ելույթ ունեցավ, ես կարծում եմ՝ սա ԱԺ նկատմամբ անհարգալից վերաբերմունք է, և […]
11:00 04.06.2019
ԿԲ տարեկան հաղորդման ավարտին հարցուպատասխանից հետո ելույթների համար գրանցվել էր 12 պատգամավոր: Առաջինը կարծիք հայտնեց «Բարգավաճ Հայաստան»-ը ներկայացնող Սերգեյ Բագրատյանը: «Կարծես թե թվերի տվյալներով ամեն ինչ նորմալ է, կանխատեսվում է, որ 2019թ.-ին նախատեսվում է 6.1 տոկոս տնտեսական աճ, որը հարցերի տեղիք է տալիս: Ինչպե՞ս պետք է զարգացում ակնկալել տնտեսությունում, երբ տնտեսության իրական հատվածում ներդրումներ չկան, […]
10:58 04.06.2019
ՀՀ ԱԺ-ն այսօր նույնպես աշխատանքները սկսել է նախորդ օրերին քննարկված նախագծերի քվեարկություններով: Քննարկված բոլոր նախագծերն ընդունվել են: Արդյունքները ներկայացնենք առանձին-առանձին. «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացրած նախագիծն ընդունվեց 59 կողմ, 18 դեմ, 5 ձեռնպահ ձայներով, « «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված […]
10:03 04.06.2019
Երևանում մեկնարկել է «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայանների» ղեկավարության գագաթնաժողովը։ Միջոցառմանը ներկա ՀՀ վարչապետը ողջունել է գագաթնաժողովի մասնակիցներին և անդրադարձել ընկերության հայաստանյան գործունեությանը: Փաշինյանն առանձնացրել է երկու առանցքային հանգամանք՝ Գյումրու օդանավակայանի հարցն ու հայկական ավիափոխադրողներ ունենալու անհրաժեշտությունը: «Ինձ համար առանցքային երկու բան կա: Առաջինը այն, որ Գյումրու օդանավակայանը համապատասխանի միջազգային ստանդարտներին և համատեղ համագործակցության արդյունքում Հայաստանն ունենա […]
09:05 04.06.2019
«Հրապարակ» թերթը գրում է․ «Ազգային ժողովում, ամենայն հավանականությամբ, կառուցվածքային փոփոխություններ կիրականացնեն․ սա «լավագույն» միջոցն է անցանկալի աշխատողներից ազատվելու համար։ Աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը փոփոխություններ անելու մասին խոստովանել է մեր լրագրողի այն հարցին ի պատասխան, թե ինչու է ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչության պետի պաշտոնն իշխանափոխությունից հետո թափուր, և գործառույթն այդ իրականացնում է աշխատակազմի […]
08:53 04.06.2019
«Փաստ» թերթը գրում է. «ԲԴԽ նախագահի պաշտոնից Գագիկ Հարությունյանի հրաժարականից հետո այս պաշտոնի համար շրջանառվում են մի քանի թեկնածուների անուններ: «Փաստ» թերթը տեղեկություններ էր ստացել, որ, ամենայն հավանականությամբ, այդ պաշտոնում կարող է առաջադրվել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը: Բացի այդ, կան տեղեկություններ, որ անցումային արդարադատության ներդրման ամբողջ մտահղացումը պատկանում է Ն. Բաղդասարյանին և […]
23:26 03.06.2019
ԶԼՄ-ների հաղորդումների համաձայն՝ ԱՄՆ նախագահի անվտանգությունը ապահովելու ծախսը կկազմի 50 մլն դոլար: Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը երկուշաբթի՝ հունիսի 3-ին, Բուքինգեմյան պալատում ընդունել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և նրա տիկնոջը՝ Մելանյա Թրամփին: Իրադարձությունն ուղիղ եթերում հեռարձակվել է Sky News հեռուստաընկերության կողմից, հայտնում է Korrespondent-ը: Հաղորդվում է, որ ԱՄՆ Սպիտակ տան ղեկավարին թագավորական պալատի մոտ […]
23:00 03.06.2019
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ Վարդան Հարությունյան» տվյալներով «ֆեյսբուքյան» օգտատերերից մեկն այսօր իր էջում գրառում է արել, որ աշխատավայրի մոտ իրեն ծեծի են ենթարկել, մինչ այդ էլ, մի քանի օր առաջ ծեծել են տան մոտ: Օպերատիվ խումբը մեկնել է դեպքի վայր: Տուժած անձից ընդունվել է հաղորդում: Ձեռնարկվում են միջոցառումներ միջադեպի մասնակիցներին հայտնաբերելու և կատարվածի բոլոր […]
22:11 03.06.2019
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում պատասխանել է օգտատերերի հարցերին: Նա անդրադարձել է այն լուսանկարներին, որտեղ նա կանգնած է և նշել է, որ կան լուսանկարներ, որտեղ նա կանգնած է կամ քայլում է և ասել. «Սայլակով հեշտ է դրսում, այլապես ես անընդհատ ուղեկցության կարիք ունեմ: Ես երկար քայլելուց շատ եմ […]
21:50 03.06.2019
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում անդրադարձել է 13-ամյա աղջկա հղիության դեպքին: Նա նշել է, որ այս երեխայի հետ կապված նախարարությունը պատասխանատու է քաղաքականության մշակման համար: «Այս պահին նպաստի շեմը բարձրացնելը մենք չենք կարող, մենք համագործակցում ենք համայնքի տարածքային աջակցման կենտրոնի, ոստիկանության, խնամակալների հետ: Մենք այս պահին չենք հանդիսանում […]
21:36 03.06.2019
Հայաստանի տնտեսության հետ կապված են և՛ Ռուսաստանը, և՛ Իրանը։ Եվ այս երկու պետությունների նկատմամբ կիրառվող պատժամիջոցները, բնականաբար, ազդում են Հայաստանի տնտեսության վրա։ Բայց ՀՀ կենտրոնական բանկն այս ռիսկերը հաշվի է առնում և հաշվարկում է։ Այս մասին այսօր խորհրդարանում պատգամավորներից մեկի հարցին պատասխանելիս ասաց ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը։ Նա հաստատեց, որ ներկայում վճարման համակարգի խնդիրներ կան […]
21:27 03.06.2019
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում անդրադարձել է կենսաթոշակներին և ասել, որ նախարարությունը խնդիր ունի կենսաթոշակը փոխանցելու հետ կապված, եթե տվյալ քաղաքացին ՀՀ-ում չի գտնվում. «Շուտով կստորագրենք ԵԱՏՄ պայմանագիր, որի շրջանակներում կկարգավորվի կենսաթոշակների տրամադրման կարգը՝ ըստ իրավունքի սահմանման չափերի: Ցավով պիտի նշեմ, որ այսօր կենսաթոշակը տրամադրվում է որպես աջակցություն […]
21:20 03.06.2019
2020 թվականից ուժի մեջ են մտնում ԵԱՏՄ մաքսային կարգավորումները, որոնց պատճառով Հայաստանում որոշ ներմուծվող ապրանքներ, այդ թվում՝ ԱՄՆ-ից բերվող մեքենաները, կթանկանան։ Այս կապակցությամբ ԱԺ պատգամավորներից մեկը խորհրդարանում քննարկման ժամանակ ԿԲ նախագահին հարցրեց, թե ինչ ազդեցություն կունենան այդ մաքսային փոփոխությունները Հայաստանի վրա։ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը պատասխանեց, որ իրենք նախկինում արդեն հաշվարկել են այդ թանկացումների […]
20:56 03.06.2019
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում ասել է, որ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները միայն մեկ գերատեսչության պատասխանատվության տակ չպետք է լինեն, և դա բոլորի խնդիրն է: Նրա խոսքերով՝ յորաքանչյուր գյուղապետ պետք է ինքը մտածի և հասկանա, թե ինչ է արել, որ տվյալ գյուղում ապրող քաղաքացիների սայլակները հարմարեցվեն ճանապարհներին: Զարուհի […]