17:10 04.06.2019
SHANTNEWS.am-ը Բագրատաշենի անցակետում պահվող՝ մաքսազերծումից խուսափած տնտեսվարողների բեռների մասին փորձել է պարզաբանում ստանալ դատախազությունից, որտեղից մեզ տեղեկացրին, որ ԱԱԾ-ի կողմից հարուցվել է քրեական գործ և գործն այսօր արդեն ուղարկվել է Քննչական ծառայություն՝ վարույթ ընդունելու և նախաքննություն իրականացնելու համար: Քննչական ծառայության հետ ևս կապ հաստատեցինք, որտեղից էլ տեղեկացրեցին, որ գործը դեռ չեն ստացել, գուցե ստանան վաղը […]
17:04 04.06.2019
2018 թվականի ընթացքում ՄԻՊ գրասենյակի ստացած անհատական բողոքների թիվն աճել է ավելի քան կրկնակի՝ կազմելով շուրջ 11 հազար հատ, իսկ հուլիս ամսվա բողոքները նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ աճել են 10 անգամ։ Այս մասին այսօր Ազգային ժողովում իր զեկույցը ներկայացնելիս ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ Թաթոյանն ասաց, որ իրենք տարվա ընթացքում նախաձեռնել են […]
16:52 04.06.2019
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Կոմիտասի պողոտայում այսօր ապօրինի կառույցի ապամոնտաժման աշխատանքներ են իրականացվել: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել էր Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը: «Կոմիտասի վրա զավթված մայթը վերականգնվում է։ Upd. Կոմիտաս-Վաղարշյան խաչմերուկի մոտ բազմահարկ շենքի կառուցապատողը զավթել է մայթի մեծ մասը։ Բազմաթիվ զգուշացումներից ու ծանուցումների հետո հրաժարվել են դադարեցնել ապօրինությունը»,- նշել էր […]
16:46 04.06.2019
2019 թվականի հունիսի 4-ին Տեխնիկական կենտրոն-ֆուտբոլային ակադեմիայի շենքում «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից մարվեց և շրջանառության մեջ դրվեց մեկ նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Հենրիխ Մխիթարյան» թեմային: 450 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշը տպագրված է Կանադայի “Lowe Martin Group” տպագրատանը՝ 40 000 տպաքանակով: Նամականիշի դիզայնի հեղինակն է «ՀայՓոստ» ՓԲԸ-ի գլխավոր դիզայներ Վահագն Մկրտչյանը: Նամականիշի վրա պատկերված է […]
16:38 04.06.2019
ՀՀ կառավարությունն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել կառավարության մայիս ամսվա գործունեության մասին: Նշվում է, որ մայիսին կառավարության որոշման համաձայն` 9 ընկերության արտոնություն է տրվել, ընդհանուր ներդրումները կազմել են 68.4 մլն ԱՄՆ դոլար, կբացվի 1017 աշխատատեղ: Կառավարության գործունեության մյուս մանրամասները` տեսանյութում:
16:33 04.06.2019
«Միջազգային բանակային խաղեր-2019» միջոցառման շրջանակում «Խաղաղության մարտիկ» մրցումները օգոստոսի 3-17-ը անցկացվելու են Հայաստանի Հանրապետությունում։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը։ Դրանց նախապատրաստման, կազմակերպչական հարցերի ճշտման և անցկացման վայրերի տեղազննման աշխատանքներին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել խաղերի մասնակից պետությունների պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչները: Հիշեցնենք, որ նախորդ տարի նույնպես այս մրցույթն անցկացվել է Հայաստանում։ Հայաստանի զինծառայողները հաշվարկում […]
16:21 04.06.2019
Ազգային ժողովում այսօրվա քննարկման ժամանակ ՀՀ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանն ասաց, որ իրենք Արսեն Ջուլֆալակյանի նախագիծը բերել են ԱԺ քննարկման՝ չնայած ձեռնպահ ձայներին։ Ավելին, Հայրապետյանի խոսքերով՝ այս նախագիծն ԱԺ լիագումար նիստ է ուղարկվում՝ չնայած կառավարության դեմ լինելու։ «Սա, ուզում եմ հիշեցնել, երրորդ նախադեպն է, երբ Կրթության, […]
16:20 04.06.2019
Ազգային ժողովում այսօր գրեթե միաձայն ընդունեցին բոլոր քննարկված նախագծերը։ Դրանց թվում էր նաև Արսեն Ջուլֆալակյանի համահեղինակությամբ նախագիծը (ցուցակում՝ վերջինը), որը բացասական եզրակացություն էր ստացել կառավարության կողմից։ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենք (երկրորդ ընթերցում, հեղինակ՝ Կառավարություն) – 114 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ, «Դատական ակտերի հարկադիր […]
16:14 04.06.2019
Ազգային ժողովն այսօր կարճատև քննարկումից հետո ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը՝ 114 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով։ Դրա հիման վրա «Պատիվ ունեմ» ժամկետային-սպայական ծառայության ժամկետը 3 տարվա փոխարեն կդառնա 2 տարի։ Օրենքով կարգավորվում են նաև մի շարք հարցեր, որոնք վերաբերում են եղբայրների միասին […]
16:12 04.06.2019
Պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանն այսօր Ազգային ժողովի քննարկմանը ներկայացրեց իր համահեղինակած նախագիծը, որով կոնկրետ լուծումներ են տրվում Հայաստանի սպորտային հավաքականների մեջ ընդգրկված մարզիկներին որոշակի կարգավիճակ տալու համար։ Ջուլֆալակյանն ասաց, որ սրանով մի քանի խնդիր է լուծվում, ինչի մասին եզրակացության իրենք եկել են նաև երիտասարդության և սպորտի փոխնախարար Գաբրիել Ղազարյանի հետ հանդիպման ժամանակ։ Այսպես, նախագծի ընդունման դեպքում […]
16:04 04.06.2019
Բագրատաշենի անցակետում առանց հայտարարագրման ապրանքներ ներմուծող տնտեսվարողները լրագրողներին են ներկայացրել իրենց հուզող խնդիրները: Նրանք ասել են, որ ընդունում են իրենց մեղքը, պատրաստ եմ համապատասխան տուգանքները վճարել և օրինական մաքսազերծել ապրանքները, թեև դժգոհել են մաքսազերծման բարձր արժեքներից: Տնտեսվարողներն առայժմ տեղեկություն չունեն իրենց գործի ընթացքից և խնդրում են պատկան մարմիններին տեղեկություն տրամադրել իրենց բեռների և գործի վերաբերյալ: […]
15:48 04.06.2019
ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանն այսօր SHANTNEWS.am-ի հարցերին պատասխանելիս անդրադարձել է նաև Սևանա լճում սիգի պաշարների խնդրին` նշելով, որ այն «կրիտիկական ցածր է»: «Ցածր են նաև մնացած ձկնատեսակների պաշարները: Բնաջնջման եզրին են կողակը, բեղլուն և էնդեմիկ այլ ձկնատեսակներ: Խեցգետինն արդեն համարյա վերացել է, այսինքն` Սևանում, ընդհանուր […]
15:34 04.06.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ արձագանքելով իր ընտանիքին վերաբերող հրապարակումներից մեկին: «Ոմանք մամուլի ազատությունը դիտում են որպես ստի ու կեղծիքի տարածման ազատություն: Ամենաաբսուրդը այն է, որ ստի քարոզն սկսել են կատարել antiFake.am կոչվող նոր կայքով, որի կարգախոսն է` «Բացահայտե՛ք կեղծիքը մեր միջոցով»: Բնականաբար, այս մեքենան ևս մեր […]
15:33 04.06.2019
Այսօր խորհրդարանում լրագրողների հարցերին է պատասխանել նաև արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: Հարցերից մեկը վերաբերել է նրա աշխատանքից ազատվելուն: Վերջերս մամուլում հայտնված լուրերի համաձայն` նա հրաժեշտ է տալու իր պաշտոնին: «Եթե ես հիմա աշխատում եմ որպես արդարադատության նախարար, հետևաբար` կառավարությունը գոհ է իմ աշխատանքից: Այն աշխատանքը, որ կատարվել է, իր որակական ու քանակական հատկանիշներով գերազանցում է […]
14:48 04.06.2019
Ապօրինի անտառահատումների և այս ոլորտում անտառների պահպանության համար պատասխանատվություն կրող պաշտոնատար անձանց ներգրավմամբ կատարվող կոռուպցիոն հանցավոր մեխանիզմներն արմատախիլ անելու, նման հանցագործություններ կատարած անձանց արարքներին համարժեք քրեաիրավական գնահատականներ տալու և պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ իրավապահ մարմինների համագործակցված և արդյունավետ պայքարը շարունակվում է: Մասնավորապես, «Դիլիջան ազգային պարկ»-ի տարածքում ապօրինի անտառահատումների բազմաթիվ դեպքերի բացահայտման արդյունքում բավարար ապացույցների հիման […]
14:39 04.06.2019
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր խորհրդարանում իր աշխատանքն է սկսում Ապրիլյան պատերազմի հանգամանքների ուսումնասիրմամբ զբաղվող քննիչ հանձնաժողովը: Մինչ նիստը լրագրողները զրուցել են Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Տիգրան Կարապետյանի հետ: «Քննելու ենք Ապրիլյանի հետ կապված հասարակությանը բոլոր հուզող հարցերը»,- ասել է նա: Հարցին` հնարավո՞ր է` անհրաժեշտություն լինի ՀՀ երրորդ Սերժ Սարգսյանին հրավիրել […]
14:30 04.06.2019
Մերձմոսկովյան Կրասնոգորսկի շրջանում ցույցեր ու հանրահավաքներ են անցկացվում, որոնց մասնակիցները պահանջում են պատժել շրջանում ապրող հայերին: Նախօրեին Կրասնոգորսկում 12 կովկասցի դաժանորեն սպանել են ազգությամբ ռուս մի քաղաքացու: Տարածվող տեղեկությունների համաձայն՝ նրա վրա հարձակվող անձինք հայեր են եղել: 1. Ի՞նչն է եղել միջադեպի պատճառը: 2. Ապացուցվա՞ծ է արդյոք տեղեկությունն այն մասին, որ սպանողները իսկապես հայեր են […]
14:28 04.06.2019
Հայաստանում ԴԱՀԿ ծանուցումներ տեղ հասցնելու համար 2017 թվականին ծախսվել է 207 միլիոն դրամ։ Այս մասին այսօր հայտարարեց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, որը ԴԱՀԿ ծառայության մասին օրենքում կատարվելիք փոփոխություններն էր ներկայացնում Ազգային ժողովին։ Զեյնալյանն ասաց, որ մասնավորապես այս նախագծով առաջարկվում է մեծացնել էլեկտրոնային ծանուցումների բաժինը, ինչի շնորհիվ հնարավոր կդառնա խնայել զգալի միջոցներ։ Մասնավորապես իրավաբանական անձինք՝ կազմակերպությունները, […]
13:56 04.06.2019
Այսօր` ժամը 15։00-ին, Ազգային ժողովում տեղի կունենա 2016թ. Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդրանիկ նիստը: Քննիչ հանձնաժողովի գործառույթներն իրականացնելու է ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր դատական համակարգում փոփոխության իրականացնելու համատեքստում անդրադարձել այդ հանձնաժողովի ստեղծման անհրաժեշտությանը: Նիստը տեղի կունենա փակ դռների հետևում: […]
13:56 04.06.2019
Ազգային ժողովում այսօր երկրորդ ընթերցմամբ ներկայացվեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։ Դրա քննարկումը, սակայն, անսպասելի կարճ տևեց։ Նախագիծը կարգավորում է զինծառայության հետ կապված մի շարք պայմաններ, որոնք վերաբերում են երկու եղբոր միաժամանակ ծառայությանը, միջին մասնագիտական կրթական հաստատություններում սովորելիս տարկետում ստանալու հարցեր և այլն։ Առաջին ընթերցումից հետո նախագծում միայն մեկ […]
13:52 04.06.2019
Ազգային ժողովում այսօր քննարկման ներկայացվեց մի կարգավորում, որով առաջարկվում է սահմանափակել ԴԱՀԿ հնարավորությունները պայմանագրային զինծառայողների հաշիվների վրա կալանք դնելու հարցում։ Դրանով ընդունվում է, որ ԴԱՀԿ-ն կալանք կարող է դնել զինծառայողների հաշիվներում եղած դրամական միջոցների միայն մի մասի՝ 30 տոկոսի վրա։ Այս նախագիծը ներկայացնելիս ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ասաց, որ մշակման համար հիմք է ծառայել մի […]
13:44 04.06.2019
Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորները դարձյալ կարծիք են հայտնել Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման վերաբերյալ` հաշվի առնելով հայաստանյան զարգացումները: Օրինակ` Էլշան Մուսաևը հայտարարել է, թե կարող է այնպիսի պահ գալ, որ Ադրբեջանը կրկնի Ապրիլյան մարտերը, քանի որ «Հայաստանում չկա կայուն իշխանություն»: «Վերջին շրջանում, հատկապես Փաշինյանի իշխանության գալուց հետո, Ադրբեջանի հանդեպ սադրանքների փորձեր են իրականացվել, օրինակ` Հայաստանի վարչապետի կողմից […]
13:36 04.06.2019
ՀՀ կառավարության կառուցվածքային փոփոխությունների հետևանքով նախարարությունների թիվը նվազել է՝ 17-ից հասնելով 12-ի: SHANTNEWS.am-ն առանձնացրել է՝ ո՞ր նախարարներն են պահպանել իրենց պաշտոնը, և ինչո՞վ են զբաղվում արդեն նախկին նախարարները: Նախարարի պաշտոնը պահպանել են. պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս […]
13:22 04.06.2019
Կենտրոնական բանկի նախկին կանխատեսման համաձայն՝ 2019 թվականի տնտեսական աճը պետք է լիներ միջինը 5,4 տոկոս, բայց հիմա վերագնահատում է իրականացվել, ու ներկա կանխատեսման համաձայն՝ տնտեսական աճը կլինի մոտ 6,5 տոկոս։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը։ Գնաճի մասին խոսելիս նա ասաց, որ վաղն է հրապարակվելու գնահատված կոնկրետ թիվը, բայց իրենք կարծում […]
13:20 04.06.2019
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Գերագույն ռադային է ներկայացրել ֆիզիկական անձանց կոռումպացված ակտիվների քաղաքացիական բռնագրավման և ապօրինի հարստացման դեպքում քրեական պատասխանատվության ենթարկելու մասին օրենքի նախագիծը: Այս մասին գրված է Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքում: Տեղի և օտարերկրացի փորձագետների հետ մշակված օրենքի համատեղ նախագիծը ներկայացնում է պաշտոնատար անձանց ապօրինի ակտիվների բռնագրավման նոր մեխանիզմ`առանց մեղադրական դատավճռի, քաղաքացիական կարգով, ինչպես […]
13:15 04.06.2019
Հայաստանի Կենտրոնական բանկը տարիներ առաջ վաճառել է Հայաստանի ոսկու ամբողջ պաշարը, քանի որ արդյունավետ չի համարել պահուստներն այդպես պահելը։ Իսկ հետագայում ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը հայտարարել է, որ Հայաստանում կառուցվելու է բանկային ոսկի արտադրող գործարան, որի միջոցով էլ լրացվելու են ոսկու պաշարները։ Ազգային ժողովում ԿԲ հարցով քննարկման ժամանակ այս մասին հիշեցրեց պատգամավորներից մեկը։ Ավելի ուշ […]
13:10 04.06.2019
Երևանում անցկացվում է «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայանների» ղեկավարության գագաթնաժողովը, որին մասնակցում են Արգենտինայի, Բրազիլիայի, Էկվադորի, Իտալիայի, Պերուի, Ուրուգվայի և Հայաստանի օդանավակայանների մոտ 120 ղեկավար անձինք և աշխատակիցներ: Մինչ գագաթնաժողովի փակ աշխատանքի մեկնարկը լրագրողների հետ զրուցել է «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանը: Նա նշել է, որ Հայաստանում ծրագրեր իրականացնելիս մեծ խոչընդոտների չեն հանդիպում, և կառավարության […]
13:06 04.06.2019
Կենտրոնական բանկի տարեկան զեկույցն ու գնաճի զեկույցը պետք է խորությամբ կարդալ, մինչև Ազգային ժողովի ամբիոնից դրանց մասին խոսելը։ Այս մասին այսօր խորհրդարանում քննարկման ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության անդամ Բաբկեն Թունյանը։ Նա իր գործընկերներին կոչ արեց տարբերակել ԿԲ գործառույթները և ավելի շատ գործառույթներ չվերագրել այդ կառույցին։ Նա ասաց, որ եթե ուշադրությամբ կարդային ԿԲ զեկույցը, այնտեղ […]
13:02 04.06.2019
Հայաստանի բանկերում դրված է մոտ 6 միլիարդ դոլարի կամ 2,9 տրիլիոն դրամի ավանդ։ Դրանցից 1,6 տիլիոնը իրավաբանական անձանց դրած ավանդներն են։ Այս մասին Ազգային ժողովում քննարկման ժամանակ հայտարարեց ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանն ու հարցրեց՝ ինչո՞ւ է բիզնեսն իր փողը ավանդ դնում։ Մելքումյանն ինքը պատասխանեց իր հարցին՝ դա նշանակում է, որ բիզնեսն իր փողը շրջանառությունից […]
12:56 04.06.2019
Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն հունիսի 4-ին ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Մարտունի քաղաքից դեպի հարավ-արևելք ընկած հատվածում։ Ինչպես հայտնել են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնական […]