14:47 09.03.2019
ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ ՀՀ դատախազության կոլեգիայի՝ փետրվարի 27-ին կայացած նիստում դրվել է 2019թ. ընթացքում բնակարան ապօրինի մուտք գործելու միջոցով կատարվող գողության դեպքերի դեմ պայքարն առավել համակարգված և արդյունավետ դարձնելու խնդիրը: Այդ համատեքստում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից տարածքային դատախազություններին տրվել էին կոնկրետ հանձնարարություններ, այդ թվում նաև՝ նշված հանցագործության համար ռիսկային գոտիների […]
14:31 09.03.2019
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ երկուշաբթի հանձնաժողով է հրավիրված ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Հարգելի՛ գործընկերներ, Երկուշաբթի օրը, ամսի 11-ին, ժամը 9:30-ին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հրավիրել ենք ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին: Քննարկելու […]
13:30 09.03.2019
ԱՀ ՊՆ,ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին: ԱՀ ՊՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել ադրբեջանաարցախյան հակամարտության կարգավորման ընթացքիկ վիճակի և հեռանկարների շուրջ, ինչպես նաև շոշափվել են շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր:
13:18 09.03.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Բաբկեն Թունյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել հակածխախոտային նախաձեռնությունների մասին. «Ինձ շատերը հարցնում են՝ ինչպե՞ս եմ վերաբերվում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հակածխախոտային նախաձեռնություններին՝ հաշվի առնելով դրանց տնտեսական հետևանքները։ Ես հիմա կգրեմ էն, ինչ պատասխանում եմ. Արսեն Թորոսյանը իր գործը իդեալական է անում, որպես առողջապահության նախարար, որպես պաշտոնյա, ում համար […]
12:58 09.03.2019
Բարձրագույն դատական խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ հրաժարվում է փաստաբան Երվանդ Վարոսյանի դեմ ներկայացված հայցից: «Հաշվի առնելով իմ և փաստաբան Երվանդ Վարոսյանի միջև առկա դատական վեճերի հանդեպ որոշակի հանրային և մասնագիտական շրջանակների ուշադրությունը, հայտնում եմ հետևյալը. 1) Հայաստանի Հանրապետությունում իրավունքի գերակայության արմատավորման նպատակով հարկ է միավորել բոլորիս ջանքերը։ […]
12:24 09.03.2019
ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը հրապարակել է ՀՀ ազգային ժողովի 2018թ. դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած արտահերթ ընտրությունների վերաբերյալ վերջնական զեկույցը: Դրանում անդրադարձ է արվում իրավական դաշտին, դատական համակարգին, ընտրական վարչարարությանը, ընտրողների գրանցմանը, քարոզարշավին, ԶԼՄ-ների աշխատանքին և այլ հարցերի: Զեկույցն ամբողջությամբ՝ այստեղ:
12:16 09.03.2019
Թուրքիայի նախկին վարչապետ, Ստամբուլի քաղաքապետի թեկնածու Բինալի Յըլդըրըմը ընդունել է Պոլսո՝ երեկ կյանքից հեռացած պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մորը՝ Մարի Մութաֆյանին և իր ցավակցությունները հայտնել նրա որդու մահվան կապակցությամբ: Հանդիպմանը ներկա է եղել նաև Պոլսո Սուրբ Փրկիչ Ազգային հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուն: Այդ հիվանդանոցում էլ տարիներ շարունակ գտնվում էր անբուժելի հիվանդությամբ տառապող պատրիարքը: […]
12:01 09.03.2019
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը մեկնել է Իրան, որտեղ հանդիպումներ է ունենալու Իսլամական Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Այս մասին հայտնում է ադրբեջանական մամուլը։ Բաքուն չի հայտնում, բայց այլ աղբյուրներից հայտնի է, որ օրակարգում են նաև Ադրբեջանն ու Իրանը միացնող երկաթուղու շինարարության հարցերը։ Ադրբեջանական կողմում երկաթգիծը հասցված է մինչև Իրանի սահման ու կամուրջով անցկացված է։ […]
09:32 09.03.2019
Վենեսուելան մտադիր է բողոք ներկայացնել միջազգային ատյաններ ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետի դեմ՝ երկրի էներգահամակարգի վրա կիբերհարձակման համար, որի պատճառով էլեկտրականության զանգվածային անջատումներ են եղել։ Այս մասին հայտնել է Վենեսուելայի կապի և տեղեկատվության նախարար Խորխե Ռոդրիգեսը VTV հեռուստաալիքի եթերում։ Նախարարի կարծիքով՝ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն և ամերիկացի սենատոր Մարկո Ռուբիոն նախապես գիտեին Վենեսուելայում […]
08:59 09.03.2019
С-400 զենիթահրթիռային համակարգեր գնելու դեպքում ԱՄՆ-ը Թուրքիային սպառնում է «ծանր հետևանքներով»։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Չարլզ Սամերսը, գրում է Hill-ը։ Նրա խոսքերով՝ Վաշինգտոնի և Անկարայի միջև հարաբերությունները լրջորեն կվատթարանան մասնավորապես ռազմական ոլորտում։ «Նրանք չեն ստանա ոչ F-35, ոչ Patriot»,- ասել է Պենտագոնի մամլո քարտուղար Չարլզ Սամերսը: Անկարայի ու Վաշինգտոնի միջև […]
08:29 09.03.2019
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ հնգօրա այցով մեկնում է ԱՄՆ` մասնակցելու մարտի 11-ից 22-ը Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 63-րդ նստաշրջանին: «Այս տարի նստաշրջանի առաջնային թեման է լինելու սոցիալական պաշտպանության համակարգերը, գենդերային հավասարության և կանանց ու աղջիկների կարողությունների զարգացման համար անհրաժեշտ […]
08:15 09.03.2019
Թուրքիան ցանկացած պահի պատրաստ է Սիրիայի հյուսիսում նոր ռազմական գործողություններ սկսել։ Ermenihaber-ի փոխանցմամաբ՝ այդ մասին հայտարարարել է Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը թուրքական Anadolu լրատվական գործակալության հետ զրույցում։ Վերջինիս խոսքերով, Թուրքիան ամեն հնարավոր բան կանի, որպեսզի դիվանագիտական գործիքներով ստիպի ահաբեկիչներին (նկատի է առնվում Սիրիայի քուրդ զինյալները) լքել Սիրիայի հյուսիսային հատվածը, սակայն եթե դա չհաջողվեց անել, թուրքական […]
23:59 08.03.2019
Իրանի ռազմածովային ուժերը Բաբ-էլ -Բաբ Մանդևյան նեղուցում կռիվ են մղել նավթային տանկերի վրա հարձակում գործած ծովահենների հետ, հաղորդում է MEHR–ը: Նշվում է, որ ծովահենները մեծ արագությամբ մոտեցել են իրանական տանկերին, որի մեջ եղել է 150 հազար տոննա տարողությամբ բեռ: Աղբյուրի փոխանցմամբ՝ Իրանի ռազմաօդային ուժերը հակահարված են տվել:
23:42 08.03.2019
Հյուսիսային Կորեայի միջուկային զինաթափման կատարման օպտիմալ ժամկետը 2021 թվականն է: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտը: Պետդեպի ներկայացուցիչը հայտնել է, որ Հյուսիսային Կորեայի ապամիջուկայնացումը պետք է իրականացվի մինչև Դոնալդ Թրամփի նախագահության ժամկետի ավարտը: Նշվում է նաև, որ այս ամենին զուգահեռ ԱՄՆ-ն ճնշում չի գործադրելու Հյուսիսային Կորեայի դեմ գործընթացն արագացնելու համար: Հիշեցնենք, որ փետրվարի 27-28-ին Վիետնամի […]
23:27 08.03.2019
Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում անցկացվում են կանանց իրավունքների պաշտպանության ակցիաներ, հաղրոդում է РИА Новости-ն: Քայլերթի նպատակն է դադարեցնել երկրում կանանց աշխատանքից ազատումը: Արգենտինայի տարբեր քաղաքներում ակցիաներ են կազմակերպվել, նրանք պահանջում են իրավահավասարություն, դեմ են բռնությանը և հղիության արհեստական ընդհատման արգելքին: Այսօր ֆեմինիստական երթեր անցկացվում են աշխարհի տարբեր քաղաքներում:
23:14 08.03.2019
Դժվար է ասել, թե տարվա որ օրը կանայք կբարձրաձայնեին հավասար իրավունքների մասին, և արդյո՞ք երբևէ կբարձրաձայնեին, եթե 1908 թվականի մարտի 8-ին սոցիալ-դեմոկրատները Նյու Յորքում Կլարա Ցետկինի և Ռոզա Լյուքսեմբուրգի գլխավորությամբ դուրս չգային փողոց և չպահանջեին կարճ աշխատանքային օր և տղամարդկանց հետ հավասար աշխատավարձ: Ամեն դեպքում, Մարտի 8-ը մինչ այժմ լավ առիթ է՝ զրուցելու տղամարդկանց հետ […]
21:44 08.03.2019
«Կարծում եմ՝ կնոջ դերը հասարակության մեջ պետք է որոշի առաջին հերթին կինը, որովհետև Հայաստանի Հանրապետությունում, իմ կարծիքով, այդքան դժվար չէ գտնել քո տեղը և հասկանալ, թե դու որտեղ ես պետք, որովհետև ճանապարհներն ազատ են: Հասարակական կյանքում հայտնվելը, որը համարվում է դժվար, իրականում այդքան էլ դժվար չէ, ընդամենը հարկավոր է կամք և ցանկություն»,- այսպես է կարծում […]
19:15 08.03.2019
ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարտերը պատրաստ է մեկնել Հյուսիսային Կորեա, որպեսզի օգնի ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփին Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հետ բանակցություններում առկա «փակուղուց» դուրս գալու համար: Այս մասին, ինչպես հայտնում է Politico-ն: Պարբերականի տվյալներով՝ Քարտերը պատրաստ է մեկնել Հյուսիսային Կորեա, եթե ԱՄՆ կառավարությունը խնդրի նրան օգնել իրենց: Քարտերը Հյուսիսային Կորեայում հարգանք է վայելում: […]
19:00 08.03.2019
Մարտի 8-ին Երևանում տեղի ունեցան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Նիդեռլանդների արտաքին գործերի նախարարությունների միջև: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը, հոլանդականը՝ Նիդեռլանդների ԱԳ քաղաքական հարցերով գլխավոր փոխտնօրեն Պետր Յան Կլայվեգ դե Զվանը (Pieter Jan Kleiweg de Zwaan): Խորհրդակցությունների ընթացքում զրուցակիցները քննարկեցին հայ-հոլանդական երկկողմ քաղաքական օրակարգի հարցերի լայն շրջանակ, մտքեր փոխանակեցին առևտրատնտեսական և […]
18:58 08.03.2019
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում շնորհավորել է Կանանց միջազգային տոնի առթիվ և հրապարակել լուսանկար, որտեղ պատկերված է Մարտիրոս Սարյանի «Աշտարակի մայիսյան ծաղիկներ» կտավը: «Սիրելի՛ կանայք, շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային տոնի կապակցությամբ։ Եղե՛ք առողջ, երջանիկ, նպատակասլաց, վայելե՛ք տոներն ու նոր նպատակներ սահմանե՛ք: Վստահ եմ, որ ինչպես 2018 թվականի ապրիլ-մայիսին դարձաք Նոր […]
18:41 08.03.2019
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մարտի 8-ին՝ կանանց միջազգային օրը, այցելել է «Նորքի տուն-ինտերնատ» ՊՈԱԿ, շնորհավորել ու ծաղիկներ նվիրել այնտեղ բնակվող կանանց, ինչպես նաև աշխատակիցներին՝ մաղթելով քաջառողջություն: «Այստեղ այնքան դրական էներգիա կա, որ ուրիշ ոչ մի տեղ չես գտնի»,- կին խնամյալների հետ զրույցի ժամանակ նշել է Արման Թաթոյանը: Պաշտպանի խոսքերով՝ տարեցների իրավունքների պաշտպանությունն իր աշխատանքի […]
18:33 08.03.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում ձնծաղիկներ է նվիրում կականց և աղջիկներին: Փաշինյանը շնորհավորում է կանանց և աղջիկներին, կատակներ անում` խոսելով տոնի կարևորության մասին, հետաքրքրվում, թե ինչ պետք է անի կառավարությունը կանանց համար:
18:17 08.03.2019
ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանի կարծիքով՝ կինը պետք է լինի այնտեղ, որտեղ իրեն հարմար է զգում, որտեղ ինքը կարող է իրապես ռեալիզացնել իր ողջ պոտենցիալը մեր իրականության մեջ: Ըստ պատգամավորի՝ մենք այսօր ունենք մեծաթիվ կանայք, որոնք լրջագույն ներքին խնդիրներ ունեն, չհաղթահարված խնդիրներ ու դա հենց դրանից է, որ չգիտեն՝ որտեղ պետք է լինեն […]
18:00 08.03.2019
ԱՄՆ նախագահի նախընտրական շտաբի նախկին ղեկավար Փոլ Մանաֆորտի վճիռը թույլ կտա Դոնալդ Թրամփին «ռուսական միջամտության» մասին գործով հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերին վարկաբեկել, գրում է CNN–ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ Մանաֆորտի՝ ՌԴ-ի հետ կապի բացակայությունը Թրամփին թույլ կտա «ռուսական միջամտության» մասին գործի հետ կապված «հարված հասցնել»: Թրամփը կարող է ասել, որ Մանաֆորտի նկատմամբ իրականացվող քննությունը նման է «վհուկների որսի»: Դրա հետ մեկտեղ […]
17:50 08.03.2019
«Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստանը» սկսում է կուսակցության շարքերը համալրել նոր անդամներով: Իշխող կուսակցությունում չեն բացառել, որ արդեն ընթանում է հավաքագրման գործընթաց, որին մասնակցում են ինչպես կուսակցության առաջնորդները, այնպես էլ պատգամավորներն ու կուսակցության քաղաքային և շրջանային կազմակերպությունների ներկայացուցիչները: Նրանց գնահատմամբ` կուսակցության շարքերի թարմացումը մշտական գործընթաց է, սակայն ինչպես նշել է խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն, այս դեպքում կա […]
17:42 08.03.2019
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վարկանիշը հասել է պատմական նվազագույնին, գրում է «Վեդոմոստի»-ն: Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի տվյալները փաստում են, որ 4-րդ անգամ ընտրված ՌԴ նախագահի վարկանիշը հասել է 32 %-ի: Փետրվարի 20-ին Դաշնային ժողովում Պուտինի՝ Ղրիմի բռնակցման կապակցությամբ ուղերձը վերջին տարիներին ամենաքիչ ժողովրդականությունն է վայելել: Նշվում է, որ ՌԴ քաղաքացիները նաև դժգոհ են եղել վերջերս […]
17:30 08.03.2019
Ադրբեջանի մայրաքաղաքի ոստիկանությունը խափանել է Մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ ադրբեջանցիների նախաձեռնած երթը Բաքվում։ Ժամը 14։00-ին նախատեսված երթի վերաբերյալ ոստիկանությունը նախապես հայտարարություն էր տարածել, որ թույլ չի տալու։ Իսկ արդեն բուն երթի ժամանակ ադրբեջանական ոստիկանության ծառայողները խոչընդոտել են երթի բնականոն ընթացքին, սահմանափակել են ցուցարարների տեղաշարժը և նույնիսկ քաշքշելու միջոցով փորձել են խափանել ցույցը, որի […]
17:22 08.03.2019
Հայկական կողմի վերջին շրջանի հայտարարությունները, ըստ ադրբեջանական կողմի, բացասաբար են ազդում Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման վրա։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը՝ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ հանդիպման ժամանակ։ Մամեդյարովն իր հյուրին խեղաթյուրված է ներկայացրել այն սկզբունքները, որոնց շուրջ անցկացվել են բանակցությունները։ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, թե միջազգային հանրությունը համակարծիք […]
17:21 08.03.2019
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան էջում ընտանեկան լուսանկար է հրապարակել և շնորհավորական ուղերձով դիմել կանանց: «Սիրելի՛ կանայք, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային տոնի առթիվ։ Ցանկանում եմ, որ մշտապես սիրով, հոգատարությամբ և ուրախությամբ շրջապատված լինեք։ Այսօր մենք ունենք բացառիկ հնարավորություն` ստեղծելու այնպիսի պետություն, որտեղ իմ երկու դուստրերը և իրենց հասակակիցները կկարողանան լիարժեք ինքնաիրացվել, կունենան հավասար […]
17:01 08.03.2019
ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը լուսանկար է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում և շնորհավորել է Կանանց միջազգային օրը: Լուսանկարի հերոսի ձեռքի ցուցանակի գրությունը վկայում է այն մասին, որ կինն անհատ է` անկախ այն բանից, թե ում քույրն է, մայրը, դուստրը կամ կինը: https://www.facebook.com/envminister/photos/a.2142517545758925/2407569229253754/?type=3&theater&ifg=1