TIME
Ամսաթիվ
14 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+19.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Եթե ԱՄՆ-ը հրթիռներ տեղադրի որտեղ ուզում է, ապա ՌԴ-ն հայելային պատասխան կտա. Լավրով

19:45 07.03.2019

ՌԴ ԱԳՆ-ը կոշտ պատասխան է տվել ԱՄՆ-ին «Միջին և փոքր հեռահարության հրթիռների պայմանագրից» դուրս գալու հետ կապված: Եթե պայմանագրից դուրս գալուց հետո ԱՄՆ-ը սկսի հրթիռներ տեղադրել աշխարհի ցանկացած անկյունում, ապա Մոսկվան հայելային պատասխան կտա:  Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: «Սա մեր ընտրությունը չէ, սա ԱՄՆ-ի ընտրությունն է, որը հավանաբար անհարմարություն է […]

̰
Ախուրյանի համայնքապետարանը 9 տարի անավարտ մնացած բնակարանաշինությունն ավարտելու առաջարկներ է ներկայացնում

19:30 07.03.2019

Ախուրյան խոշորացված համայնքը 2010թ. անավարտ մնացած բնակարանաշինական ծրագիրն ավարտելու այլընտրանքային տարբերակներ է առաջարկում, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը Գյումրիից: Խոսքը գյուղում 9 տարի առաջ կառուցված առանձնատների մասին է: Շինարարությունը սկսվել էր պետական ծրագրով, կառավարությունը պետք է այդ տները գներ ու հատկացներ Ախուրյանի անօթևան ընտանիքներին: Կառավարություն-մասնավոր կառուցապատող ընկերություն անհամաձայնության հետևանքով գործը կիսատ է մնացել: Հիմա տների շինարարությունն […]

̰
Չիլի-ԵԱՏՄ համագործակցության շրջանակում տեղի է ունեցել անդամ պետությունների դեսպանների հանդիպում

19:20 07.03.2019

Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյում Չիլի-ԵԱՏՄ համագործակցության շրջանակներում մարտի 5-ին տեղի է ունեցել  Հայաստանի, Ռուսաստանի և Ղազախստանի դեսպանների հանդիպումը Չիլիի գործարանների խթանման գործընկերության (SOFOFA) և անհատ գործարարների հետ: Հանդիպումը կազմակերպվել էր Չիլիի արտաքին գործերի նախարարության կողմից և նպատակաուղղված էր Չիլիի հանրային և մասնավոր հատվածի համար ԵԱՏՄ շուկայում նոր հնարավորությունների հեռանկարների քննարկմանը: ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության […]

̰
Թալին-Լանջիկ և Վանաձոր-Դիլիջան խնդրահարույց ճանապարհահատվածների հետ կապված հանձնարարականներ են տրվել

19:09 07.03.2019

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Բագրատ Բադալյանը մարտի 7-ին աշխատանքային շրջայց է կատարել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Թալին-Լանջիկ (Տրանշ-3) և Վանաձոր-Դիլիջան ճանապարհահատվածներ, որոնց վատ վիճակի վերաբերյալ վերջին օրերին բազմաթիվ ահազանգեր էին ստացվել։ Այս մասին տեղեկացնում են նախարարության լրատվական ծառայությունից: Նախարար Հակոբ Արշակյանի հրահանգով՝ կապալառու ընկերություններին արդեն իսկ հանձնարարվել էր միջոցներ ձեռնարկել և մինչև […]

̰
Ռուս-հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը ՅՈՒՆԵՍԿՕ-ին կոչ է արել գնահատական տալ Ադրբեջանում հայկական խաչքարերի ոչնչացմանը

18:50 07.03.2019

Ռուս-հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Օդրի Ազուլեին՝ վերջինիս ուշադրությունը հրավիրելով Ադրբեջանում հայկական մշակութային ժառանգությունը ոչնչացնելու հանգամանքի վրա: «Որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Ռուսաստանի Դաշնություն Ձեր առաջին պաշտոնական այցի կապակցությամբ ուշադրություն ենք հրավիրում վանդալիզմի հրեշավոր ակտի վրա, որ տեղի է ունենում Ադրբեջանում: 1998-2005թթ Ադրբեջանում՝ նախկինում պատմական Հայաստանի մաս Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքում, Ջուղա […]

̰
Վարչապետը և ԵՄ հանձնակատարը քննարկել են թվայնացման ոլորտում համագործակցության հարցեր

18:40 07.03.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, միացյալ թվային շուկայի հարցերով ԵՄ հանձնակատար Անդրուս Անսիպին: Վարչապետը գոհունակությամբ նշել է, որ վերջին շրջանում ՀՀ-ԵՄ բարձրաստիճան պաշտոնական փոխայցերի ակտիվացումը վկայում է քաղաքական երկխոսության բարձր մակարդակի և համագործակցության հագեցած օրակարգի մասին: Նիկոլ Փաշինյանն արդյունավետ է գնահատել մարտի 4-5-ը Բրյուսել կատարած իր այցը, որի ընթացքում ԵՄ կառույցների […]

̰
Քաղաքացիները կենսաթոշակային համակարգ վճարումները կրկին 5 տոկոս են կատարելո՞ւ

18:35 07.03.2019

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի կարծիքով՝ ավելի է լավ է Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը փոքր-ինչ ուշանա ու քննարկումների արդյունքում ավելի բարելավված տեսք ունենա, քան արագության հետևից ընկնելով՝ հետո ստիպված լինեն դարձյալ բազմաթիվ փոփոխություններ անել: Հարցին, թե արդյո՞ք քաղաքացիները Հարկային օրենսգրքի փոփոխությունների արդյունքում կրկին պարտադիր կենսաթոշակային համակարգ վճարումները կատարելու են 5%, Բաբկեն […]

̰
Պուտինը Մոսկվայում ընդունել է Հարավային Օսիայի չճանաչված պետության նախագահին

18:30 07.03.2019

Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայի նախագահ Անատոլի Բիբիլովը Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: «Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի հանրապետությունում ապահովենք սոցիալ-տնտեսական զարգացումն ու անվտանգությունը: Անկասկած, աշխատանքները նույն ձևով ու որակով կշարունակվեն»,- ասել է Վլադիմիր Պուտինը: ՌԴ նախագահը վստահեցրել է Բիբիլովին, որ Ռուսաստանի իշխանությունները դիտորդներ են ուղարկելու` հետևելու Հարավային Օսիայում ամռանը […]

̰
Վազգեն Սարգսյանին նվիրված ցուցահանդեսում ընկերները հիշել են սպարապետին

18:18 07.03.2019

Սպարապետ Վազգեն Սարգսյանի 60-ամյակի առիթով այսօր՝ մարտի 7-ին, ցուցահանդես է բացվել Գրողների միությունում: Այցելուները հնարավորություն են ունեցել շրջել սրահում և տեսնել Սպարապետի՝ տարբեր տարիների հասարակական, քաղաքական ու ռազմական գործունեության մասին պատմող լուսանկարներ: «Շատ կարևոր եմ համարում այն ամենը, ինչ մենք այսօր անում ենք: Մենք չենք անում Վազգենի համար, անում ենք մեզ համար: Մենք ավելին պետք […]

̰
Տնօրենները դժգոհում են, բայց կոլեկտիվները շատ ուրախ են. Նազենի Ղարիբյանը` ՊՈԱԿ-ների լուծարման մասին

18:03 07.03.2019

Կառավարության նիստից  հետ, երբ  լրագրողները զրուցել են մշակույթի նախարարի պարտականություններն իրականացնող Նազենի Ղարիբյանի հետ, նա խոսել է որոշ ՊՈԱԿ-ների լուծարման և այլ պետական ոչ առևտրային կազմակերպություններին միացնելու նախաձեռնության մասին: Ինչպես հայտնի է, շաբաթվա սկզբում մշակույթի նախարարությունում այս թեմայի շուրջ հանդիպում է հրավիրվել, որին մասնակցել են բոլոր 70 ՊՈԱԿ-ների ներկայացուցիչները: Ղարիբյանն այսօր լրագրողներին վստահեցրել է, որ հանդիպումը […]

̰
Արցախը բանակցային կողմ` փակուղի՞, թե՞ անխուսափելիություն. պարզաբանում է Քոչարյանը

17:54 07.03.2019

«Երբևիցե նույնիսկ միջնորդների մտքով չի անցել, որ եթե բանակցությունները մտնեն արդյունավետ փուլ, դա հնարավոր է անել առանց Արցախի մասնակցության: Ինչքան Ադրբեջանը դիմակայում է դրան, նշանակում է՝ նա պատրաստ չէ բանակցության: Հարցը դնել այնպես, որ պահն է, որ Արցախը մասնակցի բանակցության, նշանակում է ակնկալել բանակցություններից արդյունավետություն: Բոլորի համար ակնհայտ է,  որ եթե խոսքը բանակցությունների մասին է, […]

̰
Շիրակի մարզպետն այցելել է Սարապատ խոշորացված համայնքի մի շարք բնակավայրեր

17:50 07.03.2019

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը այցելել է Սարապատ խոշորացված համայնքի մի շարք բնակավայրեր, այս մասին հայտնում են մարզպետարանի լրատվական ծառայությունից: Հյուսիսային Շիրակի ամենավերջին բնակավայրը Ձորաշենն է՝ Սարապատ խոշորացված համայնքի կազմում է, մարզկենտրոնից ընդամենը 60 կմ հեռավորության վրա է գտնվում, սակայն մի ողջ բնություն է փոխում եղանակն ու պայմանները, գարունն այստեղ այնքան էլ շուտ չի գալիս, բայց […]

̰
Գարեգին Երկրորդն ընդունել է ԱՄՆ Հայոց արևելյան թեմի առաջնորդին

17:36 07.03.2019

Մարտի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել է Հայաստան ժամանած ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ. Դանիել վարդապետ Ֆընտըգյանին: Այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: Հանդիպմանը Ամենայն Հայոց կաթողիկոսն իր օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցել է Հայր Սուրբին` վերստին շնորհավորելով առաջնորդ ընտրվելու կապակցությամբ: Նորին Սրբությունը գոհունակությամբ հաստատել է, […]

̰
Վարչապետը հանդիմանել է Արսեն Թորոսյանին

17:30 07.03.2019

Այսօր` կառավարության նիստի ժամանակ, երբ քննարկվել է «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասել է, որ մի քանի հանգամանքի վրա է ցանկանում հրավիրել ուշադրությունը. «Մենք հիմա քվեարկում ենք մի նախագծի շուրջ, որն առավոտյան 10։00-ին ենք ստացել: Ճիշտ է, պարոն Ջանջուղազյանը փորձեց հանգամանալից ներկայացնել, բայց, ես օրինակ` մի փոփոխություն […]

̰
Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորել են ՀՀ նախագահի տիկնոջը՝ Կանանց տոնի առթիվ

17:27 07.03.2019

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Կանանց միջազգային օրվա կապակցությամբ շնորհավորել է Հայաստանի Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Պուտինը տիկին Նունե Սարգսյանին մաղթել է քաջառողջություն և ամենայն բարիք. «Ի սրտե մաղթում եմ, որ այս նշանակալի տոնը ջերմացնի Ձեզ գարնան ջերմությամբ, մտերիմների ու ընկերների ուշադրությամբ և հոգատարությամբ: Թող կյանքում Ձեզ ուղեկցի հաջողությունը, իսկ Ձեր տանը […]

̰
Առաջիկայում պետք է կարևոր որոշումներ կայացնենք. վարչապետը` Բրյուսել կատարած այցի արդյունքների մասին

17:21 07.03.2019

Կառավարության հերթական նիստի աշխատանքներից առաջ անդրադարձել է իր բրյուսելյան այցին, հայտնում են կառավարության աշխատակազմից: Վարչապետի ելույթը ներկայացնենք ստորև. «Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Սկսում ենք կառավարության հերթական նիստի աշխատանքները: Մինչ նիստի օրակարգին անցնելը՝ ցանկանում եմ երկու բառ ասել Բրյուսել կատարած այցի մասին: Ինչպես տեղյակ եք, մեր պատվիրակությունը նախօրեին է վերադարձել Բրյուսելից՝ Եվրամիության ղեկավարության հետ ունեցած բանակցություններից: […]

̰
Ոստիկանները բացահայտել են Հնաբերդ համայնքի ղեկավարի ապօրինությունները

17:01 07.03.2019

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունից ստացված տեղեկությունների հիման վրա ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Հնաբերդ համայնքի ղեկավարը թույլ է տվել ապօրինություններ: Մասնավորապես՝ 2011 թվականին Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև կնքված «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագիր» վարկային համաձայնագրի շրջանակներում, Արագածոտնի մարզի «Հնաբերդ համայնքի արոտօգտագործողների միավորում» […]

̰
Խոսում են այն մասին, որ Զանգեզուրն էլ է ադրբեջանական հող. Շավարշ Քոչարյան

16:47 07.03.2019

2019 թվականի հունվարի 16-ին Փարիզում կայացած Մամեդյարով-Մնացականյան հանդիպումից հետո համատեղ հայտարարություն ընդունվեց այն մասին, որ երկու ժողովուրդներին պետք է պատրաստել խաղաղության: Ի՞նչ քայլեր է արել այդ ուղղությամբ Ադրբեջանը՝ կառավարության այսօրվա նիստից  հետո հարցրել են լրագրողները ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանին: «Հայտարարությունը ձևական չէ, բայց քայլեր, որ Ադրբեջանը չի անում, դա ակնհայտ է: Նույնը վերաբերում է Մադրիդին: […]

̰
Ես իմ թիմին կոչ եմ արել գնալ և շարունակել բնականոն գործունեությունը. «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն

16:29 07.03.2019

«Ես ընդամենը իմ ընտանիքին, իմ թիմին կոչ եմ արել գնալ և շարունակել բնականոն գործունեությունը: Հանգստյան օրերին նրանց ավելի մանրամասն կբացատրվի տեսախցիկներ տեղադրելու մասին որոշման անհրաժեշտությունը»,- ասել է «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Էլբակ Թարփոշյանը՝ անդրադառնալով ավտոբուսներում տեսախցիկներ տեղադրելու առնչությամբ վարորդների բողոքին: Նրա խոսքերով՝ վարորդներն աշխատում են միջինացված 9-10 ժամ: Էլբակ Թարփոշյանը նշեց, որ գովազդային հայտարարությունից 2 […]

̰
Բաքվի համար դա շատ ծանր քայլ է. Շավարշ Քոչարյան

16:26 07.03.2019

Կառավարության նիստից հետո ճեպազրույց է ունեցել նաև ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը: Լրագրողներից մեկը հարց է ուղղել Նիկոլ Փաշինյանի` Արցախը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու առաջարկի վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշման մասին:  «Դա պետք է լինի միայն կողմերի համաձայնությամբ: Բաքվի համար դա շատ ծանր քայլ է և պիտի ամեն ինչ անի, որ դա չլինի»,- ասել է […]

̰
Բանակցային ձևաչափի ի՞նչ փոփոխության մասին են Բրյուսելում խոսել Փաշինյանը և Հանը. պարզաբանում է Շավարշ Քոչարյանը

16:22 07.03.2019

Բանակցային ձևաչափի ի՞նչ փոփոխության մասին են խոսել Բրյուսելում Յոհաննես Հանը և Նիկոլ Փաշինյանը: Կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողները հարց են ուղղել ՀՀ  փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանին և հիշեցրել, որ այդ ճեպազրույցի ժամանակ Հանն ասել է, թե ղարաբաղյան խնդրի հարցով բանակցային ձևաչափը չպիտի փոփոխվի, մինչդեռ Նիկոլ Փաշինյանը խոսել է այն մասին, որ այդ ձևաչափում որոշակի փոփոխությունների կարիք  […]

̰
Կարեն Ղազարյանի շուրջ լեգենդ է ստեղծվել. Արա Ղազարյան

16:12 07.03.2019

Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանի մասին մանրամասներ այս պահին չկան, մանավանդ Ադրբեջանն էլ մերժել է վերադարձնել նրան: Մենք պատրաստել ենք լրացուցիչ գանգատ, որ արտաքին աշխարհի հետ կապից զրկված անձը չի կարող օգտվել պատշաճ պաշտպանությունից: Այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց իրավաբան Արա Ղազարյանը: Իրավաբանի խոսքով՝ Կարեն Ղազարյանի շուրջ լեգենդ է ստեղծվել, թե նա պատկանում է հայկական հատուկ ծառայություններին, […]

̰
Աղմկոտ միջադեպի գործով Նարեկ Մալյանը տուժող է ճանաչվել. Armtimes.com

16:12 07.03.2019

Մարտի 3-ի գիշերը Ամիրյան փողոցում տեղի ունեցած միջադեպի գործով Նարեկ Մալյանը հարցաքննվել է և տուժող ճանաչվել: Այս մասին, Armtimes.com-ի հարցին ի պատասխան, ասաց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: Հիշեցնենք` Նարեկ Մալյանն իր տան մոտ` Ամիրյան փողոցում ենթարկվել է հարձակման: Ֆեյսբուքյան գրառումներով ու տեսակապով նա ներկայացրել է միջադեպի մանրամասները։ Ըստ նրա՝ 8-10 […]

̰
Մարտի 8-ի առթիվ Զախարովան մաղթանք է հղել արցախցի կանանց

16:11 07.03.2019

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հերթական ճեպազրույցի ժամանակ Կանանց միջազգային տոնին ընդառաջ լրագրողի խնդրանքով դիմել է ԼՂ կանանց: «Ի՞նչ կմաղթեի նրանց: Միայն մի բան՝ խաղաղության շուտափույթ հաստատում»,- ասել է Մարիա Զախարովան: Մեկնաբանելով այն հարցը, թե արդյո՞ք նախապայմաններ են անհրաժեշտ Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունների համար, Զախարովան պատասխանել է, որ այդ հարցում Ռուսաստանի դիրքորոշումը չի փոխվել:  

̰
Արարատ Միրզոյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին

16:08 07.03.2019

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լինն Թրեյսիին: Այս մասին հայտնում են Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից: Հաղորդվում է, որ սա դեսպանի առաջին այցն է Հայաստանի խորհրդարան: «Դեսպան Թրեյսին այսօր առաջին անգամ այցելեց Հայաստանի խորհրդարան, որտեղ նա հանդիպում ունեցավ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ և վերահաստատեց Միացյալ […]

̰
Նախագահը ներկա է գտնվել Սուրեն Հարությունյանի վերջին հրաժեշտի արարողությանը

16:06 07.03.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը ներկա է գտնվել քաղաքական և կուսակցական գործիչ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Սուրեն Հարությունյանի վերջին հրաժեշտի արարողությանը:  

̰
Գրված չի, որ լուծարում ենք և տուն գնում. Նազենի Ղարիբյան

16:01 07.03.2019

Կառավարության նիստից հետո լրագրողները զրուցել են մշակույթի փոխնախարար, նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի հետ: Նա խոսել է մշակութային կառույցների միավորման, ՊՈԱԿ-ների օպտիմալացման նախագծի մասին: Ասել է, որ առաջնորդվել են օպտիմալացման մասին կառավարության հանձնարարականով, և այն, ինչ հայտնվել է լրատվամիջոցների տրամադրության տակ, եղել է աշխատանքային փաստաթուղթ: Խոսելով Երգի պետական թատրոնի լուծարման մասին՝ ասել է. «Նախագծում գրված չէ, […]

̰
Հայաստանի ՄԻՊ աշխատանքն ընտրությունների ընթացքում արժեքավոր է մյուսների համար․ ՄԱԿ-ի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ գնահատականը

15:58 07.03.2019

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի և ԵԱՀԿ\ԺՀՄԻԳ գնահատմամբ՝ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքն ընտրությունների ընթացքում համարվում է հաջողվածներից, որը կարող է օգտակար լինել այլ երկրների մարդու իրավունքների հաստատությունների համար (մշտադիտարկման սկզբունքները, քվեարկության օրը կատարվող աշխատանքը և այլն)։ Այս փորձը հաշվի առնելով՝ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն առանձին հրավերով հատուկ ելույթ է ունեցել ՄԱԿ-ի ժնևյան […]

̰

15:57 07.03.2019

Հայաստանի կառավարությունն այսօրվա որոշումներով ապահովեց ՄԻԵԴ երեք վճիռների կատարումը, որոնք ուղղված էին Հայաստանի դեմ։ Դրանց հիման վրա կառավարությունն ավելի քան 70 հազար եվրոյի չափ գումար կվճարի տուժողներին։ Շահառուները (կամ նրանց ներկայացուցիչները) կստանան հետևյալ չափերով փոխհատուցումներ․ Մուշեղ Սաղաթելյան – 20 հազար 600 եվրո, Վարդգես Գասպարի – 4 հազար եվրո, Լևոն Գուլյան – 52 հազար եվրո։

̰
Հավաստիացնում եմ, որ հաջորդիվ երթուղիները կաշխատեն անխափան. «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն

15:45 07.03.2019

«Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրեն Էլբակ Թարփոշյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է երթուղու վարորդների բողոքին, որն ուղղված է տեսախցիկների տեղադրման դեմ. «Մենք 2 մեքենայի վրա տեղադրել ենք սարքավորումներ, ինչն ընդամենը թյուրըմբռնման տեղիք է տվել: Ես հավաստիացնում եմ, որ հաջորդիվ երթուղիները կաշխատեն անխափան, քանի որ մեր մոտ նախադեպը չի եղել քաղաքային տրանսպորտի մեջ, և վարորդն ինքն, […]

̰
BACK_TO_TOP