TIME
Ամսաթիվ
14 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+25.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Թուրքիայում հայտնել են F-35 կործանիչների մատակարարման դժվարությունների մասին

16:55 08.03.2019

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ թուրքական իշխանություններն աշխատում են ամերիկյան F-35 կործանիչների մատակարարման խնդրի լուծման ուղղությամբ: Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը: Նրա խոսքերով՝ ԱՄՆ-ն փորձում է Թուրքիայի կողմից ռուսական ЗРК С-400-ի ձեռքբերումը պայմանավորել F-35-ի մատակարարման հետ: Նա նաև հայտնել է, որ Վաշինգտոնի տվյալ փորձերն իրավաչափ չեն: Աքարն ընդգծել է, որ Թուրքիան մտադիր է ձեռք բերել […]

̰
Իտալիայում Կանանց տոնի առթիվ ֆեմինիստական ցույց է անցկացվում

16:51 08.03.2019

Իտալիայում ցույց է անցկացվում` ի պաշտպանություն կանանց իրավունքների: Այս մասին հայտնում է ТАСС-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ տրանսպորտային միությունները նույնպես գործադուլ են հայտարարել, որը տարածվում է նաև մետրոպոլիտենի վրա: Չորս ժամով իր գործունեությունը կդադարեցնի «Ալիտալիա» ավիաընկերությունը: Չեղարկվել են մի քանի ներքին և միջազգային չվերթներ: Բողոքի ակցիաներին աջակցում են նաև մի շարք կրթական և բժշկական հաստատություններ: Ինչպես նշվում է, Իտալիայում […]

̰
Էրդողանը ցավակցություն է հայտնել Պոլսո պատրիարքի մահվան կապակցությամբ

16:47 08.03.2019

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցավակցություն է հայտնել Պոլսո պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի մահվան կապակցությամբ: Այս մասին հայտնում է թուրքական Daily Sabah թերթը: Աղբյուրի փոխանցմամբ՝ նա զանգահարել է Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանին և ցավակցություն հայտնել արքեպիսկոպոսի մահվան կապակցությամբ: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ մարտի 8-ին, Ստամբուլի Սուրբ Փրկիչ հիվանդանոցում վախճանվել է Կոստանդնուպոլսի […]

̰
Թուրքիայում կձերբակալեն Էրդողանին քննադատող զբոսաշրջիկներին

16:36 08.03.2019

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել է, որ օդանավակայաններում կձերբակալվեն Թուրքիա այցելող բոլոր այն զբոսաշրջիկները, ովքեր վերջին ամիսներին քննադատական խոսք են հնչեցրել Էրդողանի հասցեին կամ ինչ-որ կերպ պաշտպանել են քրդական շարժումը: Սա լրջորեն անհանգստացրել է հատկապես եվրոպական երկրներին: Գերմանիան, Ֆրանսիան և մի շարք այլ պետություններ իրենց քաղաքացիներին կոչ են արել զերծ մնալ Էրդողանի հասցեին […]

̰
Անցկացվել են հայ-իսրայելական քաղաքական խորհրդակցություններ

16:29 08.03.2019

Մարտի 4-ից 6-ը ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Իսրայել` հայ-իսրայելական քաղաքական խորհրդակցություններին մասնակցելու նպատակով: Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, պատվիրակության կազմում էին Իսրայելում ՀՀ դեսպան Արմեն Սմբատյանը և Իսրայելում ՀՀ պատվո հյուպատոս Ցոլակ Մոմջյանը: Այցի ընթացքում տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև գործարար շրջանակների և […]

̰
Էրդողանի խոսնակը ցավակցել է Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մահվան կապակցությամբ

16:23 08.03.2019

Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը ցավակցություններ է հայտնել Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մահվան կապակցությամբ։ «Թուրքիայի Հայոց պատրիարք Մեսրոպ 2-րդ Մութաֆյանի մահվան կապակցությամբ ցավակցություններս եմ հայտնում նրա ընտանիքին, հարազատներին և մեր հայ համաքաղաքացիներին»,- գրել է նա իր թվիթերյան էջում։ Türkiye Ermenileri Patriği Mesrob II Mutafyan’ın vefatı sebebiyle ailesine, yakınlarına ve tüm Ermeni vatandaşlarımıza başsağlığı […]

̰
Փհենյանի ամբողջական ապամիջուկայնացումը կավարտվի 2021-ին. Պետդեպարտամենտ

16:20 08.03.2019

Հյուսիսային Կորեայի ամբողջական ապամիջուկայնացումը կավարտվի 2021 թվականին: Այս մասին հայտնել են ԱՄՆ պետդեպարտամենտում: «Մենք կարծում ենք, որ Թրամփի նախագահության առաջին ժամկետի ընթացքում սա լուծվող խնդիր է: Մենք աշխատում ենք` առաջնորդվելով այդ ժամկետներով: Դա իրագործելի է»,- նշվում է հայտարարության տեքստում: Հիշեցնենք, որ Թրամփի նախագահության առաջին ժամկետը կավարտվի 2021 թվականի հունվարի 20-ին, իսկ ընտրությունները կկայանան 2020թ. նոյեմբերի 3-ին: […]

̰
Քաջաբար ստանձնում եք մեր հասարակությունը վերափոխելու առաքելությունը․ Զոհրաբ Մնացականյանի շնորհավորանքը

16:14 08.03.2019

Կանանց միջազգային օրվա շնորհավորանքի մեջ ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ կանանց իրավունքներն ու հավասարությունը ամրապնդելը, հանրային կյանքում նրանց մասնակցությունն ընդլայնելը առաջնահերթություն են։ Այս մասին Մնացականյանը գրել է իր թվիթերյան էջում։ «Ունենալով սոցիալական մեծ պատասխանատվություն՝ դուք քաջաբար ստանձնում եք հասարակությունը վերափոխելու շարժիչ ուժի դերը»,- գրել է Մնացականյանը։ Happy Intl #WomensDay! With high sense […]

̰
Բակո Սահակյանը քննարկել է Շուշիի շրջանի զարգացմանը վերաբերող հարցեր

16:11 08.03.2019

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 8-ին այցելել է Շուշի քաղաք, որտեղ աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել շրջվարչակազմի ղեկավարության հետ: Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են Շուշիի շրջանի սոցիալ-տնտեսական զարգացմանը վերաբերող տարբեր հարցեր: Արցախի նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ:

̰
«Հանրապետություն»-ը ողջունել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների ջերմացումը

15:55 08.03.2019

«Հանրապետություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել` ողջունելով Հայաստանի և ԵՄ միջև հարաբերությունների սերտացումն ու համագործակցության խորացումը: Հայտարարության մեջ կարևորվում է նաև ԵԱՏՄ կամում ընդգրկված երկրների հետ հետագա համագործակցության շարունակականության հարցը: «Հանրապետություն» կուսակցությունը մշտապես առաջնային և կարևոր է համարել Հայաստանի` ԵՄ-ի հետ համագործակցության խորացումը և ողջունում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի Բրյուսել ԵՄ այցն ու եվրաինտեգրման խորացմանն ուղղված […]

̰
Սիրելի՛ տիկնայք, ձեզ մաղթում եմ գնահատված և սիրված լինել. Ֆելիքս Ցոլակյան

15:46 08.03.2019

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը շնորհավորել է Կանանց միջազգային տոնի առթիվ: Շնորհավորական ուղերձում ասված է. «Սիրելի՛ կանայք, ի սրտե շնորհավորում եմ ձեզ գարնանային այս գեղեցիկ տոնի՝ կանանց միջազգային օրվա առթիվ: Մարտի 8-ը, թերևս, ևս մեկ առիթ է մեր երախտագիտությունը ձեզ հայտնելու այն բանի համար, որ ձեր ուսերին անտրտունջ տանում եք առօրեական դժվարությունները և դրա […]

̰
Ադրբեջանի բանակը խոշոր հարձակողական զորավարժություն է պատրաստվում անցկացնել

15:38 08.03.2019

10 հազար զինծառայողի ներգրավմամբ Ադրբեջանի բանակը հարձակողական սցենարով խոշոր զորավարժություն է սկսելու մարտի 11-ին՝ երկուշաբթի։ Դրա ընթացքում մտադիր է իրականացնել խոշոր զորաշարժեր, կիրառել նոր զինտեխնիկա, արձակել հրթիռներ և այլն։ Զորավարժությանը ներգրավված է հետևյալ քանակի զինտեխնիկա․ 500 միավոր տանկեր, զրահատեխնիկա, հատուկ և տրանսպորտային մեքենաներ, 300 միավոր հրետանային ու հրթիռային տեխնիկա, որոնց թվում՝ նաև ականանետներ, 20 միավոր […]

̰
Թեպետ շատ մեծ առաջընթաց կա հավասարության ուղղությամբ, շատ են նաև անելիքները. Լին Թրեյսիի շնորհավորանքը

15:07 08.03.2019

ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպան Լին Թրեյսին շնորհավորել է կանանց միջազգային օրվա առթիվ. «Կանանց միջազգային օրվա առթիվ շնորհավորում եմ Հայաստանի կանանց և աղջիկներին: Ճակատագիրը բարեհաճ է եղել իմ հանդեպ, քանի որ ես մեծացել եմ մի ընտանիքում, որտեղ կային ուժեղ կանայք՝ մայրս և երկու քույրերս, և ուժեղ հայր, ում անգնահատելի աջակցությունը ես զգացել եմ իմ ողջ կարիերայի ընթացքում: Ու […]

̰
Հայ-ամերիկյան առողջության կենտրոնը հայտարարում է զեղչերի միամսյակ

14:31 08.03.2019

Կանանց տոների միամսյակի առիթով Հայ-ամերիկյան առողջության կենտրոնում զեղչեր են հայտարարվել կրծքի մամոգրաֆիկ և սոնոգրաֆիկ հետազոտության, վահանաձև գեղձի սոնոգրաֆիկ հետազոտության, գինեկոլոգիական խորհրդատվության, սոնոգրաֆիայի և ՊԱՊ թեստի համար: 50 տոկոս զեղչ է հայտարարվել քթի պլաստիկ և վիրաբուժական վիրահատությունների համար: Այս մասին մարտի 8-ին ասաց Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը և ասուլիսը սկսեց շնորհավորանքով: «Մեր հայ կանայք ուրիշ […]

̰
Ուկրաինայում նախագահի աթոռի համար կպայքարի 39 թեկնածու

14:11 08.03.2019

Ուկրաինայում նախագահի աթոռի համար կպայքարի 39 թեկնածու: Երկրի ԿԸՀ-ն չի հաստատել նախագահ դառնալու ցանկություն հայտնած 44 քաղաքացիներից 5-ի թեկնածությունը: Այնպես որ, ընտրությունների օրը քվեաթերթիկում կլինի 39 անուն: Նախագահի աթոռի համար պայքարողների թվում են գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն և նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն: Ամիսներ շարունակ ամենաբարձր վարկանիշը Յուլյա Տիմոշենկոյինն էր, սակայն հունվարին նրան շրջանցեց շոումեն Վլադիմիր […]

̰
Հնդկաստանը նոր դեսպան է նշանակել Հայաստանում

13:50 08.03.2019

Հնդկաստանը Հայաստանում նոր դեսպան է նշանակել: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքից, Հայաստանում Հնդկաստանի դեսպան է նշանակվել Շրի Կիշան Դան Դևալը, որը մինչ այդ կատարել է Մավրիկիոսի Հանրապետությունում Հնդկաստանի բարձր հանձնակատարի պարտականությունները: Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ նշվում է, որ նոր դեսպանը շուտով կանցնի պարտականությունների կատարմանը:  

̰
Ուզում եմ ասել՝ կանայք պետք է երբեմն հետ կանգնեն … ու թող ամբողջ աշխարհը սպասի. Մանե Թանդիլյան

13:42 08.03.2019

«Ինձ համար տունը, խոհանոցը, քաղաքականությունը, ակտիվ հասարակական կյանքը կոչվում են պետություն, և կինը անփոխարինելի է պետության կայացման գործում, որովհետև անփոխարինելի է տանը, խոհանոցում, հասարակական ու քաղաքական կյանքում»,- սա ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանի տեսակետն է: Պատգամավորը կարծում է, որ հայ կնոջ դերակատարումը Հայաստանի Հանրապետության կայացման գործում թերագնահատված է, պոտենցիալը, սակայն, շատ մեծ է: […]

̰
Չունենաք սիրո պակաս. Վահե Էնֆիաջյանի մարտիության շնորհավորանքը կանանց

13:32 08.03.2019

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը ֆեյսբուքյան իր էջում որոշել է Կանանց տոնը շնորհավորել յուրօրինակ եղանակով` բանաստեղծությամբ: Ստորև ներկայացնենք բանաստեղծությունը. «Բյուր ծաղիկներ, ժպիտներ, Հազարավոր ջերմ խոսքեր, Հոգածություն, ջերմություն, Ու տոնական տրամադրություն։ Խինդ ու ծիծաղն անպակաս, Չունենաք սիրո պակաս, Օրն այս շատ է կարևոր, Մարտի 8-ը շնորհավոր»։

̰
Երբեք չեմ սիրել Մարտի 8-ը, սակայն կանանց 3 խորհուրդ կտամ. Նաիրա Զոհրաբյան

13:22 08.03.2019

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը շնորհավորել է կանանց Մարտի 8-ը. «Ես երբեք չեմ սիրել Մարտի 8-ը, սակայն կանանց 3 խորհուրդ կտամ: Բացառեք Ձեր կյանքից 3 «Չ» և Դուք կզգաք, որ երջանիկ ու ներդաշնակ եք։ Առաջին «Չ»-ն` «չվախենալ», Երկրորդ «Չ»-ն` չնախանձել և երրորդ «Չ»-ն` չափսոսալ անցյալի համար ու անցյալից քեզ հետ վերցնել միայն լավ հիշողություններ […]

̰
Վստահ եմ՝ պարոն Փաշինյանը, ինչպես ասել է, գնալու է այդ խնդիրները բարձրացնի. Թևան Պողոսյանը՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին

13:08 08.03.2019

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ մոտ ժամանակներս նախատեսվող հանդիպմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարձրաձայնելու է Արցախի՝ բանակցային սեղանի շուրջ վերադառնալու խնդրի մասին: Նման համոզմունք է հայտնել «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը: «Վստահ եմ՝ պարոն Փաշինյանը, ինչպես ասել է, գնալու է այդ խնդիրները բարձրացնի, ասի Արցախի վերադարձի մասին»,- ասել է վերլուծաբանը: Վերլուծաբանը, սակայն, լուրջ փոփոխություններ չի […]

̰
Արցախի խորհրդարանի ղեկավարը հանդիպել է Բելգիայում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանի հետ

13:03 08.03.2019

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը մարտի 7-ին Բրյուսելում հանդիպել է Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավար Թաթուլ Մարգարյանի հետ: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության ազգային ժողովից: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Բելգիայի տարբեր մակարդակների խորհրդարանների և միջազգային խորհրդարանական կառույցների հետ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի համագործակցության առկա վիճակին, […]

̰
Նոր Հայաստանում պարտավոր ենք միասին ստեղծել բոլոր հավասար պայմանները, որոնք թույլ կտան կանանց ազատորեն արարել. Միրզոյանի շնորհավորանքը

12:56 08.03.2019

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել կանանց միջազգային օրվա կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Այսօր կանանց միջազգային օրն է։ Այս օրը հիանալի առիթ է ոչ միայն սեր, հարգանք և հոգատարություն ցուցաբերելու կանանց նկատմամբ, այլև ևս մեկ անգամ խոսելու իրավահավասարության, կանանց իրավունքների պաշտպանության, կանանց  դերի բարձրացման, կանանց հասարակական և քաղաքական մասնակցության […]

̰
Թուրքիան ու Ռուսաստանը համատեղ ծովային զորավարժություն են անցկացրել

12:55 08.03.2019

Սևծովյան ջրային տարածքի երկու հարևանները համատեղ վարժանքներ են անցկացրել իրենց զինված ուժերի երկուական ռազմանավերի մասնակցությամբ։ Թուրքիայի ու Ռուսաստանի նավատորմերի զորավարժությունն անցկացվել է Նովոռոսիյսկում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։ Ռազմանավերը գործել են պայմանական «ականապատ» տարածքում, ինչի համար էլ ամեն կողմից ներգրավված նավերից մեկը եղել է հակաականային անվտանգության ապահովման «մասնագիտացմամբ»։ Սցենարը եղել է այդ պայմանական «ականապատ» տարածքում անցուղի […]

̰
Թբիլիսիում վերսկսվում է գիշերային ավտոբուսների պիլոտային ծրագիրը

12:29 08.03.2019

«Գիշերային տնտեսություն» ծրագրի շրջանակներում մարտի 8-ից ամեն ուրբաթ և շաբաթ երեկոյան ժամը 00:00-ից մինչև 06:00-ը Թբիլիսիի մետրոյի «Ախմետելի թատրոն» կայարանից մինչև «Վարկեթիլի» կայարան գիշերային ավտոբուսները վերսկսում են աշխատանքը: Այս մասին հայտնում է Թբիլիսիի քաղաքապետարանը, գրում է Ալիք Մեդիան: Փորձնական երթուղով «ՄԱՆ» ընկերության ավտոբուսները մեկժամյա ընդմիջումներով կաշխատեն 50 թեթրի սակագնով, արտոնյալ երթևեկության սակագին ևս կգործի: Թբիլիսիի քաղաքապետարանի […]

̰
Խաղաղություն, շենություն, սիրով ու հպարտությամբ լեցուն օրեր եմ մաղթում բոլորիդ. ՀՀ ոստիկանապետի ուղերձը

12:09 08.03.2019

ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա առիթով: «Ոստիկանության կոլեգիայի, ողջ համակարգի անունից և անձամբ շնորհավորում եմ Մարտի 8-ի՝ Գարնան և Գեղեցկության տոնի առթիվ: Շնորհավորում եմ մեր գործընկերուհիներին, որոնք իրենց օջախների պահապանը լինելով՝ արժանապատվորեն կրում են ոստիկանի բարձր կոչումը, լիարժեք իրականացնում հանրության ու քաղաքացու պաշտպանի առաքելությունը՝ պրոֆեսիոնալիզմով ու պատասխանատվությամբ չզիջելով տղամարդկանց: […]

̰
Ձեր անմնացորդ նվիրվածությունն ու հավատարմությունն ընտանիքին ու աշխատանքին արժանի է խոր երախտագիտության. Դիանա Գասպարյան

11:53 08.03.2019

Էջմիածին համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա առթիվ. «Սիրելի՛ կանայք, Լինելով առաջին կին քաղաքապետը՝ չեմ կարող իմ շնորհավորական խոսքը չսկսկել կնոջ յուրօրինակ և առանցքային դերակատարության ընդգծմամբ: Սիրելինե՛րս, դուք եք ընտանիքի ու հայրենիքի խորհրդանիշը և Ձեր անմնացորդ նվիրվածությունն ու հավատարմությունը ընտանիքին ու աշխատանքին արժանի է խոր երախտագիտության ու հիացմունքի: Անգնահատելի է […]

̰
Կարևորը Սերն է՝ սիրելը և սիրված լինելը. Աննա Հակոբյանի շնորհավորանքը

11:50 08.03.2019

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում` շնորհավորելով կանանց Մարտի 8-ի կապակցությամբ: «Շնորհավորում եմ մեր բոլորի սիրելի մայրիկերի, տատիկների, քույրիկների և ընկերուհիների Մարտի 8-ը: Ճիշտ է, մեծ հաշվով շնորհավորելու առիթ չեմ տեսնում, որովհետև մեր կյանքը միևնույն է՝ բարդ է,  բայց նաև մենք կարող ենք հաղթահարել բոլոր բարդությունները: Կարևորը Սերն է՝ սիրելը և […]

̰
Արտակ Բեգլարյանը ԵՄ պաշտոնյաների հետ քննարկել է եվրոպական ծրագրերում Արցախի ընդգրկվածության հարցը

11:34 08.03.2019

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը մարտի 6-8-ը Բրյուսելում հանդիպումներ է ունեցել Եվրոպական խորհրդարանի որոշ պատգամավորների, ԵՄ ոլորտային պաշտոնյաների և ոչ կառավարական կազմակերպությունների հետ՝ քննարկելով եվրոպական ծրագրերում Արցախի ընդգրկվածության մակարդակի բարձրացման հետ կապված հարցեր: Հանդիպումների ընթացքում Ա. Բեգլարյանը շեշտադրել է, որ անկախ քաղաքական կարգավիճակից՝ Արցախի բնակիչները պետք է հնարավորություն ունենան մասնակցել հատկապես մարդու իրավունքներին […]

̰
Փոլ Մանաֆորտը դատապարտվեց 4 տարվա ազատազրկման

11:26 08.03.2019

Միացյալ նահանգներում 4 տարվա ազատազրկման է դատապարտվել Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի նախկին ղեկավար Փոլ Մանաֆորտը: Նա պետք է նաև 50 հազար դոլար տուգանք և 24 մլն դոլար փոխհատուցում վճարի: Մանաֆորտը համարվում է ամերիկյան ընտրություններում ռուսական հնարավոր միջամտության գործով կարևոր դեմքերից մեկը, սակայն այս գործը, որով նա դատապարտվել է, կապ չունի դրա հետ: Մանաֆորտը մեղադրվում է պետության […]

̰
Թող գարնանային տոները ուրախություն, երջանկություն ու հաջողություն բերեն կանանց ու նրանց ընտանիքներին. նախագահը շնորհավորել է կանանց

11:22 08.03.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Կանանց տոնի առթիվ ընդունելություն է կազմակերպել նախագահական նստավայրում: Նախագահը նշել է, որ մարտի 8-ը հրաշալի առիթ է բարձր տրամադրությամբ շնորհավորել ու մեծարել մայրերին, տատիկներին, քույրերին ու աղջիկներին, ովքեր միավորում են գեղեցկությունը, սերն ու երջանկությունը: Մարտի 8-ի և տոնական միամսյակի առթիվ շնորհավորելով միջոցառման մասնակից կանանց և աղջիկներին՝ նախագահը ծաղիկներ է հանձնել նրանց՝ […]

̰
BACK_TO_TOP