TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+27.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Դա դիտարկում ենք որպես հավաք. Վալերիյ Օսիպյանը՝ Մարտի 1-ի հավաք-երթին մասնակցելու մասին

19:28 28.02.2019

«Մենք դա դիտարկում ենք որպես հավաք: Ոստիկանությունը ցանկացած հավաքի ու երթերի ընթացքում ապահովում է հասարակական կարգը»,- փետրվարի 28-ին լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հարցին՝ ոստիկանությունը մասնակցելո՞ւ է Մարտի 1-ի հավաքին, նշեց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը: Ոստիկանապետը նշեց՝ որպես քաղաքացի այդ հավաքին մասնակցել-չմասնակցելու հարցը յուրաքանչյուր ոստիկանի գործն է, եթե ցանկանում է, իր ազատ ժամին կարող է մասնակցել: […]

̰
Ոստիկանությունն այնպիսի բան չի անում, որ իրեն վերահսկեն կամ չվերահսկեն. Վալերիյ Օսիպյան

19:25 28.02.2019

ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը փետրվարի 28-ին, պատասխանելով լրագրողների հարցին, ինչո՞ւ ոստիկանությունը ժամանակին քայլեր չձեռնարկեց՝ կանխելու համար ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի փախուստը, նշեց. «Ոստիկանությունը այդ գործին մասնակից է դարձել այն ժամանակ, երբ անհրաժեշտ էր, որ մասնակցեր»: Հարցին՝ ի՞նչ քայլեր է այժմ կատարում ոստիկանությունը, Օսիպյանն ասաց, որ օպերատիվ-փնտրողական աշխատանքներ են իրականացվում: Նա չպատասխանեց հարցին՝ նա երկրո՞ւմ […]

̰
Լոռու մարզի խոշորացված համայնքներում տնտեսական զարգացման տեսլականներ են մշակվում

19:21 28.02.2019

Փետրվարի 27-28-ը ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության ՏԻ քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը Լոռու մարզի Ստեփանավան, Լոռի Բերդ և Գյուլագարակ համայնքներում մասնակցել է «Խոշորացված համայնքների տնտեսական զարգացման տեսլականների մշակում» աշխատանքային խորհրդակցություններին: Աշխատանքային և վերապատրաստման այս հանդիպումներն իրականացվում են Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի աջակցությամբ: Աշխատանքային խորհրդակցությունների ընթացքում մասնակցային […]

̰
Համաներման հետևանքով հանցագործությունների դեպքերն աճել են. Օսիպյան

19:00 28.02.2019

ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հարցին, թե արդյո՞ք «Իմ քայլը» խմբակցության հետ հանդիպմանը քննարկվել է հանցագործությունների թվի աճը համաներման հետևանքով, և արդյո՞ք այս վիճակն իրեն չի մտահոգում: «Ինձ չի մտահոգում, ավելի ճիշտ՝ վիճակը տիրապետելի է, մենք ունենք որոշակի դեպքերի աճ, բայց այն կարգի չէ, որ անհանգստացնեն մեզ բոլորիս, և ես կոչով […]

̰
Բուզանդի 1/3 հասցեում գործունեություն ծավալողների կողմից առերևույթ խախտումների տվյալները փոխանցվել են ոստիկանություն. քաղաքապետարան

18:50 28.02.2019

Քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում  հայտարարություն է տարածել Բուզանդի 1/3 հասցեում գտնվող շենքում վարձակալության կամ անհատույց հիմունքներով տրված տարածքների վերաբերյալ. «Երևանի քաղաքապետարանի վերահսկողության վարչությունը ուսումնասիրություն է իրականացնում համայնքի սեփականություն հանդիսացող Բուզանդի 1/3 հասցեում գտնվող շենքում վարձակալության կամ անհատույց հիմունքներով տրված տարածքների՝ պայմանագրերով ամրագրված և փաստացի առկա իրավիճակի համադրման նպատակով: Ուսումնասիրության […]

̰
«ԲԷՑ»-ի հյուսիսային մասնաճյուղի աշխատակիցները փակել են Մ-6 միջպետական ճանապարհը. Armtimes.com

18:24 28.02.2019

«Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ընկերության հյուսիսային մասնաճյուղի մի խումբ աշխատակիցներ, ի դեմս մասնաճյուղի տնօրենի, այսօր որոշ ժամանակով փակել են Մ-3 միջպետական ճանապարհը՝ Վանաձորի Գրիգոր Նարեկացի փողոցի հատվածում, գրում է Armtimes.com-ը: ՀԺ-ի հետ զրույցում «ԲԷՑ»-ի հյուսիսային մասնաճյուղի տնօրեն Էդգար Բոջուկյանը պատմել է, թե բողոքի ակցիայի նպատակն այն է, որ «ԲԷՑ»-ը իրեն ու ևս մի քանի աշխատակիցների առանց […]

̰
Ճակատը ես եմ. Նիկոլ Փաշինյանի սելֆին՝ Սպահանից

18:15 28.02.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Իրան կատարած այցից հերթական սելֆին է հրապարակել «Ֆեյսբուքում»: Լուսանկարին կից նա գրել է. «Անտաղանդ սելֆի Նոր Ջուղայի (Սպահանի) հայ համայնքի հետ: Ճակատը ես եմ»:

̰
ՄԱԿ-ը հետաքննում է Հալեպում տեղի ունեցած ենթադրյալ քիմիական հարձակումը

18:09 28.02.2019

ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցով անկախ հանձնաժողովն անցկացնում է հետաքննություն Հալեպում հնարավոր քիմիական հարձակման մասին, ասված է կոմիտեի զեկույցում: Զեկույցը ներառում է Սիրիայում 2018թ. հուլիսի 11 -ից մինչև 2019թ. հունվարի 10-ը տեղի ունեցող իրադարձությունները: Փորձագետներն անցկացրել են 271 հարցազրույց ականատեսների և վկաների հետ: Փորձագետները հավաքել և վերլուծության են ենթարկել արբանյակից ստացված տվյալները և բժշկական հաշվետվությունները, լուսանկարները […]

̰
Կառավարությանը հաջողվել է ապահովել ՀՀ արտաքին և ներքին անվտանգությունը. զեկույց

17:50 28.02.2019

ՀՀ կառավարությունը 2018թ. «Հայաստանի Հանրապետության արտաքին և ներքին անվտանգության ապահովմանը, Հայաստանի և Արցախի անվտանգության մակարդակի շարունակական բարձրացմանը» առանձնահատուկ նշանակություն է տվել: Ինչպես հաղորդվում է ՀՀ կառավարության՝ ԱԺ ուղարկված զեկույցում, կառավարությանը հաջողվել է ապահովել Հայաստանի Հանրապետության արտաքին և ներքին անվտանգությունը։ Հայաստան-Ադրբեջան սահմանին և Արցախ-Ադրբեջան շփման գծում արձանագրվել է լարվածության աննախադեպ անկում։ Կառավարությունը ջանքեր է գործադրել զինված […]

̰
Հրազդանի նախկին քաղաքապետը տեղափոխվել է Չարենցավանի քննչական բաժին

17:40 28.02.2019

Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ձերբակալվածների պահման վայրից Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժին  է տեղափոխվել Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանը, գրում է Shamshyan.com-ը: Երեկ նրա փաստաբանը դիմել էր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ վիճարկելով Չարենցավանի քննչական բաժնի քննիչի կողմից Ա. Դանիելյանի ձերբակալման որոշումը: Այսօր քննչական մարմինը դիմելու է Կոտայքի մարզի ընդհանուր […]

̰
Թուրքմենստանի առողջապահության նախարարի հետ քննարկվել են բուժական տուրիզմին, բժշկական հաստատությունների միջև համագործակցությանը վերաբերող հարցեր

17:28 28.02.2019

Փետրվարի 27-ին Թուրքմենստանում ՀՀ դեսպան Գառնիկ Բադալյանը հանդիպեց Թուրքմենստանի առողջապահության և բժշկական արդյունաբերության նախարար Նուրմուհամմեդ Ամաննեպեսովի (Nurmuhammet Amannepesow) հետ: Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց ընթացիկ տարվա կեսերին Աշխաբադում կայանալիք հայ-թուրքմենական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի 9-րդ նիստի օրակարգի՝ առողջապահությանը վերաբերող դրույթներին: Կողմերը քննարկեցին բուժական տուրիզմին, երկու երկրների բժշկական հաստատությունների միջև համագործակցությանը, Հայաստանի բժշկական համալսարանում թուրքմեն ուսանողների ներգրավման հնարավորություններին, […]

̰
Տիգրան Ավինյանն ընդունել է Չինաստանի դեսպանին

17:24 28.02.2019

Փետրվարի 28-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդգծել է, որ կառավարությունը մեծ նշանակություն է տալիս Չինաստանի հետ հաստատված արդյունավետ ու փոխշահավետ համագործակցությանը և շարունակելու է գործուն քայլեր ձեռնարկել երկկողմ կապերն էլ ավելի զարգացնելու համար: Զրուցակիցները քննարկել են հայ-չինական առևտրատնտեսական հարաբերությունների հետագա խորացման և ընդլայնման […]

̰
Կոնգրեսում ներկայացված հակառուսական օրինագծում անդրադարձ է արվում նաև Վրաստանի անվտանգությանը

17:21 28.02.2019

«Կրեմլի ագրեսիայից Ամերիկայի անվտանգության պաշտպանություն» (DASKA) օրինագիծը նախատեսում է ՆԱՏՕ-ի ուժեղացում, միջազգային կիբերհանցագործության դեմ պայքար, ինչպես նաև Ռուսաստանի դեմ հավելյալ պատժամիջոցների հաստատում: Այն ամերիկյան մամուլում ստացել է«դժոխային պատժամիջոցներ» անվանումը: Օրինագծի նորացված տարբերակը Սենատին էր ներկայացվել դեռևս փետրվարի 13-ին: Ամերիկյան մամուլի հաղորդմամբ՝ օրինագիծն ուղղված է Ռուսաստանի ղեկավարության և ռուսական տնտեսության հիմնական սեկտորների դեմ: Միաժամանակ փաստաթուղթը որոշ պարտավորություններ […]

̰
Բաշար Ասադը Զարիֆին հրավիրել է Սիրիա

17:02 28.02.2019

Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը և Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Մուալլեմը երեկ հեռախոսազրույց են ունեցել, որից հետո Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հանձնարարականով Զարիֆը ստացել է Սիրիա այցի հրավեր: Այս մասին հայտնում է irna.ir լրատվական գործակալությունը: Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը կարծիքներ են փոխանակել` կապված վերջին իրադարձությունների հետ, ինչպես նաև քննարկել ռազմավարական հարաբերությունների զարգացումն ու այլ հարցեր:

̰
Մարտի 1-ի գործի շրջանակում հարցաքննվել է նաև Վարդան Օսկանյանը. Armtimes.com

16:54 28.02.2019

Armtimes.com-ի տեղեկություններով` Մարտի 1-ի գործով հարցաքննվել է նաև ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը: Նույն այդ տեղեկություններով` նա սույն գործի շրջանակում վկայի կարգավիճակ ունի: ՀՔԾ-ն կայքի հետ զրույցում չի մեկնաբանել այս տեղեկությունը: Փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանն ավելի վաղ լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ Օսկանյանը շատ փաստեր գիտի, որը պետք է հանրությանը ներկայացնի, […]

̰
Պետական կառավարման համակարգը փոփոխությունների կարիք ունի, սակայն այն պետք է լինի բովանդակային և հիմնավորված. ՀՅԴ

16:41 28.02.2019

Հայ հեղափոխական դաշնակցությունը ՀՀ կառավարության կառուցվածքի և գործունեության փոփոխությունների վերաբերյալ դիտողություններ ու առաջարկություններ է ներկայացրել: Հայտարարության մեջ ասված է. «ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի մասնագիտական (ոլորտային) հանձնախմբերը, ուսումնասիրելով ՀՀ կառավարության կառուցվածքի և գործունեության վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնության փաթեթը՝ Արձանագրում են. 1. Օրենսդրական նախաձեռնության փաթեթում բացակայում են մասնագիտական վերլուծություններն ու պետական կառավարման համակարգի միասնական տեսլականը: Ըստ այդմ, ներկայացված չեն […]

̰
Հարցերը հարկավոր է հասցեագրել նրանց, ովքեր մասնակցել են դրան. Զախարովան` Խոջալուի «ցեղասպանությանը» նվիրված միջոցառմանը ռուս խորհրդարանականների մասնակցության մասին

16:36 28.02.2019

ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր երկրի արտաքին քաղաքականության ընթացիկ հարցերի շուրջ ճեպազրույց է անցկացրել: Իր խոսքում Զախարովան անդրադարձել է Սիրիայում, Վենեսուելայում տիրող իրավիճակին, Պակիստանի և Հնդկաստանի միջև լարվածությանը, Մոլդովայում անցկացված ընտրություններին, Վիետնամում կայացած ԱՄՆ-Հյուսիսային Կորեա գագաթնաժողովին: SHANTNEWS.am-ի լրագրող Վահե Ավանեսյանը հարց է ուղղել Մարիա Զախարովային` անդրադառնալով Ադրբեջանի կողմից Խոջալուի, այսպես կոչված, «ցեղասպանությանը» նվիրված […]

̰
Սերժ Սարգսյանի գրասենյակի պատասխանատու Նաիրի Պետրոսյանը թողնում է իր պաշտոնը

16:35 28.02.2019

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակի պատասխանատու Նաիրի Պետրոսյանը Ֆեյսբուքում հայտնել է, որ այսուհետ զբաղվելու է բուն մասնագիտությամբ: «2010 թվականին ՀՀ ԱԳՆ-ից գործուղվեցի ՀՀ նախագահի աշխատակազմ, որի շնորհիվ մասնագիտական գործունեության նոր ասպարեզ բացվեց իմ առջև: Այդ տարիների ընթացքում եղել եմ մեր պետության արտաքին քաղաքական բազմաթիվ կարևոր իրադարձությունների ականատեսն ու դրանց նախապատրաստման մասնակիցը: Շնորհակալ եմ Հայաստանի […]

̰
Կառավարությունը հետևողականորեն չեզոքացրել է տնտեսությունում եղած մենաշնորհային արհեստական դրսևորումները

16:29 28.02.2019

ՀՀ կառավարությունը 2018 թ. առանցքային նշանակություն է տվել «Արհեստական տնտեսական մենաշնորհների բացառմանը, տնտեսական մրցակցության պաշտպանությանը, տնտեսական որևէ գործունեությամբ զբաղվելու իրական հնարավորությանը»: Կառավարության՝ ԱԺ ներկայացված հաշվետու զեկույցում, մասնավորապես, նշված է. «Կառավարությունը, հավատարիմ մնալով հեղափոխության հռչակած նպատակներին, վերացրել է տնտեսական զարգացմանը խոչընդոտող գլխավոր պատնեշը՝ բիզնես-իշխանություն սերտաճումը և մենաշնորհների գերակայությունը: Կառավարությունը հետևողականորեն դիտարկել, վերհանել և չեզոքացրել է Հայաստանի […]

̰
Սումգայիթում հայերի կոտորածն ատելության և այլատյացության շարունակական քաղաքականության դրսևորումն էր. ՀՀ ԱԳՆ

16:17 28.02.2019

ՀՀ ԱԳ նախարարությունը հայտարարությամբ է հանդես եկել՝ կապված սումգայիթյան ջարդերի հետ: «1988 թ. Սումգայիթում հայերի կոտորածները ատելության և այլատյացության շարունակական քաղաքականության դրսևորումն էին: Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման անօտարելի իրավունքի իրացման նպատակն է ապահովել իր կենսական (էքզիստենցիալ) անվտանգությունը զանգվածային վայրագությունների և ատելության դեմ»,- ասված է հայտարարության մեջ: ԱԳՆ հայտարարությանը կից նշված է #NeverAgain (այլևս երբեք) հեշթեգը:

̰
Սումգայիթյան հանցագործությունը վաղեմության ժամկետ չունի. Արմեն Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել ողբերգության զոհերի հիշատակին

16:13 28.02.2019

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Ծիծեռնակաբերդի բարձունք՝ ոգեկոչելու Սումգայիթի ողբերգական դեպքերի անմեղ զոհերի հիշատակը: Նախագահը ծաղկեպսակ է դրել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ: «Այսօր համայն հայությամբ հիշում ենք 1988 թվականի փետրվարի 27-28-ի ոճրագործությունները: Ի պատասխան Արցախի հայ բնակչության խաղաղ ցույցերի, որոնք իրացնում էին ինքնորոշման իրենց իրավունքը, Խորհրդային Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում զանգվածային արյունոտ հաշվեհարդար […]

̰
Վարչապետ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը Սպահանում է

16:09 28.02.2019

Շարունակվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցն Իրանի Իսլամական Հանրապետություն: ՀՀ կառավարության ղեկավարը տիկնոջ` Աննա Հակոբյանի և իր գլխավորած կառավարական պատվիրակության հետ փետրվարի 28-ի առավոտյան Թեհրանից մեկնել է Սպահան: Նիկոլ Փաշինյանը Սպահանի նահանգապետ Աբբաս Ռեզայիի ուղեկցությամբ այցելել է Նաղշ-Է Ջահան հրապարակ, որը համարվում է քաղաքի կենտրոնական հրապարակը, որտեղ տեղակայված են հոգևոր և մշակութային տարբեր […]

̰
Չեմ հավատում, որ ինչ-որ նման միտք ունեն թե՛ Կարեն Կարապետյանը, թե՛ մյուսները. Մարուքյանը՝ Կարապետյանի հանդիպումների մասին

15:40 28.02.2019

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, անդրադառնալով այն լուրերին, թե նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն ակտիվ հանդիպումներ է սկսել տարբեր գործիչների հետ, պատասխանեց, թե չի հավատում այդ լուրերին: «Ցանկացած ողջամիտ մարդ հասկանում է` ինքը քաղաքական ապագա ունի՞, թե՞ ոչ: Չեմ հավատում, որ ինչ-որ նման միտք ունեն թե՛ Կարեն Կարապետյանը, թե՛ մյուսները: Մոռացե՛ք»,- ասաց նա:

̰
Մեծ Բրիտանիայի խորհրդարանը հավանություն տվեց Brexit-ի երկարաձգման պլանին

15:38 28.02.2019

Մեծ Բրիտանիայի խորհրդարանը հավանություն է տվել երկրի վարչապետ Թերեզա Մեյի առաջարկին, որով Մեծ Բրիտանիան լրացուցիչ ժամանակ է խնդրում, որպեսզի կարողանա Brexit-ի հարցով բանակցել ԵՄ-ի հետ, հաղորդում է Associated Press-ը: Նշվում է, որ Մեյի առաջարկին կողմ է քվեարկել խորհրդարանի 502 պատգամավոր: Թերեզա Մեյի նոր պլանը հնարավորություն է տալիս երկարաձգել Բրիտանիայի՝ ԵՄ-ից դուրս գալու գործընթացը: Brexit-ը կերկարաձգվի, քանի որ վտանգ […]

̰
Էդմոն Մարուքյանը՝ իր նախագծերը չընդունելու մասին

15:38 28.02.2019

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն այսօրվա նիստում բացասական եզրակացություն տվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի նախագծին, որով առաջարկվում էր նախնական կալանքի տակ գտնվող անձանց պահման 1 օրը հաշվարկել 1.5 օր:  «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը ևս նման նախագիծ էր ներկայացրել, կար միայն մեկ տարբերություն: Մարուքյանն առաջարկում էր՝ Էրեբունի-Երևանի» հիմնադրման 2800-ամյակի և ՀՀ առաջին հանրապետության անկախության հռչակման […]

̰
Եկեք գրենք Սահմանադրության մեջ, որ կառավարությունն է կառավարական վերահսկողություն իրականացնում խորհրդարանի նկատամբ. Գևորգ Պետրոսյան

15:34 28.02.2019

ԱԺ պետաիրավական հանձնաժողովում այսօր տեղի ունեցած քննարկումների ընթացքում, որը ծավալվում էր պատգամավորներ Էդմոն Մարուքյանի և Նաիրա Զոհրաբյանի ներկայացրած նախագծերի շուրջ, կառավարությունը բացասական եզրակացություն էր տվել՝ վերջիններիս ներկայացրած օրենքի նախագծերը անընդունելի համարելով: «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները, ըստ էության, հավատարիմ մնացին կառավարության մոտեցմանը և բացասական եզրակացություն տվեցին: Այս փաստին արձագանքեց ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ ասելով. «Մենք ընդունում […]

̰
Սումգայիթյան ջարդերի կազմակերպիչների պատկերացմամբ՝ դրանք կարող էին կանխել Ղարաբաղյան շարժման մեծացող ալիքը. Էնֆիաջյան

15:32 28.02.2019

ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է սումգայիթյան ջարդերին: «1988 թվականի փետրվարյան այս օրերին՝ Սումգայիթում, պետական մակարդակով կազմակերպվեցին քաղաքի հայ համայնքի ջարդերն ու վայրագ սպանությունները։ Այն ժամանակվա կազմակերպիչների պատկերացմամբ` ջարդերը կարող էին կանխել Ղարաբաղյան շարժման մեծացող ալիքը։ Ողբերգական ցանկացած նման դեպքին հավասարազոր չարձագանքելը սպառնում է նորերի ծննդով՝ ինչպես եղավ 1990 թվականին՝ Բաքվի […]

̰
Մտածում են` իրենց պիտի հայհոյեն, եթե չեն հայհոյում, ընդդիմություն չեն. Մարուքյան

15:26 28.02.2019

ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանն իր հարցազրույցներից մեկի ժամանակ հայտարարել էր, թե ընդդիմությունը ճգնաժամ է ապրում և որոնումների մեջ է: Խոսելով Նազարյանի այդ հայտարարության մասին` ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսպես արձագանքեց. «Որոնումների մեջ չենք, այնպիսին ենք, ինչպիսին, որ կանք, երբեք հայհոյախառն ելույթներ չենք ունեցել, հիմա էլ չենք ունենալու, մարդիկ կան իշխանության մեջ, ասում […]

̰
Խոշոր բիզնեսը զրկված է կառավարության գործառույթների վրա ազդելու լծակներից. զեկույց

15:18 28.02.2019

Կառավարության գործունեության շնորհիվ Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիայի դեմ աննախադեպ չափերի պայքար է ծավալվել։ Այս մասին նշված է կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների 2018 թ. զեկույցում: «Կառավարությունը վստահորեն արձանագրում է, որ համակարգային կոռուպցիան երկրում վերացված է։ 2018թ-ի հունիսի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ իրավասու մարմինների վարույթում կոռուպցիոն բնույթի և հարկերը վճարելուց խուսափելու վերաբերյալ հարուցվել է 1079 […]

̰
Արարատ Միրզոյանը և Հայաստանում միջազգային կառույցների ներկայացուցիչները քննարկել են ընտրական բարեփոխումներին վերաբերող հարցեր

15:04 28.02.2019

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 28-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերին և Ֆրանսիայի Պետական խորհրդի պատվիրակության  անդամներ Իվ Դուտրիոնին և Իվ Գունենին, ովքեր մեր երկրում են ԱՄՆ ՄԶԳ գործակալության հրավերով`«Ընտրական գործընթացների և քաղաքական հաշվետվողականության ամրապնդում» ծրագրի շրջանակում: Ողջունելով հյուրերին՝ […]

̰
BACK_TO_TOP