15:02 28.02.2019
Լրագրողները ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանից հետաքրքրվեցին` մասնակցելո՞ւ է նրանց խմբակցությունը մարտի 1-ին երթին, որը նախաձեռնել է իշխանությունը՝ ի հիշատակ 11 տարի առաջ այդ օրը տեղի ունեցած ողբերգության զոհերի: «Մեր կուսակցությունն իր հիմնադրման օրվանից մարտի 1-ի օրը գնում է և մասնակցում հարգանքի տուրք մատուցելու միջոցառմանը: Ամեն մեկը մի ձևի, մի ժամի մասնակցում […]
15:00 28.02.2019
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով կառավարության կառուցվածքային փոփոխությունների նախագծի ուշացման մասին, ասաց, որ ինքը խոսել է այդ մասին և նշել, որ կա Սահմանադրության խախտում, խոսել է առանց նախարարների մարմիններ ունենալու մասին: «Նախարարություններ են, բայց նախարարներ չունեն, որոնք նշանակված կլինեին: Այդ անորոշ վիճակը կա, այսինքն` կան մարմիններ, որոնք փոխնախարարներ […]
14:50 28.02.2019
ԱԺ պետաիրավական հանձնաժողովում Նաիրա Զոհրաբյանի բարձրացրած խնդիրներին ի պատասխան` «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանն ասաց. «Խնդիրը, որ բարձրացրիք, դեդավշչինաները և առաջին անգամ նստողները նույն խցում չեն նստում, գույքի մասին եք խոսում, երբ մարդը մտնում է բնակարան, սպառնում է, դա հանցագործություն է և պետք է կալանք կրի: Բացի դրանից, խնդիրները կային, բայց այնպես չէին, որ […]
14:40 28.02.2019
ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը հայտարարություն է տարածել, որով դատապարտել է 31 տարի առաջ Սումգայիթի հայերի նկատմամբ Ադրբեջանի իրականացրած ջարդերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, կոնգրեսականը իր հայտարարության մեջ նշել է. «Փետրվարի 27-ին և հաջորդող 3 օրերի ընթացքում ադրբեջանցիների ամբոխները հարձակվել և սպանել են հայերին: Բռնությունների արդյունքում սպանվել և վիրավորվել են հարյուրավոր մարդիկ, կանայք և աղջիկները բռնաբարվել են, իսկ ոմանց […]
14:35 28.02.2019
ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Գրիգորի Կարասինը մեկնաբանել է ՆԱՏՕ-ի հետ Վրաստանի հարաբերությունները և Հյուսիսատլանտյան դաշինքի զորավարժություններին Հարավային Կովկասի երկրներին ներքաշելու փորձերը: Ինչպես հաղորդում է Rusarminfo-ն, Կարասինը, մասնավորապես, նշել է. «Մեզ մտահոգում է Վրաստանի «հյուսիսատլանտյան» օրակարգը և վրացի քաղաքական գործիչների հայտարարությունները ՆԱՏՕ արագ ընթացքի մասին: Դա նյարդային վիճակ է ստեղծում թե՛ մեր հարաբերություններում, թե՛ Հարավային Կովկասի տարածաշրջանում: Մենք […]
14:33 28.02.2019
Դեռ օրեր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մարտի 1-ին երթ են անելու Ազատության հրապարակից Մյասնիկյանի հուշարձան՝ 11 տարի առաջ այդ օրը եղած ողբերգության զոհերի հիշատակը հարգելու: Լրագրողները ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանից հետաքրքրվեցին, թե իրենց խմբակցությունը մասնակցելո՞ւ է այդ երթին: «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը, ինչպես ամեն տարի, այս տարի ևս իր հարգանքի […]
14:24 28.02.2019
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն այսօրվա նիստում բացասական եզրակացություն տվեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանի նախագծին, որով առաջարկվում էր նախնական կալանքի տակ գտնվող անձանց պահման 1 օրը հաշվարկել 1.5 օր: «Գիտեք, նորից դնել նախագիծը շրջանառության մեջ, իմաստ չունի, որովհետև կառավարության կոնցեպտուալ քաղաքականությունը այս նախագծի վերաբերյալ պարզ է: Մենք «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունում կքննարկենք: Հիմա, եթե իրենց կողմից […]
14:20 28.02.2019
ՀԱԿ ներկայացուցիչ Արամ Մանուկյանն ասում է` Մարտի 1-ի գործով տասնյակ մարդիկ են դատապարտվել, սակայն այդ ամենը կատարվել է կեղծ մեղադրանքներով։ Ընդ որում` այդպիսի գործողություն կարող էր կազմակերպել միայն պետական ապարատի համագործակցությունը: Մանուկյանը պնդում է նաև, որ ՀՀ կառավարության ստորագրությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարան գնացել է փաստաթուղթ, ըստ որի` սպանությունները կատարվել են ծայրահեղ անհրաժեշտությունից։ «Սրանից ավելի […]
14:17 28.02.2019
Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել է նաև Նաիրա Զոհրաբյանի նախագիծը Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ, որը վերաբերում էր կալանքի ժամկետի 1 օրը 1.5 օրվա հաշվարկելուն: Սա, ըստ էության, Էդմոն Մարուքյանի ներկայացրած նախագծի շարունակությունն էր, որին, հիշեցնենք, հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց: Նաիրա Զոհրաբյանը, ներկայացնելով նախագիծը, ասաց, որ անմարդկային պայմաններում են պահվում կալանավորները՝ […]
13:43 28.02.2019
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում խոսել է իրանական ներդրումների մասին: «Հիշում եք, որ Վանաձորում իրանական մեկ ներդրող հետաքրքիր արտադրություն է նախաձեռնել, դա իրենից ներկայացնում է գազաբալոնների պլաստիկ արտադրություն: Կողմնորոշված է արտահանմանը: Հիմնական արտահանման շուկաները Ռուսաստանը և Եվրոպան են: Ասում են, որ գարնանը վերջին սարքավորումները կներկրվեն, արտադրությունը […]
13:39 28.02.2019
Հանրապետության նախագահի նստավայրում, նախագահ Արմեն Սարգսյանի ներկայությամբ, այսօր տեղի է ունեցել Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սյուզաննա Ուլիխանյանի, Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գնել Գասպարյանի, Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գոռ Հարությունյանի, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինա Տաշչյանի, Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն […]
13:36 28.02.2019
ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը փետրվարի 28-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց՝ դիալեզի հետ կապված ամբողջ շուկան դիտարկվելու է: Արձագանքելով քննադատությանը, թե ընդամենը երկու ընկերության հետ են աշխատում դիալիզի բուժման համար, Սանասարյանը կոչ արեց տեսնել՝ «Արմենիա» ԲԿ-ն, «Էրեբունի» ԲԿ-ն ինչ ֆիրմաների հետ են աշխատում: «Հանրապետական հիվանդանոցը դիալեզի ամենամեծ պացիենտներն ունի: Մենք […]
13:34 28.02.2019
ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ իր առաջարկված նախագիծը մերժվել է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի կողմից. «Քիչ առաջ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց իմ նախագծին, որով առաջարկում էի նախնական կալանքի տակ գտնվող անձանց պահման 1 օրը հաշվակցել 1.5 օր: Հանձնաժողովը հավատարիմ մնաց իմ նախագծին կառավարության տված […]
13:31 28.02.2019
Առաջին անգամ է, որ պետությունն իր վրա է վերցրել Մարտի 1-ի իրադարձությունների հիշատակը նշելու կազմակերպումը։ Այս մասին այսօր հայտնեց ՀԱԿ անդամ Արամ Մանուկյանը։ Նրա խոսքերով` միայն այս գործի բացումից ու բացահայտումից հետո Հայաստանը կարող է ունենալ զարգացում, և սա ոչ միայն քաղաքական հարց է, այլև արժանապատվության խնդիր։ Արամ Մանուկյանի պնդմամբ` իրենք հիմա աշխատում են Մարտի […]
13:15 28.02.2019
Կառավարության նիստի ընթացքում ՀՀ գյուղատնտեսության նախարարի պարտականությունները կատարող Գեղամ Գևորգյանը գործադիրի քննարկմանը ներկայացրեց գյուղատնտեսական հումքի մթերումների, գնումների նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը հաստատելու մասին կառավարության որոշման նախագիծը: «2017-18 թվականների ծրագրից օգտվել են 51 տնտեսվարողներ, շուրջ 7.1 միլիարդ դրամի չափով: Սուբսիդավորման գումարը կազմել է 150.8 միլիոն դրամ: 2018 թվականի ընթացքում այս ծրագրի արդյունքում […]
13:10 28.02.2019
«Ոմանք հասցրին ինձ մահախոսական կարդալ, բայց ես կասեմ հետևյալը՝ գերեզմանում էլ լինեմ, կոռուպցիայի դեմ կռիվ եմ տալու Հայաստանի ազատության, անկախության ու զարգացման համար, որևէ մեկը թող երազում անգամ չպատկերացնի նման բան»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը: Խոսելով ՊՎԾ աշխատակիցների կողմից պաշտոնական լիազորությունների խախտման մասին՝ Սանասարյանն ասաց. «Հույս […]
13:00 28.02.2019
ԵՊՀ հոգաբարձուների նիստի ավարտից հետո ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը խոսել է լրագրողների հետ. «Երևանի պետական համալսարանը կուսակցական խաղերի, քարոզչության տեղ չի և չի եղել: Ես հավատացած եմ, որ այս հաստատությունը ապակուսակցական է, չի կարելի, դա անթույլատրելի է»: Արամ Սիմոնյանն անդրադարձել է իր և Սերժ Սարգսյանի հարաբերություններին և նշել, որ իրենք ունեցել են խոսակցություն որպես ռեկտոր […]
12:52 28.02.2019
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը պետք է դինամիկ զարգանա և աշխարհագրական սահմաններում պատասխատատու կերպով ապահովի անվտանգությունը, իսկ կազմակերպության քարտուղարի հարցը լուծվում է: Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը: SHANTNEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնին առնչվող հարցերի շուտափույթ լուծման մեջ ամենից շատ հետաքրքրվածությունն ունի հայկական կողմը: Այս մասին ՏԱՍՍ-ին ասել էր ՀՀ ԱԳՆ […]
12:40 28.02.2019
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը կառավարության այսօրվա նիստի ավարտին դիմեց ՀՀ փոխվարչապետ, նիստը վարող Տիգրան Ավինյանին: «Ուզում եմ տեղեկացնել, որ այսօր պարոն Ավինյանի ծննդյան 30-ամյակն է, և օգտվելով առիթից՝ շնորհավորում ենք Ձեր ծննդյան տարեդարձը»,- ասաց նա: Աղաջանյանին միացավ նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: «Ուզում եմ շնորհավորել, մաղթել առողջություն: Ձեզ հետ […]
12:36 28.02.2019
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կառավարության` փետրվարի 28-ի նիստում ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 1-ի N 581-Ա որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցի մասին» նախագիծը: Նա հայտնեց, որ յուրաքանչյուր տարի` մինչև մարտի 1-ը կառավարությունը ԱԺ է ներկայացնում նախորդ տարում իր ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույց: Գրիգորյանը հայտնեց, […]
12:28 28.02.2019
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, ուր քննարկվում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված նախագիծը, այն է՝ կալանքի տակ պահման ժամկետը հաշվարկել ազատազրկման կամ կարգապահական գումարտակում պահելուց հետո նշանակված պատժի 1 օրը 1.5 օրով հաշվելով, բացասական եզրակցություն ստացավ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սերգեյ Ատոմյանի կողմից, ով մի շարք մտահոգություններ հնչեցրեց և նշեց, որ եթե վերապահումներ […]
12:23 28.02.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հանդիպում է ունեցել Իրանի հայ համայնքի հետ և անդրադարձել Արցախյան հիմնահարցի կարգավորման խնդրին. «Մենք չենք պատասխանի հարցին այնքան ժամանակ, մինչև այս հարցին չի պատասխանել Ադրբեջանը: Մենք կարող ենք շատ հստակ հիմնավորել, թե ինչու այս հարցին պետք է պատասխանի Ադրբեջանը, քանի որ Ադրբեջանն է, որ ամեն օր սպառնալիքներով է խոսում մեր […]
12:21 28.02.2019
ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով առաջարկում է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի լիազորությունները լրացնելու միջոցով սահմանել երկու գործառույթ. առաջինը՝ վարչապետի կողմից առաջադրվելուց հետո և նախքան նախագահի կողմից նշանակվելը ՀՀ դիվանագիտական ներկայացուցիչների հետ հանձնաժողովների հանդիպումներ կազմակերպել՝ նրանց տեսլականների համապատասխանության վերաբերյալ եզրակացություն կազմելու նպատակով, երկրորդը՝ հանձնաժողովների անդամների և օտարերկրյա պետություններում, […]
12:18 28.02.2019
ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովը խստորեն դատապարտում է 2018թ. հունիսին Ադրբեջանի իրավազորության ներքո հայտնված ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի` ադրբեջանական իշխանությունների կողմից որպես դիվերսանտ ներկայացնելու մերկապարանոց փորձերը և այդ պատճառաբանությամբ նրա նկատմամբ շինծու մեղադրանքով իրականացված քրեական հետապնդումը, որի արդյունքում Կարեն Ղազարյանը ս.թ. փետրվարի 27-ին ադրբեջանական դատարանի կողմից դատապարտվեց 20 տարի ժամկետով […]
12:09 28.02.2019
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունն օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում հետևողական և անզիջում պայքար մղելով ՀՀ տնտեսական անվտանգության դեմ ուղղված հանցավորության և կոռուպցիայի տարաբնույթ դրսևորումների դեմ, ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում տվյալներ են ստացել ՀՀ պետական վերահսկողության ծառայության պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքի չարաշահմամբ պետական գնումների գործընթացին առերևույթ ապօրինի միջամտելու և օրինական […]
11:57 28.02.2019
Կառավարության հերթական նիստի օրն է: Մինչ օրակարգային հարցերին անցնելը ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը կոչ է արել մեկ րոպե լռությամբ հարգել Սումգայիթի զոհերի հիշատակը։ «31 տարի առաջ Սումգայիթում բռնությունների ալիք սկսվեց հայերի դեմ, որին հաջորդեցին Բաքվի, Կիրովաբադի և բազմաթիվ այլ հայաշատ բնակավայրերում ջարդերը: Սումգայիթում ջարդերն այն օրինակներից են, երբ էթնիկ և ռասսայական հողի վրա թիրախավորվել են […]
11:56 28.02.2019
ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը փետրվարի 28-ին կառավարության նիստում ներկայացրեց ««Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության առաջարկության նախագիծը»: Նա նշեց՝ ակնկալիքն է, որ մոլախաղերով հրապուրվելը դառնա ավելի դժվար: Նախագծով սահմանվում է, որ անձի տարիքի ստուգումից հետո միայն հնարավորություն տրվի մուտք գործել և խաղերին մասնակցություն ունենալ, բացի այդ, եթե […]
11:51 28.02.2019
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 2728-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 57 դեպք։ Մասնավորապես՝ խարդախության 11, մարմնական վնասվածք հասցնելու և անձնական ունեցվածքի գողության 7-ական, յուրացման կամ վատնման 5, ծեծի 4, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 3, սպանության սպառնալիքի ու պաշտոնեական կեղծիքի կամ անփութության 2-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, անձի առևանգման, ավազակային հարձակման, բնակարանային […]
11:47 28.02.2019
Հայաստանում ընդդիմություն լինելու համար այդ ընդդիմությունը պետք է աշխատի, բայց նման բան այժմ չի նկատվում։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ ասաց «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը։ Նրա կարծիքով` որպեսզի որևէ ուժ լինի ընդդիմություն, այն պետք է տարբերվող դիրքորոշումներ ունենա իշխանությունից։ Բայց Փոստանջյանը հիշեցնում է, որ խորհրդարանի բոլոր ուժերն էլ ողջունել են իրար։ Փոստանջյանը հարց […]
11:42 28.02.2019
Մեկնարկել է կառավարության նիստը, որը վարում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Նիստի մեկնարկին մինչ չզեկուցվող հարցերի փաթեթը քվերակության դնելը Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը հարց բարձրացրեց: Այն վերաբերում է երկու մարզադպրոցների միավորման արդյունքում Տիգրան Պետրսյանի անվան պահպանմանը: Մասնավորապես հետաքրքրվեց. «Չզեկուցվող հարցերի հետ կապված` ի՞նչ է լինելու Տիգրան Պետրոսյանի անունը, որովհետև շախմատի տուն, շաշկու տուն միավորման արդյունքում […]