17:35 27.02.2019
Փետրվարի 27-ից ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ա. Դավթյանի ղեկավարությամբ անցկացվում են շտաբային մարզումներ: Մարզումների նպատակն է բարձրացնել ԶՈՒ ԳՇ ՀԿ ՄԿԿ-ում ստեղծվող աշխատանքային խմբերի, զորամիավորումների, զորամասերի, կառավարման մարմինների գործնական հմտությունները մարտական գործողությունների վարման ժամանակ, ինչպես նաև կատարելագործել արագ, կտրուկ փոփոխվող իրադրության պայմաններում նպատակային որոշումներ կայացնելու ունակությունները, միաժամանակ ստուգել տեղեկատվության փոխանակումը կառավարման կետերի միջև:
17:30 27.02.2019
Արցախի հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանն այցելել է Արցախի «Արդարություն» կուսակցության գրասենյակ: Այս մասին տեղեկացնում է «Արցախպրես»-ը: Վ. Բալասանյանին ընդունել է կուսակցության գործող համանախագահ Մարսել Պետրոսյանը և շնորհակալություն է հայտնել հանդիպման հրավերն ընդունելու համար։ Ինչպես նշվում է կուսակցության տարածած հաղորդագրության մեջ, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են «Արդարություն» կուսակցության ծրագրային դրույթներում առանձնահատուկ […]
17:25 27.02.2019
Անկախ Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հրաժարականից, պաշտոնական այցով Իրանում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օրակարգը չի խախտվի: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում խոսել է իրանագետ Գոհար Իսկանդարյանը: «Քանի ստորագրված չէ հրաժարականը, Զարիֆը պետք է կատարի իր պարտականությունները: Օրակարգը փոփոխման ենթակա չէ: Մենք գիտենք՝ երկօրյա այց է, այս այցի շրջանակում հանդիպումներ են նախատեսված […]
17:22 27.02.2019
Այսօր ԱԽ քարտուղարն ընդունել է «THALES Group» ընկերության փոխնախագահ և տարածաշրջանային տնօրեն Փոլ Ռեմիյին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԽ գրասենյակից: ԱԽ քարտուղարը ներկայացրեց կիբերանվտանգության ապահովման, տիեզերքի խաղաղ օգտագործման մասին օրենսդրական կարգավորումների և հայկական տիեզերական ծրագրի մեկնարկի ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Փոլ Ռեմին իր հերթին ներկայացրեց «THALES Group» ընկերության գործունեությունը նշելով, որ կազմակերպությունը հետաքրքրված է Հայաստանի […]
17:20 27.02.2019
Ռուսաստանում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը «Эхо Москвы» ռադիոկայանին տված հարցազրույցում մեկնաբանել է ռուս խորհրդարանականների մասնակցությունը Բաքվում տեղի ունեցած հակահայկական երթերին: «Մենք վրդովված ենք ռուս խորհրդարանականների` Բաքվում անցկացված երթին մասնակցությունից: Երթն ակնհայտորեն կրել է հակահայկական բնույթ և օգտագործվել է տարածաշրջանում վստահության մթնոլորտի խաթարման համար: Մեզ համար միանգամայն անհասկանալի են ռուս խորհրդարանականների դրդապատճառները, որոնցով նրանք հանդես են գալիս […]
17:17 27.02.2019
Իրանի հետ Հայաստանի հարաբերություններն ու համագործակցությունը պետք է դիտարկել ավելի լայն մասշտաբում և իրականացնել տարածաշրջանային համագործակցության ծրագրեր։ Այս մասին Հայաստանի վարչապետ, Իրանում գտնվող Նիկոլ Փաշինյանի խոսքերը մեջբերում է ՀՀ կառավարության թվիթերյան էջը։ «Հայաստանը պատրաստ է Իրանի հետ համագործակցել տարանցման հարցում, և այն կարող է տարանցիկ երկիր լինել Իրանի համար»,- գրել է էջը՝ մեջբերելով Փաշինյանի խոսքերը։ […]
17:04 27.02.2019
Այսօր մեկնարկել է Թուրքիայի ռազմածովային ուժերի խոշորագույն զորավարժությունը, որը տևելու է մինչև մարտի 8-ը։ Միաժամանակ երեք՝ Էգեյան, Միջերկրական և Սև ծովերի ավազաններում անցկացվող այս վարժանքը, ըստ թուրքական կողմի, խոշորագույնն է երկրի պատմության մեջ։ Զորավարժությանը ներգրավվել է 103 ռազմանավ, ինչպես նաև ռազմական ինքնաթիռներ, ուղղաթիռներ, անօդաչու թռչող սարքեր և այլ զինտեխնիկա։ Զորաշարժերին մասնակցելու են նաև երկրի բանակի ցամաքային […]
16:57 27.02.2019
Այսօր Տավուշի մարզի Վազաշեն համայնքում պետք է կայանային հանրային լսումներ համայնքի տարածքում երկրաբանական հետազոտություններ անցկացնելու վերաբերյալ: Հանրային լսումների անցկացմանը խոչընդոտել են տեղի բնակիչները և ակտիվիստները: Նրանք բողոքի ցույց են կազմակերպել Վազաշենի գյուղապետարանի մոտ և պահանջել չգնալ նման ծրագրերի իրագործման: Նրանց համոզմամբ՝ երկրաբանական հետազոտություններ իրականացնող ընկերությունը մտադիր է հետագայում այնտեղ ոսկի, պղինձ և այլ մետաղներ արդյունահանել: […]
16:49 27.02.2019
ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել սումգայիթյան դեպքերի մասին: «31 տարի առաջ Ադրբեջանի ղեկավարությունը Արցախի ժողովրդի ինքնորոշման խաղաղ ձգտումներին պատասխանեց Սումգայիթի հայության ջարդերով»,- գրել է փոխնախարարը: 31 տարի առաջ #Ադրբեջան'ի ղեկավարությունը Արցախի ժողովրդի ինքնորոշման խաղաղ ձգտումներին պատասխանեց #Սումգայիթ'ի հայության #ջարդեր'ով: #Սումգայիթ1988 #Sumgait1988 — Shavarsh Kocharyan (@Sh_Kocharyan) February 27, 2019
16:41 27.02.2019
Բաքվում մեկնարկել է Վրաստանի նախագահի երկօրյա պաշտոնական այցը: Օդանավակայանում Վրաստանի նախագահին դիմավորել են Ադրբեջանի ԱԳ փոխնախարարը, երկու երկրներում հավատարմագրված դեսպաններն ու ուղեկցել նրան նախագահի նստավայր: Ադրբեջանի «Զագուլբայի» նախագահական պալատում կայացել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի պաշտոնական ընդունելությունը: Երկու երկրների առաջնորդների առանձնազրույցից հետո հանդիպումը շարունակվել է ընդլայնված ձևաչափով: Կողմերը քննարկել են Վրաստանի և Ադրբեջանի միջև ռազմավարական […]
16:30 27.02.2019
Մշակույթի նախարարի պարտականություններն իրականացնող Նազենի Ղարիբյանն այսօր SHANTNEWS.am-ի հետ զրույցում անդրադարձել է մեծ աղմուկ բարձրացրած՝ նախարարության ենթակայության տակ գտնվող ՊՈԱԿ-ների լուծարման թեմային: Բարձրացված աղմուկը Ղարիբյանին հիշեցրել է մի կաթիլ մեղրի պատմությունը: Նա պարզաբանել է՝ ՊՈԱԿ-ների լուծարման վերաբերյալ իրենք վերլուծություն են արել, որը դեռ նախնական վիճակում է և դեռ երկար մշակման կարիք ունի: «Խոսքն ընդամենը մեր աշխատանքային […]
16:13 27.02.2019
Փաստաբանների պալատի խորհրդի անդամ Սեդրակ Ասատրյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում խոսել է մի շարք խնդիրների մասին: Նա անդրադարձել է դատարանների ծանրաբեռնվածությանը. «Դատարանները գործեր են քննում ոչ ողջամիտ ծանրաբեռնվածությամբ: Մենք պարտքերի հավաքագրման թիմում չէին հասցնում աշխատանքը. խնդիրը համակարգային է: Երբ մենք ավտոմատացրինք համակարգը, խնդիրը լուծվեց: Մենք դատարաններում շատ լուրջ խնդիր ունենք ավտոմատացման հետ կապված»: Նրա խոսքերով` խորհրդային […]
16:10 27.02.2019
«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում Փաստաբանների պալատի խորհրդի անդամ Սեդրակ Ասատրյանը խոսել է մի շարք խնդիրների մասին. «Շնորհավորում եմ Վերաքննիչ դատարանի 20-ամյակի կապակցությամբ: Դատարանի աշխատանքը գնահատելու համար պիտի կարողանանք չափել: Այս 20 տարվա ընթացքում փաստաբանների, նաև հանրության կողմից կարծիքներ եղել են, դրանք եղել են նաև սուբյեկտիվ, հատկապես այն փաստաբանները, ովքեր գործը պարտվում են, դժգոհ են լինում […]
16:05 27.02.2019
Երևանի ընդհանուր իրավասության Շենգավիթի նստավայրում այսօր դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ շարունակվել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի գործով դռնփակ դատական նիստը: Միջնորդության քննությունն ավարտվել է, դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ գրավի դիմաց Մանվել Գրիգորյանին ազատ արձակելու վերաբերյալ միջնորդության մասով որոշում կայացնելու, իսկ դատավորին հայտնած ինքնաբացարկի միջնորդությունը մերժվել է: […]
15:47 27.02.2019
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին հանդիպումից հետո զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարություններով: Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանի. «Ողջունում եմ մեծարգո պարոն Փաշինյանին և նրա գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում ձեռք ենք բերել լավ համաձայնություններ` տարբեր ուղղություններով: Հայաստանի անկախությունից ի վեր մեր երկու երկրների միջև […]
15:40 27.02.2019
Հայաստանը պատրաստ է դերակատարություն ստանձնել իրանական գազի տարանցման հարցում: Ինչպես հաղորդում է իրանական Irna գործակալությունը, այս մասին Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշել է, որ իրեն ուղեկցող պատվիրակության կազմում ԱԺ քաղաքական ուժերի ներկայացուցիչների ու կառավարության անդամների ներկայությունը վկայում է Իրանի հետ հարաբերությունների կարևորության մասին: Ընդգծելով Իրանում հայ […]
15:28 27.02.2019
Այս րոպեներին Վիետնամի մայրաքաղաք Հանոյում ընթանում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հանդիպումը: Պատմական երկրորդ հանդիպումը տեղի է ունենում նախ դեմ առ դեմ ձևաչափով, որին հաջորդելու է Մետրոպոլ հյուրանոցում մատուցվելիք ընթրիքը: Պաշտոնյաները կքննարկեն Կորեական թերակղզու ապամիջուկայնացման հարցը: Մինչ այդ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կիմ Չեն Ինին բարեկամ է անվանել: […]
15:20 27.02.2019
ԻԻՀ թագավորական «Սաադաբադ» պալատում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հանդիպումը: Նեղ կազմով հանդիպմանը հաջորդել են ընդլայնված կազմով բանակցությունները: Հասան Ռոհանին շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին իր հրավերն ընդունելու, Իրան այցելելու համար: «Բարի գալուստ Իրան: Շնորհավորում եմ Ձեզ Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների կապակցությամբ, որոնք դրսևորվեցին ժողովրդավարական ճանապարհով: Մեր պատմական հարաբերությունները […]
15:08 27.02.2019
Խորհրդարանում, SHANTNEWS.am-ի հարցին ի պատասխան, Մշակույթի նախարարության ենթակայության տակ գտնվող մի շարք ՊՈԱԿ-ների, այդ թվում՝ Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի հավանական լուծարման մասին տեղեկությանն է անդրադարձել ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: «Մշակույթի նախարարության ղեկավարության հետ խոսել եմ, ինձ ներկայացվել է, որ դա աշխատանքային սևագիր փաստաթուղթ է: Մի բան կուզեմ ասել մշակույթի ներկայացուցիչներին ասել` պահպանե´նք […]
15:03 27.02.2019
Բարդ է, բայց վստահաբար առաջ կգնանք: Այս պատասխանը տվեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը լրագրողների այն հարցին, թե արդյոք նախարարությունների միավորման դեպքում ինքը կկարողանա կառավարել, ամբողջ «բեռը» վերցնել: «Հիմա կրթության և գիտության նախարարությունում կարողացել ենք ստեղծել այնպիսի մի համակարգ, երբ պարտականություններն ու լիազորությունները բավականին լավ պատվիրակված են, վարչությունները սկսել են լավ աշխատել»,- ասաց […]
14:50 27.02.2019
Որպես ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը խորհրդարանում՝ լրագրողների հետ զրույցում, ասել է, որ ինֆորմացիա չունի, թե ՊՎԾ-ն կամ մյուս մարմիններն ինչ ստուգումներ են իրականացնում բուհերում: «Զրո ինֆորմացիա, քանի դեռ ուսումնասիրության փաստաթուղթը ստորագրությամբ ու կնիքով չի դրվել իմ սեղանին: Սա իմ անխախտելի սկզբունքն է: Սա ամենաառաջին սկզբունքն է, որը չեմ խախտելու»,- ասաց Հարությունյանը: Այնուհետև […]
14:40 27.02.2019
Փետրվարի 27-ին Գյանջայի ծանր հանցագործությունների դատարանը ամռանը գերեվարված ՀՀ քաղաքացի, Տավուշի Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Արմենի Ղազարյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման՝ «Ադրբեջանում ահաբեկչական գործողության փորձի համար», հայտնում է RazmInfo-ն: Այս մասին գրում է ադրբեջանական «Րիփորթ» լրատվական գործակալությունը։ Նշվում է, որ նա ազատազրկվելու է «խիստ ռեժիմով պատժի կրման հաստատությունում»։ Կարեն Ղազարյանի նկատմամբ առաջադրված կեղծ մեղադրանքները հետևյալն […]
14:25 27.02.2019
ԱՄՆ Կոնգրեսի կայքում Ռուսաստանի դեմ ուղղված նոր՝ լրացուցիչ պատժամիջոցների մասին օրենքի նախագիծ է հրապարակվել: Փաստաթղթի համաձայն՝ նոր պատժամիջոցները հիմնականում վերաբերելու են Ռուսաստանի ֆինանսական կառույցներին, որոնք ամերիկյան կողմի համոզմամբ, միջամտել են այլ երկրներում տեղի ունեցող ներքին քաղաքական գործընթացների: Նաև ռուսական կողմի նոր` սուվերեն պարտքի հետ գործարքների նկատմամբ արգելք կկիրառվի, եթե մարման ժամկետը գերազանցի երկու շաբաթը: Հաղորդվում […]
14:22 27.02.2019
ԵՊՀ-ում հոգաբարձուների խորհուրդը քննարկելու է ռեկտորի պաշտոնանկության հարցը: Այս թեմայի վերաբերյալ լրագրողները խորհրդարանում հարց ուղղեցին ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանին: Լրագրողները նշեցին, որ շատերն ասում են, թե սա քաղաքական հետապնդում է, հոգաբարձուների խորհրդի անդամները հրավիրվում են ԱԱԾ: «Այն օրը, երբ կապացուցվի, որ որևէ ոստիկանական կամ ԱԱԾ-ական ճնշում եղել է հոգաբարձուների խորհրդի անդամի վրա, […]
14:17 27.02.2019
Ազգային ժողովում շարունակվում են «Իմ քայլը» խմբակցության հանդիպումները գործադիրի ներկայացուցիչների հետ: Այս անգամ պատգամավորների հարցերին պատասխանում է ՀՀ կրթության և գիտության նախարարը: Հանդիպումը փակ էր: Նիստի ավարտից հետո Արայիկ Հարությունյանը խոսել է լրագրողների հետ: «Խոսել ենք շատ հարցերի վերաբերյալ, պատասխանել եմ մոտ 15-16 պատգամավորների հարցերին: Եվս 15-16 պատգամավորներ գրանցված են, օր նշանակեցինք, որ շարունակելու ենք […]
14:14 27.02.2019
ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը «Մտավորական և վախ բառերն ինձ համար անհամատեղելի են» վերտառությամբ գրառման մեջ անդրադարձել է մշակութային ՊՈԱԿ-ների միավորմանը: «Անկեղծ ասած` որոշել էի այս թեմայով Ստանիսլավսկու ասած` պաուզան ձգել, բայց չստացվեց։ Մշակույթի գոյություն ունեցող, կամ` կիասագոյություն ունեցող նախարարությունը որոշել է միավորել մշակութային ՊՈԱԿ-ները։ Հիմնավորումների ողջ փաթեթին դեռ տեղյակ չեմ, սակայն […]
14:04 27.02.2019
Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը և հոգեբանության պրոֆեսոր Ռուբեն Աղուզումցյանը խոսել են կառավարման համակարգի խնդիրների մասին: Նրանք նախ` շեշտել են, որ կառավարման համար պետք են հմտություններ և գիտելիքներ: Որպես կառավարման լավ օրինակ՝ նրանք մեջբերել են ԱՄՆ-ի փորձը, որտեղ համակարգն այնպես է կառուցված, որ անկախ նախագահի ով լինելուց, ճիշտ մեխանիզմով է աշխատում: «Քաղաքական լիդերը […]
13:51 27.02.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է իր հրավերով Հայաստան ժամանած աշխարհի առաջատար ընկերություններից մեկի՝ ֆրանսիական THALES-ի փոխնախագահ, տարածաշրջանային տնօրեն Փոլ Ռեմիին: Նախագահ Սարգսյանը նշել է, որ Thales-ի ղեկավարության հետ նախորդ հանդիպումների ընթացքում քննարկել են համագործակցության հնարավորություններն ու հավանական ուղղությունները: «Մենք պետք է բացահայտենք, թե ինչ կարող ենք անել միասին: Եվ դա պետք է արվի […]
13:45 27.02.2019
Նիկոլ Փաշինյանն իրանական IRNA գործակալությանը տված հարցազրույցում հատուկ անդրադարձ է կատարել հայ-իրանական մշակութային կապերի ամրացմանն ուղղված քայլերին: Կինոարտադրություն, պատմամշակութային հուշարձանների պահպանություն և այլն: Նշել է, որ համագործակցում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում: «Հայաստանը դիմում է նախապատրաստում Երևանի Կապույտ մզկիթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ներառելու համար: Ներկայումս Իրանի հետ աշխատանք է ընթանում, և մի քանի ճշտումներից հետո այն […]