11:40 28.02.2019
Հայաստանում քաղաքական իշխանության զավթումը պետք է թվագրել դեռ 1990-ական թվականների առաջին կեսին։ Հենց 1995 թվականին ընդունված Սահմանադրությամբ որոշվեց, որ դատական իշխանությունը պետք է գործի գործադիրի ներքո։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ ասաց Զարուհի Փոստանջյանը։ Նրա կարծիքով` այսօրվա իշխանությունները նույնպես գործում են այդ զավթված իշխանության շրջանակներում։ Զարուհի Փոստանջյանի պնդմամբ` դրան հաջորդած իշխանության ամեն զավթում պետք է […]
11:35 28.02.2019
Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ ՔՕ 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետի և 238 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Նշված քրգործը հարուցվել է փետրվարի 24-ին Արշալույս գյուղի 17-րդ փողոցի 1-ին տնից կատարված գողության փաստով: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Հաղորդվում է, որ Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության […]
11:24 28.02.2019
Մարտի 1-ի իրադարձությունների հարցը չի կարող երթերով լուծվել, քանի որ դրան պետք է տրվեն իրավական ու քաղաքական գնահատականներ։ Ո՞ւր է զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը։ Այս մտքերն այսօր արտահայտեց «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը։ Նրա խոսքով` այս երթն ու Մարտի 1-ի իրադարձությունները շահարկելը լուծում է նեղ խմբային շահեր։ Փոստանջյանի խոսքով` կեղծ է այն պնդումը, որ […]
09:52 28.02.2019
«168 ժամ» թերթը գրում է. «Մեր աղբյուրների փոխանցմամբ` Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հրավերով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի այցը Մոսկվա հարթ չի ընթացել: Ինչպես հայտնի է, նոր՝ 7-րդ գումարման խորհրդարանը սկսել է կազմավորել իր միջազգային պատվիրակությունների, այդ թվում՝ հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության պատվիրակության կազմը: ՀՀ նոր իշխանությունները փորձում են որպես հայաստանյան կողմի […]
09:28 28.02.2019
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վերջին օրերին Պետական վերահսկողական ծառայության շուրջ տեղի ունեցող գործընթացները մտահոգել են նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ցանկանում են գործադիրի անդամներին խորհրդարան հրավիրելու պրակտիկայի շրջանակներում ԱԺ հրավիրել նաև Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանին և վերջին շրջանում բոորին մտահոգող հարցերն ուղղեն անձամբ նրան: Ընդ որում, նրանցից […]
09:08 28.02.2019
Մեր կառավարության առաջնային խնդիրներից մեկը բանակցային գործընթացում Ղարաբաղի սուբյեկտության բարձրացումն է: Այս մասին Թեհրանում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայտնում է Tert.am-ը։ «Պետք է հանդիպում ունենանք Ադրբեջանի նախագահի հետ: Դա լինելու է առանց օրակարգի հանդիպում, բայց դրա կարևոր ուղենիշներից մեկը լինելու է բանակցային ֆորմատի քննարկումը: Քանի դեռ ֆորմատի վերաբերյալ համաձայնություն ձեռք […]
08:48 28.02.2019
«Ժամանակ» թերթը գրում է. «Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը շարունակում է քաղաքական կոնսուլտացիաների շարքը տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ: Կարապետյանի հանդիպման սիրելի վայրը «Հրազդան» հյուրանոցի նախասրահի սրճարանն է: Կարապետյանը հիմնականում խոսում է Հայաստանի տնտեսության և քաղաքական համակարգի դեգրադացիայից և առաջարկում է համատեղ լուծումներ գտնել ստեղծված իրավիճակից դուրս գալու համար»:
01:00 28.02.2019
«Մենք դեմ ենք եղել փաստաբաններին՝ ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ-ի) սկզբունքով հարկելուն, քանի որ այդ ամենը փոքր ընկերությունների հարկային բեռը ավելացնելու էր 4-6 անգամ»,- ասել է Փաստաբանների պալատի խորհրդի անդամ Սեդրակ Ասատրյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում: Նրա խոսքերով՝ Փաստաբանների պալատի խորհուրդը հաճախ պատժվել է, որ դատարանի հանդեպ վատ վերաբերմունք է ցուցաբերված եղել, սակայն այսօր շատ պետական մարմիններ […]
00:30 28.02.2019
«Սնանկության դատարանը պետք է արդյունավետ աշխատի և բեռնաթափի դատարանները: Հաշտարարի ինստիտուտը ֆիզիկական անձանց ապահովագրության և բանկային գործերով բավականին օգնում է հարցը լուծելուն: Մենք փոխվելու, վերափոխվելու խնդիր ունենք»,- ասել է Փաստաբանների պալատի խորհրդի անդամ Սեդրակ Ասատրյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում: Նրա խոսքով՝ չի կարող լինել որևէ պահ, երբ դատարաններում գումար չլինի, քանի որ անընդհատ հայցեր կան և […]
23:59 27.02.2019
Ներկա դրությամբ Պակիստանի ու Հնդկաստանի միջև լայնամասշտաբ պատերազմի բռնկման նախանշաններ չեն նկատվում, սակայն, Քաշմիրի հետ սահմանին լոկալ բախումները կշարունակվեն: Այս մասին հայտարարել են Ռուսաստանի քաղաքական վերլուծաբանները՝ РИА Новости-ի հարցմանն ի պատասխան: Հիշեցնենք, որ երկու երկրների միջև հարաբերությունները լարվել են վիճելի համարվող Քաշմիրի շրջանին վերաբերող հարցերի շրջանակներում: «Այս ամենը (երկու երկրների միջև գոյություն ունեցող լարվածությունը-խմբ.) ծագել […]
23:29 27.02.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ լրագրողները մեծ հաճույքով կվճարեն, որպեսզի իմանան մանրամասներ իր և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հանդիպումից, հաղորդում է ТАСС-ը: Երկու երկրների առաջնորդները նշում են, որ նրանք արդյունավետ հանդիպում են ունեցել: «Եթե դուք լսեիք մեր երկխոսությունը, դուք կվճարեիք դրա համար, այն լավն էր»,- նշել է Թրամփը: Կիմ Չեն Ինն էլ […]
23:16 27.02.2019
Թուրքիան անհանգստացած է Հնդկաստանի և Պակիստանի միջև հարաբերությունների լարվածությամբ և պատրաստ է իր ներդրումն անել կոնֆլիկտի կարգավորման հարցում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախագահ Մևլյութ Չավուշողլուն: «Մենք շատ մտահոգված ենք Հնդկաստանի և Պակիստանի միջև հարաբերությունների սրման պատճառով: Մենք երկու կողմին կոչ ենք անում չկորցնել խոհեմությունը: Անհնրաժեշտ է խուսափել հասունացող էսկալացիայից: Քաշմիրը բազմամյա խնդիր է […]
22:48 27.02.2019
2018-ի փետրվարին Թուրքիայի ներքին գործերի նախարարության «էլեկտրոնային պետություն» նախագծի շրջանակներում գործարկված կայքում քաղաքացիներին հնարավորություն է տրվել տեղեկություններ ստանալ նախնիների մասին և կազմել իրենց տոհմածառը: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ Իրենց տոհմածառը կազմելու համար Թուրքիայի քաղաքացիները կայքի համապատասխան որոշման բաժնում մուտքագրում են իրենք անձնական տվյալները, որից հետո համակարգը ներկայացնում է նրանց նախնիների տվյալները: Թուրքիայի ներքին գործերի […]
22:34 27.02.2019
Ինչպես արդեն հայտնել էինք ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հրավերով փետրվարի 25-27-ն աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում էր ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը: SHANTNEWS.am-ի թղթակիցը Մոսկվայից մանրամասներ է ներկայացրել օրենսդիր մարմնի ղեկավարի այցից. «Այսօր Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել Ռուսաստանի Դաշնության խորհրդում, Խորհրդարանի Վերին պալատի լիագումար նիստի ընթացքում ելույթի […]
22:08 27.02.2019
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Տիմուր Ժակսիլիկովի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը կարևորել է ԵԱՏՄ շրջանակներում իրականացվող ինտեգրացիոն նախագծերը և վստահություն հայտնել, որ համատեղ աշխատանքի շնորհիվ հնարավոր է նորանոր ձեռքբերումներ ունենալ տնտեսական և ֆինանսական ոլորտներում: Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների […]
21:10 27.02.2019
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում փետրվարի 27-ին տեղի է ունեցել Գիտական խորհրդի նիստ, որի օրակարգի առաջին հարցը ներկայացրել է Միջազգային գործունեության և արտաքին կապերիգծով պրոռեկտոր Երվանդ Սահակյանը՝ «Համալսարանի միջազգայնացման գործընթացի վերլուծություն և հաշվետվություն» թեմայով զեկույցով: Այս մասին տեղեկացրին ԵՊԲՀ մամուլի ծառայությունից։ Հաղորդագրության մեջ նաև նշված է. «Անդրադառնալով բուհի միջազգայնացման գործիքակազմին, հիմնական ուղղություններին ու կատարված աշխատանքներին՝ պրոռեկտորը նշեց, որ միջազգայնացման հիմնական ուղղությունները երկուսն […]
20:45 27.02.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Իրան կատարած պաշտոնական այցի շրջանակում հյուրընկալվել է Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեիին: Այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեին ողջունել է ՀՀ վարչապետի այցը և նշել, որ տեղեկացվել է Նիկոլ Փաշինյանի և Իրանի նախագահ Հասան Ռոհանիի բանակցությունների արդյունքներին: Այաթոլլա Ալի Խամենեին իր աջակցությունն է հայտնել հայ-իրանական բազմաոլորտ համագործակցության զարգացմանն ու այդ ուղղությամբ […]
19:51 27.02.2019
ՀՀ կառավարության՝ փետրվարի 28-ի նիստի օրակարգում այս պահի դրությամբ 19 հարց է, որից 14-ը՝ չզեկուցվող: Օրակարգային հարցերի թվում է նաև «Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Հ. Գասպարյանի անվան շախմատի և շաշկու օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը միացման ձևով վերակազմակերպելու, «Հ. Գասպարյանի անվան շախմատի և շաշկու օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» պետական […]
19:44 27.02.2019
Իսլամական հեղափոխության 40-ամյակին նվիրված հանդիսությունների ժամանակ Իրանի նախագահ Հասան Ռոհանին խոսել է Իրանի պատմական, կորցրած տարածքների մասին. արդյո՞ք խոսքն Ադրբեջանի մասին է: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում այս հարցն է ուղղել Արամ Աբրահամյանը իրանագետ Գոհար Իսկանդարյանին: «Միայն Ադրբեջանի հատվածը չէ: Մենք գիտենք, որ Իրանը 2500 տարվա պատմություն ունի, և նրանք երբեմն ներքին լսարանի համար նման […]
19:39 27.02.2019
ՀՀ կառավարության փետրվարի 28-ի նիստի օրակարգում «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-ծրագիր 2-ի շրջանակներում ձեռք բերված՝ ծրագրի կարիքների համար չպահանջվող անշարժ գույքը պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացնելու մասին» հարցն է: Այն չզեկուցվող հարցերի թվում է: Նախագծում նշված է, որ «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի-ծրագիր 2 Աշտարակ-Թալին ճանապարհահատվածի հողերի օտարման և տարաբնակեցման ծրագրի (ՀՕՏԾ) շրջանակներում ՀՀ Արագածոտնի մարզի […]
19:20 27.02.2019
Մի ամբողջ քաղաքի ոչնչացման համար բավարար պայթուցիկ նյութեր են հայտնաբերել Սիրիայի կառավարական բանակի մասնագետները երկրի հարավում։ Ընդհանուր առմամբ 8 տոննա գտածոն C4 տեսակի պայթուցիկ նյութ է, որ կարող էր օգտագործվել հարձակումների ժամանակ։ Սիրիական կողմը պնդում է, որ այդ պայթուցիկ նյութերը Սիրիայի տարածք բերվել են հարևան պետություններից՝ կառավարության դեմ ահաբեկչական գործողություններ կազմակերպելու համար։
19:15 27.02.2019
Իրանագետ Գոհար Իսկանդարյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում մեկնաբանել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հրաժարականը: «Չենք ասի` սպասելի էր, բայց ամեն ինչ տանում էր դրան: Բավական մեծ էին ճնշումները գործող կառավարության վրա, Ռոհանիի և Զարիֆի նկատմամբ: Երբ ԱՄՆ-ը միակողմանիորեն դուրս եկավ հայտնի պայմանագրից, պետք է փաստել, որ Իրանի ներսում պահպանողականների թևը սկսեց ավելի […]
19:12 27.02.2019
ՀՀ գլխավոր դատախազությունում տեղի է ունեցել կոլեգիայի ընդլայնված նիստ, որը վարել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Օրակարգում ՀՀ դատախազության 2018թ. աշխատանքների, հանցավորության դեմ պայքարում քրեական հետապնդման մարմինների գործունեության արդյունքների ամփոփումն էր: Ընդլայնված նիստին մասնակցել են նաև ՀՀ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը, ՀՀ ոստիկանության, հանրապետական քննչական մյուս մարմինների, ինչպես նաև փորձաքննություններ իրականացնող հաստատությունների ներկայացուցիչները: Գլխավոր […]
19:03 27.02.2019
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր SHANTNEWS.am-ը, պաշտոնական այցով Թեհրանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Իրանի Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ: Պարոն Լարիջանին ողջունել է Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության այցն Իրան և համոզմունք հայտնել, որ այն կնպաստի երկու երկրների միջև քաղաքական և տնտեսական հարաբերությունների հետագա զարգացմանը: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար […]
18:50 27.02.2019
ՀՀ կառավարության՝ փետրվարի 28-ի նիստի օրակարգում ներառված է նաև «Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային կոմիտեի «Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գործունեությունը դադարեցնելու» հարցը: Կառավարությունը որոշում է. 1. 2019 թվականի հուլիսի 1-ից դադարեցնել Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային կոմիտեի «Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի […]
18:40 27.02.2019
Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինի պաշտոնական կայքի դեմ մեծաթիվ ու շարունակական կիբերհարձակումներ են տեղի ունենում: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Պեսկովն այս հայտարարությունն արել է այն բանից հետո, երբ ամերիկյան կողմը կիբերհարձակում էր գործել ռուսական «Ինտերներ հետազոտությունների գործակալության» վրա: Աղբյուրը փոխանցում է Պեսկովի խոսքն այն մասին, որ այդ […]
18:35 27.02.2019
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սեփական նախաձեռնությամբ քննարկման ընթացակարգ է սկսվել Երևանում գործող լրատվամիջոցներին պետության կողմից անհատույց տրամադրված տարածքներից ազատելու իրավաչափության առնչությամբ՝ հաշվի առնելով, որ հարցն առնչվում է լրատվամիջոցների գործունեությանը, հայտնում են ՄԻՊ գրասենյակից: ԶԼՄ-ներում հրապարակվել են տեղեկություններ այն մասին, որ Երևանի քաղաքապետի որոշմամբ Երևան քաղաքի Բուզանդի 1/3 հասցեի շենքում գործող լրատվամիջոցները ստացել են ծանուցում անհատույց […]
18:28 27.02.2019
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը փետրվարի 27-ին այցելել է «Գյումրի» բժշկական կենտրոն, հանդիպել աշխատակիցներին, լսել նրանց մտահոգող խնդիրները, զրուցել առաջիկա անելիքների ու ձեռնարկների մասին: «Ինձ համար պատիվ է հանդիպել ձեզ, մարդկանց, ովքեր ամեն օր մարդկային կյանքեր են փրկում և, բնականաբար, իրենց վրա են վերցնում սոցիալական անարդարության առաջին ալիքը, բայց, միևնույն է, ուզում եմ վստահ լինել, որ […]
18:20 27.02.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատասխանել է լրագրողների հարցին, թե Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հետ երկրորդ հանդիպումից հետո կարո՞ղ է ստորագրվել խաղաղության համաձայնագիր Կորեական պատերազմի ավարտի մասին: Այս մասին տեղեկացնում է РИА «Новости»-ն: Նշվում է, որ ԶԼՄ ներկայացուցիչներից մեկի հարցին ի պատասխան` ԱՄՆ նախագահը պատասխանել է. «Տեսնենք»: Թրամփը նաև ասել է, որ ԱՄՆ-ն չի հրաժարվի […]
18:16 27.02.2019
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Ռուսաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում ելույթ է ունեցել ՌԴ դաշնային խորհրդում: Նշենք, որ ԽՍՀՄ փլուզումից հետո առաջին անգամ էր, որ Ազգային ժողովի նախագահը ելույթ էր ունենում Դաշնային խորհրդում: Ռուսական «Независимая газета» պարբերականն իր հոդվածում նկատել է, որ այս իրադարձությունը գրավել է այդ երկրի լրատվական ու […]