13:40 27.02.2019
Իրանի IRNA գործակալության հետ հարցազրույցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց է ուղղվել այն մասին, թե ինչպիսին է Հայաստանի դիրքորոշումն Իրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների հարցում: Փաշինյանը պատասխանել է. «Իրանը Հայաստանի կարևոր գործընկերներից մեկն է: Իհարկե, մենք հետևում ենք Իրանի շուրջ բոլոր զարգացումներին: Ինչպես գիտեք, 2015-ին Հայաստանը եղավ առաջին երկրներից մեկը, որը ողջունեց Իրանի միջուկային ծրագրի […]
13:30 27.02.2019
Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Ռուսաստանի Դաշնային խորհրդում (խորհրդարան) խոսել է Սումգայիթյան ջարդերի տարելիցի, Արցախյան հիմնահարցի և նախօրեին Բաքվում տեղի ունեցած հակահայկական ակցիային ռուսաստանյան որոշ գործընկերների մասնակցության մասին: Նա ֆեյսբուքյան իր էջում հատված է ներկայացրել ՌԴ Դաշնության խորհրդում իր ելույթից: «Վերոնշյալ հումանիտար բաղադրիչն առավել արդիական է դառնում հատկապես այս օրերին, երբ ամբողջ աշխարհի հայերը հիշում […]
13:11 27.02.2019
Իրանի նախագահի կողմից Հայաստանի վարչապետի ընդունելության պաշտոնական արարողության ժամանակ Նիկոլ Փաշինյանը հատկանշական կարճատև զրույց ունեցավ Հասան Ռոհանիի հետ։ Պատվո պահակախմբի հանդիսավոր ողջույնի ժամանակ Նիկոլ Փաշինյանը լսեց «բարաքյաթ» (բարօրություն) բառը, որ նույն իմաստն ունի պարսկերենում ու հայերենում։ «Մենք ունենք նույն բառը՝ բարաքյաթ»,- անգլերենով Ռոհանիին ասում է Փաշինյանը։ «Այո´, բարաքյա´թ, դուք ունեք այս բառը»,- արձագանքում է Ռոհանին։ […]
13:10 27.02.2019
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հրաժարականի լուրը շարունակում է վերլուծությունների և քննարկումների տեղիք տալ: Արևմտյան մի շարք լրատվական գործակալություններ այդ հրաժարականը համարել են աննախադեպ, նույնիսկ՝ անսպասելի: Ակներև է, որ Իրանի ներսում ինչ-որ իրադարձություններ են տեղի ունենում: Իրանական հարցերով վերլուծաբան Ռուբիկ Մինասյանը SHANTNEWS.am-ին մանրամասներ է ներկայացնում Իրանում տեղի ունեցող գործընթացներից: Նա խոսում է նաև […]
13:02 27.02.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է տեսանյութ Տավուշում հանք բացելու ծրագրի դեմ իրականացվող բողոքի ակցիայից: «Տավուշցիներն այսօր միահամուռ կանգնեցին հանք բացելու ծրագրի դեմ` հանուն իրենց երեխաների առողջության ու տավուշյան հրաշք բնության պահպանման։ Ցավոք, չկարողացա գնալ ու նրանց կողքին լինել, սակայն առաջիկա քառօրյայի ընթացքում այս հարցը կբարձրացնեմ ու հետևողական կաջակցեմ […]
13:01 27.02.2019
Այսօր մեծանուն նկարիչ Վարդգես Սուրենյանցի ծննդյան օրն է (1860 – 1921 թթ): Այս կապակցությամբ Հայաստանի ազգային պատկերասրահն անդրադարձել է նրա ամենաակնառու գործերից մեկին: Facebook-ի էջում հրապարակելով այն՝ գրել է. «Քրիստոսի կերպարին նվիրված Վարդգես Սուրենյանցի ամենաակնառու գործերից է 1900 թվականին ստեղծված «Քրիստոսի դեմքը. Դաստառակ» նկարը: Ռեալիստական մեկնաբանմամբ այն ներկայացնում է Փրկչի «Անձեռակերտ Պատկերը»:Ըստ քրիստոնեական ավանդության՝ Եդեսիայի […]
12:59 27.02.2019
Պետական վերահսկողական ծառայության աշխատակիցների ձերբակալման պատճառների, ձերբակալվածների ինքնության մասին Ազգային անվտանգության ծառայությունը դեռ տեղեկություններ չի հաղորդում: SHANTNEWS.am-ի հետ զրույցում ԱԱԾ խոսնակ Սամսոն Գալստյանն ասաց, որ դեռ տեղեկություն չունեն փոխանցելու: «Սպասենք, Քննչական դեպարտամենտը հայտարարություն կտարածի»,- ասաց նա: Հիշեցնենք, որ երեկ հաղորդվեց ՊՎԾ երկու աշխատակիցների ձերբակալության մասին:
12:57 27.02.2019
Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման գործի քննության ժամանակ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ստեղծված լարված իրավիճակից հետո նիստը վերսկսվեց: Դատավոր Մեսրոպ Մակյանը հայտարարեց, որ ընդմիջման ընթացքում ՀՀ դատական դեպարտամենտի կարգադրիչների ծառայության ստորաբաժանման պետի կողմից նախագահող դատավորին ներկայացվել է զեկուցագիր, որում ասվում է, որ դատական նիստի ժամանակ դահլիճում գտնվող քաղաքացի Գևորգ Սաֆարյանը ցուցմունք տվող, տուժող Արամ Հովհաննիսյանին […]
12:47 27.02.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի և ՀՀ կառավարական պատվիրակության հետ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի հրավերով պաշտոնական այցով ժամանել է Իրան: Թեհրանի «Մեհրաբաղ» օդանավակայանից վարչապետ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունն ուղևորվել է ԻԻՀ թագավորական «Սաադաբադ» պալատ, որտեղ տեղի է ունեցել դիմավորման պաշտոնական արարողությունը: Երկու երկրների պաշտոնական օրհներգերը հնչելուց հետո Նիկոլ Փաշինյանը և Հասան Ռոհանին ողջունել […]
12:44 27.02.2019
Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունն այսօր պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն, նպատակը երկկողմ հարաբերությունների զարգացումն է: Փաշինյանն Իսլամական Հանրապետության (IRNA) գործակալությանը տված հարցազրույցում պատմում է երկու երկրների պատմական կապերի և երկկողմ համագործակցության ընդլայնման մասին այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան, էլեկտրաէներգիան և տուրիզմը: Գնահատելով Իրանի հետ 28-ամյա դիվանագիտական հարաբերությունները՝ Փաշինյանն ասել է. «Իրանի հետ բարեկամանական […]
12:34 27.02.2019
Քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել էր Երևանի ավագանու «Լույս» դաշինքի ղեկավար Դավիթ Խաժակյանի` օրեր առաջ կատարած գրառմանը, որը վերաբերում էր 24 աղբատար մեքենաների մրցույթին: Խաժակյանը մասնավորապես գրել էր, որ «Երևանի քաղաքապետարանը հայտարարել է շուրջ 900 մլն դրամ արժողությամբ 24 աղբատար մեքենաների մրցույթ, որին չէր կարող հաղթել այլ կազմակերպություն, […]
12:28 27.02.2019
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների համար փետրվարի 25-26-ը տեղի է ունեցել վերապատրաստում ընտանիքում բռնության կանխարգելման մասին առանձին օրենքի կիրառման ժամանակ ծագած խնդիրների վերաբերյալ։ Միջոցառման բացման ժամանակ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նշել է. «Մեր աշխատակազմը բռնության դեպքերի մասին պարբերաբար ահազանգեր է ստանում: Կանանց նկատմամբ բռնության կանխարգելումը պետք է լինի բոլորիս աշխատանքի ուղղություններից: Դրա կանխարգելումն առաջնային […]
12:12 27.02.2019
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ փետրվարի 27-ին, դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, մեկնարկել է Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման գործով մեղադրվող «Սասնա ծռերի» 10 անդամների դատական նիստը: Այսօր դատարանը քննում էր տուժած ոստիկաններին: Արամ Հարությունյանի ցուցմունքի ժամանակ դահլիճից ռեպլիկներ հնչեցին ոստիկանների հասցեին և փոխադարձ վիրավորանքների պատճառով դատարանի դահլիճում անկառավարելի իրավիճակ ստեղծվեց: Դատավորը հեռացավ դահլիճից:
12:05 27.02.2019
Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Ռուսաստանի Դաշնային խորհրդում (խորհրդարան) ունեցած իր ելույթի ամփոփման ժամանակ ասաց, որ կան հայ-ռուսական հարաբերությունները նոր իմաստով ու բովանդակությամբ հագեցնելու բոլոր նախադրյալները։ Դրանք, ըստ Միրզոյանի, պետք է հիմնվեն փոխադարձ հարգանքի, փոխըմբռնման, փոխշահավետության և մշակութային ընդհանրությունների վրա։ «Դրա համար մեր երկու պետություններն էլ պետք է ներդնեն բոլոր հնարավոր ջանքերը։ Այս փողոցը երկկողմանի […]
12:03 27.02.2019
Պակիստանի զինված ուժերի ներկայացուցիչները հայտնում են, որ առավոտյան խոցել են հնդկական երկու ռազմական ինքնաթիռ, որոնք իբրև թե խախտել են վիճելի Քաշմիր նահանգի օդային տարածքը: Պակիստանի բանակը հաղորդում է, որ Հանրապետության օդային տարածքում խոցված ինքնաթիռներից մեկի օդաչուն ձերբակալված է, հաղորդում է Ռիա Նովոստի-ն: «Հնդիկ օդաչուներից մեկը ձերբակալվել է մեր զինուժի կողմից, ևս երկուսը գտնվում են ինքնաթիռի […]
12:00 27.02.2019
Ռուսաստանի Դաշնային խորհրդում իր ելույթի ժամանակ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հիշեցրեց, որ տարեսկզբից Հայաստանը նախագահում է ԵԱՏՄ մարմիններում, և թվարկեց նախագահության ընթացքում հայկական կողմի առաջնահերթությունները, որոնք նշված են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթներում։ Դրանցից Միրզոյանը հիշատակեց մի քանիսը․ էներգետիկ ոլորտը, եվրասիական տրանսպորտային ենթակառուցվածքի դիվերսիֆիկացիան, տնտեսության բարձրտեխնոլոգիական ճյուղերի զարգացումը, ԵԱՏՄ թվային օրակարգի լիարժեք իրացումը, ֆինանսական […]
11:54 27.02.2019
Մեկնարկել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի պաշտոնական այցն Ադրբեջան, հայտնում է «Ալիք Մեդիա»-ն: Սալոմե Զուրաբիշվիլին այսօր հանդիպումներ կանցկացնի Ադրբեջանի նախագահի, առաջին փոխնախագահի, վարչապետի, խորհրդարանի նախագահի և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Նախագահի աշխատակազմից հայտնել են, որ Ադրբեջան այցի նպատակը ռազմավարական գործընկերության շարունակությունն ու զարգացումն ապահովելն է: Քաղաքական, տնտեսական և առևտրային հարաբերությունների խորացման հետ միասին, […]
11:53 27.02.2019
ՌԴ Դաշնային խորհրդում իր ելույթի ընթացքում Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հիշատակեց Ռուսաստանի և Հայաստանի ռազմական ու տնտեսական համագործակցությունը միջազգային կառույցների (ՀԱՊԿ, ԵԱՏՄ) ձևաչափում։ «Հատկանշական է, որ հենց իշխող մեծամասնության նախաձեռնությամբ Հայաստանի Ազգային ժողովում ձևավորվել է նոր մշտական` Տարածաշրջանային ու եվրասիական ինտեգրման հանձնաժողովը, որը, ի թիվս այլ հարցերի, զբաղվելու է ԵԱՏՄ անդամ պետությունների օրենսդրությունների […]
11:42 27.02.2019
Տարօրինակ է, որ չնայած հայ-ռուսական հարաբերությունների բարձր մակարդակին ու Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցում Ռուսաստանի ջանքերին, ռուսական կողմի որոշ պատգամավորներ Բաքվում երեկ մասնակցել են վառ արտահայտված հակահայկական միջոցառման, որն ուղղված է տարածաշրջանում խաղաղության ու կայունության խարխլմանը։ Ռուսաստանի Դաշնության խորհրդում ելույթ ունենալիս այսօր այս մասին հայտարարեց ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։ «Ավելին, ճշմարիտ տարակուսանք է առաջացնում […]
11:37 27.02.2019
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը գրառում է կատարել Facebook-ի իր էջում, որում ծանուցել է GOVinsider պարբերականին տված իր հարցազրույցի մասին` մասնավորապես ընդգծելով հիմնական շեշտադրումները: Նա գրել է. «Եթե ցանկանում եք իրականացնել ՈՉ ԲՌՆԻ հեղափոխություն՝ դիմեք Հայաստանին: GOVinsider պարբերականին տված հարցազրույցում անդրադարձել եմ 2018 թվականի ոչ բռնի, թավշյա հեղափոխությանը, դրանում քաղաքացիական հասարակության և սոցիալական մեդիայի անքննելի […]
11:28 27.02.2019
Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ ժամանել է Իրան։ Այս մասին հայտնում է Կառավարության ֆեյսբուքյան էջը: Այսօր Թեհրանում վարչապետը կհանդիպի Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ, որից հետո երկու երկրների առաջնորդները զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների համար հանդես կգան բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով: Երեկոյան նախատեսված է հանդիպում Թեհրանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: https://www.facebook.com/armgovernment/posts/2215732708449781?__xts__[0]=68.ARC-QrNQ3hDRjjcduv0A93v3xjWbyx6rYMf35n-M7MyvjSSEnwhGa2L6gJXC5ZaPSrQ3OI4iooSYHtnsB1o-28uS-PsAzv5frn5QDMtBlGZL7eQtsZE2ruEqYLmLVnSWveka_MVTAZld6AeRM-iHKpPvTkanPDg8mscbq9bXI6pbGf2nBV7paf7KQspeujblu8CTAq2txerFsNN7x60e7zrQ0dT3fytKzWMwQyfxUrajcZmcRHvgSMFbvSakKHdLq_jrAoV918sJ1su0MB6PMfKTyYYeT7HzSAzX6AkQ8oToFqIluuZdJ20hvFLs7hF-DsJ2eQK23Ie_7FvlZuyTsKtrfg&__tn__=-R
11:26 27.02.2019
Իրանի նախագահ Հասան Ռոհանին նամակ է ուղարկել արտաքին գործերի՝ հրաժարական ներկայացրած նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին ու տեղեկացրել, որ նրա հրաժարականը չի ընդունում, քանի որ դա նպատակահարմար չէ։ Այս մասին ասվում է Իրանի նախագահի պաշտոնական կայքում։ «Ես համաձայնություն չեմ տալիս Ձերդ գերազանցության հրաժարականին և այն համարում եմ երկրի շահերի տեսանկյունից աննպատակահարմար», – նամակում ասել է Ռոհանին։ […]
11:00 27.02.2019
Հայաստանում ԱՄՆ նոր արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին ժամանել է Հայաստան։ Դեսպանատան ֆեյսբուքյան էջի գրառման համաձայն՝ այսօր դեսպանի առաջին աշխատանքային օրն է սկսվել Երևանում։ «Այսօր դեսպան Լին Թրեյսիի առաջին աշխատանքային օրն էր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը: Բարի՛ գալուստ, տիկին Դեսպան», – ասվում է գրառման մեջ։ https://www.facebook.com/usembarmenia/posts/10157055098932673
10:53 27.02.2019
Փետրվարի 26-ին` ժամը 22։16-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նորագավիթ թաղամասում գտնվող պանրի գործարանում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արտաշատի խճուղու թիվ 49/4 հասցեում […]
10:26 27.02.2019
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը փետրվարի 26-ին ընդունել է ԱՄՆ գործերի հավատարմատար Ռաֆիկ Մանսուրին: Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը ներկայացրել է կառավարության գերակայություններն ու երկրի տնտեսական զարգացման ուղղությամբ նախատեսված քայլերը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ԱՄՆ գործերի հավատարմատար Ռաֆիկ Մանսուրը շնորհավորել է Մհեր Գրիգորյանին փոխվարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ: Զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր, ինչպես նաև մտքեր […]
08:48 27.02.2019
«Ժամանակ» թերթը գրում է. «Այս տարի ՀԱԿ-ը որոշել է մարտի 1-ի իրադարձությունների հետ կապված որևէ ինքնուրույն միջոցառում չկազմակերպել: ՀԱԿ ակտիվիստներին հանձնարարել են մասնակցել իշխանությունների կազմակերպած երթին և հնարավորության սահմաններում շատ մարդ բերել իրենց հետ: ՀԱԿ անդամները հասկանում են, որ իրենց կուսակցությունը շուտով կդադարի որպես ինքնուրույն միավոր գոյություն ունենալուց և կմիավորվի ՔՊ-ին»:
08:36 27.02.2019
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ տեղեկացանք, որ Պետական վերահսկողական ծառայության 2 աշխատակցից բացի, ձերբակալվել է նաև կահույքի բիզնեսով զբաղվող ընկերության՝ «Զորաշեն» ՍՊԸ-ի տնօրենը։ Կապվեցինք ընկերության հեռախոսահամարով, մեզ պատասխանեց «տնօրենի հայր» ներկայացած Արթուր Կարապետյանը։ Նա հաստատեց, որ որդուն կանչել են հարցաքննության, բայց պնդեց, որ Հայկ Կարապետյանը ձերբակալված չէ։ Ինչպե՞ս կարող ենք Ձեր որդու հետ զրուցել։ «Լավ, […]
01:00 27.02.2019
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի տնօրեն Ստեփան Սաֆարյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում խոսել է հայ-ռուսական բարիդրացիական հարաբերությունների ու ռուսաստանյան որոշ լրատվամիջոցների ու փորձագետների հակասական մեկնաբանությունների մասին: «Ռուսաստանը բարդ և մեծ երկիր է: Այնտեղ որևէ ձայն, տեակետ վերլուծելու համար անհրաժեշտ է հասկանալ, թե ով որ թևի մեջ է, ինչպիսին են նրա կապերն Ադրբեջանի հետ: […]
00:53 27.02.2019
Առևտրի համաշխարհային կազմակերպության նախագահ Ռոբերտո Ազևեդոն Fitch-ի վարկանիշում Վրաստանի առաջընթացը կապում է ճիշտ տնտեսական քաղաքականության հետ և հայտարարում, որ սա երկրի առաջընթացի ճանաչումն է: Այս մասին Ազևեդոն հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի հետ հանդիպումից հետո՝ կարևորելով նաև այն, որ Վրաստանն ունի ձեռնտու բիզնես միջավայր: Տեղեկությունն այս մասին տարածել է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը: […]
00:45 27.02.2019
Կենցաղային քիմիայի միջոցները, որոնց բաղադրության մեջ կա տրիկլոզան, կարող են նվազեցնել հակաբիոտիկների նկատմամբ օրգանիզմի զգայունությունը մոտ 100 անգամ, ինչը նշանակում է, որ վիրուսային վարակներից կազդուրվելը դժվարանում է»,- գրում է Phys.org կայքը: Սենտ Լուիսի համալսարանի գիտնականները փորձեր են կատարել վարակակիր մկների վրա: Մի խումբ մկների վրա փորձարկել են տրիկլոզան նյութը, մյուսների վրա՝ ոչ: Երկրորդ խմբի մկների […]