Ինչո՞վ կպատասխանի Հայաստանը Ադրբեջանի կողմից 40 նոր կործանիչ ձեռքբերելու գործարքին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 06 2025
  • $
    383.25
  • RUBLE
    4.86
  • 438.36
WEATHER
+24.09 oC

Ինչո՞վ կպատասխանի Հայաստանը Ադրբեջանի կողմից 40 նոր կործանիչ ձեռքբերելու գործարքին

21:26 10.06.2025

Ամերիկյան «Ֆորբս» հեղինակավոր պարբերականը ծավալուն վերլուծական հոդված է հրապարակել Հայաստանի ու Ադրբեջանի ռազմական ավիացիայի ուժերի հարաբերակցության մասին: Ամսագիրը կանխատեսում է, որ Պակիստանից գրեթե 5 միլիարդ դոլարի կործանիչներ գնելու Բաքվի պայմանագրին Երևանը շուտով կպատասխանի Ֆրանսիայից ու Հնդկաստանից ռազմական ինքնաթիռներ գնելով:

Պակիստանի հետ գործարքը պաշտոնապես հաստատվե՞ց: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:

«Մոտ մեկ ամիս առաջ մամուլ թափանցեցին տեղեկություններն այն մասին, որ Ադրբեջանը Պակիստանին JF-17 կործանիչների նոր պատվեր է ուղարկել, խոսքն այս դեպքում այդ պատվերի ավելացման մասին է:

Դեռևս 2024թ.-ի փետրվարին Ադրբեջանը Պակիստանի հետ ստորագրեց պայմանագիր, որի շրջանակում Իսլամաբադը Բաքվին 16 ահա այդպիսի կործանիչ պիտի մատակարարեր և այդ գործարքի ընդհանուր արժեքը հասնում էր 1 մլրդ 600 մլն դոլարի: Ահա այդ տեղեկության համաձայն զգալիորեն ավելացվում է այդ պայմանագրի արժեքը և ծավալը»,- ասել է Արտյոմ Երկանյանը:

Այդ գործարքի արդյունքում ուժերի բալանսն իսկապես կփոխվի՞: Ինչպիսի՞ն կլինի Երևանի պատասխանը:

Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայտնաբերվել են 2 «Կալաշնիկով», 2 «Մակարով» և 2 նռնակ. Քրեական ոստիկանության բացահայտումը

10:33 12.06.2025

Հայտնաբերվել են 2 «Կալաշնիկով», 2 «Մակարով» և 2 նռնակ. Քրեական ոստիկանության բացահայտումը

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Արտաշատում հաշվառված, բայց մայրաքաղաքում բնակվող մի երիտասարդ կրում է մարտական ատրճանակ: Հունիսի 4-ին` ժամը 16-ի սահմաններում, մայրաքաղաքի Արաբկիրի 23-րդ փողոցում երիտասարդը ձերբակալվեց և տեղափոխվեց Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն: 29-ամյա երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվեց լիցքավորված «Մակարով» ատրճանակ, ընդ որում, մեկ փամփուշտ էլ փողում: Արաբկիր վարչական շրջանի […] ...

Ճամբարակում տեղի ունեցած դեպքի հետևանքով տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր

10:19 12.06.2025

Ճամբարակում տեղի ունեցած դեպքի հետևանքով տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր

Ճամբարակում երեկ տեղի ունեցած դեպքի հետևանքով երևանյան բուժհաստատություն տեղափոխված 3 տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, մյուս երկուսինը` միջին ծանրության: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Ճամբարակի ԲԿ-ում բուժօգնություն ստացող 7 տուժածից 3-ն այսօր դուրս է գրվել, մնացածը կշարունեկեն մնալ բժիշկների հսկողության տակ, նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար: ...

Տարադրամի փոխարժեքները հունիսի 12-ին

10:18 12.06.2025

Տարադրամի փոխարժեքները հունիսի 12-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 437 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 440 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․76 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.88 դրամ: ...

Հրդեհ Օձուն գյուղում

10:00 12.06.2025

Հրդեհ Օձուն գյուղում

Հունիսի 12-ին, ժամը 00։15-ին քաղաքացին դիմել է Լոռու մարզային փրկարարական վարչություն առ այն, որ Օձուն գյուղի 21-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է տրակտոր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Օձունի հենակետից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 00։30-ին, մարվել՝ 01։00-ին։ Այրվել է տրակտոր: ...

Հայաստանի հավաքականը` Եվրոպայի թիմային չեմպիոն

22:30 11.06.2025

Հայաստանի հավաքականը` Եվրոպայի թիմային չեմպիոն

Սկոպիեում ավարտված հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ17 առաջնությունում Հայաստանի հավաքականը դարձել է թիմային չեմպիոն: Մեր հավաքականը հավաքել է 135 միավոր: Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են համապատասխանաբար Վրաստանի և Ադրբեջանի հավաքականները: Առաջնությանը մասնակցել է 31 երկրի հավաքական: Հիշեցնենք, որ մեր ըմբիշները նվաճել են երկու ոսկե (Մարատ Աճեմյան, Հայկ Հակոբյան), երկու արծաթե (Մարտին Մանջիկյան, Ջանես Նազարյան) […] ...

SHANTNEWS

22:00 11.06.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP