Մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվել է 2024 թ. պետական բյուջեի կատարողականի քննարկումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 06 2025
  • $
    383.48
  • RUBLE
    4.79
  • 444.68
WEATHER
+24.09 oC

Մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվել է 2024 թ. պետական բյուջեի կատարողականի քննարկումը

11:01 11.06.2025

ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում շարունակվում է 2024 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկումը: Հունիսի 11-ին համատեղ նիստ են անցկացրել ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովները:

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է հաշվետու տարում ոլորտային կառույցներին հատկացված ֆինանսական ցուցանիշներն ու կատարողականները:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության՝ գյուղատնտեսական ծրագրերի իրականացման համար նախատեսվել էր հատկացնել 44 մլրդ 522 մլն դրամի չափով գումար, փաստացի կատարվել է 40 մլրդ 679 մլն դրամի չափով հատկացում? Ճշտված ծրագրի նկատմամբ կատարողականը կազմել է 97,1 տոկոս, եւ նախորդ տարվա նույն ցուցանիշից այն պակաս է եղել 871 մլն դրամով:

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը հատկացվել է 9,3 մլրդ դրամ, կատարողականը կազմել է 83,9 տոկոս: Նախարարության ծրագրերի, միջոցառումների միջեւ հաշվետու տարում կատարվել են 1,5 մլրդ դրամ վերաբաշխումներ՝ Կառավարության 2 որոշումներով: Նախարարությունն իրականացրել է 1 մլրդ 632 մլն դրամի գնումներ, որոնցից 918 մլն դրամի գնումները՝ 1 անձից գնման միջոցով:

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության Ջրային կոմիտեին 2024 թվականին նախատեսված էր հատկացնել 49,9 մլրդ դրամ, եւ փաստացի կատարվել է 28 մլրդ 773 մլն դրամի հատկացում: Տարեկան ճշտված պլանը կազմել է 31 մլրդ 220 մլն դրամ, եւ փաստացի կատարողականը տարեկան ճշտված պլանի համեմատությամբ կազմել է 92,2 տոկոս: Նախարարի խոսքով սա նախորդ տարվա փաստացի ծախսված գումարից պակաս է 7 մլրդ 426 մլն դրամով:

Համայնքներին տրված գումարը կազմել է 156 մլրդ դրամ՝ տարեկան 159,6 մլրդ դրամ պլանի դիմաց: Ճշտված պլանի նկատմամբ այս գումարը կազմել է 96,9 տոկոս:

Երեւան քաղաքին հաշվետու տարում հատկացվել է 41 մլրդ 829 մլն դրամ, որով իրականացվել են տարբեր ծրագրեր:

Մարզերի աշխատակազմերի ծախսերի համար տրամադրվել է 5,8 մլրդ դրամ, կատարողականը կազմել է 96,9 տոկոս:

Մարզերն իրականացրել են 345 մլն դրամի գնումներ, որոնցից 210 մլն դրամի գնումներն իրականացվել են 1 անձից գնման միջոցով:

Նախարարը պատասխանել է պատգամավորների հարցերին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սարդարապատցու հողամասում կանեփի բույսեր են հայտնաբերվել

21:31 12.06.2025

Սարդարապատցու հողամասում կանեփի բույսեր են հայտնաբերվել

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Սարդարապատ գյուղի 58-ամյա բնակիչը ապօրինի աճեցնում ու մշակում է կանեփ տեսակի բույս և պահում թմրամիջոց։ Նախաձեռնվել է քրեական վարույթ: Զննությամբ սարդարապատցու տնամերձ հողամասում հայտնաբերվել են կանեփի բույսեր։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա […] ...

Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը պաշտոնապես տեղափոխվեց  «Ռեալ»

21:23 12.06.2025

Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը պաշտոնապես տեղափոխվեց «Ռեալ»

«Լիվերպուլի» նախկին պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը պաշտոնապես տեղափոխվեց Մադրիդի «Ռեալ»։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 26-ամյա ֆուտբոլիստի շնորհանդեսի արարողությունը կայացել է այսօր: Անգլիացին արդեն բուժզննում է անցել և պայմանագիր է ստորագրել: Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը նոր թիմում հանդես կգա 12 համարով: ...

Հիմնանորոգվում է Լոռու մարզի Դսեղ – Աթան 6 կմ երկարությամբ ճանապարհը. Դավիթ Խուդաթյան

21:15 12.06.2025

Հիմնանորոգվում է Լոռու մարզի Դսեղ – Աթան 6 կմ երկարությամբ ճանապարհը. Դավիթ Խուդաթյան

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Հիմնանորոգվում է Լոռու մարզի Դսեղ – Աթան 6 կմ երկարությամբ ճանապարհը»: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

21:05 12.06.2025

Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 13-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Ավան վարչական շրջան՝ 10։00-16։00 Ավան՝ Աճառյան փ. 2/1, 44 շենքեր, «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն» ՓԲԸ, «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգայի կենտրոն» ՓԲԸ, «Էլդորադո» խանութ սրահ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-17:00 Ավան՝ Խուդյակովի փողոցի առանձնատներ և […] ...

ՏԿԵ նախարարը Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի պատվիրակության հետ քննարկել է համատեղ ծրագրերի իրականացման ընթացքը

20:56 12.06.2025

ՏԿԵ նախարարը Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի պատվիրակության հետ քննարկել է համատեղ ծրագրերի իրականացման ընթացքը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Կայունացման և զարգացման եվրասիական Հիմնադրամի պատվիրակությանը, որը գլխավորում էր Ենթակառուցվածքների և սոցիալական ֆինանսավորման դեպարտամենտի տնօրեն Արմեն Պողոսյանը։ Այս մասին հայտնել են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից: Նախարարը ողջունել է հյուրերին և կարևորել հիմնադրամի հետ առկա համագործակցությունը։ Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի […] ...

Լեհաստանի հավաքականի գլխավոր մարզիչը հրաժարական է տվել

20:48 12.06.2025

Լեհաստանի հավաքականի գլխավոր մարզիչը հրաժարական է տվել

Լեհաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Միխալ Պրոբեժը հրաժարական է տվել: «Եկել եմ այն եզրակացության, որ հանուն հավաքականի պետք է հեռանամ գլխավոր մարզչի պաշտոնից: Ինձ համար երազանք էր հավաքականը գլխավորելը»,- Պրոբեժի խոսքերը մեջբերում է Լեհաստանի ֆուտբոլային միությունը: Ավելի վաղ մարզիչն ավագի թևկապից զրկել էր Ռոբերտ Լևանդովսկուն, իսկ աստղային ֆուտբոլիստը հայտարարել էր հավաքականից հեռանալու մասին: Մունդիալ-26-ի որակավորման մրցաշարի […] ...

BACK_TO_TOP